Վրացերենի Այբուբեն

Վրացական այբուբեն, օգտագործում են քարթվելական լեզուները (վրացերենը, նաև մեգրելերենն ու սվաներենը և այլն)։ Վրացական այբուբենը այբբենական տիպի է, եզակի համակարգով։ Ժամանակի ընթացքում այլ կովկասյան լեզուներ ևս (նրանց թվում՝ օսերենը և աբխազերենը՝ 1940-ական թվականներից) օգտվեցին այս այբուբենից։ Կարդում են ձախից աջ։ Ժամանակակից վրացերենում կա 33 տառ։ Մինչդեռ հին վրացերենում եղել է 38 տառնիշ, որոնցից հինգ բաղաձայն այժմ չի կիրառվում։ Վրացական գիրը չունի մեծատառեր։

Վրացերենի այբուբեն
Վրացերենի Այբուբեն
Տեսակset?, բազմություն, նշանագրություն, այբուբեն և script family?
Կազմված էԱսոմթավրուլի, Նուսխուրի, Մխեդրուլի, Mtavruli?, Khutsuri? և modern Georgian script?
Վրացերենի Այբուբեն Georgian scripts Վիքիպահեստում

Պատմություն

Վրացերենի Այբուբեն 
Մեսրոպ Մաշտոցը
Վրացերենի Այբուբեն 
ձախից՝ բոլորագիր; աջից՝ նուսխուրի

Ըստ հայկական աղբյուրների վրացական գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Կորյունը հետևյալ կերպ է ներկայացնում վրաց գրերի գյուտի պատմությունը. «Մաշտոցը սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար։ Գրեց, դասավորեց և օրինավոր կերպով հարդարեց... և իջավ Վրաց կողմերը։ Եվ գնաց, ներկայացավ նրանց թագավորին, որի անունը Բակուր էր, և աշխարհի եպիսկոպոսին, անունը՝ Մովսես։ ... Եվ նա (Մաշտոցը) իր արվեստն առաջարկելով՝ խրատեց, հորդորեց նրանց, և այն ժամանակ ամենքը հանձն առան նրա ուզածը կատարել։ Եվ վրացերեն լեզվի մի թարգմանիչ գտավ, որ անվանվում էր Ջաղա..., այնուհետև Վրաց արքան հրամայեց իր իշխանության զանազան կողմերից և խառնիճաղանջ գավառներից մանուկներ ժողովել և տալ վարդապետի ձեռքը։ Նա էլ նրանց առավ, ուսման բովի մեջ գցեց»։ Մովսես Խորենացին գրում է, "Մեսրոպ Վրաց աշխարհը գնալով՝ նրանց համար էլ, իրեն տրված երկնային շնորհով, ստեղծում է նշանագրեր, մի ոմն Ջաղայի հետ, որ հունարեն և հայ լեզուների թարգմանիչ էր, օժանդակություն գտնելով նրանց Բակուր թագավորից և Մովսես կաթողիկոսից"։

Մեսրոպ Մաշտոցի կողմից վրաց այբուբենի ստեղծման տեսությունն ընդունվում է խոշոր հանրագիտարանների և ակադեմիական գիտնականների կողմից. Ըստ Ա. Փերիխանյանի և Ջ. Գրիպպինի, հնարավոր է, որ Մեսրոպ Մաշտոցը վրաց այբուբենի անմիջական ստեղծողը չէ, սակայն այն չէր կարող առաջանալ առանց նրա մասնակցության։

Սակայն վրաց գիտնականների մեծ մասը չի ընդունում Մեսրոպ Մաշտոցի դերը վրաց գրի ստեղծման գործում։ Իվանե Ջավախիշվիլին փորձում է հիմնավորել, որ Մաշտոցը չէր կարող ստեղծել վրաց երկրորդ այբուբենը («նուսխուրի» այբուբեն), որն, ըստ իր կարծիքի, ստեղծվել է 6-րդ դարում, մինչդեռ Մաշտոցը մահացել է 5-րդ դարի կեսերին (440 թ.)։ Բացի դրանից Ջավախիշվիլին հիմք է ընդունում այն, որ Ղազար Փարպեցին հիշատակում է միայն հայոց գրերի գյուտը։ Մինչդեռ Ղազար Փարպեցին գրում է.

Վրացերենի Այբուբեն  «Թե որևէ մեկը ցանկանա այս մասին ավելի հավաստի իմանալ… կարող է կարդալ ու տեղեկանալ նույն երանելի Մաշտոցի սիրելի աշակերտ Կորյունի գրքի պատմությունից։ Հոգևոր այր Կորյունն էր, որ առաջին անգամ ճշմարտապես գրեց այս բոլորը։ Որտեղից և մենք ստուգապես տեղեկացանք՝ բազում անգամ կարդալով»։ Վրացերենի Այբուբեն 

Իսկ Կորյունը, ում հղում է տալիս Փարպեցին, գրում է.

