Մազանդարան: նահանգ Իրանում

Մազանդարան օսթան (պարս.՝ استان مازندران, Օսթան-է Մազանդարան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Սահմանակից է Գիլան և Ղազվին օսթաններին՝ արևմուտքից, Ալբորզ, Թեհրան և Սեմնան օսթաններին՝ հարավից, Գոլեստանին՝ արևելքից։ Հյուսիսում Կասպից ծովն է։ Հարավային սահմանի երկայնքով ձգվում է Էլբուրս լեռնաշղթան, որտեղ գտնվում է Իրանի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը։ Օսթանի տարածքը կազմում է 23 842 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲3 283 582 մարդ (2016)։ Վարչական կենտրոնը Սարի քաղաքն է։

Մազանդարան: Պատմություն, Բնակչություն, Վարչական բաժանում
Մազանդարան օսթան
պարս.՝ استان مازندران
Մազանդարան: Պատմություն, Բնակչություն, Վարչական բաժանում
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՍարի
Բնակչություն3 283 582 մարդ (2016)
Տարածք23 842 կմ²
Մազանդարան: Պատմություն, Բնակչություն, Վարչական բաժանում
Մազանդարան: Պատմություն, Բնակչություն, Վարչական բաժանում
Սահմանակցում էԳոլեստան, Ալբորզի նահանգ և Գիլան
Ժամային գոտիUTC+3:30, UTC+4:30 և IRDT?
ISO 3166-2 կոդIR-02
ostan-mz.ir

Մազանդարանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում Մազանդարանից անջատվել են Մարքազի և Սեմնան օսթանները, 1997 թվականին՝ Գոլեստանը։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի, որի կենտրոնն է Թեհրանը։

Պատմություն

529-536 թվականներին Մազանդարանը ղեկավարում էր սասանյան արքայազն Քավուսը (Քեյ-Քավուս), Քավադի որդին, գովաբանված «Շահ-Նամե»-ում։ Ֆիրդուսին Մազանդարանը նկարագրում է որպես հրեշների երկիր, որը դժվարությամբ նվաճում է Քեյ-Քավուսը, ում և օգնության է գալիս իրանական հերոս Ռուստամը։

Ռուսաստանի համար հաջող ռուս-պարսակական պատերազմից հետո 1723 թվականի սեպտեմբերի 12-ին Մազանդարանը հանձնվեց Ռուսաստանին։ Ռուս-թուրքական 1735-1739 թվականների պատերազմի ավարտին տարածաշրջանը վերադարձվեց Պարսկաստանին՝ Թուրքիայի դեմ դաշինք ձևավորելու նպատակով։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 893 087 մարդ` 783 169 տնային տնտեսություններում։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 3 073 943 մարդ, որոնք ապրում էին 931 007 տնտեսություններում։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 283 582 մարդ` 1 084 798 տնտեսություններում։

2016 թվականի դրությամբ օսթանի քաղաքային բնակչությունը կազմում էր 1 897 238 մարդ կամ ընդհանուր բնակչության 57,8%-ը։ Մազանդարանի խոշոր քաղաքները և դրանց բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում ներկայացված է ստորև բերված աղյուսակում։

Մազանդարանի քաղաքների բնակչությունը
Քաղաք Բնակ. 1996 Բնակ. 2006 Բնակ. 2011 Բնակ. 2016
Սարի 195 882 261 293 296 417 309 820
Բաբոլ 158 346 198 636 219 467 250 217
Ամոլ 159 092 197 470 219 915 237 528
Ղաեմշահր 143 286 174 246 196 050 204 953
Բեհշահր 72 067 83 537 89 251 94 702
Չալուս 41 345 44 618 47 881 65 196
Նեկա 35 208 46 152 50 680 60 991
Բաբոլսեր 38 644 47 872 50 477 59 966
Թոնքաբոն 33 650 43 128 45 338 55 434
Նոուշահր 35,133 40 578 43 378 49 403

Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ և գիլանցիներ են, ինչպես նաև պարսիկներ, թալիշներ։

Վարչական բաժանում

Մազանդարան օսթանը բաժանված է 22 շահրեստանների (գավառների). Մազանդարան: Պատմություն, Բնակչություն, Վարչական բաժանում 

