Ջոդի Ֆոսթեր (անգլ.՝ Jodie Foster, նոյեմբերի 19, 1962(1962-11-19), Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, նաև պրոդյուսեր և ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր։
Ջոդի Ֆոսթեր անգլ.՝ Jodie Foster | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1962[…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Կրթություն | Եյլի համալսարան (1985), Եյլի քոլեջ, Լոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ, Վաղ կրթության կենտրոն և Գրեյս Հոփեր քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, թատերական պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Lucius Fisher Foster?, մայր՝ Brandy Almond? |
Ամուսին(ներ) | Ալեքսանդրա Հեդիսոն |
Պարգևներ և մրցանակներ | BAFTA մրցանակ լավագույն խոստումնալից նորեկ գլխավոր դերերում BAFTA մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն «Անկախ ոգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար ԱՄՆ կինոդերասանների մրցանակ գլխավոր դերում կանացի լավագույն դերակատարման համար Քրիստալ մրցանակ Jameson People's Choice Award for Best Actress? Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ Mary Pickford Award? Sitges Grand Honorary Award? ևHasty Pudding Woman of the Year? |
Ջոդի Ֆոսթերը (իսկական անունը՝ Ալիսիա Քրիստիան Ֆոսթեր, անգլ.՝ Alicia Christian «Jodie» Foste) ծնվել է 1962 թվականին Լոս Անջելեսում։ Հայրը լքել էլ մորը՝ Բրենդիին, երբ նա հղի էր Ջոդիով։
Ջոդին ունի նաև մեկ եղբայր՝ Բեդդի և երկու քույր՝ Քոննի և Սինդի։ Ջոդի Ֆոսթերը նկարահանվել է սկսած 3 տարեկանից, սկզբում գովազդային հոլովակներում և հեռուստասերիալներում, ապա Ուոլթ Դիսնեյի ստուդիայի նախագծերում։
Առաջին մեծ դերը կինոյում 1973 թվականին «Նապոլեոնը և Սամանտան» ֆիլմն էր, իսկ 1976 թվականին ընդամենը 14 տարեկանում նա մեծ ճանաչում ձեռք բերեց խաղալով Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» ֆիլմում, որի համար առաջադրվեց Օսկարի։
1985 թվականին գերազանցությամբ ավարտում է Եյլի համալսարանը։ 1988 թվականին «Մեղադրյալները» ֆիլմի համար արժանանում է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում։ Իսկ 1991 թվականին նկարահանվում է իր ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Գառնուկների լռությունը» թրիլլերում, որի համար երկրորդ անգամ արժանանում է Օսկարի։ Օսկարի պատմության մեջ միայն դերասանուհիներ Ջոդի Ֆոսթերին ու Հիլարի Սուենկին է հաջողվել տիրանալ այդ մրցանակին մինչև 30 տարեկան դառնալը։ Նա նաև մի քանի ֆիլմ է նկարահանել որպես ռեժիսոր։
