Յասրիբ Մադինա

Մադինա (արաբ․՝ المدينة المنورة‎‎՝ ալ-մադինա ալ-մունաուառա՝ «լուսավորյալ քաղաք»), նախաիսլամական շրջանում՝ Յասրիբ (արաբ․՝ يثريب‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից 350 կմ հյուսիս։

Քաղաք
Մադինա
المدينة المنورة
Յասրիբ Մադինա
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Հիմնադրված էմ.թ.ա. 9-րդ դար թ.
Այլ անվանումներՅասրիբ
Մակերես589 կմ²
ԲԾՄ608 մ
Բնակչություն1 102 728 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքamana-md.gov.sa(արաբ.)
Մադինա (Յասրիբ) (м)##
Մադինա (Յասրիբ) (м)
Յասրիբ Մադինա

Մադինան հյուսիսից հարավ ձգված մի օազիս է, որը ունի 4.5-5 կմ լայնություն, 10-11 կմ երկարություն։ Քաղաքը շրջապատում են 3 վադիներ, որոնք միանում են Իդամ, այժմ՝ ալ-Համդ վադիի մեջ։ Օազիսը ավելի տեղումնառատ է, քան Մեքքան։ Բացի այդ, կան ջրհորներ, երկրի մակերևույթին մոտ են ստորերկրյա ջրերը։ Ջրի առկայության շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրագործության զարգացման համար. Մադինան եղել և մնում է Հիջազի երկրագործության խոշորագույն կենտրոնը՝ շուրջ 2000 հա։

Ավտոճանապարհներով կապված է Յանբո, Ջիդդա նավահանգիստների և Մեքքայի հետ։ Բնակիչները զբաղվում են առևտրով, ուխտագնացներին սպասարկելով, պաշտամունքի առարկաների պատրաստումով, արմավենու, բանջարեղենի մշակությամբ։

622 թվականին իսլամի հիմնադիր Մուհամմադը Մեքքայից եկել վերաբնակվել է այստեղ, ստեղծել մուսուլմանական համայնք։ 7-րդ դարից Մադինան իսլամի 2-րդ սրբազան քաղաքն է (Մեքքայից հետո)։ Մեդինայում է Մուհամմադի գերեզմանը։ Ունի մեծ մզկիթ։

Յասրիբ ՄադինաՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադինա (Յասրիբ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 375 Յասրիբ Մադինա

Tags:

ԱրաբերենՄեքքաՆախաիսլամական ԱրաբիաՍաուդյան Արաբիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դոմինիկյան ՀանրապետությունՎարդգես ՍուրենյանցԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Գրիգոր ՆարեկացիԱրուՀայ-վրացական պատերազմՀայկական բանակ (1918-1920)Սուրբ ծնունդԿապ (խոսքի մաս)Կրիշտիանու ՌոնալդուԵվրասիաԲեզոարյան այծԵրաժշտությունԸղձական եղանակԴարձվածքԲջիջՎբեթԱծանցԳայլերՀայաստանի պետական խորհրդանիշներԱրտավազդ և ԱրտաշեսԱրցախյան շարժումԷկզեմաՀովհաննես ԲաղրամյանԿրծքագեղձի քաղցկեղԳառնու հեթանոսական տաճարԿենդանիներՓորլուծությունՀայոց ցեղասպանությունԹոմաս ԷդիսոնԱրևմտյան ՀայաստանՄայր Հայաստան հուշահամալիրՁեռնաշարժությունԵռանկյան բարձրությունՀայաստանի զինանշանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԴեղաբույսերՅուԹյուբՀայաստանում ֆրանսիական համալսարանԱշխարհի բնակչությունԳորշ արջԷսսեՎազգեն Ա ԲուխարեստցիՊարբերական աղյուսակՀայաստանի քաղաքներըՀարցական նշանԶինվորական կոչումներԳլխավոր էջԷկոլոգիաԲարդ նախադասությունԱշոտ Ա ՄեծԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայերենՄարտիրոս ՍարյանՍառը պատերազմԴանթեական առասպելՖարինգիտԻններորդ ալիքՀրամայական եղանակԿարմրուկՄարսողությունՄԻԱՎ/ՁԻԱՀՎահագնԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԱրցախի հերոսՔրիստոնեությունՎիրուսներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հոգեբանական մանիպուլյացիաՍտամոքսԲույսերԱղավնիներՄոնա ԼիզաԹուրքիա🡆 More