Տերունական Աղոթք, Հայր մեր, Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքը, որ նա հայտնեց իր աշակերտներին երանիներն ասելուց հետո որպես ճշմարիտ աղոթքի օրինակ։ Ասվում է (երգվում է) բոլոր խորհրդակատարությունների ժամանակ սկզբում և վերջում, ամեն անգամ խորհրդանշելով Տիրոջ հայտնութենական խոսքն իր իսկ մասին, թե Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը։
Մատթեոսի Ավետարանում Տերունական աղոթքը հետևում է երեխաներին որպես նրանց շարունակություն, իսկ Ղուկասի Ավետարանում Տերունական աղոթքը տրվում է աշակերտների խնդրանքով Մեզ աղոթել սովորեցրու։ Ղուկասի Ավետարանը «և մի տար մեզ փորձության» արտահայտությունից հետո չունի այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է...խոսքերը։
Տերունական աղոթքը պարունակում է յոթ ասույթ (խնդրվածք). առաջին երեքը (սուրբ լինի Քո անունը, գա Քո արքայությունը, Քո կամքը լինի...) փառաբանում են Աստծուն, մյուս չորս ասույթները (խնդրվածքները) վերաբերում են մարդուն. մարդը խնդրում է, որ Աստված իրեն տա հանապազօրյա հացը, թողնի պարտքերը, չենթարկի փորձության և ազատի չարից։ Եվ քանի որ աղոթողն իրեն ամբողջովին հանձնում է Աստծուն, ուստի և աղոթքի վերջում նրան է միայն ճանաչում հավիտենական արքա, հավերժ զորավոր ու փառավորյալ, ասելով Քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. Ամեն
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Քո անունը թող սո՛ւրբ լինի,
Քո թագավորությունը թող գա՛,
Քո կամքը թող լինի՛
Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։
Հա՛յր մեր, որ երկինքն ես,
Քու անունդ սուրբ ըլլայ.
Քու թագաւորութիւնդ գայ.
Քու կամքդ ըլլայ,
Ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ։
Մեր ամէնօրեայ հացը՝ մեզի տո՛ւր այսօր.
Մեզի ներէ՛ մեր պարտքերը,
Ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն.
Ու մեզ մի՛ տանիր փորձութեան,
Հապա մեզ ազատէ՛ չարէն։
Որովհետեւ քո՛ւկդ են թագաւորութիւնը,
Զօրութիւնը եւ փառքը յաւիտեան
Ամէն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 213)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Տերունական աղոթք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.