Ուլոֆ Պալմե

Սվեն Oլոֆ Յուակիմ Պալմե (շվեդ.՝ Sven Olof Joachim Palme, հունվարի 30, 1927(1927-01-30), Svea artillery regiment parish, Շվեդիա - փետրվարի 28, 1986(1986-02-28), Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ (ՇՍԴԿ) 1969 թվականից մինչև 1986 թվականը և Շվեդիայի կրկնակի վարչապետ (1969 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 1976 թվականի հոկտեմբերի 8-ը և 1982 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1986 թվականի փետրվարի 28-ը)։ Սպանվել է պաշտոնավարելու ժամանակ։

Ուլոֆ Պալմե
շվեդ.՝ Olof Palme
Ուլոֆ Պալմե
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան, Քենյոն քոլեջ, Beskowska skolan? (1937) և Sigtunaskolan Humanistiska Läroverket? (1944)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 30, 1927(1927-01-30)[…]
Ծննդավայր Svea artillery regiment parish, Շվեդիա
Վախճանի օր փետրվարի 28, 1986(1986-02-28)[…] (59 տարեկան)
Վախճանի վայր Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Թաղված Ադոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն
Քաղաքացիություն Ուլոֆ Պալմե Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Sven Olof Joachim Palme
Հայր Gunnar Palme?
Մայր Elisabeth Sophia von Knieriem?
Ամուսին Lisbet Palme? և Jelena Rennerová?
Զավակներ Joakim Palme?, Mårten Palme? և Mattias Järvinen Palme?
 
Կայք՝ palmecenter.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սպիտակ առյուծի շքանշանի շղթա (2000)

, Order of Eduardo Mondlane, 1st class, Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն,

Ջավահարլալ Ներույի պարգև (1985)

և

Չորս ազատությունների մրցանակ՝ Ազատություն վախից

Կենսագրություն

Ուլոֆ Պալմե 
Ուլոֆ Պալմե (1968 թվական)

Oլոֆ Պալմեն ծնվել է բարձրագույն դասի պահպանողական լյութերական ընտանիքում։

1945-1947 թվականներին ծառայել է Շվեդիայի բանակում։ Կրթությամբ՝ իրավաբան և տնտեսագետ, ուսանել է Շվեդիայում և ԱՄՆ-ում։ ՇՍԴԿ անդամ 1949 թվականից։ Ակտիվորեն մասնակցել է շվեդական երիտասարդական շարժմանը։ 1953 թվականին դարձել է վարչապետ Թագե Էրլանդերին կից քարտուղար։ 1958 թվականին ընտրվում է ռիքսդագ։ 1960-ական թվականներին զբաղեցրել է մի շարք կառավարական պաշտոններ՝ նախարար առանց պորտֆելի (1963-65), տրանսպորտի նախարար (1965-67), կրթության և մշակույթի նախարար (1967-69)։ 1969 թվականին ընտրվել է ՇՍԴԿ նախագահ։

1969-76 և 1982-86 թվականներին վարչապետ (կառավարությունը գլխավորում էին աջ կենտրոնամետ առաջնորդները՝ Տուրբյորն Ֆելդինը 1976-78 և 1979-82 թվականներին և Ուլոֆ Ուլստենը 1978-79 թվականներին)։ Սոցինտերնի նշանավոր գործիչ, որի փոխնախագահը 1976-86 թվականներին էր։ Սոցինտերնում Պալմեն գլխավորել է Աֆրիկայի հարավի կոմիտեն (1975-82)։ 1980 թվականին հիմնադրել է զինաթափման և անվտանգության անկախ հանձնաժողով (Պալմեի հանձնաժողով)։ Դելիական վեցյակի անդամներից մեկը։

Միջազգային ասպարեզում Պալմեն հայտնի էր մի շարք պատճառներով.

