Մայքլ Ջեֆրի Ջորդան (անգլերեն՝ Michael Jeffrey Jordan,փետրվարի 17, 1963(1963-02-17), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան (երկրորդ համար)։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» և «Վաշինգթոն Վիզարդս» ակումբներում։ Համարվում է բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլիստներից մեկը, ով լուրջ դեր է խաղացել 80-ականներին և 90-ականներին բասկետբոլի մասայականացմանը։ «Չիկագո Բուլսի» կազմում Ջորդանը վեց անգամ նվաճել է NBA-ի առաջնությունը՝ 1991, 1992, 1993, 1996, 1997 և 1998 թվականներին։
Մայքլ Ջորդան Michael Jordan | ||||||||||||||||||||||||||
Մայքլ Ջեֆրի Ջորդան | ||||||||||||||||||||||||||
Կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |||||||||||||||||||||||||
Համար | № 23, 12, 45 | |||||||||||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Մայքլ Ջեֆրի Ջորդան Michael Jeffrey Jordan | |||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 17, 1963 (61 տարեկան) | |||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | |||||||||||||||||||||||||
Ազգություն | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,98 մ | |||||||||||||||||||||||||
Քաշ | 98 կգ | |||||||||||||||||||||||||
Դպրոց | Էլմսլի Ա. Լեյնի (Ուիլմինգթոն, Հարավային Կարոլինա) | |||||||||||||||||||||||||
համալսարան | Հարավային Կարոլինա (1981–1984) | |||||||||||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1984 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ | |||||||||||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Չիկագո Բուլս | |||||||||||||||||||||||||
Կարիերա սկիզբ | 1984–2003 | |||||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն | ||||||||||||||||||||||||||
Չիկագո Բուլս (1984–1993) Բիրմինհեմ Բարոնս (բեյսբոլ, 1994–1995) Սկոտսդեյլ Սկորպիոնս (բեյսբոլ, 1994) Չիկագո Բուլս (1995–1998) Վաշինգթոն Վիզարդս (2001–2003) | ||||||||||||||||||||||||||
Մրցանակներ | ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ | ||||||||||||||||||||||||||
Միավորներ՝ 32 292 (30,1 մ/խ) Անդրադարձ՝ 6672 (6,2 ա/խ) Փոխանցումներ՝ 5633 (5,3 փ/խ) | ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
2009 Բասկետբոլի փառքի սրահ |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
«Ձերդ եթերայնություն» | |
Մայքլ Ջորդան - Վերևից նետման մրցույթի լավագույն պահերից |
Իր ֆենոմենալ բարձր ցատկոտունակության համար Մայքլն ստացավ «Air Jordan» (Օդային Ջորդան) և «Պարոն թեթևություն» անվանումները։ Նա նաև համարվում է բասկետբոլի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը։ 1991 թվականին նա հաղթեց NBA-ում՝ իր առաջին մրցաշարում «Բուլս»-ի հետ, իսկ արդեն 1992 թվականին և 1993 թվականին կրկնեց այդ հաջողությունը։ Հոր մահից հետո 1993-1994 թվականներին Ջորդանը հանկարծակիորեն հեռացավ բասկետբոլից և փորձեց առաջ գնալ բեյսբոլով։ 1995 թվականին նա վերադարձավ բասկետբոլային դաշտ և օգնեց «Բուլս»-ին նվաճել ևս երեք կոչում (1996, 1997, 1998), միաժամանակ NBA-ում իր թիմի հետ միասին սահմանելով ռեկորդներ՝ (1995/96 թվականների մրցաշար) տանելով դեռևս չգրանցված 72 հաղթանակ մեկ մրցաշարում։ Երկրորդ անգամ նա կարիերան թողեց 1999 թվականին, սակայն 2001 թվականին կրկին վերադարձավ արդեն «Վաշինգտոն Ուիզարդս» թիմի կազմում։