Մազանդարան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006 Բնակ. 2011 Բնակ. 2016 Վարչ. կենտրոն
Աբասաբադ շահրեստան1 47 591 52 832 Աբասաբադ
Ամոլ շահրեստան 343 747 370 774 401 639 Ամոլ
Բաբոլ շահրեստան 464 538 495 472 531 930 Բաբոլ
Բաբոլսեր շահրեստան 172 600 124 323 135 191 Բաբոլսեր
Բեհշահր շահրեստան 154 957 155 247 168 769 Բեհշահր
Գալուգահ շահրեստան 39 450 38 847 40 078 Գալուգահ
Թոնքաբոն շահրեստան 193,428 153,940 166,132 Թոնքաբոն
Հյուսիսային Սավադքուհ շահրեստան2 24 834 Շիրգահ
Ղաեմշահր շահրեստան 293 721 320 741 309 199 Ղաեմշահր
Մահմուդաբադ շահրեստան 90 054 96 019 98 407 Մահմուդաբադ
Միանդորուդ շահրեստան3 55 776 55 053 Սուրաք
Նեկա շահրեստան 104 753 111 944 119 511 Նեկա
Նոուշահր շահրեստան 116 334 128 647 138 913 Նոուշահր
Նուռ շահրեստան 104 807 109 281 121 531 Նուռ
Չալուս շահրեստան 119 559 122 736 116 542 Չալուս
Ջույբար շահրեստան 70 204 73 554 77 576 Ջույբար
Ռամսար շահրեստան 67 675 68 323 74 179 Ռամսար
Սավադքուհ շահրեստան 66 430 64 378 43 913 Փոլ Սեֆիդ
Սարի շահրեստան 490 830 478 370 504 298 Սարի
Սիմորղ շահրեստան4 19 376 Քիաքոլա
Քելարդաշտ շահրեստան5 23 648 Քելարդաշտ
Ֆերեդունքենար շահրեստան6 57 980 60 031 Ֆերեդունքենար
Ընդհանուր 2 893 087 3 073 943 3 283 582
1Առանձնացվել է Թոնքաբոն շահրեստանից
2Առանձնացվել է Սավադքուհ շահրեստանից
3Առանձնացվել է Սարի շահրեստանից
4Առանձնացվել է Ղայեմշեհր շահրեստանից
5Առանձնացվել է Չալուս շահրեստանից
6Առանձնացվել է Բաբոլսեր շահրեստանից

Տնտեսություն

Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունը, առևտուրը, տրանսպորտը, սննդի, տեքստիլ, ավտոմոբիլային, փայտամշակման, մետալուրգիական, ծխախոտի, թղթի արդյունաբերությունները, շինանյութերի արտադրությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը (ցիտրուսային, բրինձ, թեյ, ծխախոտ, բամբակ, շաքարի ճակնդեղ, հլածուկ, ծաղիկներ, խնձոր, դեղձ, կիվի, վարունգ, սոխ, ելակ, մորի, բանան, պնդուկ, կենաֆ), ձկնորսությունը, լեռնահանքային երկաթի և ածխի արդյունահանումը։

Սարի քաղաքում հիմնավորված են փայտամշակման և թղթային «Սանայե Չուբ Կագազ» ընկերությունը, էլեկտրոտեխնիկական «Պիշրանեխ Էլեկտրոնիկս» ընկերությունը։ Ամոլ քաղաքում գտնվում է «Դեսա Դիզել» շարժիչների գործարանը ։ Բաբոլ քաղաքում գտնվում է ավտոմոբիլային «Իրան Հոդրո» / «Չերի Աուտոմոբայլ» գործարանը։ Նոուշեհր քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, ավտոհավաք «ՄԱԶ» գործարանը։ Միյանդորուդ քաղաքում տեղակայված է ավտոմոբիլային «Սայպա» գործարանը։ Նեկա քաղաքում գտնվում է նավթային տերմինալը, «Շահիդ Սոլեյմի» ՋԷԿ-ը, նավաշինական «Սադրա» գործարանը։ Ամիրաբադ քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, մետալուրգիական «Դեմավենդ» գործարանը։

Մազանդարան: Պատմություն, Բնակչություն, Վարչական բաժանում 
Դեմավենդ լեռը ձմռանը

Կլիմա

Մազանդարանի կլիմայական պայմանները նպաստել են պատմական հուշարձանների պահպանմանը։ Բարենպաստ էկոլոգիական պայմանները, հաճելի և մեղմ մերձարևադարձային կլիման, գեղեցիկ բնական բնապատկերները և Թեհրանին մոտ գտնվելը գավառը դարձրել են Իրանի տուրիզմի հիմնական վայրերից մեկը։

Մշակույթում

Ֆիրդուսու «Շահնամե» էպոսում Մազանդարանը հզոր դևերի երկիր է։ Մեծագույն հերոս Ռոստամի 7 սխրանքները կատարվում են հենց Մազանդարան կատարած անհաջող արշավանքի արդյունքում դևերին գերի դարձած Քեյ-Քավուսի ազատագրման նպատակով նրա կատարած արշավանքի ժամանակ։

Հենրի Լայոն Օլդիի «Ես ինքս կվերցնեմ» վեպում Մազանդարանը դևերի երկիր է։

Գաստոն Լեռուի «Օպերայի ուրվականը» վեպում Մազանդարանն այն վայրն է, ուր գլխավոր հերոսը ապրել է իր կյանքի մեծ մասը։

