Սավաննայի Վագերաձի

Սավաննայի վագերաձի (լատին․՝ Equus quagga), հայտնի է նաև որպես սովորական վագերաձի կամ Բուրշելի վագերաձի, տեղաբնիկների խոսակցական լեզվում՝ կվագգա (չշփոթե՛լ 19-րդ դարի վերջին անհետացած կվագգա միասմբակավորի հետ), վագերաձիերի կենդանական խմբի ամենատարածված և պարզագույն ներկայացուցիչը, որը տարածված է Եթովպիայի հարավից Արևելյան Աֆրիկա և Բոտսվանայից մինչև Հարավային Աֆրիկա ընկած ընդարձակ տարածություններում։ Սավաննայի վագերաձիերը բնակվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում, սակայն անգամ այս պայմաններում մարդու ներգործությունը նրանց տեսակի վրա զգալիորեն արտահայտված է, որը ներկայացված է որսագողության (մսի և կաշվի համար) և գյուղատնտեսական նկատառումներով օգտագործվող խոշոր եղջերավոր անասունների համար վագերաձիերի կենսաբանական արեալի զբաղեցման տեսքով։

Սավաննայի վագերաձի
Սավաննայի Վագերաձի
Սավաննայի վագերաձին Նամիբիայում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Ձիազգիներ
Ենթաընտանիք Ձիեր
Տեսակ Սավաննայի զեբր
Լատիներեն անվանում
Syncerus caffer
(Sparrman, 1779)
Հատուկ պահպանություն
պատկեր
     Ժամանակակից արեալ

Սավաննայի Վագերաձի
Դասակարգումը
Վիքիցեղերում

Սավաննայի Վագերաձի
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սավաննայի վագերաձիերի ընդարձակ տեսակի մեջ ընդգրկված է անհետացած կվագգան և ևս վեց ճանաչված այլ ենթատեսակներ։ Չնայած միջտեսակային այս տարանջատմանը՝ նրանց միջև կառուցվածքային լուրջ տարբերություններ առկա չեն և ներկայացված բոլոր ենթատեսակներն ունեն գրեթե միևնույն ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական հատկանիշները։ 2016 թվականին Բնության պահպանության միջազգային միության կողմից սավաննայի վագերաձիերը դասակարգված են որպես գրեթե վտանգված տեսակ։

Սավաննայի վագերաձիերի տարածվածության արեալը հարաբերականորեն մասնատված է և ներառում է հարավային, արևելյան Աֆրիկան և Սահարայի հարավային հատվածը։ Հիմնականում բնակվում են ինչպես արևադարձային, այնպես էլ բարեխառն ծառազուրկ խոտհարքներում և սավաննաներում։ Նրանք խուսափում են անապատներից, խիտ ծառածածկույթով վայրերից, մշտապես խոնավ տարածքներից և որպես կանոն բնակվում են ջրի աղբյուրից ավելի քան 30 կմ հեռավորության վրա։ Սավաննայի վագերաձիու կենսաբանական հակառակորդներն են առյուծները, բորենիները, ընձառյուծները, վագրակատուները, կոկորդիլոսները և աֆրիկյան վայրի շները։ Սավաննայական վագրեձիերը խիստ սոցիալական կենդանիներ են և ապրում են ընդարձակ խմբերով։ Խմբերը կարող են միավորվելով կազմել երամակներ։ Նման միասնությունն օգնում է վերջիններիս հնարավորինս զերծ մնալ գիշատիչների սպառնալիքից։ Նկատելով հարձակվող գիշատչին՝ զեբրերը ազդանշաններ են արձակում և հասկացնում մյուս առանձնյակներին վտանգի առկայության մասին։

Ներկայումս կենդանիների թվաքանակը կայուն է և վտանգված չէ, չնայած այն հանգամանքին, որ որոշ երկրներում, ինչպիսին է Տանզանիան, այս վագրեձիերի պոպուլյացիաների թիվը կտրուկ անկում է ապրել։