  • 1960-ական թվականներին և 1970-ական թվականներին Ուլոֆ Պալմեն խիստ քննադատել Է ԱՄՆ-ի մասնակցությունը Վիետնամական պատերազմին. մասնակցել է Ստոկհոլմի բողոքի ցույցին այդ պատերազմի դեմ Հյուսիսային Վիետնամի դեսպանի հետ միասին։
  • 1968 թվականին դեմ է արտահայտվել Վարշավայի պայմանագրի զորքերը Չեխոսլովակիա մտցնելուն, իսկ 1979 թվականին քննադատել է խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան։
  • Չնայած Խորհրդային Միության հետ բարեկամական հարաբերություններին, Արևելյան Եվրոպայում քննադատել է կոմունիստական վարչակարգերը։
  • Նա հանդես է եկել միջուկային զենքի տարածման դեմ, աշխատել է Սկանդինավիայում ՆԱՏՕ-ից Նորվեգիայի և Դանիայի դուրս գալու հետ կապված առանց միջուկային գոտի ստեղծելու ուղղությամբ։
  • Կտրուկ քննադատել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմը՝ իսպանացի բռնապետին և նրա ձեռքի տակ եղած «արյունոտ մարդասպաններ» անվանելով։
  • ՀԱՀ-ում քննադատել է ապարտեիդի ռեժիմը և պահանջել խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել։
  • Նա քաղաքական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը։
  • 1975 թվականի հունիսին Ուլոֆ Պալմեն այցելել է Կուբա և  հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ, որին նա գովել է 1959 թվականին Բատիստայի ռեժիմը տապալելու համար։
  • 1984 թվականի մայիսին Դելիական վեցյակի մասնակիցը՝ վեց պետությունների ղեկավարների՝ միջուկային տերություններին կոչ անելով հրաժարվել միջուկային զենքի փորձարկումներից, նվազեցնել դրա արտադրության մակարդակը և կրճատել կուտակված զինանոցները, կանխել ջերմամիջուկային պատերազմը և տիեզերքում սպառազինությունների մրցավազքը։
  • 1984 թվականի հունիսին Պալմեն պաշտոնական այցով ժամանել Է Արևելյան Գերմանիա, որտեղ հանդիպում է ունեցել Էրիխ Հոնեկերի հետ։
  • Նա խիստ քննադատության է ենթարկել գեներալ Աուգուստո Պինոչետի ռեժիմը Չիլիում։

Սպանություն

1986 թվականի փետրվարի 28-ին Ուլոֆ Պալմեն սպանվել է Ստոկհոլմի կենտրոնական փողոցում՝ Սվեավեգեն (Sveavägen)։ Այդ օրը նա իր կնոջ՝ Լիսբեթի հետ ուշ երեկոյան վերադառնում էր Գրանդ կինոթատրոնից, որը գտնվում է Սվեավեգեն փողոցի 45-րդ տանը։ Նրանց հետ թիկնապահներ չեն եղել, քանի որ Պալմեն սիրում էր քաղաքում քայլել առանց նրանց։ Երբ ամուսինները մոտեցել են Թունելգատան փողոցի խաչմերուկին, նրանց է մոտեցել մի բարձրահասակ տղամարդ, ով երկու անգամ կրակել է ատրճանակից։ Մեկ անգամ Պալմեի մեջքին, երկրորդը՝ նրա կնոջ վրա։ Պալմեն մահացել է ակնթարթորեն:

Հիմնական կասկածյալը Քրիստեր Պետերսոնն էր (1947-2004), որին, ի վերջո, 1989 թվականին դատապարտել են ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ ազատ են արձակել։ Նրա մեղքն այդպես էլ ապացուցել չի հաջողվել, չնայած Պետերսոնը բազմիցս մեկ հաստատել, մեկ հերքել է իր մեղքը։

2020 թվականի հունիսի 10-ին Շվեդիայի դատախազությունը հայտարարել էր, որ Ուլոֆ Պալմեի մարդասպանը հայտնի է՝ Scandia ապահովագրական ընկերության նախկին աշխատակից Սթիգ Էնգսթրոմը, որը հայտնի է նաև Սկանդիա-Մեն անունով։ Սպանության պատճառը վարչապետի ձախ սոցիալիստական հայացքներն են եղել։ Էնգստրոմը ինքնասպան է եղել 2000 թվականին։ Այսպիսով, Ուլոֆ Պալմեի սպանության գործը փակվել է։