Ֆոսթերը ունի երկու որդի՝ Չառլզ (ծն. 20.05.1998 թ.) և Քրիստոֆեր (ծն. 29.09.2001 թ.)։ 2007 թվականի դեկտեմբերին նա հայտարարում է, որ ինքը լեսբի է և արդեն 14 տարի ապրում է լեսբի զուգընկերուհի պրոդյուսեր Սիդնի Բերնարդի հետ։ Այժմ նրա ընկերուհին է սցենարիստ և պրոդյուսեր Սինդի Մորտը։
Ֆոսթերը լավ տիրապետում է ֆրանսերենին և կրկնօրինակում է ֆիլմեր ֆրանսիական վարձույթի համար։ Նրա անվամբ կոչված է աստերոիդ՝ (17744) Ջոդիֆոստեր։ Տառապում է հերպետոֆոբիայով՝ վախ օձերից և սողուններից։
Ընդհանուր թվով նկարահանվել է 75-ից ավելի ֆիլմերում, 6 ֆիլմի ռեժիսոր է, 7 ֆիլմի պրոդյուսեր։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1954 – 1992 | Դիսնեյլենդ | Disneyland | Սուելան ՄակԻվեր | Սերիալ, Մարտական, Դրամա, Արկածային, Ընտանեկան, Կենսագրական | Հեմիլտոն Լասկի Նորման Տոկար Ջեյմս Նիլսոն | Ուոլտ Դիսնեյ, Պոլ Ֆրիս, Կլարենս Նեշ, Ռոջեր Մոբլի, Սլիմ Պիկենս |
1955 – 1975 | Ծուխ փողից | Gunsmoke | Մարիաննա | Սերիալ, Դրամա, Վեստեռն | Էնդրյու Վ. ՄակԼագլեն Գարի Հարիս Թեդ Պոսթ | Ջեյմս Արնես, Միլբերն Սթոուն, Ամանդա Բլեյկ, Քեն Կերտիս, Դեննիս Ուիվեր |
1959 – 1973 | Սպանդանոց | Bonanza | Բլուբըրդ | Սերիալ, Մարտական, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Վեստեռն | Ուիլյամ Ֆ. Կլեկսթոն Լյուիս Ալեն Լեոն Բենսոն | Լորն Գրին, Մայքլ Լենդոն, Դեն Բլոկեր, Պերնել Ռոբերտս, Բիլ Կլարկ |
1960 – 1972 | Իմ երեք որդին | My Three Sons | Պրիսցիլա Հոբսոն | Սերիալ, Կատակերգություն, Ընտանեկան | Ֆրեդերիկ Դե Կորդովա Ջեյմս Վ. Կերն Ջին Ռեյնոլդս, | Ֆրեդ ՄակՄյուրեյ, Ստենլի Լիվինգսթոն, Դոն Գրեյդի, Ուիլյամ Դեմարեսթ, Բերի Լիվինգսթոն |
1964 – 1970 | Դենիել Բուն | Daniel Boone | Ռեյչել | Սերիալ, Արկածային, Վեստեռն, Պատմական | Ուիլյամ Ուիարդ Նատան Յուրան Ջորջ Շերման | Ֆես Փարկեր, Պատրիսիա Բլեր, Դերբի Խինտոն, Դալ ՄակՔեննոն, Էդ Ամես |
1967 – 1975 | Երկաթե կողմը | Ironside | Փիփ Բարքեր | Սերիալ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Դոն Ուայս Դոն ՄակԴուգալ Ռուս Մեյբերի | Ռեյմոնդ Բյոր, Դոն Գելոուեյ, Դոն Միտչել, Բարբարա Անդերսոն, Էլիզաբեթ Բաուր |
1968 – 1971 | Ջուլիա | Julia | Cindy Blanchard | Սերիալ | Էզրա Սթոուն Կոբի Ռուսկին Բերնարդ Վեսեն | Դայեն Քերոլ, Լլոյդ Նոլան, Մարկ Կոպեյջ, Մայքլ Լինկ, Բեթի Բեյյարդ |
