Մոհամադ Խաթամի

Մոհամադ Խաթամի (պարս.՝ محمد خاتمی, Mohammad Xâtami, սեպտեմբերի 29, 1943(1943-09-29) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14), Ardakan, Յազդի նահանգ, Իրան), Իրանի Իսլամական Հանրապետության հինգերորդ նախագահը` 1997-2005թթ։ Նախագահ է ընտրվել է 1997 թվականին, երկրորդ անգամ վերընտրվել է 2001 թվականին։

Մոհամադ Խաթամի
պարս.՝ محمد خاتمی
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1943(1943-09-29) (80 տարեկան) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14) (80 տարեկան)
ԾննդավայրArdakan, Յազդի նահանգ, Իրան
ՔաղաքացիությունՄոհամադ Խաթամի Իրան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունՍպահանի համալսարան (1969)
Մասնագիտությունscholar, քաղաքական գործիչ, գրադարանավար, գրող և ռազմական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինZohreh Sadeghi?
Ծնողներհայր՝ Ruhollah Khatami?
Զբաղեցրած պաշտոններԻրանի նախագահ և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ
ԿուսակցությունAssociation of Combatant Clerics?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEmad Khatami? և Leila Khatami?
Կայքkhatami.ir
Ստորագրություն
Изображение автографа
Մոհամադ Խաթամի Mohammad Khatami Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին Յազդ օսթանի Արդական քաղաքում` այաթոլայի ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Մոհամադ Ռեզա Խաթամին 1983 թվականից ամուսնացած է այաթոլա Խոմեյնի Զահրայի թոռնուհու հետ։

19 տարեկանում մեկնել է Ղոմ, որտեղ ուսումնասիրում է աստվածաբանություն։ 1965 թվականին ընդունվել է Սպահանի համալսարան, 1969 թվականին ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նույն թվականին Իրանի զինված ուժերում զորակոչվել է ծառայության։ 1970 թվականին ուսումը շարունակել է Թեհրանի համալսարանում, որից հետո վերադարձել Ղոմ։

1970-ական թվականներին սկսել է համագործակցել շահ Մուհամեդ Ռեզա Պահլավիին հակառակ ուժերի հետ։ 1978 թվականին ընտրվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող Իսլամական կենտրոնի ղեկավար։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է պատգամավոր Արդականից։

1982-1992 թվականներին եղել է Իրանի մշակույթի նախարար։ 1992 թվականին նշանակվել է նախագահի խորհրդական և Ազգային գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

1997 թվականի մայիսի 23-ին ընտրվել է Իրանի նախագահ՝ ստանալով ձայների 69,5%-ը (Աքբար Նաթեկ-Նուրին պարտվել է)։ Նա հռչակել է մշակույթի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի քաղաքականության սկիզբը և արևմտյան երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատել։ 2001 թվականին վերընտրվել է երկրորդ անգամ (Ահմադ Թավակոլին պարտվել է)։

Խաթամին խոսում է պարսկերեն, արաբերեն, անգլերեն և գերմաներեն։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ելույթներ

2006 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում, նշել է, որ իսլամում համասեռամոլությունը հանցագործություն է և հանցագործությունները պետք է պատժվեն։ Միևնույն ժամանակ ասել է, որ համասեռամոլների համար մահապատժի կիրառումը կարող է քննարկման առարկա դառնալ։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, Խաթամին պատասխանել է, որ «նրանք, ովքեր ուրիշներին դժոխք են նետում, երբեք չեն հասնի դրախտ»։

Մրցանակներ

2002 թվականին շնորհվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային մրցանակը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Մոհամադ Խաթամի ԿենսագրությունՄոհամադ Խաթամի ԵլույթներՄոհամադ Խաթամի ՄրցանակներՄոհամադ Խաթամի ԾանոթագրություններՄոհամադ Խաթամի Արտաքին հղումներՄոհամադ Խաթամի1943d:Q580084ԻրանԻրանի Իսլամական ՀանրապետությունՀոկտեմբերի 14Յազդի նահանգՊարսկերենՍեպտեմբերի 29

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ գրերի գյուտՖարինգիտՖեյսբուքԱրշակունիներՆերարգանդային պարույրՎանի թագավորությունՀայաստանի առաջին բաժանումԿենդանիներՇվեյցարիաԱվագ ԵրեքշաբթիՀիմնական գույներՋուրԵվրոպայի դրոշներՏիպ 1 շաքարային դիաբետՇառլ ԱզնավուրՀեշտոցի սնկային վարակԳորշ արջՇիրակի մարզՀաղորդակցային գործընթացԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԼեհաստանՕվկիանոսՄիզուղիների ինֆեկցիաներՖիմոզՄիջուկային զենքՎարդանանք (պատմավեպ)Հովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանՄարսողական համակարգԳարեգին ՆժդեհԲողոքականությունԱնանիա ՇիրակացիՎիտամին CՄարքեթինգՍրտի կծկումների հաճախականությունԿենդանակերպԿանաչ դաշտը (պատմվածք)ԵրաժշտությունՔարտեզԽառնվածքԲուդդայականությունՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունԱնորոշ դերբայՄետրոնիդազոլՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲրոնխաբորբԱստիգմատիզմԱհաբեկչությունԱնկախ պետությունների դրոշներՍահմի (անձնավորություն)ԶուգահեռագիծԴաշտանային ցիկլՇեշտՄարդու առնանդամի չափսՎահանագեղձԵրկիր ՆաիրիՌՆԹՍննդային ալերգիաԱրարատՎիտամինԿոստանդնուպոլիսԻբուպրոֆենԵնթակաՆապոլեոն ԲոնապարտՔառօրյա պատերազմԱրշակ Բ (օպերա)Հրանտ ԹոխատյանՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008Հիսուսի ծնունդՐաֆֆիՏուբերկուլոզՀայկական դրամԳեղարդի վանքՄարդու իրավունքներԿրծքավանդակի ցավԼեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ցանկ🡆 More