«Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ» (անգլ.՝ The Nightmare Before Christmas, նաև հայտնի է «Թիմ Բարթոնի Մղձավանջն Սուրբ ծննդից առաջ»), ամերիկյան ստոպ կադր-տիկնիկային անիմացիոն մյուզիքլ, որը նկարահանել է ռեժիսոր Հենրի Սելիքը, իսկ սցենարը գրել է Թիմ Բարթոնը։
Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ անգլ.՝ The Nightmare Before Christmas | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մյուզիքլ |
Թվական | նոյեմբերի 25, 1994, դեկտեմբերի 8, 1994, հոկտեմբերի 13, 1993, հոկտեմբերի 29, 1993 և 1993 |
Պրեմիերա | Հոկտեմբերի 29 1993 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Հենրի Սելիք |
Պրոդյուսեր | Թիմ Բարթոն Դենիս Դի Նովի |
Սցենարի հեղինակ | Թիմ Բարթոն Քերոլին Թոմսոն Մայքլ ՄաքԴաուել |
Օպերատոր | Փիո Կոզաչիկ |
Երաժշտություն | Դեննի Էլֆման |
Մոնտաժ | Սթեն Ուեբբ |
Կարդում են | Քրիս Սարանդոն Դեննի Էլֆման Քեթրին Օ’Հարա Ուիլիամ Հիքի Գլեն Շեյդիքս Քեն Փեյջ |
Պատմվածքի վայր | Halloween Town? |
Կինոընկերություն | Touchstone Pictures Skellington Productions |
Տևողություն | 76 րոպե |
Բյուջե | $18 միլիոն |
Շահույթ | $75.1 միլիոն |
Տեղայնացնող | Buena Vista Pictures |
Հաջորդ | The Nightmare Before Christmas: Oogie's Revenge? |
IMDb | ID 0107688 |
ԿինոՊոիսկ | ID 8222 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=8qrB9I3DM80 |
The Nightmare Before Christmas Վիքիպահեստում |
1982 թվականին, երբ Բարթոնը աշխատում էր Ուոլթ Դիսնեյ ընկերությունում որպես անիմատոր, գրել էր «Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ» պոեմը։ Կարճամետրաժ Վինսենտ մուլտֆիլմի հաջողությունից հետո Դիսնեյը վերանայում է պոեմն էկրանավորելու հարցը։ Պայմանագիրը կնքվում է 1990 թվականին։ Նկարահանումները սկսում են հաջորդ տարվա հուլիսին Սան Ֆրանցիսկոյում։ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը որոշեց ֆիլմը թողարկել Touchstone Pictures լեյբլի ներքո, քանի որ մուլտֆիլմը համարվեց «բավականին մռայլ և սարսափելի երեխաների համար»։ Այն լույս է տեսել 1993 թվականի հոկտեմբերի 29-ին, որն ունեցավ շահութային մեծ հաջողություն և արժանացավ կինոքննադատների դրական կարծիքների։ 2006 թվականին այն թողարկվեց 3D ձևաչափով։
Այս մյուզիքլը պատմում է Հելոուին քաղաքի մասին, որի բնակիչները զբաղվում են նրանով, որ նույնանուն տոնի ժամանակ վախեցնում են բնակչներին։ Հենց նոր էր վերջացել հերթական Հելոուինը, որից հետո երկերեսանի (ուղիղ իմաստով) քաղաքապետը նվերներ է բաժանում բոլորին լավ հնարքների համար, սակայն միայն գլխավոր հերոսը՝ Ջեք Սքելլինգթոնը ուրախ չէ։ Նա գլխավորն է այդ տոնին, նրան սիրում են երեխաները, սիրահարվում են կախարդները և ամբողջ քաղաքը նայում է նրան հիացմունքով։ Սակայն նա ձանձրացած է, նրան զզվեցրել են այդ միանման տոները։ Ամեն տարի նույն բանը։ Մտածելով դրա մասին նա բացահայտում է տարօրինակ կախարդական հովիտ, որի սահմաններին կանգնած են ծառեր, որոնք կտրված են ծառերի տեսքով։ Յուրաքանչյուր դուռ տանում է մի ուրիշ աշխարհ-տոն։ Նա բացում է մի դուռ, որն ունի տոնածառի տեսք և հայտնվում է Սուրբ ծննդի աշխարհ։ Ջեքը այդ տոնին այնքան ուժեղ է սիրահարվում, որ ցանկանում է անձամբ կազմակերպել Սուրբ ծնունդ մարդկանց համար և իրեն փորձում է Սանտա Կլաուսի դերում։ Նա երկար է պատրաստվում դրան, և որ նրան ոչ ոք չխանգարի, հանձնարարում է տեղի ավազակներին՝ Լոքին, Շոքին և Բերրելին (անգլ.՝ Lock, Shock and Barrel), որպեսզի նրանք առևանգեն Սենդի Քլեսին (Ջեքը լավ չէր լսել Սանտա Կլաուսի անունը)։ Գաղտնի սիրահարվելով Ջեքին, գեղեցիկ աղջիկ Սալլին (սարսափելի արարած Ֆրանկենշտեյնի նման, որին ստեղծել է խելագար֊գիտնական Ֆինկելշտեյնը), միակն է, որ զգում է, Ջեքը կարող է փչացնել տոնը և դրանից հենց ինքն է տուժելու։ Սակայն Սկելինգթոնին համոզել չեղավ։ Քաղաքացիները կարում են սարսափելի հագուստներ֊նվերներ։ Այդ ժամանակ փոքրիկ խաբեբաներ Լոքին, Շոքին և Բերրելին Կլաուսին ուղարկում են գլխավոր չարագործի՝ Բուգիմենի մոտ։ Ջեքը Սանտայի հագուստով, սայլակի վրա, որին կապված են կմախք-եղջերուներ, թռչում է մարդկանց աշխարհ։ Վերջապես բացահայտվում է, որ Հելոուիին քաղաքում պատրաստված խաղալիքները վտանգավոր են։ Բանն այն է, որ դրանք շուտով փորձում են վախեցնել երեխաներին՝ ուրախացնելու փոխարեն։ Պաշտպանության ուժերը ծեծում են Ջեք-Սանտային, որը համարյա կտոր֊կտոր եղած ընկնում է գերեզման։ Նա հասկանում է իր սխալները և որոշում է ամեն ինչ ուղղել և վերադարձնել Սանտա Կլաուսին և տոնը մարդկանց։ Սանտային և Սալլիին հանելով Ուգի-Բուգիի ձեռքերից, Ջեքը վերադառնում է իր հարազատ քաղաք։ Բարի ավարտին Սալլին և Ջեքը երաժշտության ներքո արտահայտում են իրենց փոխադարձ սերը համբույրով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.