Ռոնալդ Ֆիշեր

Սըր Ռոնալդ Այլմեր Ֆիշեր (անգլ.՝ Ronald Aylmer Fisher, փետրվարի 17, 1890(1890-02-17), Արևելյան Ֆինչլի, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 29, 1962(1962-07-29), Ադելաիդա, Ավստրալիա), անգլիացի վիճակագիր, էվոլյուցիոն կենսաբան և գենետիկ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1929 թվական), Թագավորական վիճակագրական ընկերության (անգլ.՝ Royal Statistical Society)անդամ, բազմաթիվ ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, Գիտությունների պատվավոր դոկտոր և բազմաթիվ համալսարանների իրավաբանական գիտությունների դոկտոր (Լոնդոն, Հարվարդ, Չիկագո, Կալկաթա, Գլազգո և այլն)։

Ռոնալդ Ֆիշեր
անգլ.՝ Sir Ronald Aylmer Fisher
Ռոնալդ Ֆիշեր
Ծնվել էփետրվարի 17, 1890(1890-02-17)[…]
Արևելյան Ֆինչլի, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 29, 1962(1962-07-29)[…] (72 տարեկան)
Ադելաիդա, Ավստրալիա
բնական մահով
ԳերեզմանՍուրբ Պետրոսի տաճար (Ադելաիդա)
Բնակության վայր(եր)Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունՌոնալդ Ֆիշեր Միացյալ Թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի և Անգլիկան եկեղեցի
Մասնագիտությունմաթեմատիկոս, գենետիկ, վիճակագրագետ, աստղագետ և կենսաբան
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Ռոտամստեդյան փորձարկման կայան, Ադելաիդայի համալսարան, Քեմբրիջի համալսարան և Ռագբի դպրոց
Գործունեության ոլորտՎիճակագրություն և գենետիկա
Պաշտոն(ներ)president of the Royal Statistical Society?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թագավորական վիճակագրական ընկերություն
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան (1912), Հերոու դպրոց (1909) և Գոնվիլ և Քիիզ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋեյմս Հոփվուդ Ջինս և Սթրեթոն, Ֆրեդերիկ Ջոն Մերիան
Եղել է գիտական ղեկավարՄերի Ֆրենսիս Լյոն, Կալյամպուդի Ռախակրիշնա Ռաո, Ջոզեֆ Օսկար Իրվին, Ջոն Հենրի Բենեթ, Ուոլթեր Բոդմեր, Դ. Ժ. Ֆինի, Ջոզեֆ Օսկար Իրվին, Alan Robert George Owen? և Ջոն Հենրի Բենեթ
Հայտնի աշակերտներՍնեդեկոր, Ջորջ
Պարգևներ
Ասպետ-բակալավր

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

Կոպլիի մեդալ

Թագավորական մեդալ

Դարվինի մեդալ

Դարվին-Ուոլլեսի մեդալ

Քրունի լեկցիա

Գայի ոսկե մեդալ

և

Կալկաթայի համալսարանի պատվավոր դոկտոր

Ամուսին(ներ)Ռութ Էյլին Գինես
Երեխա(ներ)Ջորջ Ֆիշեր Ֆիշեր
Ռոնալդ Ֆիշեր Ronald Fisher Վիքիպահեստում

Մաթեմատիկական վիճակագրության մեջ Ֆիշերը հանդիսանում է Կառլ Փիրսոնի դասական ստեղծագործությունների և մեթոդների ամենաակնառու շարունակողը,․մասնավորապես, Ջերզի Նեյմանի հետ միասին մշակել է փոփոխականների վիճակագրական գնահատման տեսության, վիճակագրական որոշումների, փորձի նախագծման և վարկածների ստուգման հիմքերը։ Ֆիշերի մեթոդների մեծ մասը ունի ընդհանուր բնույթ և կիրառվում է բնական գիտություններում, տնտեսագիտության մեջ և գործունեության այլ ոլորտներում։ Դանիացի պատմաբան Հալդ Անդերսի բնորոշմամաբ նա․

Ռոնալդ Ֆիշեր հանճար է, որը գրեթե միանձնյա դրել է ժամանակակից վիճակագրության հիմքերը։
- Հալդ Անդերս
Ռոնալդ Ֆիշեր

