Ջասինդա Արդերն

Ջասինդա Արդերն (անգլ.՝ Jacinda Kate Laurell Ardern, հուլիսի 26, 1980(1980-07-26), Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա), նորզելանդացի քաղաքական գործիչ, որը ղեկավարում է Լեյբորիստական կուսակցությունը։ 2017-2023 թվականներին Նոր Զելանդիայի վարչապետը։

Ջասինդա Արդերն
անգլ.՝ Jacinda Ardern
Ջասինդա Արդերն
 
Կուսակցություն՝ Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ University of Waikato? (2001), Morrinsville College? (1998) և Morrinsville Intermediate School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ագնոստիցիզմ և Մորմոններ
Ծննդյան օր հուլիսի 26, 1980(1980-07-26) (43 տարեկան)
Ծննդավայր Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Ջասինդա Արդերն Նոր Զելանդիա
Ի ծնե անուն անգլ.՝ Jacinda Kate Laurell Ardern
Հայր Ռոս Արդերն
Ամուսին Clarke Gayford?
Զավակներ Neve Ardern Gayford?
 
Պարգևներ

Dame Grand Companion of the New Zealand Order of Merit‎?

Բնության տարվա 10 մարդիկ

Թայմ 100

և

Թայմ 100

Նա առաջին անգամ խորհրդարան է ընտրվել կուսակցական ցուցակով 2008 թվականի համընդհանուր ընտրություններում և 2017 թվականի մարտի 8-ից ներկայացնում է Մաունթ Ալբերտ շրջանը։

2017 թվականի սեպտեմբերի 23-ի համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը՝ Արդերնի գլխավորությամբ, ստացել է 46 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով 14 պատգամավորով, բայց Ազգային կուսակցությանը զիջելով Բիլ Ինգլիշի գլխավորությամբ՝ 56 մանդատով։ Սակայն NZ First կուսակցությունը հայտարարել է լեյբորիստների հետ իշխող կոալիցիա ստեղծելու իր պատրաստակամության մասին։ Այսպիսով, հոկտեմբերի 26-ին Արդերնը նշանակվել է Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնում։

Կենսագրություն

Ջասինդա Արդերն 
Ջասինդա Արդերնը 2011 թվականին
Ջասինդա Արդերն 
Ջասինդա Արենդը 2019 թվականին

Ծնվել է մորմոնական դավանանք ունեցող ոստիկանի ընտանիքում (2005 թվականին դադարել է դավանանքը, իր անձնական հայացքների և մորմոնական դիրքորոշման հակասության պատճառով և այժմ ինքն իրեն որպես ագնոստիկա է սահմանում)։

Քաղաքականություն է եկել լեյբորիստների վաղեմի կողմնակից հորաքրոջ ազդեցության տակ և վաղ հասակում մտել է Լեյբորիստական կուսակցություն։ 2001 թվականին Ուաիկատոյի համալսարանն ավարտելուց հետո, քաղաքական հաղորդակցությունների բնագավառում բակալավրի դիպլոմով Արդերնը սկսեց իր կարիերան որպես հետազոտող Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ Ֆիլ Գոֆի շտաբում, իսկ այնուհետև՝ վարչապետ Հելեն Քլարկի դիվանատանը։ Ավելի ուշ նա աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ որպես վարչապետ Թոնի Բլերի քաղաքական խորհրդական (չնայած հետագայում ընդգծել է, որ աշխատանքի է ընդունվել անելանելիության պատճառով)։

2008 թվականին ընտրվել է սոցիալիստական Երիտասարդության միջազգային միության նախագահ։ Այդ պաշտոնում այցելել է տարբեր երկրներ, այդ թվում՝ Ալժիր, Հորդանան, Իսրայել և Չինաստան։ Զուգահեռաբար սկսել է պատգամավորական գործունեությունը։ 2017 թվականին միաձայն ընտրվել Է Լեյբորիստական կուսակցության ղեկավարի տեղակալ՝ Աննետ Քինգի հրաժարականից հետո։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հարցումների համաձայն, բացահայտելով կուսակցության աջակցության Պատմական մինիմումը, 2017 թվականի օգոստոսի 1-ին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնդրյու Լիթլը հեռացել է իր պաշտոնից, և կուսակցությունը գլխավորել Է նրա տեղակալ Արդերնը։ Ի հեճուկս ագրեսիվ անձնական հարձակումների նրա վրա, որը հաճախ կրում էր գենդերային խտրականության երանգ, նա դինամիկ նախընտրական արշավ է անցկացրել։ Նրա ղեկավարությամբ Լեյբորիստական կուսակցությունը նույնիսկ տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ հարցումներում առաջ է անցել իր մշտական մրցակցից՝ Ազգային կուսակցությունից (վարկանիշներն աճել են 23 %-ից մինչև 43 %)։

2017 թվականի սեպտեմբերի 23-ի համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 46 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով 14 պատգամավորով, բայց Բիլ Ինգլիշի ղեկավարությամբ ԺՀԿ-ին զիջելով 56 մանդատով։

