Սան Անտոնիո, 2022 Մահացածներ Բեռնատարում

2022 թվականի հունիսի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի Լաքլենդ ռազմաօդային բազայի մոտ, տրակտորի բեռնատար-կցասայլում հայտնաբերվել է 46 դի։ Հաղորդվում է, որ մահերը տեղի են ունեցել Հարավային Տեխասում ապօրինի ներգաղթյալների մաքսանենգության ակնհայտ փորձի ժամանակ, և դա իր տեսակի մեջ մաքսանենգության ամենամահաբեր միջադեպն է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ։

Մահացածներ բեռնատարում (Սան Անտոնիո, 2022)
ԹվականՀունիսի 27, 2022 (2022-06-27)
ՎայրՍան Անտոնիո, Տեխաս նահանգի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Պատճառմաքսանենգություն
Հետևանք46 անձի մահ

Նախապատմություն

2022 ֆինանսական տարվա ընթացքում գրանցվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հատած ներգաղթյալների ռեկորդային քանակություն։ Իշխանությունները գրանցել են ավելի քան 2 միլիոն ներգաղթյալի ձերբակալություն։ ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության տվյալները ցույց են տվել, որ մայիսին սահմանին անօրինական ներգաղթի ձերբակալությունները հասել են երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակին։ Նրանք մայիս ամսին սահմանի երկայնքով 239,416 ձերբակալություն են իրականացրել, ինչը 2 տոկոսով ավել է ապրիլի համեմատ՝ ըստ ընդհանուր տվյալների։

Սան Անտոնիոն հայտնի է որպես Տեխասից Միացյալ Նահանգներ տեղափոխվող ներգաղթյալների հիմնական տարանցիկ կետ։ Մաքսանենգները մեծ բեռնատարների միջոցով գաղթականներին տեղափոխում են քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանից 150 մղոն հեռավորության վրա։ 2022 թվականի հունիսի սկզբին, Լոս Անջելեսում կայացած Ամերիկյան երկրների գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը մանրամասներ է հրապարակել մարդկանց մաքսանենգության և չարտոնված ներգաղթի դեմ պայքարելու Ջո Բայդենի վարչակազմի ջանքերի վերաբերյալ։ Արևմտյան կիսագնդում մեկնարկած գործողությունների շարքը հանդիսանում է՝ տարածաշրջանում երբևէ իրագործված, մարդկանց մաքսանենգության դեմ պայքարի ամենախոշոր գործողություններից մեկի մի մասը, որտեղ ավելի քան 1300 աշխատակիցներ են մասնակցել, և մոտ 2000 մաքսանենգ է ձերբակալվել են ընդամենը երկու ամսվա ընթացքում]:

Բացահայտում

Հունիսի 27-ին տրակտոր-կցասայլը հայտնաբերել են մոտակա հիմնարկի աշխատողները։ Տրակտոր-կցասայլում հայտնաբերվել է առնվազն 46 դի։ 16 հոգի ողջ են եղել և հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ մահերը տեղի են ունեցել առերեւույթ միգրանտների մաքսանենգության ժամանակ։ Երեք անձ բերման է ենթարկվել։

Անդրադարձ

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը և սենատոր Թեդ Քրուզը մեղադրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ասելով, որ նրա «բաց սահմանների» քաղաքականությունն է հանգեցրել է այս դեպքին, և նրա «օրենքն իրականացնելուց հրաժարվելը» (...) «մահացու հետևանքներ է ունեցել»։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ափսոսանք է հայտնել մահերի համար և ասել, որ Մեքսիկայի կառավարությունը պատրաստ է աջակցել ԱՄՆ իշխանություններին։ Լոպես Օբրադորը ասել է, որ ողբերգության պատճառը «մարդկանց թրաֆիքինգն» է և «հուսահատությունը»։

Ծանոթագրություններ

Tags:

Սան Անտոնիո, 2022 Մահացածներ Բեռնատարում ՆախապատմությունՍան Անտոնիո, 2022 Մահացածներ Բեռնատարում ԲացահայտումՍան Անտոնիո, 2022 Մահացածներ Բեռնատարում ԱնդրադարձՍան Անտոնիո, 2022 Մահացածներ Բեռնատարում ԾանոթագրություններՍան Անտոնիո, 2022 Մահացածներ Բեռնատարում2022Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀունիսի 27ՊատմությունՍան ԱնտոնիոՏեխաս (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բեզոարյան այծԿանաչ դաշտը (պատմվածք)ԲույսերԱշտարակ (քաղաք)Դոմինիկյան ՀանրապետությունՍերգեյ ՓարաջանովՎարդՄովսես ԽորենացիՀայաստանի Կարմիր գիրքԱրայի (լեռ)Հայաստանի քաղաքներըՎիքիպահեստԱկնեԲնությունԿաթվածԷդուարդ Թոփչյան (դիրիժոր)Վանի թագավորությունՇաղկապենաբորբԱնանուխՀալիձորի բերդԳաստրիտՄերձավոր ԱրևելքՄեսրոպ ՄաշտոցԵրևանի պետական համալսարանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՎահան ՏերյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄեղրատու մեղուԳառնու հեթանոսական տաճարԷջմիածնի Մայր ՏաճարԳայլերԹիրեոտրոպ հորմոնՀամաչափությունՍտամոքսաղիքային արյունահոսությունՀեպատիտ CԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀեշտոցային արտադրությունԻնգա և Անուշ ԱրշակյաններՍիբեխՈրովայնի ճողվածքՄարդու առնանդամՄուրացանՀիմնական գույներՏավուշի մարզՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍրտի կծկումների հաճախականությունԱծանցՖեյսբուքՍերմնահեղուկԱկրոստիքոսԱրամ ՊաչյանԴեքսամետազոնՀատկացուցիչՄարդու ատամԴիկլոֆենակՍարդարապատի հերոսամարտՀայաստանի զինանշանՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԲերքաբերՕլիմպիական խաղերՍուրեն ՓալանջյանԳերմանիայի քաղաքների ցանկ ըստ բնակչությանԾիրանԱնկլավ և էքսկլավՀայաստանի զինված ուժերՀեշտոցՀյուսիս-հարավ (ֆիլմ)Իլոն ՄասկՈրոշյալ դերանունԳրիգոր ՆարեկացիՎարդանանք (պատմավեպ)Արմեն Տիգրանյան (երգահան)Հոմանիշ🡆 More