Ըստ Ջոն Թյուքի փոխաբերական արտահայտության, այն, ինչ վիճակագիրը կարող է մեր օրերում «խաղալ ցանկացած պարտեզում», Ռոնալդ Ֆիշերի ոչ փոքր վաստակն է։

Կենսաբանության մեջ Ֆիշերի հիմնական նվաճումը Մենդելյան գենետիկայի մաթեմատիկական մեթոդների միավորումն է դարվինյան բնական ընտրության տեսության հետ։ Այս հայեցակարգը հիմք է հանդիսացել պոպուլյացիոն գենետիկայի և էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության համար։ Ռիչարդ Դոքինզը Ֆիշերին անվանել է․

Ռոնալդ Ֆիշեր Դարվինի նման մեծագույն կենսաբան։
- Ռիչարդ Դոքինզ
Ռոնալդ Ֆիշեր

Կենսագրություն

Ֆիշերը ծնվել է Լոնդոնի Արևելյան Ֆինչլի (անգլ.՝ East Finchley) արվարձանում՝ Ջորջ և Քեթի Ֆիշերների ընտանիքում։ Նրա հայրը եղել է գեղեցիկ արվեստների իրերի հաջողակ առևտրական։ Ֆիշերն ունեցել է ուրախ մանկություն. նա երեք ավագ քույրերի, ավագ եղբոր և մոր սիրելին է եղել։ Մայրը մահացել է, երբ Ռոնալդը 14 տարեկան է եղել, իսկ մեկ ու կես տարի անց հայրը սնանակացել է մի քանի անհաջող գործարքներ կնքելու արդյունքում։

Ֆիշերն իր տարիքակիցներից անհամեմատ զարգացած երեխա է եղել․ 16 տարեկան հասակում, երբ սովորում էր Հերոուի դպրոցում, հաղթել է մաթեմատիկայի մրցույթում և շահել Նիլդ մեդալ (անգլ.՝ Neeld Medal)՝ մրցանակ՝ մաթեմատիկական էսսեների մրցույթում հաղթելու համար։ 1909 թվականին, երիտասարդը նվաճել է Քեմբրիջի համալսարանի Գոնվիլ և Քեյս (անգլ.՝ Gonville and Caius College) քոլեջի կրթաթոշակ ստանալու իրավունք, որը նրան ուսումը շարունակելու հնարավորություն է տվել։ Քեմբրիջում նա ուսումնասիրել է մաթեմատիկա, աստղագիտություն, կենսաբանություն, վիճակագրական մեխանիկա, ծանոթացել է գենետիկային և Մենդելի օրենքներին, որոնք վերաբացահայտվել էին 20-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակահատվածում մաթեմատիկական վիճակագրությունը և սխալների տեսությունը հիմնականում օգտագործվել են աստղագիտական դիտումների մշակման ժամանակ. վիճակագրությունն ու կենսաբանությունը բավարարվում էին պարզ թվաբանությամբ, չնայած եղել են վիճակագրության մեջ հավանականության տեսության օրենքների կիրառման որոշ փորձեր։

Հրապուրվելով վիճակագրությամբ՝ Ռոնալդ Ֆիշերը խորապես ուսումնասիրել է Կառլ Փիրսոնի «Մաթեմատիկական ներդրում էվոլյուցիայի տեսության մեջ» աշխատությունների ժողովածուն և հատկապես հետաքրքրվել է կենսաչափության մեջ վիճակագրական մեթոդների կիրառմամբ։ Ֆիշերը վիճակագրությունը դիտում էր որպես ժառանգականության մենդելեվյան գործոնների դիսկրետ բնույթի փոփոխականությունը և էվոլյուցիայի անընդհատ բնույթը «հաշտեցնելու» պոտենցիալ միջոց։ Նրա իրական կիրքը եվգենիկան էր, որը նա տեսնում էր որպես գիտական և սոցիալական խնդիրները լուծելու միջոց՝ համատեղելով գենետիկան և վիճակագրությունը։ 1911 թվականին Ֆիշերը Ջոն Մեյնարդ Քեյնսի, Ռեջինալդ Պանետի և Հորացի Դարվինի հետ միասին (Չարլզ Դարվինի որդին) մասնակցել է Քեմբրիջի համալսարանում Եվգենիկայի ընկերության հիմնադրմանը։ Այս ընկերությունը ամեն ամիս անց էր կացնում հավաքներ, որտեղ հաճախ ելույթ էին ունենում այդ ժամանակվա հիմնական եվգենիկ կազմակերպությունների լիդերները։

