Վռամշապուհ: Մեծ Հայքի արքա

Վռամշապուհ Արշակունի (նաև՝ Վաղարշ Արշակունի, 4-րդ դար - 414, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքա (393-414), Մեծ Հայքի արքաներ՝ Վարազդատի (374-378) որդին, Խոսրով Դ-ի (387-393) եղբայրը և Արտաշես Դ-ի (422-428) հայրը, Արշակունիների արքայական հարստությունից

Վռամշապուհ
Վռամշապուհ: Կենսագրություն, Գահակալություն, Ընտանիքը
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 414
Վախճանի վայր Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք
Դինաստիա Արշակունիներ
Քաղաքացիություն Վռամշապուհ: Կենսագրություն, Գահակալություն, Ընտանիքը Մեծ Հայք
Հայր Վարազդատ
Զավակներ Արտաշես Դ

Կենսագրություն

Վռամշապուհ արքայի ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Վարազդատ արքայի ընտանիքում։ Նրա իսկական անունը Վաղարշ է։ 388 թվականին Պարսից արքա Վռամ Դ-ն Վաղարշի ավագ եղբորը՝ Խոսրով Դ-ին զրկում է թագավորական գահից և բանտարկում Անհուշ բերդում։ Ապա թագավորական կարգը չցանկանալով խախտել, Մեծ Հայքի արքա է կարգում Վաղարշին, և նրա պահլավական անունը փոխելով, իր և իր հոր անուններով Վռամշապուհ կոչում։ Նաև հիշվում է՝ Ստահրաշապուհ անունով։

Գահակալություն

389 թվականին հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ-ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։

Մահացել է 414 թվականին։

Ընտանիքը

Վռամշապուհի կնոջ անունն անհայտ է։ Ունեցել է մեկ որդի՝

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Վռամշապուհ: Կենսագրություն, Գահակալություն, Ընտանիքը 

Tags:

Վռամշապուհ ԿենսագրությունՎռամշապուհ ԳահակալությունՎռամշապուհ ԸնտանիքըՎռամշապուհ ԾանոթագրություններՎռամշապուհ4-րդ դար414ԱյրարատԱրշակունիներԱրտաշես ԴԱրքաԽոսրով ԴՄեծ ՀայքՎաղարշապատՎարազդատ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու ատամՎահան ՏերյանԶինվորական կոչումներԲույսերՋոն Մեյնարդ ՔեյնսԱրկադի Տեր-ԹադևոսյանՀայաստանի ՍահմանադրությունԿոտայքի մարզՇախմատԴերենիկ ԴեմիրճյանԳարունՍևանա լիճԵղջերուներՀոգնակի թիվՄոսկվաՀայերեն հայհոյախոսությունՄեջքի ցավՀեքիաթԾծմբական թթուՍոս ՍարգսյանՓավստոս ԲուզանդՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայկական լեռնաշխարհԿառլես ՊուչդեմոնՇվեյցարիաԱլժիրՀիսուսի ծնունդՀաստատուն բաղադրության օրենքՈւղղանկյուն եռանկյունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄաշկ (մարդ)ԿռունկներՀայաստանի կենդանական աշխարհՄամուլՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԹուղթ (նյութ)Մերկուրի (մոլորակ)ՏուֆԱրցախյան ազատամարտԹիրեոտրոպ հորմոնԲեզոարյան այծՓոքր ՄհերԱրյունՄենինգիտԳերմանիաԿորյունԱրծիվներԱնակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցումՈւրան (մոլորակ)ԷվոլյուցիաԱմբողջ թիվՄովսես ԳորգիսյանԿրավորական սեռԵվրասիաՋերմաստիճանՀացPornhubԲարդ նախադասությունԻսպանիաՏնտեսագիտությունԱկրոստիքոսԱնալ սեքսՋրծաղիկՔարԳեղարքունիքի մարզԳլխուղեղի ուռուցքՍասունցի ԴավիթԱրքիմեդեսԳենետիկաՄիսաք ՄեծարենցԿարեն ԴեմիրճյանՀոգեբանությունԱմերիկա🡆 More