Էվոլյուցիա

Ենթադրվում է, որ բոլոր վագերաձիերը, այդ թվում և Equus quagga-ն, առաջացել են Dinohippus-ի և Equus simplicidens-ի միջանկյալ ձևից։ Equus simplicidens-ը՝ ամերիկյան կամ հագերմանյան վագերաձին, համարվում է մարդկությանը հայտնի ամենահին վագերաձիու տեսակը, որն ունեցել է ավանակի գլուխ և զեբրի մարմին։ Վագերաձիերի նախնինների մարմնի ամենահին բրածոն ավելի քան 3,5 տարեկան է և հայտնաբերվել է Միացյալ Նահանգների տարածքից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վագրեձիերն արագորեն տարածվել են Հին աշխարհի տարբեր ծայրերում։ Ավելի ուշ հայտնաբերվել են վկայություններ, համաձայն որի Equus livenzovensis տեսակի սմբակավորը բնակվել է անգամ Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում։

Ժամանակակից մոլեկուլային և մորֆոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սավաննայի վագրեձիու ամենամոտ նախնիններն ապրել են 5,6 միլիոն տարի առաջ։ Կանադայում հայտնաբերված 700 հազարամյա կմախքը ժամանակակից վագրեձիերի նախնիններից մեզ հասած ամենաթարմ և լավ պահպանված բրածոն է։ Պլեյստոցենյան այս ձիերն ունեցել են բազմաթիվ ենթատեսակներ։ Միայն Հյուսիսային Ամերիկայում բնակվել են ավելի քան 50 տեսակի նախաձիեր, թեև նրանցից շատերի տաքսոնոմիկ վավերությունը հարցականի տակ է։ Գենետիկական դիվերգենցիայի արդյունքում հայտնաբերվել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում ապրող ձիերի ընդամենը երեք գենետիկորեն տարբերվող տարատեսակ։

2013 թվականի հունիսին մի խումբ հետազոտողներ կարողանում են 560-780 հազար տարեկան ձիու ոսկրից ստացված նյութի շնորհիվ ուսումնասիրել վերջինիս ԴՆԹ-ն։ Մինչ այս ուսումնասիրությունը, ամենահին գենոմը, որ հայտնաբերվել է գենետիկների կողմից, եղել է 110-130 հազար տարեկան։ Այս գենոմների միջև տարբերությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ժամանակակից ձիերի, ավանակների և վագերեձիերի ընդհանուր նախնինները երկիր մոլորակի վրա ապրել են 4-ից մինչև 4,5 միլիոն տարի առաջ։ Արդյունքները նաև ցույց են տալիս, որ վագրեձիերը շուրջ 43 հազար տարի առաջ առանձնանում են ձիերից՝ հետագա էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերելով նոր գենետիկական և ֆիզիոլոգիական հատկանիշներ։

Էվոլյուցիոն ադապտացիայի դրսևորումներ

Սավաննայի Վագերաձի 
Սավաննայի վագրեձի՝ հեղինակված Քեմբրիջի համալսարանի բնության պատմության ինստիտուտի կողմից։ Հեղինակ՝ Ֆրանկ Բեդարդ, 1902 թվական

Սավաննայի վագրեձիերի մաշկի վրայի սև ու սպիտակ շերտավոր նախշերը էվոլյուցիոն հարմարվողականության հետևանքներ են, որոնք երբեմն օգտակարորեն ծառայում են կենդանիների համար։ Անգլիացի գիտնական Չարլզ Դարվինն առաջիններից էր, որ փորձեց պարզել դրանց առաջացման պատճառները՝ միաժամանակ առաջ քաշելով հավանական վարկածներ։ Անդրադառնալով վագերաձիերի նախշերին՝ Դարվինն ասել է․

Սավաննայի Վագերաձի  Վագերաձիերի մարմնի գծավոր շերտերը միաժամանակ արտառոց են և շշմեցնող։ Դրանք այնքան հրաշագործ են, որ շատերն այն համարում են Աստծո անսահման գեղարվեստական հրաշագործության վկայություն Սավաննայի Վագերաձի 

