Պամպա

Պամպա կամ Պամպաներ (իսպ.՝ Pampa), տափաստան, որը տարածվում է Հարավային Ամերիկայի հարավ-արևելքում՝ Պարանա և Ուրուգվայ գետերի գետաբերանային շրջանում։

Պամպա
Պամպայի տարածման շրջանը
Պամպա
Պամպա

Պամպայում կլիման խոնավ մերձարևադարձային է, բայց արևելքից դեպի արևմուտք տեղումների քանակը նկատելիորեն նվազում է։ Մերձարևադարձային տափաստաններում և անտառատափաստաններում բնական բուսականություն քիչ է պահպանվել, քանի որ ամենուրեք հողերը մշակվում են կամ օգտագործվում են որպես արոտավայրեր։

Պամպան Հարավային Ամերիկայում հացահատիկի, եգիպտացորենի և անասնապահական մթերքների (մսի, բրդի, կաշվի) արտադրության խոշորագույն շրջան է։ Տնային կենդանիները հիմնականում բերվել են Եվրոպայից։

Պարանա գետը, որը կտրում-անցնում է պամպայով, օվկիանոս թափվելու տեղում առաջացնում է ընդարձակ գետաբերան՝ Լա Պլատա կոչվող գետախորշը, որի ափերին տարածվել է Բուենոս Այրեսը՝ Արգենտինայի մայրաքաղաքը։


Tags:

ԳետաբերանԻսպաներենՀարավային ԱմերիկաՈւրուգվայ (գետ)Պարանա (գետ)Տափաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բանակում (հեռուստասերիալ)Ներքին ՈսկեպարՀին աշխարհի յոթ հրաշալիքներԳլխավոր էջԼևոն Տեր-ՊետրոսյանԹաթուլ ԿրպեյանՄիացյալ ԹագավորությունՆԱՏՕԻնքնաթիռԱվշային հանգույցների բորբոքումԱշխարհի երկրներն ըստ տարածքիՎերնատունՀայկական դիցաբանությունՎարդավառԱգաթա ՔրիստիԱնահիտՀայերենի կետադրությունԱղիների բորբոքային հիվանդությունԹարախակույտԶատիկԱրյան խումբՈւսուցման մեթոդներ և հնարներԵրևանի եկեղեցիների ցանկՀայաստանի քաղաքներըՆիկոլ ՓաշինյանԳորշ արջՄինչամուսնական սեքսԿոնքի բորբոքային հիվանդությունՍիֆիլիսԲնական թիվՀրազդան (քաղաք)ՎրաստանԲագրատ ԳալստանյանՋիլիզաՄանդակՊատվի համար (դրամա)ԲուլինգԳաստրիտԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Մեսրոպ ՄաշտոցՕրալ սեքսԲաղանիսՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎոլեյբոլԱրուԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀակոբ ՊարոնյանՄարքեթինգՀյուսիսային ԱմերիկաՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱրտաշատԲնության պահպանությունՇունՄեղուներԿարմիր գիրքԱնահիտ ՊարսամյանՀայրենական մեծ պատերազմԳեղարդՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԲյուզանդական կայսրությունՎերաբերական (խոսքի մաս)Ապրիլի 21ՈրոտանՀակացնցումային դեղերՍերո ԽանզադյանՍոս ՍարգսյանԶանգվածի պահպանման օրենքՄովսես ԽորենացիՍննդային շղթաՎիտամինԲագրատունիներՆոյյան տապանԱդոլֆ ԱնդերսենՔարին տակԿիլիկիաԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄինետ🡆 More