Տուամասինա

Տուամասինա (մալագաս.

Toamasina), նախկինում՝ Тамата́ве (Tamatave), քաղաք Մադագասկարի արևելքում, Տուամասինայի[fr], Ացինանանայի[en] շրջաններիի և նույնանուն գավառի վարչական կենտրոնը։ 2014 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 282,100 մարդ։ Տեղակայված է Հնդկական օվկիանոսի ափի երկայնքով։ Քաղաքում գտնվում են առևտրի կենտրոն և երկրի գլխավոր նավահանգիստը, որն իրականացնում է երկրի արտաքին առևտրի մեծ մասը (շրջանառությունը՝ 1,7 միլիոն տոննա, 1974 թվական)։ Ներկայումս նավահանգստի միջոցով Տուամասինայից արտահանվում է սուրճ, բրինձ, ադամաթուզ, վանիլ, պղպեղ, մեխակ, գրաֆիտ, ներմուծվում են հաստոցներ և սարքավորումներ, տեքստիլ և պարենային արդյունաբերության ապրանքներ։ Քաղաքում կան սննդի, նավթի վերամշակման և մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ 1977 թվականին հիմնադրվել է Տուամասինայի համալսարանը[en], որը մտնում է Մադագասկարի հասարակական համալսարանների համակարգի մեջ։ Քաղաքում է գտնվում երկաթուղային գծի վերջին կայարանը, որը կապում է Տուամասինան մայրաքաղաք Անտանանարիվուի և օդանավակայանի[en] հետ։

Բնակավայր
Տուամասինա
մալագաս. Toamasina
Զինանշան
Տուամասինա

Տուամասինա
ԵրկիրՄադագասկար Մադագասկար
Մակերես20 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն225 116 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Տուամասինա (Մադագասկար)##
Տուամասինա (Մադագասկար)
Տուամասինա

Պատմություն

Տուամասինան իր զարգացման համար պարտական է տեղական մարջանի խութին, որը ձևավորել է բավականին ընդարձակ, միանգամից երկու մուտքով ծովախորշ։ Քաղաքը կառուցվել է ավազոտ թերակղզու վրա՝ գլխավոր լողափի ուղիղ անկյան տակ։ Քաղաքը վերակառուցվել է ավերիչ արևադարձային ցիկլոնից հետո, որը հարվածել է 1927 թվականի մարտի 3-ին Մադագասկարի արևելյան լողափին։ Զոհվել է 500 մարդ, ափ նետվել ֆրանսիական Catinat և Sainte-Anne, նորվեգական Amanda շոգենավերը, բրիտանական Elizabeth բեռնանավը, Beriziky առագաստանավն ու Alcase ևTalisman նավաքարշերը։ Քաղաքի գլխավոր փողոցում՝ Պուանկարեի պողոտայում (avenue Poincaré), իրար կողք կողքի տնկված են արմավենու ծառեր, տեղակայված են բազմաթիվ խանութներ և զանազան ընկերությունների գրասենյակներ։ Այդտեղ կան նաև հյուրանոցների և ռեստորանների ընտրության լայն հնարավորություն։ Հանրահայտ են քաղաքի լողափերը՝ չնայած շնաձկների առկայությանն և աղտոտվածությանը։ Բե շուկան (Bazary Be) համարվում է քաղաքի ամենագունեղ շուկան։

Այստեղ կարելի է ձեռք բերել ամեն ինչ․ տարբեր էկզոտիկ համեմունքներից մինչև տեղի արհեստավորների ապրանքներ։ Շուկան համարվում է քաղաքի կենտրոնը և ամենից շատ այցելվող տարածքներից մեկը։