Վրացերենի Այբուբեն  Եվ սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրաց լեզվի համար։ Գրեց, դասավորեց և օրինավոր կերպով հարդարեց և իր աշակերտներից մի քանի լավագույններին հետն առավ, վեր կացավ գնաց, իջավ Վրաց կողմերը։ Եվ գնաց, ներկայացավ թագավորին, որի անունը Բակուր էր, և աշխարհի եպիսկոպոսին, (անունը) Մովսես։ Եվ թագավորն ու ազնվականները, բոլոր գավառներով միասին, շատ անսացին նրան ըստ աստվածային օրենքի։ … Եվ վրացերեն լեզվի մի թարգմանիչ գտավ, որ անվանվում էր Ջաղա, մի գրագետ և ճշմարտահավատ մարդ. այնուհետև Վրաց արքան հրամայեց իր իշխանության զանազան կողմերից և խառնաղանջ գավառներից մանուկներ ժողովել և տալ վարդապետի ձեռքը։
- Կորյուն, Վարք Մաշտոցի, 36-37, Երևան – 1979 թ.։
Վրացերենի Այբուբեն 

Ըստ XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի՝ գրերը ստեղծել է Վիրքի (Իբերիա) կիսաառասպելական Փառնավազ Ա թագավորը՝ մ.թ.ա. III դարում, չնայած դա հաստատող ավելի հին աղբյուր չկա։ Վրաց գրականության մեզ հասած հնագույն նմուշն է 5-րդ դարով թվագրվող «Շուշանիկի վարքը» երկը („Շուշանիկիս ծամեբա”)։ Ակադեմիկոս Լավան Ճիլաշվիլիի ղեկավարությամբ Նեկրեսիում (Կախեթ) 1990-ականներին և 2000-2003 թվականներին կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են արձանագրություններ՝ արված հնագույն տառերով։ Ըստ վրաց ուսումնասիրողների դրանք են՝ Դավիթ Ստելիի IV դարով թվագրվող ասոմթավրուլի («ասո» - տառ և «մթավրուլի» - ազնվական) արձանագրությունը և Բոլնիսի եկեղեցու՝ 492 - 493 թթ. կատարված արձանագրությունը՝ նույն տառերով։

1940 թվականի պեղումների ընթացքում Մցխեթի - Արմազ բնակավայրում անտիկ շրջանի արձանագրություններ են հայտնաբերել՝ գրված հունարեն։ Կան նաև մի քանի արձանագրություններ՝ գրված դեռևս անհայտ գրերով։ Դրանք, հնագետ Պավլե Ինգորոխվասի կարծիքով, վրաց ասոմթավրուլի այբուբենի հին տառանշաններն են։

Պարույր Մուրադյանը մերժում է վրաց նշանագրերի նախաքրիստոնեական ծագումը, պնդելով, որ «նախաքրիստոնեական չի կարող նկատվել մի այբուբեն, ուր իբրև գիր (տառանիշ) գործածված է քրիստոնյաների խորհրդանշանը՝ վրացական Ք (Քրիստոս), Ջ (Ջվարի - խաչ), և Ծ (Ծմինդա - սուրբ) գրերի տեսքով»։ «Եթե այս իրողությանը գումարենք թվով ինը տառատեսակների և հնչյունային արժեքների նույնությունը հայերենի հետ (Կ, Թ, Է, Ո, Ւ, Ք, Փ, Ջ, Վ), - շարունակում է անվանի հայ պատմաբանը, - ինչպես նաև հայերենի նմանությամբ երկար ու կարճ ձայնավորների տարերաման անհրաժեշտություն չունենալու պարագայում Ե և Է գրերի գոյությունը, ՈՒ գրի կազմությունը, այլև Կորյունի հանգամանալի վկայությունը Մաշտոցի և նրա վրացի օգնական Ջավայի մասին, ի վերջո հայ-վրացական հոգևոր ու մշակութային սերտությունը, ...հազիվ թե կարելի կլինի այլ բացատրություն գտնել՝ քան ժամանակակից վարքագրի (Կորյունի) հաղորդումն է»։

