Հռոմեական Բրիտանիա

Հռոմեական Բրիտանիան հայտնվեց հռոմեացիների ուշադրության կենտրոնում մ.թ.ա.

1-ին դարում հռոմեացիների կողմից Գալլիայի նվաճումից հետո։ Հուլիոս Կեսարը կազմակերպեց երկու արշավանք դեպի Բրիտանիա (մ.թ.ա. 55 և մ.թ.ա. 54 թվականներին)։ Հռոմի կողմից դեպի Բրիտանիա կազմակերպվող արշավները սկսեցին կրել սիստեմատիկ բնույթ 60-ական թվականներին։

Հռոմեական Բրիտանիա
Բրիտանիան՝ Հռոմեական կայսրության պրովինցիա

Բրիտանիան դարձավ Հռոմեական կայսրության ծայրամասային պրովինցիաներից մեկը։ Հռոմեականացմանը ենթարկվեցին հարավային, արևելյան և կենտրոնական որոշ մասեր, արևմուտքը և հարավը զերծ մնացին այդ ազդեցությունից։ Տեղի բնակչության կողմից հաճախ բարձրացվում էին ապստամբություններ (օրինակ՝ Բուդիկկայի ապստամբությունը 61 թվականին)։ Նվաճումները ամրագրվում էին հռոմեական հենակետերի (հռոմեական ճամբարների) և հռոմեական ճանապարհների կառուցումով։ Հյուսիսային սահմանի մոտ կառուցվում են պատնեշներ։

Արագացնելով բնակչության խավերի բաժանման գործընթացը՝ նվաճումները չբերեցին նշանակալից փոփոխությունների կելտական հասարակության մեջ։ Հռոմեական կայսրության ճգնաժամը Բրիտանիայի վրա նույնպես ունեցավ իր ազդեցությունը։ 3-րդ դարի վերջից սկսվեցին հալածանքներ կելտական և սաքսոնական ցեղերի կողմից։ 5-րդ դարի սկզբին Բրիտանիան ազատվեց հռոմեական լծից։ Բրիտանիան նորից բաժանվեց կելտական մի քանի անկախ շրջանների։

Կեսարի գլխավորությամբ հռոմեական արշավանքը

Բրիտները, ըստ երևույթին, գտնվում էին ակտիվ փոխհարաբերությունների մեջ ցամաքի հետ։ Կեսարը հիշատակում է, որ նրանք օգնական ուժեր էին ուղարկում գալերին։ Դա մ.թ.ա. 56 թվականին էր, հաջորդ տարում Կեսարը որոշեց ուղևորվել Բրիտանիա, որպեսզի պատժի բրիտներին գալլերին օգնելու համար։ Ուղարկելով հետախուզական ջոկատները՝ մ.թ.ա. 55 թվականին օգոստոսի 26-ի գիշերը Կեսարը նավարկեց 2 լեգեոններով Portus Itius-ից (ներկայիս՝ Բուլոն) և հաջորդ առավոտ ափ իջավ Բրիտանիայում։ Բրիտնները, որոնք փորձում էին խանգարել նրան ափ հասնել, հետ քաշվեցին երկրի խորքերը և այլևս չխանգարեցին Կեսարին, ի դեպ, Կեսարը նրանց հետ պայմանագիր կնքեց, բավականին շահավետ պայմաններով և վերադարձավ Գալլիա։

Հաջորդ տարվա ամռանը Կեսարը նորից արշավեց Բրիտանիա, այս անգամ 5 հետևակ լեգեոններով և 2000-անոց հեծելազորով 800 նավերի միջոցով։ Թողնելով ոչ մեծ ջոկատ նավերի վերահսկման համար՝ Կեսարը մնացած զորքով շարժվեց երկրի խորքերը։ Բրիտնների կողմից գլխավոր հրամանատար ընտրված Կասսիվելաունը փորձեց կասեցնել Կեսարի առաջխաղացումը, բայց ջախջախվեց, և մայրաքաղաքը հռոմեացիները վերցրեցին գրոհով։ Այդ ժամանակ նա սկսեց մուրալ հաշտություն։ Կեսարը ստացավ նրանից ռազմատուգանք և, չթողնելով ոչ մի կայազոր, նա վերադարձավ, քանի որ Գալլիայում և Հռոմում ծավալված իրադարձությունները պահանջում էին նրա ներկայությունը։ Այդ ժամանակ Բրիտանիայի և Հռոմի միջև հաստատվեցին ամուր առևտրա-տնտեսական կապեր։

Հռոմեական տիրապետության հաստատումը

Օգոստոսի և Կալիգուլեոսի օրոք նախագծվում էին մի շարք արշավանքներ դեպի Բրիտանիա։ 43 թվականին Կլավդիոս կայսրը որոշեց հարկատու դարձնել բրիտներին, այդ նպատակով Բրիտանիա ուղարկեց Ավլ Պլավտիոսին՝ 4 լեգեոնով։ Պլավտիոսը ափ իջավ, և, Կարատակի գլխավորած բրիտանական ուժերի դեմ պատերազմելով, և հասավ Թեմզայի հյուսիսային ափերին, որտեղ կանգ առավ, որպեսզի սպասի կայսերական ուժերին։