Տուամասինա 
Տուամասինայի նավահանգստի տեսքը՝ թռչնաբարձունքից

Ֆրանսիայի տիրապետության օրոք Տուամասինայում տեղակայված են եղել արտասահմանի որոշ հյուպատոսների, ինչպես նաև՝ ֆրանսիական բազմաթիվ կառավարական կազմակերպությունների նստավայրերը։ Բացի այդ, քաղաքը դարձել է մայրաքաղաքի և նրա ներքին շրջանների գլխավոր նավահանգիստը։ Ներմուծվում էին հիմնականում թանկարժեք հատավաճառ ապրանքներ, խմորեղեն, նաև՝ երկաթե և պողպատե արտադրանքներ։ Հիմնականում արտահանվում էր ոսկե ավազ, ռաֆիա, կաուչուկ (ռետինե) և կենդանիներ։ Եվրոպայի հետ կապը պահպանվել է Messageries Maritimes և Havraise ընկերությունների շոգենավերի միջոցով, իսկ Մավրիկիոսի, ավելի հեռու՝ Շրի Լանկայի հետ՝ Union-Castle Line[en] ընկերության միջոցով։

Բնակչության մեծ խտության և առողջապահության բացակայության պատճառով քաղաքում հաճախ է համաճարակ բռնկվում։ Օրինակ՝ 1898–1900 թվականների բուբոնային ժանտախտը, ինչից հետո քաղաքում անցկացվել է կոյուղագծի համակարգ։ 1895 թվականից բնիկներն սկսել են քաղաքից տեղափոխվել հյուսիսարևմտյան հատվածում հատուկ կառուցված գյուղեր։ Տարվել է 180 կմ երկարությամբ հեռագրական գիծ, որը կապել է Տուամասինան Անտանանարիվուի հետ։ Կառուցվել է Տուամասինա նավահանգիստն Անտանանարիվուի հետ կապող երկաթուղի։

Կլիմա

Տուամասինա  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տուամասինաում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Ծանոթագրություններ

Տուամասինա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուամասինա» հոդվածին։

Tags:

en:Atsinananaen:Toamasina Airporten:University of Toamasinafr:District de Tamatave IԱնտանանարիվուԲանանԲրինձԳրաֆիտՀնդկական օվկիանոսՄադագասկարՊղպեղՍուրճՎանիլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴվինԲարդ ստորադասական նախադասությունՀայկ և ԲելՀարցական նշանՍինգապուրՆախադասության գլխավոր անդամներԹութքՍինուսիտԷկոլոգիական գործոններՆոյԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՎարդանանց պատերազմԱրտազատական համակարգՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)ԱրարատԱրցախի ՀանրապետությունՍասունԱրյունՀավասարասրուն սեղանԹուրքիաՅուրի ՎարդանյանԳյումրիԽաչատուր ԱբովյանԵղջերուԿրծքագեղձի քաղցկեղՄաշկ (մարդ)Ժոզեֆ Լուի ՊրուստՀոմանիշՄիջնադարյան ՉինաստանՄոնթե ՄելքոնյանԽՍՀՄ փլուզումԼեհաստանՋերմաստիճանԱլբերտ ԱզարյանԳևորգ ԷմինԵղիշե ՉարենցՈսկեպարՀացահատիկային բույսերԶատիկԳնարբուկՊյութագորասՄեր հայրենիքՎիկտոր ՀամբարձումյանՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ԱնտարկտիդաՀաղորդակցային գործընթացԿրեատինինԱլեքսանդր ԹամանյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՆիդերլանդներՀովհաննավանքՀին ՀունաստանՀակոբ ԱսլանյանՆաիրի ԶարյանՀիսուսԳորիսԵռանկյան բարձրությունՀայկյան տոմարԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԴաշտանՊարբերական աղյուսակԹիրեոտրոպ հորմոնՍտեփան Զորյան (գրող)ԱռյուծԲարդ նախադասությունԲնական թիվՀարավային ԱմերիկաԿունիլինգուսԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄեծ ՄհերԾիր ԿաթինԳլաուկոմաԿարմրուկՇուշիի ազատագրումՀայաստանի ձկների ցանկԱֆրիկաԴուբայ🡆 More