«Hikari no Valusia ~What a Beautiful Hopes~»վիզուալ վեպում (ճապ.՝ 白光のヴァルーシア ~What a beautiful hopes~) Մազանդարանը շրջան է բերդի արևելյան մասում։

Տեսարժան վայրեր

Սարի քաղաքում գտնվում են Աբբասի և Եղիայի դամբարանները, Իմամ-Սաջադ, Հաջ Մուստաֆա Խան և Ռեզա Խան մզկիթները, ժամացույցներով աշտարակը, մերձակայքում՝ Հուտտոյի և Կամարբանդի քարանձավները, Դաշտ-է նազ ազգային պարկը։ Ռամսար քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը, հնագույն հյուրանոցներ և ազնվականության առանձնատներ։ Բաբոլ քաղաքում են գտնվում Սեֆյանների պալատի ավերակները և տեղի պատմության թանգարանը։ Ղայեմշեհր քաղաքում է գտնում Հեստպոլ կամուրջը։

Ամոլ քաղաքում գտնվում է Միր Հեյդար Ամոլի դամբարանը, Ամոլի շուրջ՝ Դեմավենդ հրաբուխը, Լար լիճը և ջրապատնեշը, Շահանդաշը գյուղի մոտ՝ ջրվեժը և Մալեք- Բահման ամրոցը։ Բեհշահր քաղաքում գտնվում է Սեֆյան դարաշրջանի այգին, մերձակայքում՝ Միանկալե թերակղզում՝ թռչնային արգելոցը և Աբբաս-Աբադ լիճը։ Սավադկուխ քաղաքի շուրջ գտնվում են Ռավատսար, Կանգելու, Հասան-Բուր, Մազիյար և Չեխել-Դար ամրոցները, Վերեսկ կամուրջը և Ուրիմ-Ռուդբար եկեղեցին։

Նոուշեհր քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը և ազնվականների հնագույն առանձնատները, մերձակայքում՝ Սիսանգան ազգային պարկը և Ավիդար լիճը։ Տոնեկաբոն քաղաքի մոտ գտնվում է Վալաշտ լիճը։ Գավառներում կան բնական տեռասներ և տաք հանքային աղբյուրներ (Բադաբ-է-Սուրտ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մազանդարան: Պատմություն, Բնակչություն, Վարչական բաժանում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազանդարան» հոդվածին։

Tags:

Մազանդարան ՊատմությունՄազանդարան ԲնակչությունՄազանդարան Վարչական բաժանումՄազանդարան ՏնտեսությունՄազանդարան ԿլիմաՄազանդարան ՄշակույթումՄազանդարան Տեսարժան վայրերՄազանդարան ԾանոթագրություններՄազանդարան Արտաքին հղումներՄազանդարան2016ԱլբորզԳիլանԳոլեստանԴեմավենդԷլբուրսԹեհրանի նահանգԻրանԻրանի Իսլամական ՀանրապետությունԿասպից ծովՂազվին օսթանՊարսկերենՍարիՍեմնան (նահանգ)Օսթան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գևորգ ՉաուշՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրԵրվանդ ՔոչարԱրագածՀավերժության հայկական նշանԽենթըԳնարբուկԲայԱզատի ջրամբար44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկԱրշակունիների թագավորությունՍեղան (երկրաչափություն)ՎաղարշապատՓոշոտումԺողովրդավարությունՂազարոս ԱղայանՄիրհավ (պատմվածք)ԵրկիրՎահագն ԴավթյանԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԱրամ ԽաչատրյանՊղինձՇիկացման լամպՍիլվա ԿապուտիկյանԵրկիր ՆաիրիPornhubԱռաջին համաշխարհային պատերազմԴավիթ ԱնհաղթԱրյան ճնշումԿրծքավանդակի ցավՍողոմոն ԹեհլիրյանՇիրակի մարզՔաոս (վեպ)ՀիսուսՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՍողուններՀայկական մշակույթՆախադասությունՍասնա ծռերԲացահայտիչՋեյմս ԿուկՍտորոգյալՀամեմատությունՈրովայնային ցավԵղիշե ՉարենցՍննդային թունավորումներՄխիթար ՀերացիՀաղթանակի օրՍինգապուրՎահագնՀայաստանի կենդանական աշխարհՉարլի ՉապլինԱդամ ՍմիթԽաղաղ օվկիանոսԽոր ՎիրապՔիմիական ռեակցիաներԲացատրական բառարանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԲրազիլիաԳերմանիաՉղջիկներԳեղարդի վանքՎարակիչ հիվանդություններՀեշտոցային արտադրությունՄուշեղ ԳալշոյանՎահանաձև գեղձի քաղցկեղԿապույտ հազԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՀայաստանԾրագրավորման լեզուԱվետիք ԻսահակյանԱրգենտինաԶատիկԵրիկամՀովհաննես ԱյվազովսկիԵրգիծանք🡆 More