Այնուամենայնիվ, մինչ օրս շերտերի առաջացման պառճառը մեզ հայտնի չէ, փոխարենը՝ գոյություն ունեն մի շարք հիպոթեզներ։ Բազում գիտնականների եզրակացություններն ընդհանրացնելով կարելի է հետևել, որ այն կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, ետ է մղում միջատներին և օգնում է ներտեսակային սոցիալիզացիայի ժամանակ։ Թիմ Քարոն և Կալիֆոռնիայի համալսարանից հավաքված հետազոտողների խումբը միավորելով առկա բոլոր հավանական վարկածները, եզրակացնում է, որ մարմնի շերտերն օգնում են սավաննայի վագերաձիերին զերծ մնալու խայթող միջատներից։ Արդի շրջանի բազմաթիվ կենսաբաններ և էկոլոգներ դեմ են արտահայտվել նախքան կոնկրետ հետազոտության այս վարկածի ընդունմանը։ Վագերաձիերի շերտավոր մաշկը թռչունների և թերզարգացած տեսողական վերլուծիչներ ունեցող մյուս կենդանի օրգանիզմների համար օպտիկական պատրանք է։

Տաքսոնոմիա

Վագերաձիերի առանձին տեսակները կարգաբանորեն դասակարգելու խնդիրը մինչ օրս կենսաբանների միջև վեճի առարկա է։ Նրանց մի մասը կարծում է, որ լեռնային և սավաննայի վագերաձիերը պատկանում են Hippotigris-ի ենթադասին, իսկ Գրևիի զեբրը Dolichohippus-ի ենթադասի միակ ներկայացուցիչն է։ Այս դասակարգման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ վերոնշյալ երկու զեբրերն առավել նման են ձիու, իսկ Գրևիի զեբրը՝ ավանակի։ Բոլոր այս երեք վագերաձիերը (սավաննայական, լեռնային, Գրևիի) պատկանում են ձիերի տիպին։ Այնուամենայնիվ, ֆիլոգենետիկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սավաննայի վագերաձիերն ավելի սերտորեն կապված են Գրևիի, այլ ոչ թե լեռնային վագերաձիու հետ։ Այն վայրերում, որտեղ աշխարհագրական տեղաբաշխվածության տեսանկյունից սավաննայի վագերաձիերը սիմպատրիկ են, անսովոր չէ տեսնել նրանց միևնույն երամակի մեջ։ Անազատության պայմաններում սավաննայի վագերաձիերն առավել հաճախ հանդիպում են լեռնային վագերաձիերի հետ։

Ենթատեսակներ

Սավաննայի վագերաձիու տարբեր ենթատեսակներ
Բուրշելի վագերաձի (Equus quagga burchellii)
Կրոուշիի վագերաձի (Equus quagga crawshayi)

2004 թվականին Կանբերրայի համալսարանի պրոֆեսոր Քոլին Գրովսը և շոտլանդացի գիտնական Ուիլյամ Բելը ուսումնասիրելով վագերաձիերին, նրանց դասակարգել են որպես ձիազգիների ընտանիքին պատկանող կենդանական խումբ։ Հեղինակները հետազոտությունների արդյունքները ներկայացրել են հեղինակավոր «Կաթնասունների կենսաբանություն» ամսագրում։ Վերոնշյալ երկու փորձագետները վերանայում են սավաննայի վագերաձիերի ներքին դասակարգումը՝ վեց առանձի խմբերի ճանաչելով որպես առանձին ենթատեսակներ։ Ստորև նշված են այդ ենթատեսակները․

Կառուցվածք և ֆիզիոլոգիական նկարագրություն

Արտաքին կառուցվածք

Սավաննայի Վագերաձի 
Լսնամաշկության ախտանշանով սավաննայի վագերաձի։ Պիգմենտների բացակայությամբ պայմանավորված այս հիվանդությունը վագերաձիերի շրջանում այնքան էլ տարածված չէ։ Հանդիպում են նաև մելանոս առանձնյակներ։