1984 թվականին Ջորդանը պայմանագիր ստորագրեց NIKE ընկերության հետ, որը հատուկ Մայքլի համար ստեղծեց սպորտային կոշիկներ՝ Air Jordans անվանումով։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ Air Jordans-ը դարձավ առանձին բրենդ։ Ջորդանը խաղաց ինքն իրեն «Տիեզերական խաղ» ֆիլմում (1996)։ Նա Oakley Inc ընկերության ղեկավարման բաժնի կազմի մեջ է։ Այժմ համարվում է հիմնական սեփականատերը, ինչպես նաև կարգավորում է «Շառլոտտ Բոբկետս» ակումբի բասկետբոլային հարցերը։ 2010 թվականի փետրվարին աճուրդում հաղթեց և իրավունք ստացավ հիմնական սեփականատեր Լ. Ջոնսոնից գնելու թիմի վերահսկողության փաթեթների բաժնետոմսերը։ Այս կերպ Մայքլ Ջորդանն առաջին բասկետբոլիստն էր, ով դարձավ NBA-ի սեփականատեր։
Ներկա պահին հանդիսանում է «Շառլոթ Հորնեթս» ակումբի նախագահը։
Մայքլի ծնողները՝ Ջեյմս Ջորդանը և Դելորիս Փիփլսը, ծանոթացել են 1956 թվականին Ուոլեսում (Հյուսիսային Կարոլինա նահանգ), բասկետբոլի մրցախաղից հետո։ Ջեյմսն այդ ժամանակ ծառայում էր ԱՄՆ ՌՕՈՒ-ում, իսկ Դելորիսը սովորում էր Թասկիջյան ինստիտուտում։ Շուտով նրանք ամուսնացան։ Մայքլի ծնողները միջահասակ էին և աչքի չէին ընկնում սպորտային կազմվածքով։
Մայքլ Ջորդանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 17-ին Բրուկլինում (Նյու-Յորք), որտեղ նրա հայրը սովորում էր «Ջեներալ էլեկտրիկ» կազմակերպության ուսումնարանում։ Մայքլը հինգ երեխաներից չորրորդն է. ունի երկու ավագ եղբայր՝ Լարին և Ջեյմս-կրտսերը, ավագ քույր՝ Դելորիսը, և կրտսեր քույր՝ Ռոզլինը։ Մայքլի ծնունդից քիչ անց ընտանիքը տեղափոխվեց Ուոլես, որտեղ հայրն աշխատում էր գործարանում՝ որպես բեռնասարքի օպերատոր, իսկ մայրը բանկային ծառայող էր։ 1970 թվականին Ջորդանները տեղափոխվեցին ավելի խոշոր քաղաք՝ Ուիլմինգտոն, որտեղ և մեծացել էր Ջեյմսը։ Այստեղ Մայքլի ծնողները պաշտոնների բարձրացում ստացան. Ջեյմսը դարձավ արտադրամասի պետ և սարքավորումների բաժնի ղեկավար, իսկ Դելորիսը բանկում գլխավորեց հաճախորդների հետ կապերի բաժինը։ Ընտանիքը դարձավ բավականաչափ ապահովված և կարողացավ իրեն թույլ տալ նոր տուն գնել ծովափին։ Մինչ քույրերն ու եղբայրները դասերից հետո լրացուցիչ աշխատանքով օգնում էին ծնողներին, Մայքլը, ծուլանալով, ամեն կերպ խուսափում էր տնային հոգսերից։ Դպրոցում էլ առանձնապես չէր փայլում, կարգապահության հետ էլ խնդիրներ ուներ։
Ջորդանը զբաղվում էր մի շարք մարզաձևերով, բայց ամենաշատը սիրում էր բեյսբոլ և երազում էր ապագայում դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ։ Այս մարզաձևում Մայքլը մանուկ հասակում հասավ որոշ հաջողությունների. 12 տարեկանում իր թիմի հետ նա հասավ մինչև կրտսեր լիգայի եզրափակիչ փուլ։ Ավելի ուշ դարձավ նահանգի չեմպիոն և ճանաչվեց նահանգի լավագույն խաղացող։ Այնուհետև Մայքլը լրջորեն տարվեց բասկետբոլով, որը տեղի սևամորթ երիտասարդների շրջանում ամենատարածված մարզաձևն էր։ Ջորդանն առանձնապես աչքի չէր ընկնում բարձր հասակով և հուժկու կառուցվածքով, ուստի, սեփական թերությունները փոխհատուցելու նպատակով, կատարելագործում էր թռիչքը։ Մայքլի մշտական խաղընկերը հարազատ եղբայրն էր, որի հետ հաճախ բասկետբոլ էր խաղում տան բակում։
† | Նշանակված են այն մրցաշրջանները, որտեղ Ջորդանը հաղթել է NBA առաջնությունը |
* | Առաջնորդել է առաջնությունը |