1968 – 1975 | Ադամ-12 | Adam-12 | Մարի Բանետ | Սերիալ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Դեննիս Դոնելի Հոլինգսվորտ Մորս Քրիստիան Նայբի | Մարտին Միլներ, Քենտ ՄակԿորդ, Ուիլյամ Բոյեթ, Fred Stromsoe, Գարի Կրոսբի |
1968 – 1971 | Մեյբերի R.F.D. | Mayberry R.F.D. | փերի | Սերիալ, Կատակերգություն, Ընտանեկան | Քրիստիան Նայբի Խել Կուպեր | Քեն Բերի, Ջորջ Լինդսի, Ջեք Դոդսոն, Պոլ Հարտման, Արլին Գոլոնկա |
1968 – 1973 | Դորիս Դեյի շոուն | The Doris Day Show | Ջեննի Բենսոն | Սերիալ, Կատակերգություն | Ուիլյամ Ուիարդ Բրյուս Բիլսոն Դենվեր Պայլ | Դորիս Դեյ, Ֆիլիպ Բրաուն, Տոդ Ստարկ, Դենվեր Պայլ, Ջոն Դեներ |
1969 – 1972 | Էդդիի հոր խնամակալությունը | The Courtship of Eddie's Father | Ջոի Քելլի | Սերիալ, Կատակերգություն, Ընտանեկան | Հել Կուպեր Ռալֆ Սենենսկի Բիլ Բիքսբի | Բիլ Բիքսբի, Բրենդոն Կրուզ, Միյոսի Ումեկի, Քրիստինա Հոլենդ, Ջեյմս Կոմակ |
1969 – 1976 | Բժշկական կենտրոն | Medical Center | Իվի | Սերիալ, Դրամա | Վինսենտ Շերման Էրլ Բելամի Պոլ Ստենլի | Ջեյմս Դեյլի, Չադ Էվերեթ, Քրիս Հատսոն, Վիրջինիա Հոուկինս, Բարբարա Բալդավին |
1970 – 1971 | Դայակը և պրոֆեսորը | Nanny and the Professor | Անգելա | Սերիալ, Կատակերգություն | Գերի Նելսոն Ռիչարդ Կինոն Բրյուս Բիլսոն | Ջուլեթ Միլս, Ռիչարդ Լոնգ, Դավիդ Դորեմուս, Տրենտ Լեման, Կիմ Ռիչարդս |
1970 | Վտանգ լեռից | Menace on the Mountain | Սյուէլլեն ՄակԱյվեր | Ընտանեկան, Վեստեռն, Ռազմական, Պատմական | Վինսենտ ՄակԷվիտի | Պետ Կրաուլի, Ալբերտ Սելմի, Չարլզ Էյդմեն, Միտչ Ֆոգել, Ռիչարդ Անդերսոն |
1970 – 1974 | Պատրիջների ընտանիքը | The Partridge Family | Ջուլի | Սերիալ, Կատակերգություն, Ընտանեկան, Երաժշտական | Ռիչարդ Կինոն Է.Ու. Սուոկխեյմեր Բոբ Կլավեր | Շիրլի Ջոնս, Դևիդ Կեսիդի, Սյուզեն Դեյ, Դեննի Բոնադյուս, Սյուզան Կրոուգ |
1972 | Իմ քույր Հենկը | My Sister Hank | Հենրիետեա «Հենկ» Բեննետ | Կատակերգություն | Նորման Տոկար | Էդգար Բերգեն, Ջեք Ջինգ, Տոդ Գլաս, Սյուզան Հիլարդ |
1972 | Նապոլեոն և Սամանտա | Napoleon and Samantha | Սամանտա | Դրամա, Արկածային | Բերնարդ ՄակԷվետի | Մայքլ Դուգլաս, Ուիլ Գիր, Արչ Ջոնսոն, Ջոնի Ուայտակեր |
1972 | Կանզաս Սիթիի սենսացիան | Kansas City Bomber | Ռիտա | Դրամա | Ջերոլդ Ֆրիդման | Ռեկել Ուելչ, Քևին ՄակԿարտի, Հելենա Կալիանիոտես, Նորման Էլդեն, Ջին Կուպեր |
1972 – 1973 | Սկուբի Դուի նոր գործերը | The New Scooby-Doo Movies | Պագսլի Ադամս (հնչյունավորում) | Սերիալ, Մուլտֆիլմ, Սարսափ, Կատակերգություն, Դետեկտիվ, Արկածային, Ընտանեկան | Ջոզեֆ Բարբերա Ուիլյամ Հաննա | Քեյսի Կասեմ, Հեզեր Նորտ, Դոն Մեսիկ, Ֆրենկ Ուելկեր, Ջոն Ստեֆենսոն |