Equus quagga-ն միջին չափի զեբր է՝ ավելի փոքր, քան Գրևիի վագերաձին և ավելի մեծ քան համեմատաբար ավելի կարճ ոտքեր ունեցող լեռնային վագերաձին։ Կենդանիների վիճակով և ենթատիպերի բազմազանությամբ պայմանավորված գոյություն ունեն չափերի տարբերություններ։ Սովորաբար, սեռահասուն վագերաձիերի մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 1.1-1.45, իսկ լայնությունը՝ 2.17-2.46 մետր։ Կշռում են 175-ից մինչև 385 կգ։ Որպես կանոն, արուները 10 %-ով ավելի ծանր են, քան էգերը։ Պոչը բավականին երկար է՝ միջինում 52 սմ և ունի կամայական սև կամ սպիտակ գունավորում։ Սովորաբար կարճ և սև ականջների կլոր եզրերը սպիտակ են։ Բոլոր մյուս տեսակի վագերաձիերի պես այս տեսակը նույնպես ունի սև և սպիտակ նախշերով բծավոր մաշկ։

Որոշ առանձին ենթատեսակների մոտ սև և սպիտակ գունային համադրության փոխարեն նկատվում է շագանակագույն և սպիտակ մաշկ։ Վերին վերջույթների բծերը ուղղահայաց են, իսկ գլխի որոշակի հատվածինն ու ստորին վերջույթներինը՝ հորիզոնական։ Հյուսիսաբնակ պոպուլյացիաների առանձնյակների մարմնի շերտերը նեղ են և սահմանային։ Հարավային սավաննայական վագերաձիերի մարմնի վրայի սև շերտերը ավելի բազմազան են, սակայն համեմատաբար քիչ են ստորին վերջույթների վրա՝ ոտքերին և սրբանային հատվածում։ Բացի այդ, հարավային որոշ ենթատեսակների ներկայացուցիչներն ունեն այսպես կոչված «ստվերային» շերտեր, որոնք ունենում են շագանակագույն երանգ։ Սրանք բացակայում են կամ թույլ են արտահայտված հյուսիսային ենթատեսակներին պատկանող վագերաձիերի շրջանում։ Վագերաձիերի շերտերը սկսում են ի հայտ գալ սաղմնային տարիքում՝ ոչ ավելի քան երեք շաբաթվա ընթացքում։ Սաղմնաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ վագերաձիերի ֆոնային երանգը մուգ է, իսկ սպիտակը ներկայացված է որպես դրա հավելում։ Առաջին ուսումնասիրված տեսակի՝ այժմ վերացած կվագգայի հետազոտությունների արդյունքում եկած եզրահանգման մեջ նշված է, որ այդ առանձնյակն ունեցել է բաց շագանակագույն ստորին վերջույթներ։ Գենոտիպի կայուն փոփոխություն համարվող հակաամորֆ մուտացիայի արդյունքում լույս աշխարհ են եկել ամբողջովին սպիտակ և ամբողջովին սև վագերաձիեր։ Քենիա լեռան ստորոտում տեղակայված խոնավ հասարակածային անտառներից մեկում նկատվել է ամբողջովին սպիտակ ալբինոս վագերաձի։

Ներքին կառուցվածք

Սավաննայի վագերաձիու անատոմիական առանձնահատկություններ
Սավաննայի վագերաձիու ատամնաշարը
Սավաննայի վագերաձիու արտաքին ականջը