Հետաքրքիր փաստեր

  • Ուլոֆ Պալմեն սպանվել է ԽՍՀՄ ծրագրված պաշտոնական այցից երեք օր առաջ։
  • Պալմեն խոչընդոտել է շվեդական սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանումը արտասահման, մասնավորապես, այնպիսի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների, ինչպիսիք են Nobel Industrier-ը, FFV-ն, Bofors-ը, Ericsson-ը և այլն։
  • Ռաջանի Փալմ Դաթ՝ Ուլոֆ Պալմեի հորեղբայրը։

Գրականության մեջ

  • Ուլոֆ Պալմեն հիշատակվում է Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքում, Անդերս դե լա Մոտայի «Խաղ» եռերգության մեջ, ինչպես նաև Յ. Նեսբեի «Կրասնոշեյկա» գրքում։
Ուլոֆ Պալմե 
Памятник Улофу Пальме на кладбище Адольфа Фредрика в Стокгольме
Ուլոֆ Պալմե 
Мемориальная плита на месте покушения

Հիշատակ

  • Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանում կա Ուլոֆ Պալմեի փողոց։ Անկյունում նրա հետ գտնվում է Շվեդիայի դեսպանատունը։
  • 1987 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունում բեմադրվել է Ինչու սպանեցին Ուլոֆ Պալմեին հեռուստաֆիլմը (ռեժ.՝ Մարգարիտա Տյուպկինա, Գեորգի Զուբկովի և Անդրեյ Կրասիլնիկովի սցենարը՝ Վյաչեսլավ Տիխոնովի, Օլեգ Եֆրեմովի, Եվգենիա Ուրալովայի, Վլադիմիր Պորտնովի, Իոն Ունգուրյանի մասնակցությամբ։
  • 1987 թվականին սահմանվել է Ուլոֆ Պալմեի մրցանակ իրավապաշտպան գործունեության համար։ Ուլոֆ Պալմեն գրել է «Շվեդական մոդել» գիրքը։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ուլոֆ Պալմե ԿենսագրությունՈւլոֆ Պալմե ՍպանությունՈւլոֆ Պալմե Հետաքրքիր փաստերՈւլոֆ Պալմե Գրականության մեջՈւլոֆ Պալմե ՀիշատակՈւլոֆ Պալմե ՆշումներՈւլոֆ Պալմե ԾանոթագրություններՈւլոֆ Պալմե Արտաքին հղումներՈւլոֆ Պալմե19271986d:Q18333171d:Q506250d:Q53713Հունվարի 30ՇվեդերենՇվեդիաՍտոկհոլմի լենՓետրվարի 28

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՖիբոնաչիի թվերԴերբայական դարձվածԼուսինԿոտայքի մարզԶինվորական կոչումներԿոկորդի քաղցկեղՀրեաներSourԹմրամիջոցՀայաստանի բուհերի ցանկՀովհաննես ՇիրազՌուսական այբուբենՏիգրան ՄեծՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՀամախառն ներքին արդյունքՎանԱստիգմատիզմԵրկրորդ համաշխարհային պատերազմԼոպերամիդՔաղցկեղԼյուդվիգ վան ԲեթհովենԽոր ՎիրապԱծանցԳաստրիտՕդՄոնթե ՄելքոնյանԾաղկեվանք (Արա լեռ)ՍինուսիտԽոնարհումԴանիաՊետությունԱուտոիմուն թիրեոիդիտՈւսուցման մեթոդներՀակաբիոտիկներԲիլիռուբինՏերունական աղոթքՀայաստանի գետերի ցանկՍերմնահեղուկՄուսուլմանՊետրոս ԴուրյանԻտալիաԱնդրանիկ ՕզանյանՀովհաննես ԱյվազովսկիԴաունի համախտանիշՖարինգիտԱնիՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԷրիթրոցիտներԴաշտանԱբովյան (քաղաք)ԲերանաբորբԱդրենալինՀարավային ԿորեաԲորբոքումՄոնա ԼիզաՍամվել (վեպ)ՑիտոզոլԱստղիկՄոմիկՄիգրենԼեոնարդո դա ՎինչիԲուլինգՈրոշիչԱֆրիկաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հեպատիտ BՄիջատներՈւգո ՉավեսԱլեքսանդր ԹամանյանԱրգանդի վզիկի քաղցկեղԱշտարակ (քաղաք)ՓսորիազՊարացետամոլՄեջքի ցավԿոմիտաս🡆 More