1972 | Զարմանահրաշ Չանը և Չանի կլանը | The Amazing Chan and the Chan Clan | Աննա Չան | Սերիալ, Մուլտֆիլմ, Դետեկտիվ, Ընտանեկան | Ջոզեֆ Բարբերա Ուիլյամ Հաննա | Կեյ Լյուկ, Ջին Անդրուսկո, Ջոն Գան, Լեննի Ուեյնրիբ, Սինտիա Ադլեր |
1972 – 1973 | Պոլ Լինդեի շոուն | The Paul Lynde Show | Մեգգի | Սերիալ, Կատակերգություն | Ջորջ Տայն Ջեք Դոնոխյու Էռնեստ Ա. Լոսսո | Պոլ Լինդե, Էլիզաբեթ Ալեն, Ջոն Կելվին, Ջեյն Ակտման, Պամելին Ֆերդին |
1972 – 1973 | Ուրվականների պատմությունները | Ghost Story | Ջոդի | Սերիալ, Սարսափ, Թրիլեր | Դոն ՄակԴուգալ Դերիլ Դյուկ Պոլ Ստենլի | Սեբասթյան Սաբոտ, Sheila Larken, Մեգ Ֆոսթեր, Դոն ’Կարմիր’ Բերի, Ռոբերտ Մենդան |
1972 – 1995 | ABC հատուկ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | Շարոն Լի | Սերիալ, Դրամա, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Լերի Իլայկենն Արթուր Ալան Սեյդելման Ռիչարդ Ս. | Լենս Կերվին, Սամարիա Գրեխեմ, Ալեքսա Քենին, Մարա Հոբել, Բեթի Բեյյարդ |
1972 – 1975 | Քունգ ֆու | Kung Fu | Ալետեա Պատրիսիա Ինգրամ | Սերիալ, Մարտական, Դրամա, Արկածային, Վեստեռն | Ռիչարդ Լենգ Ջերի Տորպ Մարկ Դենիելս | Դևիդ Կերեդին, Radames Pera, Կեյ Լյուկ, Ֆիլիպ Ան, Ջեյմս Հոնգ |
1973 | Թոմ Սոյեր | Tom Sawyer | Բեքի Թեթչեր | Երաժշտական, Արկածային, Ընտանեկան | Դոն Թեյլոր | Ջոնի Ուայտակեր, Սելեստ Հոլմ, Ուորեն Օուտս, Ջեֆ Իսթ |
1973 | Փոքրիկ հնդկացին | One Little Indian | Մարթա Մակայվեր | Կատակերգություն, Ընտանեկան, Վեստեռն | Բերնարդ ՄակԷվետի | Ջեյմս Գարներ, Վերա Մայլզ, Պետ Հինգլ, Մորգան Վուդվորդ |
1973 – 1975 | Ադամս ընտանիքը | The Addams Family | Սերիալ, Մուլտֆիլմ, Կատակերգություն | Չարլզ Ա. Նիկոլս Ջոն Հալաս Ջոյ Բատչելոր | Ջանետ Ուոլդո, Լեննի Ուեյնրիբ, Ջեքի Կուգեն, Սինդի Հենդերսոն | |
1973 | Բոբը և Թեդը և Քերոլը և Էլիսը | Bob & Carol & Ted & Alice | Սերիալ, Կատակերգություն | Լեո Պենն Ռիկ Էդելշտեյն | Ռոբերտ Ուրիխ, Մեյբլ Ալբերտսոն, Էնն Արչեր, Դևիդ Սպիլբերգ | |
1973 – 1974 | Նոր Պերի Մանսոնը | The New Perry Mason | Հիլդի Հայնես | Սերիալ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Մոնտե Մարկեմ, Գարի Գուարդինո, Շերոն Էքեր, Ալբերտ Ստրեթոն, Դեյն Կլարկ | |
1974 | Ժպտա Ջեննի, դու մեռյալ ես | Smile Jenny, You're Dead | Լիբերտի Քոուլ | Դրամա, Քրեական | Ջերի Տորպ | Դևիդ Ջենսեն, Անդրեա Մարկովիչի, Ջոն Անդերսոն, Հովարդ Դա Սիլվա |
