Երգչուհի Մալենա: հայ երգչուհի

Արփինե (Արփի) Մարտոյան (բեմական անունը՝ Մալենա, հունվարի 10, 2007(2007-01-10), Երևան, Հայաստան), հայ երգչուհի-երգահան։ Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի հաղթող։

Մալենա
Երգչուհի Մալենա: Կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն
Բնօրինակ անունԱրփի Մարտոյան
Ի ծնե անունԱրփինե Մարտոյան
Ծնվել էհունվարի 10, 2007(2007-01-10) (17 տարեկան)
Երևան, Հայաստան
ԵրկիրԵրգչուհի Մալենա: Կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2018–Ներկա օրերս
Երգչուհի Մալենա: Կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն Maléna (Armenian singer) Վիքիպահեստում
      Երգչուհի Մալենա: Կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալենա

Կարիերա

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ

Երգչուհի Մալենա: Կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն 
Մալենան Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթոււմ կատարում է «Քամի Քամի» երգը։

2018 երգի մրցույթում Մալենան կատարել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլում ներկայացնելու իր առաջին փորձը՝ մասնակցելով Հայաստանի ազգային եզրափակչին «Պար» երգով և կիսաեզրափակչում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Նա պետք է ներկայացներ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Why» («Ինչո՞ւ») երգով, սակայն երկիրը դուրս եկավ մրցույթից Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի պատճառով։ Մալենան կրկին ընտրվեց հաջորդ՝ 2021 թվականին՝ «Քամի Քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացնելու (երաժշտությունը՝ Տոկիոնին, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնին, Մալենա և Դավիթ Ծերունյան)։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Մալենան հռչակվեց Wiwibloggs-ի ժյուրիի քվեարկության ֆավորիտը և դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթին զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

TKN-ի հետ համագործակցություն

2020 թվականից Մալենան համագործակցում է հայկական TKN լեյբլի հետ, որտեղ աշխատում է պրոդյուսեր tokionine-ի հետ։ Վերջինս, բացի 2021թ․ Մանկական Եվրատեսիլում հաղթած Քամի Քամի երգից, հեղինակել է նաև «Walking Out» երգը, որով Սրբուկը Թել Ավիվում Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը։ Տokionine-ը նաև հեղիակել է Մալենայի երգերից մի քանիսը։

Անձնական կյանք

Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։

Սկավառակագրություն

Սինգլներ

Որպես գլխավոր կատարող

Տարի Անվանում Ամենաբարձր հորիզոնականը Ալբոմ
Apple Music
iTunes
Deezer
ARM LBN MKD ARM AUT POL POR RUS AME LAT
2018 «Պար»
(որպես Արփի)
2020 «Why» (Ինչու)
2021 «Qami Qami» (Քամի Քամի) 1 89 159 1 63 26 14 76 4 13
2021 «Chem Haskanum» (Չեմ հասկանում)

(Քրիստինա Սիի հետ)

2022 Cheri Cheri Lady _ _ _ _ _ _ _ _ _ _
2022 Can't feel anything _ _ _ _ _ _ _ _ _ _
2023 Flashing lights _ _ _ _ _ _ _ _ _ _
„–” սինգլը չի ընդգրկվել որևէ ցուցակում։

Երաժշտական տեսահոլովակներ

Կոչում Տարի Ռեժիսոր
Flashing lights 2023
Cheri Cheri Lady 2022
Can't Feel Anything 2022
«Քամի Քամի» 2021 Արթուր Մանուկյան

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Tags:

Երգչուհի Մալենա ԿարիերաԵրգչուհի Մալենա Անձնական կյանքԵրգչուհի Մալենա ՍկավառակագրությունԵրգչուհի Մալենա Երաժշտական տեսահոլովակներԵրգչուհի Մալենա Արտաքին հղումներԵրգչուհի Մալենա ԾանոթագրություններԵրգչուհի Մալենա2007ԵրևանՀայաստանՀունվարի 10Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայրենիք (հասկացություն)Հաղպատի վանական համալիրԲագրատունիներԱրմավիրԱշխարհի բնակչությունԱրվեստԱլեքսանդր ՍպենդիարյանՄեսրոպ ՄաշտոցԷջմիածնի Մայր ՏաճարՎեներա (մոլորակ)Անուղղակի խնդիրԱռյուծԱռաջին համաշխարհային պատերազմԱրշակունիներՀրաչյա ԱճառյանԱրծաթՀունաստանՀայ գրերի գյուտԱրջերՀովհաննես ՇիրազԵղնջացանԳլխուղեղի ուռուցքԱրաբական խալիֆայությունԽՍՀՄ փլուզումՀնձանԱլեքսանդր ՇիրվանզադեԲացառական հոլովԿենդանիների հատկանիշների ցանկՄասոնականությունՀայկական դիցաբանությունՀարցական և հարաբերական դերանուններԱմենայն Հայոց ԿաթողիկոսՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Արյան ընդհանուր հետազոտությունԲաժանարարների աղյուսակՊետրոս ԴուրյանՎիրուսներՀատապտուղՆոյեմբերյանՇաքիի ջրվեժԵնթակաՎիտամին EՍամուրայՄուշեղ ԳալշոյանՎանաձորՌուսաստանի քաղաքների ցանկՄթնոլորտի աղտոտումՄամփրե արքանԽոյ (կենդանակերպի նշան)Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Դաշտանային ցիկլՓորլուծությունՀայկական բանակ (1918-1920)Հովհաննես ԲաղրամյանՓշատենիՈւրբաթագիրքՄոնա ԼիզաԱստղՄխիթարյան միաբանությունԼադանիվաՀայաստանի թռչունների ցանկԿարո ՓայլանԼևոն ԱրոնյանԱդոլֆ ՀիտլերՀրամայական եղանակՄարսողությունՍինգապուրԿրիաներՊարզ նախադասությունԶատիկՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԳեղարվեստական գրականությունՄոսկվաՀինդուիզմՍպիտակավոր վանքԱրկադի Տեր-ԹադևոսյանԿիստա🡆 More