Ջրաներկ

Ջրաներկ (ֆր.՝ Aquarelle, իտալ.՝ acquarello), ներկ` բուսական սոսնձի հիմքով, որ լուծվում է ջրում և հեշտությամբ լվացվում նրանով։ Ջրաներկը նաև գեղանկարչական տեխնիկա է, որ կիրառում է այդ ներկերը։ Ստեղծվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, սակայն այն ավելի լայն տարածում է ստացել Վերածննդի դարաշրջանում։ Այն հանդիսանում է ամենահարմար և ամենամատչելի ներկանյութը գեղանկարչական աշխատանքներ կատարելու համար։ Այն թափանցիկ ներկանյութ է, հեշտությամբ լուծվում է ջրում։ Սրանով աշխատում են թղթի վրա։

Ջրաներկ
Ջրաներկ
Ջրաներկ
Ջրաներկ

Ջրաներկը միավորում է գեղանկարչության (տոնի հարստություն, ձևի կառուցվածք) ու գրաֆիկայի առանձնահատկությունները (պատկերի կառուցման գործում թղթի ակտիվ դեր, ռելիեֆային վրձնահարվածների բացակայություն)։

Տեխնիկաներ

Կա ջրաներկով աշխատելու երկու տեխնիկա՝ թաց (անգլիական) տեխնիկա և չոր, շերտավոր (իտալական) տեխնիկա։

Թաց (անգլիական)

Այս տեխնիկայի ժամանակ թուղթը, որի վրա պետք է նկարենք, ամբողջությամբ պետք է թրջել, այնուհետև այն պետք է ամրացնենք հարթ մակերևույթին։ Աշխատանքը պետք է սկսել թղթի վերևի հատվածից, և փուլ առ փուլ պետք է դնել գույները մինչև թղթի ներքևի հատվածը։ Պետք է մինչ թղթի չորանալը հասցնենք աշխատանքը ավարտել, այլապես աշխատանքն ապարդյուն կլինի։

Չոր, շերտավոր (իտալական)

Այս տեխնիկայի դեպքում պետք է պարզապես գույները դնել շերտերով։ Հարկավոր է աշխատանքը սկսել ավելի բաց երանգներ դնելով, ապա աշխատանքի ընթացքում հետզհետե ավելի մգացնել համապատասխան մգության կարիք ունեցող հատվածները։

Ջրաներկ 
Ջրաներկը թղթի վրա

Սպիտակ գույն

Ջրաներկով աշխատելիս չի օգտագործվում սպիտակ գույնը (այդ իսկ պատճարով պրոֆեսիոնալ ջրաներկի մեջ բացակայում է այդ գույնը, սպիտակ հանդիպում է միայն երեխաների համար նախատեսված ջրաներկի գունադարանում), ավելի բաց երանգներ ստանալու համար պետք է պարզապես գույնին ավելացնել ջուր։ Ջրաներկի շերտավոր տեխնիկայով նկարելիս կարելի է դնել մի քանի շերտ իրար վրա (ամենաշատը կարելի է 7 շերտ դնել, դրանից ավել դնելու դեպքում նկարը կարող է կորցնել իր թափանցիկությունը և որակազրկվել)։

Վրձիններ

Ջրաներկով աշխատելու համար օգտագործվում են փափուկ վրձիններ, դրանցից ամենահարմարը սկյուռի մազից վրձինն է։ Նկարելիս ձեռքի տակ պետք է ունենալ 3 տարբեր համարների վրձիններ (4,6,10)։

Բացի հիմնական վրձիններից` նկարիչներին հարկավոր են այլ գործիքներ ևս` ջրի դույլեր, վրձինը մաքրելու լաթեր, խառնուրդի ստեղծման համար դույլիկներ, ատամի խոզանակ գույնը ցանելու համար, փետուր կամ քերիչ վրձինը մաքրելու համար, ավելորդ հատվածները հեռացնելու ռետին։

Ծանոթագրություններ

Ջրաներկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաներկ» հոդվածին։

Tags:

Ջրաներկ ՏեխնիկաներՋրաներկ Սպիտակ գույնՋրաներկ ՎրձիններՋրաներկ ԾանոթագրություններՋրաներկԳեղանկարչությունԹուղթԻտալերենՋուրՎերածննդի դարաշրջանՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միսաք ՄեծարենցՋրային ռեսուրսներՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)ԱնիԱվստրալիաՀայկական լեռնաշխարհՓսորիազԱնդրանիկ ՕզանյանՁվարանի կիստաԱծանցյալՄասոնականությունՄխիթարյան միաբանությունԷկոհամակարգԹթուներՎիժումՎարդգես ՍուրենյանցՀնդկաստանԳրիգոր ԶոհրապԽորանարդՀեշտոցային արտադրությունՄագաղաթՎիտամին D-ի անբավարարությունՍերգեյ ՓարաջանովՄիջին ականջի բորբոքումԱզատի ջրամբարՄհեր ՄկրտչյանԵրեխայի իրավունքներՍննդային շղթաԱղբյուր ՍերոբՀռոմեական կայսրությունՑորենՀրանտ ՄաթևոսյանՍտամոքսՌուսերենՍերժ ՍարգսյանԲնությունՍատուրն (մոլորակ)Առնո ԲաբաջանյանԴանթեական առասպելԾնեբեկՀոգեբանական մանիպուլյացիաՔաղաքական գործիչԱկսել ԲակունցՍյունիքի մարզԴանիել ՎարուժանՌուսական կայսրությունՀավասարասրուն սեղանՍասնա ծռերԱզոտԼոռու մարզԲանաստեղծությունԽոյ (կենդանակերպի նշան)ԿոստանդնուպոլիսԲնության պահպանությունԱլյումինԳյումրիԲարդիԱրտաշես Ա ԲարեպաշտԾաղկեվանք (Արա լեռ)Գլխավոր էջԲուդդայականությունԵրեքնուկՄիջատներՀայաստանի անկախության տոնՄիջուկային զենքՍիլվա ԿապուտիկյանՈւղղանկյուն եռանկյունԴիվերսիֆիկացիաԱլկալիական մետաղներԶուգահեռագիծՎահանաձև գեղձի քաղցկեղՀականիշՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄիզուղիների ինֆեկցիաներՍամվել (վեպ)Հայկյան տոմարՓշատենի🡆 More