1974 – | Նովա | Nova | մարմնավորում է ինքն իրեն / պատմող | Սերիալ, Փաստագրական, Կենսագրական | Բրայան Կաուֆման Կիրկ Վուլֆինգեր Սարա Հոլտ | Ջեյ Օ. Սենդերս, Նիլ Ռոս, Լենս Լևմեն, Լիվ Շրայբեր, Ստեյսի Կիչ |
1974 – 1975 | Թղթե լուսին | Paper Moon | Սերիալ, Կատակերգություն | Քրիստոֆեր Քոնելի, Գարի Գելդարդ, Էդ Մուլանի, Դոն Կլիպինգեր | ||
1974 | Ալիսան այստեղ այլևս չի ապրում | Alice Doesn't Live Here Anymore | Օդրի | Դրամա, Մելոդրամա | Մարտին Սկորսեզե | Էլեն Բյորսթին, Դայան Լեդ, Հարվի Քեյթել, Քրիս Քրիստոֆերսոն, Բիլի Գրին Բուշ |
1976 | Ամռան արձագանքները | Echoes of a Summer | Դեյդրա Սթրիդեն | Դրամա | Դոն Թեյլոր | Ռիչարդ Հարիս, Լուիս Նեթլտոն, Ջերալդին Ֆիցջերալդ, Ուիլյամ Ուինդոմ |
1976 | Տաքսու վարորդ | Taxi Driver | Այրիս Սթինսմա | Թրիլեր, Դրամա, Քրեական | Մարտին Սկորսեզե | Ռոբերտ Դե Նիրո, Սիբիլ Շեպարդ, Փիթեր Բոյլ, Հարվի Քեյթել |
1976 | Բագսի Մելոուն | Bugsy Malone | Թալուլա | Երաժշտական, Կատակերգություն, Քրեական, Ընտանեկան | Ալան Փարկեր | Սքոթ Բայո, Ֆլորի Դագգեր, Ջոն Կասիզի, Մարտին Լև |
1976 | Համաճարակային ուրբաթ | Freaky Friday | Աննաբել Էնդրյուս | Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան | Գերի Նելսոն | Բարբարա Հարիս, Ջոն Էսթին, Պետսի Կելի, Դիկ Վան Պեթեն |
1976 | Աղջիկը, ով ապրում է փողոցի վերջում | The Little Girl Who Lives Down the Lane | Ռին | Սարսափ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Նիկոլաս Ժեսներ | Մարտին Շին, Ալեքսիս Սմիթ, Մորտ Շուման, Սքոթ Ջեյկոբի |
1977 | Դադարիր ինձ փոքրիկ անվանել | Moi, fleur bleue | Իզաբել Տրիստան | Կատակերգություն | Էրիկ Լե Խունգ | Ժան Յանն, Սիդնի Ռոմ, Բերնար Ժիրոդո, Կլոդի Ժանսակ |
1977 | Կազոտտո | Casotto | Թերեզինա Ֆեդելի | Կատակերգություն | Սերջո Չիթի | Կլարա Ալգրանտի, ՄակՔենզի Բեյլի, Ջինո Բարզաչի, Մասիմո Բոնեթի |
1977 | Կենդլշու դաստակերտը | Candleshoe | Դրամա, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Նորման Տոկար | Հելեն Հեյես, Լեո ՄակԿերն, Դևիդ Նիվեն, Վերոնիկա Կուիլիգան | |
1980 | Աղվեսուհիները | Foxes | Ջինի | Դրամա | Էդրիան Լայն | Չերի Կարի, Մերլին Կագան, Կենդիս Ստրո, Սքոթ Բայո |
1980 | Կերնի | Carny | Կերնի | Դրամա | Ռոբերտ Կեյլոր | Գերի Բյուզի, Ռոբբի Ռոբերտսոն, Մեգ Ֆոսթեր, Քեննետ ՄակՄիլան |
1982 | «Օ'Հարայի կինը | O'Hara's Wife | Բարբարա Օ'Հարա | Դրամա, Կատակերգություն | Ուիլյամ Բարտման | Էդվարդ Էսներ, Մերիեթ Հարտլի, Պերի Լենգ, Թոմ Բոսլի |