Վագերաձիերը կենսաբանական զարգացման բարձրագույն աստիճանահարթակի վրա գտնվող կաթնասուններ են։ Պատկանում են իսկական գազանների խմբի ընկերքավորների ենթադասին։ Ի տարբերություն ձվածին կաթնասունների և պարկավորների՝ ձիազգիներն ունեն համեմատաբար շատ ավելի զարգացած օրգան-համակարգեր։ Վագերաձիերի մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից, իսկ վերնամաշկն էլ իր հերթին հանդիսանում է սմբակների սկիզբը։ Աֆրիկայի պայմաններին ադապտացված այս ձիերի համար կոշտ սմբակները կենսական անհրաժեշտություն են։ Մաշկի վրայի սև բծերը դրանք պիգմենտներ են, որոնք որոշակի մուտացիոն հիվանդությունների առկայության պայմաններում կարող են չլինել (առաջանում է լսնամաշկություն) կամ լինել մելանին գունանյութի ավելցուկով (առաջանում է մելանիզմ)։ Հենց մաշկում էլ գտնվում է վագերաձիերի արտաքին գեղձերի մի մասը՝ ի դեմս քրտնագեղձերի, ճարպագեղձերի, կաթնագեղձերի և հոտ արձակող գեղձերի։ Վագերաձիերի հոտ արձակող գեղձերն ունեն պաշտպանական, բնակության որոշակի տարածքի ընդգծման և հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրության գրավման գործառույթներ։ Աֆրիկայի պայմաններում քրտնագեղձերը կատարում են որոշակի ջերմակարգավորություն՝ ադապտացվելով տաք կլիմայական գոտուն։ Այս հանգամանքի շնորհիվ էլ դժվար է պատկերացնել վագերաձիերի բնակությունը Հյուսիսային բևեռում կամ Սիբիրում։ Քրտնագեղձերի միջոցով է կատարվում նաև քրտնարտադրությունն ու արտաթորությունը։

Վագերաձիերի կմախքը (տե՛ս ստորև բերված պատկերը) նման է մյուս կաթնասունների կմախքին։ Այն կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։ Ոսկրերի քանակը մարդկանց և վագերաձիերի մոտ գրեթե նույնն է։ Սրբանային և պոչային ողերից բացի՝ մյուս ողերը միմյանց միացված են շարժուն ձևով։ Ի տարբերություն մյուս կաթնասունների և մարդկանց՝ զեբրերի և մյուս ձիազգի կենդանիների (ձիեր, ավանակներ) անրակները թերզարգացած են (որոշ ենթատեսակների մոտ անգամ բացակայում են)։ Նրանց առջևի վերջույթները շարժվում են ﬕայն ﬔկ հարթությամբ` մարﬓի առանցքին զուգահեռ։ Տարբերակված են նաև բազմաթիվ և բազմաֆունկցիոնալ մկաններ։

Վագերաձիերի օրգան-համակարգերն ունեն հետևյալ նկարագիրը․

  • Վագերաձիերը խոտակեր կենդանիներ են և չնայած նրանց սննդառության միատարրությանը նրանք ունեն բավականին լավ զարգացած մարսողական օրգաններ, որոնք ծառայում են խոտի մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերի՝ ներծծման, իսկ չմարսվածների՝ արտաթորման համար։ Ունեն բավականին լավ արտահայտված շրթունքներ, որոնց օգնությամբ էլ կարողանում են հեշտությամբ բռնել և արմատախիլ անել սննդառության նպատակով օգտագործվող բույսերը։ Ծնոտների խորացումներում տեղակայված են վագերաձիերի ատամները։ Տարբերակված են կտրիչներ, ժանիքներ, մեծ և փոքր սեղանատամներ։ Զեբրերի մոտ առավել զարգացած ու հզոր են սեղանատամները։ Սավաննայի վագերաձիու ատամնաշարը դասավորված է Սավաննայի Վագերաձի  սկզբունքով։ Ջուր խմելու համար վագերաձիերն օգտագործում են իրենց մկանոտ լեզուն։
  • Վագերաձիերը շնչում են թոքերով։ Շնչառական համակարգը կազմված է քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Վագերաձիերը որպես ակտիվ կենսակերպ վարող կենդանիներ, օդից կլանում են թթվածնի (Սավաննայի Վագերաձի ) մեծ պաշար։ Մեկ օրվա ընթացքում միջին տարիքի վագերաձին շնչում է 550-600 լիտր օդ (մարդիկ՝ 500-520 լիտր)։ Շնչառությանը մասնակցում է նաև լավ զարգացած ստոծանին։ Վագերաձիերի կոկորդում տեղակայված են երկու զույգ ձայնալարեր։ Ձայնալալերի միջոցով այս կենդանիները կարողանում են ձայներ արձակել՝ ինքնապաշտպանական, զգայական և ներտեսակային հաղորդակցման նկատառումներով։
Սավաննայի Վագերաձի 