Հռոմեական Բրիտանիա 
Պլավտիոսի նվաճումները

Վերջիններիս ժամանումից հետո բրիտնները գլխովին ջախջախվեցին (ըստ Դիոնիսոս Կասսիոսի) կամ հանձնվեցին առանց պայքարի (ըստ Սվետոնիոսի), և Կլավդիոսը վերադարձավ Հռոմ, թողնելով Պլավտիոսին վերագրավված տարածքների հսկողության առաջադրանքով։

2-րդ դար

Հռոմեական Բրիտանիա 
Ադրիանի պատնեշը

120 թվականին Ադրիան կայսրը այցելեց Բրիտանիա և հրամայեց կառուցել մի շարք ամրոցներ, որպեսզի կանխարգելի հյուսիսային ցեղերի հարձակումները։ 142-144 թվականներին, Անտոնիոս Պիայոսի օրոք, Ադրիանի պատնեշից հյուսիս կառուցվեց ևս մեկ պատնեշ՝ Անտոնիոսի պատնեշը, որը 20 տարի անց լքվեց։

3-րդ դար

207 թվականին Սեպտիմիուս Սևերոս կայսրը ժամանեց Բրիտանիա, որպեսզի անձամբ պատերազմի տեղաբնիկների դեմ, որոնք բնակեցնում էին Կալեդոնիան։ Այս արշավը շատ հռոմեական զինվորների համար կյանք արժեցավ, սակայն ոչ մի նշանակալից արդյունք չտվեց, ամեն ինչ ավարտվեց պայմանագրի կնքումով, ինչը չբերեց նոր տարածքների նվաճման։ Սևերոսը ամրեցրեց Ադրիանի պատնեշը։ Նա մահացավ Յորքում 211 թվականին, այդ ժամանակ Հռոմեական կայսրությունում սկսվեցին մի շարք ռազմա-քաղաքական ճգնաժամեր, և դա առիթ հանդիսացավ ծայրամասային և ուժեղ պրովինցիաների համար անկախության մարտեր սկսելու համար։

Հռոմեական Բրիտանիա 
Սևերոսի բրիտանական պրովինցիան

259-284 թվականներին Բրիտանիան դարձավ Գալլական կայսրության մաս, իսկ 286 թվականին Կարաուիոսը (Carausius), հռոմեական նավատորմի հրամանատարը, նա հածանավեց Լա-Մանշը Բրիտանիայի և Գալլիայի պաշտպանության համար ֆրիզական ծովահեններից։ Մաքսիմիլիան կայսրը 289 թվականին ուղարկեց նրա դեմ անհաջող հետախուզություն, և այդպիսով Կարաուիոսը թագավորեց 7 տարի մինչև 293 թվական, մինչև որ սպանվեց իր գանձապետի՝ Ալլեկտի կողմից, ով զբաղեցրեց նրա գահը։ Ալլեկտի կառավարման վերջին տարիներին Բրիտանիան կրկին մտավ Հռոմի ազդեցության տակ Կոնստանցիոս Խլորոսի կողմից (296 թվական)։ Կոստանցիոսը կազմակերպեց արշավ դեպի Կալեդոնիա և մահացավ Յորքում 306 թվականին, իսկ նրա որդին Կոնստանտինը նշանակվեց Բրիտանիայի կառավարիչ։

4-5-րդ դարեր, հռոմեական կառավարության ավարտը

Շուտով սկսվեցին անկանխելի հարձակումներ պիկտերի և սկոտտների կողմից հռոմեական Բրիտանիայի վրա։ Սկոտտները, որոնք բնակեցնում էին Կալեդոնիայի արևմտյան մասերը, պատկանում էին կելտերի գոյդելական ճյուղին։ 367 թվականին պիկտերը և սկոտտները հաղթահարեցին Ադրիանի պատնեշը և անցան ամբողջ երկրով մինչև Լոնդինիում։ Նրանց դեմ ուղարկվեց հրամանատար Ֆոեդոսիոս Ավագը, կայսր Ֆեոդոսիոս Մեծի հայրը, և իր որդու հետ ստիպեց նրանց նահանջել մինչև Անտոնինոսի պատնեշը։ 383 թվականին Ֆեոդոսիոսի զորահրամանատարներից մեկը՝ Մաքսիմը, հռչակեց իրեն Բրիտանիայի, Գալլիայի և Իսպանիայի կայսր, բայց գերեվարվեց և սպանվեց Ակվիլիուսի կողմից՝ 388 թվականին։ Նրա բանակը այլևս չվերադարձավ Բրիտանիա և այն դարձավ ավելի անպաշտպան։ 396 թվականին այնտեղ ուղարկվեց Ստիլիխոնոսը՝ իր լեգեոնով, որպեսզի պաշտպանի պիկտական արշավներից։ Կոստանտին 3-րդը, որը 407 թվականին բրիտանական լեգեոնների կողմից կարգվել էր կայսր, հանեց զորքը Բրիտանիայի և փոխադրեց Գալլիա՝ առաջին անգամ թողնելով Բրիտանիան անպաշտպան հյուսիսային լեռնականներից։ 410 թվականին կայսր Հոնորիոսի հրամանով հռոմեական ազդեցությունը Բրիտանիայում վերացվեց ։