Վրացական այբուբենը

Ասոմթավրուլի Նուսխուրի Մխեդրուլի Անվանում Թվային
նշանակություն
Տառի անուն Հնչյուն Ռոմանիզացված Համարժեքը
հայկականում
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 1 ան ա A a Ա ա
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 2 բան բ B b Բ բ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 3 գան գ G g Գ գ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ონ 4 դոն դ D d Դ դ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  5 էն է E e Է է
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ინ 6 վին վ V v Վ վ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ენ 7 զեն զ Z z Զ զ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ეჲ 8 էյ ը - Ը ը
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 9 թան թ T t Թ թ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  10 ին ի I i Ի ի
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 20 կան կ K' k' Կ կ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ას 30 լաս լ L l Լ լ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 40 ման մ M m Մ մ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  არ 50 նար ն N n Ն ն
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ჲე 60 յե յ Y y Յ յ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  70 օն ո O o Ո ո
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  არ 80 պար պ P' p' Պ պ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 90 ժան ժ Zh zh Ժ ժ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  აე 100 րաէ ր R r Ր ր
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 200 սան ս S s Ս ս
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  არ 300 տար տ T' t' Տ տ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ჳე 400 ւ w w Ւ ւ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  - ուն ու U u Ու ու
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  არ 500 փար փ P p Փ փ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 600 քան ք K k Ք ք
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 700 ղան ղ Gh gh Ղ ղ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  არ 800 ղար կոկորդային ղ (կղ) Q' q' -
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ინ 900 շին շ Sh sh Շ շ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ინ 1000 չին չ Ch ch Չ չ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 2000 ցան ց Ts ts Ց ց
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ილ 3000 ձիլ ձ Dz dz Ձ ձ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ილ 4000 ծիլ ծ Ts' ts' Ծ ծ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  არ 5000 ճար ճ Ch' ch' Ճ ճ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 6000 խան խ Kh kh Խ խ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ჴარ 7000 qար - - -
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  ან 8000 ջան ջ J j Ջ ջ
Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  Վրացերենի Այբուբեն  აე 9000 հաէ հ H h Հ հ
Վրացերենի Այբուբեն  - Վրացերենի Այբուբեն  ჰოე 10000 հօէ օ Ou ou Օ օ

Ժամանակակից Վրացերենի այբուբեն

Ժամանակակից Վրացերենի այբուբենը ունի 33 տառ․


ա

բ

գ

դ

է

վ

զ

թ

ի

կ

լ

մ

ն

ո

պ

ժ

ր

ս

տ

ու

փ

ք

ղ

կղ

շ

չ

ց

ձ

ծ

ճ

խ

ջ

հ

Ծանոթագրություններ

Tags:

Վրացերենի Այբուբեն ՊատմությունՎրացերենի Այբուբեն Վրացական այբուբենըՎրացերենի Այբուբեն ԾանոթագրություններՎրացերենի ԱյբուբենՄեգրելերենՍվաներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄագաղաթՏիգրանակերտ (մայրաքաղաք)Հայկյան տոմարԳորշ արջՄուշեղ ԳալշոյանՍպիտակուցներԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՖրանսուա ՌաբլեՆիդերլանդներՀարադրությունԱզատի ջրամբարԱմբերդ (ամրոց)Սպարտակի ապստամբությունԱկրոստիքոսԻնքնաթիռԳլաուկոմաՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Քրիստափոր ԿոլումբոսԱրման ԾառուկյանԲուրգ (երկրաչափություն)Անանիա ՇիրակացիՍերմԿոտորակ (մաթեմատիկա)Փողային երաժշտական գործիքներՄակբայՍակավարյունությունՀայոց ցեղասպանությունԱզատությունԹվական անունԼեոնիդ ԵնգիբարյանՁիՀոմանիշԱրտազատական համակարգՀարավային ԱմերիկաԱլեքսանդր ՇիրվանզադեՇեղանկյունՎահան ՏերյանՔութեշԽաչատուր ՍուքիասյանԹոքի քաղցկեղՄիզուղիների ինֆեկցիաներՌափայել ՊատկանյանԱրշակունիներՀայերենԾիրանՎահագն ԴավթյանՄակդիրՓայծաղԵգիպտոսՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱրարատի մարզՄերկուրի (մոլորակ)Անսեռ բազմացումՊարզ թիվՎազգեն Ա ԲուխարեստցիՏեղերի վանքԵրևանի պետական համալսարանՀապավումՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄեջքի ցավՄոսկվաԹամարա ՊետրոսյանԻմպրեսիոնիզմՎարդավառՊյութագորասՊարույր ՍևակՂազախստանՀովհաննես ԱդամյանԱնդրեյ ԲիտովԷրիթրոցիտների նստեցման արագությունԵվրոպաՄարի ԱնտուանետՀենրիխ ՄխիթարյանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Աղեր🡆 More