Աշխատանքային գործունեություն

Համալսարանն ավարտելուց հետո (1913 թվական) Ֆիշերը ընտանիքը պահելու համար որոշ ժամանակ որպես վիճակագիր աշխատել է առևտրային կազմակերպությունում, ապա՝ գործարանում։ 1914 թվականին, պատերազմի սկսվելու հետ միաժամանակ, նա վերադարձել է Մեծ Բրիտանիա և մի քանի անգամ փորձել ընդունվել ծառայության բրիտանական բանակի շարքերում, բայց ամեն անգամ չի կարողացել անցնել բուժզննումը։ Մինչև 1918 թվականը նա աշխատել է Լոնդոնյան Սիթիում որպես վիճակագիր, ապա՝ որպես ուսուցիչ տարբեր դպրոցներում։ Այս ժամանակահատվածում (1915) Ֆիշերը հրապարակել է մի շարք հոդվածներ կենսաչափության վերաբերյալ, ներառյալ «Հարաբերությունների միջև կապը Մենդելյան ժառանգության ենթադրության վերաբերյալ»(անգլ.՝ «The Correlation Between Relatives on the Supposition of Mendelian Inheritance») հեղափոխական հոդվածը, որտեղ որոշվում էր կամայական ընտրության ժամանակ կոռելյացիայի (հարաբերակցության) գործակցի բաշխումը։ 1917 թվականին Ֆիշերն այս թեմայի շուրջ հակամարտության մեջ է մտել Կառլ Փիրսոնի հետ։ Նրանց միջև հարաբերությունները սկզբում բարյացակամ են եղել, բայց հետո Ֆիշերը մեղադրել է Փիրսոնին լուրջ սխալի համար, որը նա երբեք էլ չի խոստովանել։ Փիրսոնը գլխավոր ամբողջությունից ընտրությամբ հաշվարկված կոռելյացիայի Ռոնալդ Ֆիշեր  գործակիցն ընդունում էր որպես իրական արժեքի Ռոնալդ Ֆիշեր  գնահատական, որը, ինչպես ապացուցում էր Ֆիշերը, սխալ էր։ Հետագայում Ֆիշերը հաճախ է բախվել գործընկերների հետ՝ Փիրսոնի որդու՝ Էգոնի, Եժի Նոյմանի և այլոց հետ։ Ֆիշերը հետագայում բողոքել է, որ իր հոդվածները գրախոսում են կենսաբանություն չիմացող վիճակագիրներըը և վիճակագրությանը անտեղյակ կենսաբանները։

1919 թվականից մինչև 1933 թվականը Ֆիշերը աշխատել է Ռոտհամստեդում, փորձառու գյուղատնտեսական կայանում, որպես վիճակագիր։ 1933 թվականին Կառլ Փիրսոնի հրաժարականից հետո, Ֆիշերը ղեկավարել է Եվգենիկայի ամբիոնը (Լոնդոնի համալսարանական քոլեջ)։

Անձնական կյանք

1917 թվականին Ֆիշերն ամուսնացել է 17-ամյա Ռութ Էյլին Գինեսի հետ (անգլ.՝ Ruth Eileen Guinness): նրանք ունեցել են երկու որդի և վեց դուստր։ 1942 թվականին Սիցիլիայի վրայով թռչելիս սպանվել է Ֆիշերի ավագ որդին, ով ռազմական օդաչու է եղել։ 1943 թվականին Ֆիշերը, որը ծանր է տարել որդու մահը, բաժանվել է կնոջից։ նա վերադարձել է Քեմբրիջ և մինչև 1957 թվականը զբաղեցրել է գենետիկայի ամբիոնը։ 1952 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը գիտական նվաճումների համար Ֆիշերին շնորհել է ասպետական կոչում։

1955 թվականին Ֆիշերի, Էգոն Փիրսոնի և Եժի Նեյմանի միջև հին վեճերը նոր ուժով են սկսվել։ Ֆիշերը վիճակագրության իր վերջնական փիլիսոփայությունը մանրամասն շարադրել է «Վիճակագրական մեթոդներ և գիտական եզրակացություն» գրքում (1956 թվական)։ Ֆիշերը կյանքի վերջին տարիները (1959—1962) անց է կացրել Ադելաիդայի համալսարանում (Ավստրալիա), որտեղ էլ, 1962 թվականին մահացել է։

