Միրա Ռաի

Միրա Ռաի (անգլ.՝ Mira Rai, դեկտեմբերի 31, 1988(1988-12-31)), նեպալցի վազորդուհի, որը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու արժանացել մրցանակների։ Հանդիսանում է 2017 թվականի «National Geographic Adventurer of the Year» մրցանակակիրը։

Միրա Ռաի
Միրա Ռաի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ultramarathon runner
Երկիր՝Միրա Ռաի Նեպալ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 31, 1988(1988-12-31) (35 տարեկան)

Կենսագրություն

Մասնակցել է աշխարհի ամենաբարդ արահետներով մրցավազքերին։

Վաղ կյանք

Միրա Ռաին ծնվել է երկրի արևելյան մասում գտնվող Բհոջպուր գյուղում։ Մեծանալիս նրա ընտանիքը պայքարում էր գյուղատնտեսության միջոցով ամենօրյա կարիքները հոգալու համար։ 12 տարեկանում թողել է դպրոցը ծնողներին ամենօրյա տնային գործերում օգնելու նպատակով և քանի որ ընտանիքը չէր կարող վճարել նրա ուսման համար։ Նա պարբերաբար քայլում էր լեռնային տեղանքով վեր և վար՝ ջուր հավաքելու և շուկա գնալու համար։ 14 տարեկանում, առանց ծնողներին զգուշացնելու, կեսգիշերին հեռացել է ընտանիքից և միացել մաոիստական ապստամբությունը, երբ նրանք եկել էին իրենց գյուղում հավաքագրում անելու։ Քանի որ նա անչափահաս էր, քաղաքացիական պատերազմի ավարտին նա իրավունք չի ունեցել ինտեգրվելու Նեպալի բանակին և հետագայում հեռացվել է։ Տուն վերադառնալուց հետո երազել է իր կյանքով ավելին անելով ընտանիքը պահելու մասին և ուղևորվել է Կատմանդու` կարատեով և վազքով զբաղվելու համար։

Գործունեություն

Նա լավ էր վազում, սակայն չգիտեր ինչ բան է ուլտրա-վազքը, երբ մասնակցեց իր առաջին մարաթոնին՝ 50 կմ հիմալայան բացօթյա փառատոնի արահետային մրցավազքին։ Մի օր Կատմանդուի մերձակա բլուրներում վազելիս հանդիպել է մի խմբի, որոնք մարզվում էին նույն արահետների վրա։ Որոշ ժամանակ միասին վազելուց հետո խումբը խնդրել է նրան դիմավորել իրենց հաջորդ շաբաթ՝ ևս մեկ անգամ վազելու։ Երբ նա ժամանել է այդ վազքի համար, պարզել է, որ դա 50 կմ մրցարշավի մեկնարկն էր։ Չնայած անպատրաստ լինելուն, առանց համապատասխան սննդի ու ջրի, սովորական մարզահագուստով նա հաղթել է մրցավազքը և կազմակերպիչների ուշադրությունն իր վրա հրավիրել՝ մարզաձևի վերաբերյալ իր դրական վերաբերմունքի և նվիրվածության շնորհիվ։

Արահետային վազքի ավելի ինտենսիվ մարզումից հետո իր մենթոր Ռիչարդ Բուլի հետ սկսել է ճանապարհորդել արտերկիր՝ մասնակցելու ուլտրա արահետային վազքի միջազգային մրցումներին, որտեղ նա արագորեն հայտնի է դարձել՝ մեկը մյուսի հետևից մրցավազքեր հաղթելով և գերազանցելով մի քանի ռեկորդներ։ 2016 թվականի սկզբին ծնկի վնասվածք է ստացել Միացյալ Թագավորությունում անցկացվող մրցումների ժամանակ և առողջանալու համար ստիպված է եղել որոշ ժամանակ արձակուրդ վերցնել միջազգային մրցակցությունից։ Այդ ընթացքում ուշադրությւոնը սևեռել է Նեպալում մարզաձևը խթանելու և միջազգային ասպարեզ դուրս գալու համար Նեպալի այլ խոստումնալից երիտասարդ կին մարզիկներին մարզվել օգնելու վրա։ Կատմանդուում և իր հայրենի Բհոջպուրում կազմակերպել է բազմաթիվ մրցավազքեր՝ նեպալցի երիտասարդների մոտ սպորտը խթանելու նպատակով։ Հանդես է եկել տեղական և միջազգային լրատվամիջոցներով, որոնք լուսաբանել են նրա կյանքը հեռավոր գյուղական բնակավայրից մինչև ազգային հերոս։ Հայրիշխանական հասարակության մեջ նա ոգեշնչում է դարձել երկրի բազմաթիվ աղջիկների համար։