1983 | Սվենգալի | Svengali | Զոի Ալեքսանդր | Դրամա, Մելոդրամա | Էնտոնի Հարվի | Փիթեր Օ’Տուլ, Էլիզաբեթ Էշլի, Լարի Ջոշուա, Պամելա Բլեր |
1984 | Նյու Հեմփշիր հյուրանոցը | The Hotel New Hampshire | Ֆրեննի Բերրի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Թոնի Ռիչարդսոն | Ռոբ Լոու, Պոլ ՄակԿրեյն, Բո Բրիջես, Լիզա Բեյնս |
1984 | Ուրիշի արյունով | Le sang des autres | Հելեն | Դրամա, Մելոդրամա, Ռազմական, Պատմական | Կլոդ Շաբրոլ | Մայքլ Օնտկին, Սեմ Նիլ, Լամբեր Վիլսոն, Ստեֆան Օդրան |
1986 | Հիպնոսի տակ | Mesmerized | Վիկտորիա Թոմպսոն | Դրամա | Մայքլ Լոֆլին | Ջոն Լիտգոու, Մայքլ Մերֆի, Դեն Շոր, Գարի Էնդրյուս |
1987 | Հինգ անկյուններ | Five Corners | Լինդա | Դրամա, Մելոդրամա | Թոնի Բիլ | Տիմ Ռոբբինս, Տոդ Գրաֆ, Ջոն Տուրտուրո, Մայքլ Ռ. Հովարդ |
1987 | Սիեստա | Siesta | Նենսի | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Մերի Լամբերտ | Էլեն Բարկին, Գեբրիել Բիրն, Ջուլիան Սենդս, Իզաբելլա Ռոսելինի, Մարտին Շին |
1988 | Գողանալ տունը | Stealing Home | Քեթի Չերդլեր | Դրամա | Սթիվեն Կեմպմանն Ուիլյամ Պորտեր | Մարկ Հերմոն, Բլեր Բրաուն, Ջոնաթան Սիլվերմեն, Հարոլդ Ռեմիս, Ուիլյամ ՄակՆամարա |
1988 | Մեղադրյալները | The Accused | Սառա Թոբիաս | Դրամա, Քրեական | Ջոնաթան Կապլան | Կելի ՄակԳիլիս, Բերնի Կոլսոն, Լեո Ռոսի, Էն Հիրն |
1989 – | Սիմփսոնները | The Simpsons | Մեգի Սիմփսոն (հնչյունավորում) | Սերիալ, Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան | Մարկ Կերկլենդ Սթիվեն Դին Մուր Ջիմ Ռիրդոն | Դեն Կաստելանետա, Ջուլի Կավներ, Նենսի Կարտրայտ, Յարդլի Սմիթ, Գարի Շիրեր |
1989 | Rabbit Ears: The Fisherman and His Wife | պատմող | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Ընտանեկան | Մերիլ Ստրիպ, Դեննիս Հոփեր | ||
1990 | Հետադարձ հետք | Catchfire | Anne Benton | Մարտական, Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Դեննիս Հոփեր Ալան Սմիթի | Դեննիս Հոփեր, Դին Ստոկուել, Վինսենտ Փրայս, Ջոն Տուրտուրո |
1990 | [[[Գառնուկների լռությունը]] | The Silence of the Lambs | Կլարիս Սթարլինգ | Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ | Ջոնաթան Դեմե | Էնտոնի Հոպկինս, Բրուկ Սմիթ, Սքոթ Գլենն, Թեդ Լևայն |
1991 | Փոքրիկ մարդուկ Թեյթը | Little Man Tate | Դեդե Թեյթ | Դրամա | Ջոդի Ֆոսթեր | Դայենն Ուիսթ, Ադամ Հեն-Բերդ, Գարի Կոնիկ մլ., Դևիդ Հայդ Պիրս |
1991 | Ստվերներ և մշուշ | Shadows and Fog | պոռնիկ | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական, Դետեկտիվ | Վուդի Ալեն | Վուդի Ալեն, Միա Ֆերոու, Ջոն Մալկովիչ, Քետի Բեյթս, Ջոն Քյուսակ |