Ֆիշերը թաղված է Ադելաիդայի Սուրբ Պետրոս տաճարում։

Նշումներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Рохо, Антонио. Возможно да, возможно нет. Фишер. Статистический вывод // Наука. Величайшие теории. — М.: Де Агостини, 2015. — В. 47. — ISSN 2409-0069.
  • Aldrich, John R. A. Fisher and the making of maximum likelihood 1912-1922(անգլ.) : journal. — 1997. — Т. 12. — № 3. — С. 162—176. — doi:10.1214/ss/1030037906
  • Box, Joan Fisher (1978) R. A. Fisher: The Life of a Scientist, New York: Wiley, ISBN 0-471-09300-9.
  • David Howie, Interpreting Probability: Controversies and Developments in the Early Twentieth Century (Cambridge University Press, 2002)
  • Salsburg, David (2002). The Lady Tasting Tea: How Statistics Revolutionized Science in the Twentieth Century, ISBN 0-8050-7134-2.

Արտաքին հղումներ

Ռոնալդ Ֆիշեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Ֆիշեր» հոդվածին։

Tags:

Ռոնալդ Ֆիշեր ԿենսագրությունՌոնալդ Ֆիշեր ՆշումներՌոնալդ Ֆիշեր ՊատկերասրահՌոնալդ Ֆիշեր ԾանոթագրություններՌոնալդ Ֆիշեր ԳրականությունՌոնալդ Ֆիշեր Արտաքին հղումներՌոնալդ Ֆիշեր18901962d:Q149654d:Q216723ԱդելաիդաԱնգլերենԱնգլիաԱվստրալիաԲարնեթ (Լոնդոնի շրջան)ԳենետիկաԳլազգոյի համալսարանԷվոլյուցիոն կենսաբանությունԼոնդոնի թագավորական ընկերությունԼոնդոնի համալսարանԿալկաթայի համալսարանՀարվարդի համալսարանՀուլիսի 29Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՄեծ ԼոնդոնՉիկագոյի համալսարանՍըրՎիճակագրությունՓետրվարի 17

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳետԼատինական ԱմերիկաՄեծ ՄհերՆապոլեոն ԲոնապարտԵկեղեցիԵղջերուԽաչատուր ԱբովյանPornhubՔիմիական ռեակցիաներԹռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)Գուրգեն ՄահարիՇեշտՍիամանթոՄաշկաբորբԱնուղղակի խնդիրՄիքայել ԱլիմյանԿարմիր կիրակիԱնահիտ ՊարսամյանՅուրի ՎարդանյանԱլեքսանդր ՇիրվանզադեԱրցախյան ազատամարտԼևոն ԲՖրանսիայի քաղաքներՄոսկվաՔրոմոսոմՀյուսիսային ԱմերիկաՀայոց ցեղասպանության ճանաչումՁյունԵվրասիական տնտեսական միությունՄիավորված ազգերի կազմակերպությունՍերգեյ ՓարաջանովՀին ՀունաստանԿաուչուկներԹռչուններՎարդանանք (պատմավեպ)ԲրուցելոզԱրտադրյալՀովհաննես ԱյվազովսկիԱզատությունԿոմիտասԱրհեստական բանականությունՈսկիԿոչականՄատենադարանԿիրճԼեոնարդո դա ՎինչիԲնությունԱնասնաֆերմաՄարսողական համակարգՏուբերկուլոզՄակրոֆագերԱմբերդ (ամրոց)Հայկական ճարտարապետությունՓողային երաժշտական գործիքներՀայաստանի անկախության հռչակագիրԿենդանիների հատկանիշների ցանկԻնդոնեզիաՀեշտոցային արտադրությունԼյուդվիգ վան ԲեթհովենԼենկթեմուրԱրյան շրջանառությունԿոտորակ (մաթեմատիկա)Մարմնի զանգվածի ինդեքսԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Կարեն ԴեմիրճյանԱրագիլներԽաղողՔարային շինանյութերԿոռուպցիաԲայԱրմավիրի մարզԵրվանդ ՔոչարԱշոտ Ա ՄեծԵղնջացանՐաֆֆիԼյարդԲարդ համադասական նախադասությունՎասակ Սյունի (մարզպան)🡆 More