2017 թվականին կրկին միացել է ուլտրա արահետային վազքին և առաջին մրցավազքը եղել է 2017 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում կայացած 120 կմ Բեն Նեյվիս Ուլտրան։ Նա հաղթել է մրցավազքն ու նոր ռեկորդ սահմանել՝ 14 ժամ, 24 րոպե։ Պրոֆեսիոնալ վազորդ է և Salomon Running թիմի անդամ։

Նվաճումներ

Հաջորդիվ նրա գլխավոր նվաճումներն են։     Skyrunner World Series մրցավազք (2 հաղթանակ)

Տարի Ամսաթիվ Մրցավազք Տեղ Նշումներ
2017 16.09 Բեն Նեյվիս Ուլտրա 1 (նոր ռեկորդ)
2016 30.04 3 Գագաթի մրցավազք 2
2015 19.09 Ուլտրա Պիրինեու 2
19.07 Դոլոմիտյան սկայռեյս 13
04.07 Մառո Սկայ Նայթ 1
26.06 Մոն Բլան 80 կմ 1 (նոր ռեկորդ)
12.04 Բուֆալո Ստեմփեյդ սկայռանինգ 3 (42 կմ, 4:52)
21.03 Հիմալայան բացօթյա փառատոն 50 կմ 1
07.02 MSIG HK50 Sai Kung - Ասիական սկայռանինգ մրցույթ 1
01.02 Բլուրների արքա 1
03.01 Նորթ ֆեյս կատմանդու ուլտրա 1
2014 07.12 MSIG Lantau 50 - HK 50 Series 2
05.12 HK MSIG ուղղահայաց կիլոմետր 1
28.11 KOTH 2
08.10 Մանասլու թրեյլ մրցավազք 1
26.10 MSIG HK 50 կմ 1 (5:30:32 5-ը ընդհանուր արդյունքում)
28.09 Trail Degli Eroi (83 կմ) 1 (9:16)
13.09 Sellaronda Trail Race (57 կմ) 1 (6:36:30)
21.04 Mustang Trail Race 1
23.03 Հիմալայան բացօթյա փառատոն 50 կմ 1

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միրա Ռաի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ռաի» հոդվածին։

Tags:

Միրա Ռաի ԿենսագրությունՄիրա Ռաի ՆվաճումներՄիրա Ռաի ԾանոթագրություններՄիրա Ռաի Արտաքին հղումներՄիրա Ռաի1988ԱնգլերենԴեկտեմբերի 31Նեպալ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀայերԱՄՆ-ի նախագահների ցանկՄոլորակԲուրգ (երկրաչափություն)ՀապավումԿոռուպցիաԿարմիր կիրակիՀայկական ազգային հագուստ (տարազ)ՍպիտակուցներՍանահինի վանական համալիրՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկԽոյ (կենդանակերպի նշան)ՇվեդիաԱկրոստիքոսԴարձվածքԿրծքագեղձի քաղցկեղԲաշ-Ապարանի ճակատամարտՊրիզմաԵռանկյան մակերեսՎահան ՏերյանՍմբատաբերդԾիծեռնակներԳևորգ Մարզպետունի (վեպ)Մաշկ (մարդ)Ձվարանի կիստաԿոնՎիտիլիգոԴերենիկ ԴեմիրճյանՄեր հայրենիքԲրազիլիաՇուշիի ազատագրումՀոգեբանությունՀայաստանի Հանրապետության նախագահՀայկական դրամԴերբայԿոստանդնուպոլիսԵրկկենցաղներՀայկական խոհանոցՍասնա ծռերում գործող անձանց անուններԺամանակի պարագաԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԲաժանարարների աղյուսակՀին ՀունաստանՀեշտոցՈւրան (մոլորակ)Միսաք Մեծարենց44-օրյա պատերազմԳլյուկոզՀեշտոցի սնկային վարակԵռանկյան բարձրությունՆարե ՀայկազյանԼեհաստանԸնտանի կենդանիներԱրցախյան շարժումԱցտեկներԱլեքսանդր ՍպենդիարյանԿանդիդոզԵրեխայի իրավունքներԼիմֆոմաԱրշակունիներԿենդանիների հատկանիշների ցանկԻբուպրոֆենԲարդիԼեոնիդ ԵնգիբարյանՆյու ՅորքԱրաբական Միացյալ ԷմիրություններՄեյոզՀարավային ԿորեաԱվանդությունԱղավնիներԶապել ԵսայանՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)Վերք Հայաստանի (վեպ)Կրավորական սեռԿենդանակերպՁյունԳերճնշումՀնդկաստան🡆 More