1993 | Սոմերսբի | Sommersby | Լորել Սոմերսբի | Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ | Ջոն Էմիել | Ռիչարդ Գիր, Բիլ Պուլման, Ջեյմս Էրլ Ջոնս, Լեննի Ֆլաերտի |
1993 – 2002 | Գաղտնի նյութեր | The X Files | Բետի (հնչյունավորում) | Սերիալ, Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Կիմ Մեններս Ռոբ Բոումեն Դևիդ Նաթեր | Ջիլիան Անդերսոն, Դևիդ Դուխովնի, Միտչ Պիլեջի, Ռոբերտ Պատրիկ, Թոմ Բրեյդվուդ |
1993 – 2004 | Ֆրեյզեր | Frasier | Մառլեն (հնչյունավորում) | Սերիալ, Կատակերգություն | Դևիդ Լի Կելսի Գրեմեր Պամելա Ֆրայման | Կելսի Գրեմեր, Ջեյն Լիվզ, Դևիդ Հայդ Պիրս, Պերի Գիլպին, Ջոն Մահոնի |
1993 | Դա հիասքանչ կյանք էր | It Was a Wonderful Life | մարմնավորում է ինքն իրեն / պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Միշել Օխայոն | Լու Հոլ, Ռինա Սենդս, Ժոզեֆին, Մարի |
1994 | Մեվերիկ | Maverick | միսսիս Աննաբել Բրենսֆորտ | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Արկածային, Վեստեռն | Ռիչարդ Դոներ | Մել Գիբսոն, Ջեյմս Գարներ, Գրեմ Գրին, Ալֆրեդ Մոլինա |
1994 | Նելլ | Nell | Նելլ Կելտի | Դրամա | Մայքլ Էպտեդ | Լիամ Նիսոն, Նատաշա Ռիչարդսոն, Ռիչարդ Լիբերտինի, Նիկ Սիրսի |
1997 | Կոնտակտ | Contact | Էլեանոր Արրոուեյ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ռոբերտ Զեմեկիս | Մեթյու Մակքոնահի, Ջենա Մելոուն, Դևիդ Մորս, Ուիլյամ Ֆիխտներ |
1999 | Աննան և թագավորը | Anna and the King | Աննա Լեոնուենս | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Պատմական | Էնդի Տեննանտ | Չոու Յուն Ֆատ, Բայ Լին, Թոմ Ֆելտոն, Սայեդ Ալվի |
2002 | Վտանգավոր խաղեր | The Dangerous Lives of Altar Boys | քույր Ասումպտա | Դրամա, Կատակերգություն | Փիթեր Կեա | Էմիլ Խիրշ, Քիրան Կալկին, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Ջենա Մելոուն, Ջեյկ Ռիչարդսոն |
2002 | Վախի սենյակը | Panic Room | Մեգ Ալթման | Թրիլեր | Դևիդ Ֆինչեր | Քրիստեն Ստյուարտ, Ֆորեսթ Ուիտակեր, Դուայտ Յոակամ, Ջարեդ Լետո |
2004 | Երկար բաժանում | Un long dimanche de fiançailles | Էլոդի Գորդե | Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ, Ռազմական | Ժան-Պեր Ժյոնե | Օդրի Տոտու, Գասպար Ուլել, Դոմինիկ Պինոն, Շանտալ Նոյվիրտ, Անդրե Դյուսոլե |
2005 | Starz Special: On the Set of 'Flightplan' | Քայլ Պրատ | Փաստագրական | Լիզա Կորս | Էրիկա Քրիստենսեն, Փիթեր Սարսգաարդ | |