Տեսողություն և լսողություն

Էկոլոգիա

Տարածվածություն և բնակության արեալ

Սավաննայի Վագերաձի 
Սավաննայի վագերաձին Տանզանիայի բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկում։ Ետին պլանում երևում են Աֆրիկայի ֆաունայի տիպիկ ներկայացուցիչ հանդիսացող գնու այծքաղներ։

Սավաննայի վագերաձիերը բնակվում են բացառապես Արևադարձային Աֆրիկայում՝ Սահարայից Հարավային Սուդան և Եթովպիայից հարավային և արևելյան Աֆրիկա ընկած տարածություններում՝ Սուդան, Ուգանդա, Քենիա, Տանզանիա, Ռուանդա, Կոնգո, Անգոլա, Զամբիա, Մալավի, Մոզամբիկ, ՀԱՀ և Սվազիլենդ պետությունների տարածքում։ Բուրունդիում և Լեսոթոյում տեսակն ի սպառ վերացել է։ Փորձագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ նորքարեդարյան (նեոլիթյան) ժամանակահատվածում կենդանիներն ապրել են նաև Հյուսիսային Աֆրիկայում՝ մասնավորապես Ալժիրում։ Կենդանատեսակներն ապրում են հիմնականում անտառային խոտհարքներում և սավաննաներում։ Ինչպես մյուս վագերաձիերը, այնպես էլ սավաննայի վագերաձին, խուսափում է ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջաններից, հատկապես՝ անապատներից, ինչպես նաև խոնավ մշտադալար արևադարձային անտառներից։ Ապրում են ծովի մակարդակից մինչև 4500 մետր բարձրության վրա։ Բնակության ամենաբարձրադիր շրջանը համարվում է Քենիա լեռան ստորոտային հատվածները։ Որպես կանոն զեբրերն իրենց բնակության վայրն

ընտրում են ջրի աղբյուրից ավելի քան 30 կմ հեռավորության վրա։

Բազմաթիվ կենսաբանական գործընթացների արդյունքում վագերաձիերի տարբեր ենթատեսակներ բնակեցրել են Աֆրիկա մայրցամաքի տարբեր հատվածներ։ Սավաննայի վագերաձիու վերացած ենթատեսակներից կվագգան նախկինում մեծապես տարածված է եղել Հարավային Աֆրիկայի Կառու երկրամասում ՝ Օրանժ գետից հարավ ընկնող կիսաանապատային սարավանդների և միջլեռնային իջվածքներում։ Որոշ պոպուլյացիաներ բնակվել են նաև Կապի հյուսիսային, արևմտյան և արևելյան ծայրերում և Ֆրի սթեյթում։ Բուրշելի վագերաձին բնակվում են Բոտսվանայում, Նամիբիայում և Զամբիայում, ինչպես նաև արհեստականորեն աճեցվում է Չինաստանում։ Գրանտի վագերաձին տարածված է Զամբիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Տանզանիայում և Քենիայի հարավարևմտյան հատվածում, իսկ անբաշ վագերաձին՝ Քենիայի հյուսիսարևմտյան հատվածում և Ուգանդայի Կարամոջա երկրամասում։ Գրեթե միևնույն տարածքներում են ապրում նաև Չափմենի և Կրոուշի վագերաձիերը։

Սննդառություն

Սավաննայի Վագերաձի 
Սավաննայի վագերաձիերի երամակը աֆրիկյան գետերից մեկից ջուր խմելիս, Սերենգետի ազգային պարկ, Տանզանիա