Հռոմեական Բրիտանիա 
Բրիտանիան 410 թվականին

Պետական կարգը

Հռոմեական շրջանում բրիտանական պետական կարգը հետևյալն էր՝ մինչև Սևերոսի շրջանը Բրիտանիան կառավարվում էր մեկ պրեֆեկտով։ Սևերոսը Բրիտանիան բաժանեց Վերին և Ստորին մասերի և յուրաքանչյուրի կառավարիչ նշանակեց հատուկ պրեֆեկտի։

Դիոկլետիանոսի օրոք, երբ Հռոմեական կայսրությունը բաժանվեց 4 պրեֆեկտուրայի, Բրիտանիան մտավ գալլական պրեֆեկտուրայի կազմի մեջ, և կառավարվում էր տեղի կառավարչի (vicarius) կողմից, որը նստավայրը Յորքն էր։ Բրիտանիան բաժանված էր 4 պրովինցիայի՝ Britannia Prima, Britannia Secunda, Flavia Caesariensis և Maxima Caesariensis, որոնք կառավարվում էին հատուկ պրեֆեկտների կողմից։ Հինգերորդ պրովինցիան Վալենցիան էր, սակայն հստակ տեղեկություն չկա նրա տարածքի մասին (կա երկու տեսություն. պրովինցիան առաջացել Երկրորդ Բրիտանիայի բաժանումից, կամ պարզապես անվանափոխվել է չորս պրովինցիաներից մեկը)։ Ինչպես նաև Բրիտանիայում գտնվում էր հռոմեական թեթև նավատորմ՝ բրիտների կազմված անձնակազմով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Tags:

Հռոմեական Բրիտանիա Կեսարի գլխավորությամբ հռոմեական արշավանքըՀռոմեական Բրիտանիա Հռոմեական տիրապետության հաստատումըՀռոմեական Բրիտանիա 2-րդ դարՀռոմեական Բրիտանիա 3-րդ դարՀռոմեական Բրիտանիա 4-5-րդ դարեր, հռոմեական կառավարության ավարտըՀռոմեական Բրիտանիա Պետական կարգըՀռոմեական Բրիտանիա ՊատկերասրահՀռոմեական Բրիտանիա ԾանոթագրություններՀռոմեական Բրիտանիա ԳրականությունՀռոմեական Բրիտանիա Արտաքին հղումներՀռոմեական ԲրիտանիաՀուլիոս ԿեսարՀռոմՄ.թ.ա. 1-ին դարՄ.թ.ա. 54Մ.թ.ա. 55

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲուլինգՅուպիտեր (մոլորակ)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀուրոն լիճԱնկլավ և էքսկլավԿենդանակերպի նշաններՎանա լիճԿոկորդաբորբՍուր բրոնխիտԶևսՀայերենԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԻբուպրոֆենՍողոմոն ԹեհլիրյանՎիքիպեդիաՖրանսիաՀայաստանի լեռներԱվետիք ԻսահակյանՆավթԳուրգեն ՄելքոնյանՀաստ աղիքների բորբոքումԻոսիֆ ՍտալինՍիրտ-անոթային հիվանդությունԲագրատունիներԱբովյան (քաղաք)Հայկական մշակույթԳեղարքունիքի մարզԹուրքիաԿոստանդնուպոլիսՀայաստանի քաղաքներըԿրծքավանդակի ցավԱնդրանիկ ՔոչարյանԴպրոցՀայաստանի դրոշԵրաժշտական գործիքներԿրծքագեղձի քաղցկեղՀայաստանի Հանրապետության բնակչությունԲայԱմֆետամինԲնական թիվԿոկորդի քաղցկեղԴուբայԱնորոշ դերբայՍեռական հարաբերությունԳարեգին ՆժդեհԿիպրոսՖիբրինոգենՄարդկային ռեսուրսներԲուրգ (երկրաչափություն)Երվանդ ՔոչարՄակդիրՁվարանի կիստաՄարդ բանականՎիտամին DԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀամակարգիչԺիլբերտի համախտանիշԱրցախի հերոսՀեկտարԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՌևմատիզմՄուշեղ ԳալշոյանԳոշավանքԳորշ արջՀովհաննես ՇիրազԵրկիր ՆաիրիՉակերտներՇահան ՇահնուրԲրուցելոզԱնուղղակի խնդիրԱրգենտինաՂազախստանԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Պատմություն Հայոց (Խորենացի)Հովհաննես ԹումանյանՀոգեբանություն🡆 More