2005 | Թռիչքի պատրանք | Flightplan | Քայլ Պրաթ | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ռոբերտ Շվենտկե | Փիթեր Սարսգաարդ, Շոն Բին, Քեյթ Բիհան, Մայքլ Իրբի |
2006 | Բռնված չես, գող չես | Inside Man | Մեդելին Ուայթ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Սպայկ Լի | Դենզել Վաշինգտոն, Կլայվ Օուեն, Քրիստոֆեր Պլամեր, Ուիլեմ Դեֆո |
2007 | Խիզախը | The Brave One | Էրիկա | Թրիլեր, Դրամա, Քրեական | Նիլ Ջորդան | Նևին Էնդրյուս, Ջեյն Ադամս, Դագ Ագիր, Մարգարետ Բեյքեր |
2008 | Նիմ կղզին | Nim's Island | Ալեքսանդրա Ռովեր | Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Ջենիֆեր Ֆլեկեթ Մարկ Լևին | Էբիգեյլ Բրեսլին, Ջերարդ Բատլեր, Մայքլ Կարման, Մարկ Բրեյդի |
2010 | Կուղբ | The Beaver | Մերեդիտ Բլեք | Դրամա | Ջոդի Ֆոսթեր | Մել Գիբսոն, Չերի Ջոնս, Անտոն Ելչին, Ռայլի Ստյուարտ |
2011 | Կոտորած | Carnage | Պենելոպա Լոնգսթրիթ | Դրամա, Կատակերգություն | Ռոման Պոլանսկի | Քեյթ Ուինսլետ, Քրիստոֆ Վալց, Ջոն Սի Ռայլի, Էլվիս Պոլանսկի |
2013 | Էլիզիում | Elysium | քարտուղար Ռոուդս | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Դրամա | Նիլ Բլոմկամպ | Մեթ Դեյմոն, Ուիլյամ Ֆիխտներ, Ալիսի Բրագա, Շարլտո Կոպլի |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1986 | Կախարդվածը | Mesmerized |
1994 | Նել | Nell |
1995 | Տուն տոների համար | Home for the Holidays |
1998 | [Մանկական պար | The Baby Dance |
2000 | Կենդանացնելով մեռյալներին | Waking the Dead |
2002 | Վտանգավոր խաղեր | The Dangerous Lives of Altar Boys |
2007 | Քաջարին | The Brave One |
2013 | Ֆլորա Պլամ | Flora Plum |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1983 – 1988 | Մութ կողմի հեքիաթները | Tales from the Darkside |
1991 | Փոքրիկ մարդուկ Թեյթը | Little Man Tate |
1995 | Տուն տոների համար | Home for the Holidays |
2010 | Կուղբ | The Beaver |
2013 | Դրամային հերշը | Money Monster |
2013 | Ֆլորա Պլամ | Flora Plum |
40 կինոմրցանակի դափնեկիր է, առաջադրված է եղել ևս 22 անգամ, որոնց թվում՝
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցուցակում «Գառնուկների լռությունը» ֆիլմում Ջոդի Ֆոսթերի հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է՝ որպես դրական հերոս։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոդի Ֆոսթեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ջոդի Ֆոսթեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.