Սավաննայի վագերաձիերը մյուս ձիազգիների պես խոտակեր կենդանիներ են։ Ուսումնասիրություններից մեկի արդյունքում փորձագետները եկել են այն եզրահանգման, որ վագերաձիերի այս տեսակի սննդային չափաբաժնի 92 %-ը կազմում է խոտը, 5 %-ը՝ դեղաբույսերը և 3 %-ը՝ թփերը։ Ի տարբերություն Աֆրիկա մայրցամաքում տարածված մյուս խոշոր կճղակավորների՝ սովորական վագերաձիերը արածելիս չեն սնվում հասարակ խոտով։ Սննդառության նպատակով այս կենդանիներն օգտագործում են հատուկ տեսակի բույսեր։ Նրանք նախընտրում են սնվել ոչ այնքան տարածված վաղաճ և թարմ խոտով, իսկ երբեմն նաև ծառի տերևներով։ Սնունդ հայթայթելու նպատակով նրանք ստիպված են լինում ժամանակ առ ժամանակ մի տարածքից տեղափոխվել մյուսը։ Արդյունքում՝ նրանք հայտնվում են առատ բուսածածկույթ ունեցող կենսատարածքներում, որը կարճ

Ծանոթագրություններ

Սավաննայի Վագերաձի Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավաննայի վագերաձի» հոդվածին։
Սավաննայի Վագերաձի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավաննայի վագերաձի» հոդվածին։

Tags:

Սավաննայի Վագերաձի ԷվոլյուցիաՍավաննայի Վագերաձի ՏաքսոնոմիաՍավաննայի Վագերաձի Կառուցվածք և ֆիզիոլոգիական նկարագրությունՍավաննայի Վագերաձի ԷկոլոգիաՍավաննայի Վագերաձի ԾանոթագրություններՍավաննայի Վագերաձի19-րդ դարԱրեալԱրևելյան ԱֆրիկաԲնության հատուկ պահպանվող տարածքներԲոտսվանաԳյուղատնտեսական կենդանիներԵթովպիաԼատիներենԽոշոր եղջերավոր անասուններԽոսակցական լեզուԿվագգաՀարավային ԱֆրիկաՄիասմբակավորներՈրսագողությունՎագերաձիեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրազահանԲարդ ստորադասական նախադասությունԶանգվածի պահպանման օրենքՄայիսի 1 (տոն)Գևորգ Ե ՍուրենյանցՀեշտոցի սնկային վարակՀայաստանի քաղաքներըԿողմնացույցՔրոմոսոմԵրեխայի իրավունքներՍասնա ծռերՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԹուղթ (նյութ)ԱնտառՄիքելանջելոԱրցախյան շարժումՄիջին ականջի բորբոքումԱրամ ԽաչատրյանՊատմություն Հայոց (Խորենացի)Սևրի պայմանագիրՍառը պատերազմԵղջերուներԱծական անունԴուբայԱրևմտյան ՀայաստանՎիտամին D-ի անբավարարությունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԿոնԼևոն ԲՍևանա լիճԱմբերդ (ամրոց)Բույսերի բազմացումԿորյունՆախադասության գլխավոր անդամներԱլբերտո ՄորավիաՀակոբ ԱսլանյանԺառանգական փոփոխականությունՀաղթանակի օրԻսրայելՓսորիազԱրձակՔրիստափոր ԿոլումբոսՀրեաներԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայաստանի կենդանական աշխարհԱրցախյան ազատամարտՀայկ նահապետԱրյան խումբՀայաստանի լեռներՄարսողական համակարգՈւրան (մոլորակ)Սողոմոն ԹեհլիրյանԱպրիլի 18Թվական անունԴելֆիններԾաղկազարդՆյու ՅորքԱլցհայմերի հիվանդությունՀավերժության հայկական նշանԳաստրիտԿարմիր գիրքՆապոլեոն ԲոնապարտԱլպիական մանուշակ (պատմվածք)Լյուդվիգ վան ԲեթհովենՀայկական մշակույթՈրոշիչԿոտայքի մարզՀետգրությունՄեքսիկաՇաքարային դիաբետԾիր ԿաթինՍեռական հերպեսԿոռուպցիաՏոտոԳեյմինգԱրուՌոբերտ ԱբաջյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ժոզեֆ Լուի Պրուստ🡆 More