Պատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում

Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում (նորվ.՝ Dronning Sonja KunstStall), թանգարան, գեղարվեստական պատկերասրահ և համերգասրահ, որը գտնվում է Օսլոյի թագավորական պալատի նախկին ախոռներում։

Պատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում
Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում
Պատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում
Տեսակպատկերասրահ
ԵրկիրՊատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՀասցեParkveien 50, 0010 Oslo
Հիմնադրված է2017
ՃարտարապետHans Linstow?

Նկարագրություն

Ախոռը տեղակայված է պալատական այգու կողքին։ Այն կառուցվել է թագավորական պալատի հետ միաժամանակ։ Շինարարությունն ավարտվել է 1849 թվականին։ Սկզբնապես ախոռներում կարելի էր տեղավորել 38 ձի, բայց Հակոն 7-րդ թագավորի և նրա կնոջ՝ թագուհի Մոդի օրոք, համալիրը զգալիորեն ընդլայնվել և բարելավվել է։ 1905-1911 թվականների ընթացքում ախոռները վերածվել են ձիասպորտի կենտրոնի` ձիավարման սրահով, դարբնոցով և անասնաբուժական տարածքներով։ Ճարտարապետ Հյալմար Ուելհավենը (անգլ.՝ Hjalmar Welhaven) ղեկավարել է ընդլայնման նախագիծը, իսկ թագուհի Մոդը, հետևելով Լոնդոնի թագավորական ախոռների օրինակին, նախագծել է ախոռները։

1940 թվականից ի վեր՝ ախոռում ձիեր չեն պահվել, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նորվեգիայի գերմանական օկուպացիայից հետո շենքը հիմնականում օգտագործվել է որպես պահեստ և ավտոտնակ։ 2017 թվականին՝ Սոնյա թագուհու ծննդյան 80-ամյակին ընդառաջ, Հարալդ V թագավորը որոշել է վերանորոգել շենքը՝ որպես նվեր կնոջը։ Վերանորոգումը կատարվել է «Statsbygg»-ի, «Riksantikvatren»-ի և «Snøhetta»-ի համատեղ ջանքերով։

Պատկերասրահը բաց է ամեն տարի՝ մարտից մինչև դեկտեմբեր ամիսներին, և ծառայում է որպես Նորվեգիայի թագավորական հավաքածուներից արվեստի գործերի ցուցահանդեսների, ինչպես նաև պատմամշակութային առարկաների ներկայացման վայր։

Ցուցադրություններ

  • «Ցուցահանդեսի բացում»։ Նորվեգացի նկարիչների կողմից նվիրաբերված գրաֆիկական պատկերների ընդարձակ հավաքածու
  • «Արքայական ախոռ։ Ձիեր և դրանց հանդերձանք, 1905-1940 թվականներ»
  • «Քանդակ», Քելլ Էրիկ Քիլի Օլսենի ցուցահանդես
  • «Թոն Վիգելենդ․ զարդեր և քանդակներ»
  • «Ավանդույթ և ոգեշնչում»։ Նորվեգիայի ժողովրդական արվեստի և ժողովրդական տարազների ցուցահանդես՝ ներառյալ թագավորական ընտանիքի անդամներին պատկանող իրեր
  • «Պատմություն»։ Սաամյան նկարիչների երեք սերնդի՝ Իվեր Յոկի, Սինև Պերսենի և Բրիտա Մարկատ Լաբբայի ցուցահանդես
  • «Նորվեգիայի երազանքը․ թագավոր Հակոնը և թագուհի Մոդը թագավորական հավաքածուներում»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Պատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում ՆկարագրությունՊատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում ՑուցադրություններՊատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում ԾանոթագրություններՊատկերասրահ Սոնյա Թագուհու Ախոռում Արտաքին հղումներՊատկերասրահ Սոնյա Թագուհու ԱխոռումՆորվեգերենՕսլոյի թագավորական պալատ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱզատությունՀայրենիք (հասկացություն)Քաջ Նազար (հեքիաթ-դրամա)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սանահինի վանական համալիրԺառանգական հիվանդություններՆաիրի ԶարյանԱծխաջուրՍպիտակուցներՄԻԱՎ/ՁԻԱՀՍննդային թունավորումներՀին ՀռոմԲարդ նախադասությունՍուրբ ծնունդԼեոնիդ ԵնգիբարյանՄարդու ատամՀապավումՆապաստակներՄաշկի սնկային հիվանդություններՀայրենական մեծ պատերազմՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՄարսողությունԱմբերդ (ամրոց)Եղիշե ՉարենցԵրիկամԱզատի ջրամբարԳևորգ Ե ՍուրենյանցՄուշեղ ԳալշոյանՀայկական լեռնաշխարհՇուկաԺամանակի պարագաՀաստատուն բաղադրության օրենքՇնչառությունԱրտաշեսյանների թագավորությունՇեշտԱրարատՆիկոլ ՓաշինյանՎեներա (մոլորակ)ՉակերտներՀնձանԿրեատինինՀեմոգլոբինՎինսենթ վան ԳոգԱլկալիական մետաղներԳևորգ ԿասպարովՓսորիազԹամարա ՊետրոսյանՀայ պատմիչներՄիջատներՇաքարային դիաբետՍերգեյ ՓարաջանովՀոմանիշՀականիշԳևորգ Մարզպետունի (վեպ)ՆախադասությունԻնքնաթիռՄիքայել ՆալբանդյանԱրեգակԱլեքսանդր ՇիրվանզադեՖոտոսինթեզԱստվածաշունչԱղերԲառակապակցությունԴավիթ ԲեկԿարմիր կիրակիՀատապտուղՀայաստանի գետերի ցանկԹռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)ԳետՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱկսել ԲակունցԹաիլանդԱրտաշես Ա ԲարեպաշտԱվշային հանգույցների բորբոքումԱնահիտ ՊարսամյանԱրտիստը (Շիրվանզադե)🡆 More