NBA ռեկորդ |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1984 | Չիկագո | 82 | 82 | 38.3 | .515 | .173 | .845 | 6.5 | 5.9 | 2.4 | .8 | 28.2 |
1985 | Չիկագո | 18 | 7 | 25.1 | .457 | .167 | .840 | 3.6 | 2.9 | 2.1 | 1.2 | 22.7 |
1986 | Չիկագո | 82 | 82 | 40.0 | .482 | .182 | .857 | 5.2 | 4.6 | 2.9 | 1.5 | 37.1* |
1987 | Չիկագո | 82 | 82 | 40.4* | .535 | .132 | .841 | 5.5 | 5.9 | 3.2* | 1.6 | 35.0* |
1988 | Չիկագո | 81 | 81 | 40.2* | .538 | .276 | .850 | 8.0 | 8.0 | 2.9 | .8 | 32.5* |
1989 | Չիկագո | 82 | 82 | 39.0 | .526 | .376 | .848 | 6.9 | 6.3 | 2.8* | .7 | 33.6* |
1990† | Չիկագո | 82 | 82 | 37.0 | .539 | .312 | .851 | 6.0 | 5.5 | 2.7 | 1.0 | 31.5* |
1991† | Չիկագո | 80 | 80 | 38.8 | .519 | .270 | .832 | 6.4 | 6.1 | 2.3 | .9 | 30.1* |
1992† | Չիկագո | 78 | 78 | 39.3 | .495 | .352 | .837 | 6.7 | 5.5 | 2.8* | .8 | 32.6* |
1994 | Չիկագո | 17 | 17 | 39.3 | .411 | .500 | .801 | 6.9 | 5.3 | 1.8 | .8 | 26.9 |
1995† | Չիկագո | 82 | 82 | 37.7 | .495 | .427 | .834 | 6.6 | 4.3 | 2.2 | .5 | 30.4* |
1996† | Չիկագո | 82 | 82 | 37.9 | .486 | .374 | .833 | 5.9 | 4.3 | 1.7 | .5 | 29.6* |
1997† | Չիկագո | 82 | 82 | 38.8 | .465 | .238 | .784 | 5.8 | 3.5 | 1.7 | .5 | 28.7* |
2001 | Վաշինգտոն | 60 | 53 | 34.9 | .416 | .189 | .790 | 5.7 | 5.2 | 1.4 | .4 | 22.9 |
2002 | Վաշինգտոն | 82 | 67 | 37.0 | .445 | .291 | .821 | 6.1 | 3.8 | 1.5 | .5 | 20.0 |
Կարիերա | 1,072 | 1,039 | 38.3 | .497 | .327 | .835 | 6.2 | 5.3 | 2.3 | .8 | 30.1 | |
Բոլոր աստղեր | 13 | 13 | 29.4 | .472 | .273 | .750 | 4.7 | 4.2 | 2.8 | .5 | 20.2 |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1985 | Չիկագո | 4 | 4 | 42.8 | .436 | .125 | .828 | 5.8 | 8.5 | 2.8 | 1.0 | 29.3 |
1986 | Չիկագո | 3 | 3 | 45.0 | .505 | 1.000 | .872 | 6.3 | 5.7 | 2.3 | 1.3 | 43.7 |
1987 | Չիկագո | 3 | 3 | 42.7 | .417 | .400 | .897 | 7.0 | 6.0 | 2.0 | 2.3 | 35.7 |
1988 | Չիկագո | 10 | 10 | 42.7 | .531 | .333 | .869 | 7.1 | 4.7 | 2.4 | 1.1 | 36.3 |
1989 | Չիկագո | 17 | 17 | 42.2 | .510 | .286 | .799 | 7.0 | 7.6 | 2.5 | .8 | 34.8 |
1990 | Չիկագո | 16 | 16 | 42.1 | .514 | .320 | .836 | 7.2 | 6.8 | 2.8 | .9 | 36.7 |
1991† | Չիկագո | 17 | 17 | 40.5 | .524 | .385 | .845 | 6.4 | 8.4 | 2.4 | 1.4 | 31.1 |
1992† | Չիկագո | 22 | 22 | 41.8 | .499 | .386 | .857 | 6.2 | 5.8 | 2.0 | .7 | 34.5 |
1993† | Չիկագո | 19 | 19 | 41.2 | .475 | .389 | .805 | 6.7 | 6.0 | 2.1 | .9 | 35.1 |
1995 | Չիկագո | 10 | 10 | 42.0 | .484 | .367 | .810 | 6.5 | 4.5 | 2.3 | 1.4 | 31.5 |
1996† | Չիկագո | 18 | 18 | 40.7 | .459 | .403 | .818 | 4.9 | 4.1 | 1.8 | .3 | 30.7 |
1997† | Չիկագո | 19 | 19 | 42.3 | .456 | .194 | .831 | 7.9 | 4.8 | 1.6 | .9 | 31.1 |
1998† | Չիկագո | 21 | 21 | 41.5 | .462 | .302 | .812 | 5.1 | 3.5 | 1.5 | .6 | 32.4 |
Կարիերա | 179 | 179 | 41.8 | .487 | .332 | .828 | 6.4 | 5.7 | 2.1 | .8 | 33.4 |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Discussion with Halberstam on Playing for Keeps: Michael Jordan and the World He Made, February 22, 1999, C-SPAN |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ջորդան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մայքլ Ջորդան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.