2017 թվականի հոկտեմբերին 37 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը զբաղեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնը։ Արդերնը դարձել է պատմության մեջ երրորդ կինը, որը դարձել է Նոր Զելանդիայի վարչապետ, Ջեննի Շիպլիից (1997-1999) և Հելեն Քլարկից (1999-2008) հետո։

2023 թվականի հունվարի 19-ին Արդերնը հայտարարել է իր մոտալուտ հրաժարականի մասին։ Նրա վարչապետության ժամկետը ավարտվելու է ոչ ուշ, քան 2023 թվականի փետրվարի 7-ը, հունվարի 22-ին նա հրաժարական է տվել Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից, իսկ հունվարի 25-ին վարչապետի պաշտոնից հրաժարականը ներկայացրել է գլխավոր նահանգապետին։

Հայացքներ

Գաղափարապես Արդերնն իրեն նկարագրում է որպես սոցիալ-դեմոկրատ, առաջադեմ, ֆեմինիստուհի և հանրապետական կառավարման ձևի կողմնակից (2017 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ ցանկանում է բանավեճ անցկացնել Նոր Զելանդիայի միապետին պետության ղեկավարի պաշտոնում տեղավորելու շուրջ)։

Որպես աշխատանքային շարժման և համընդհանուր բարեկեցության պետության կողմնակից, նա դեմ է բարձր եկամուտ ունեցող անձանց հարկերի կրճատմանը և ազգային կուսակցության կողմից առաջ քաշված սոցիալական ապահովության համակարգի ապամոնտաժմանը։ Նրա առաջնահերթությունների թվում են աղքատության կրճատումը, 100 հազար ընտանիքների համար սոցիալական բնակարանների կառուցումը և արտասահմանյան օֆշորներով անշարժ գույք ձեռք բերելու արգելքը։ Աջակցում է միասեռ ամուսնություններին (քվեարկել է 2013 թվականին ամուսնության հավասարության մասին օրինագծի օգտին) և աբորտների հարցերում օրենսդրության ազատականացմանը։ Նա հանդես է գալիս Նոր Զելանդիայում ներգաղթի ցածր մակարդակի օգտին՝ միաժամանակ մեծացնելով փախստականների ընդունումը։ Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար ձգտում է օրենսդրորեն ամրագրել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նպատակները։

Անձնական կյանք

2018 թվականի հունվարի վերջին Արդերնը հայտարարել էր, որ հղի է և երեխայի է սպասում։ 2018 թվականի հունիսի 21-ին Արդենն ու նրա զուգընկերը՝ Քլարկ Գեյֆորդը, դուստր են ունեցել, որին անվանել են Նիվ Տե Արոհա։ 2019 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ Արդերնի և Գեյֆորդի նշանադրությունը։

Ծանոթագրություններ

Ջասինդա Արդերն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասինդա Արդերն» հոդվածին։

Tags:

Ջասինդա Արդերն ԿենսագրությունՋասինդա Արդերն ՀայացքներՋասինդա Արդերն Անձնական կյանքՋասինդա Արդերն ԾանոթագրություններՋասինդա Արդերն1980d:Q139918ԱնգլերենՀամիլտոն (Նոր Զելանդիա)Հուլիսի 26Նոր Զելանդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄակարավանքԱվստրիաՊարզ թիվԿլիմաքս (ֆիզիոլոգիա)44-օրյա պատերազմԹութակներ (ընտանիք)Գեղարքունիքի մարզԿոնԴեղաբույսերՇաքիի ջրվեժԼյարդԱրտաշեսյաններԱպրիլի 22Մայր Հայաստան հուշահամալիրԽաչատուր ԱբովյանՎազգեն ՍարգսյանՈսկեպարԱֆրիկաՓիլիսոփայությունՎարդԿարմրուկԱշոտ Բ ԵրկաթՏոտոԳեյմինգՄակրոֆագերԱցիկլովիրԱլեքսանդր ՇիրվանզադեԴուբայԱրեգակՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԳետԱզատի ջրամբարԱծխաջուրՑորենԻոսիֆ ՍտալինՎիքիմեդիա ՀիմնադրամԵռանկյան մակերեսՔարահունջԱբովյան (քաղաք)ՎարդանաշենՎիրուսներԵգիպտոսՍարդարապատի հերոսամարտԱյրին (նորավեպ)Ալպիական մանուշակ (պատմվածք)Սեռական հերպեսԵրազահանՍասունԿանդիդոզԴոմինիկյան ՀանրապետությունՍևանավանքԳերմանիաՊելեՌոբերտ ԱբաջյանԱվարայրի ճակատամարտԱկսել ԲակունցՍննդային ալերգիաԱուտիզմՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԻսրայելԱրա Գեղեցիկ և ՇամիրամՊյութագորասի թեորեմԷպիլեպսիաԼուիզա ՆերսիսյանԱրարատՏիեզերքՎահան ՏերյանՖրանսիայի քաղաքներՓիղԱկրոստիքոսՄովսես ԳորգիսյանՍտեփան Զորյան (գրող)ԻսպանիաՍտեփանավանՄկաններ🡆 More