Հավազգիներ

Հավազգիներ
Հավազգիներ
Սպիտակ կաքավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Լատիներեն անվանում
Galliformes

Հավազգիներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Հավազգիներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175693NCBI 8976

Հավազգիներ կամ հավանմաններ (Galliformes), թռչունների կարգ։

Ընդհանուր բնութագիր

Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։ Հայտնի է մոտ 250 տեսակ, որից 6-ը՝ Հայաստանում։ Թռչում են արագ, սակայն ծանր և կարճատև։ Հեռավոր թռիչքը բնորոշ է միայն չվող հավազգիներին, օրինակ՝ լորերին։ Գետնի վրա արագ քայլում և վազում են։ Փետրավորումը խիտ է և կոշտ։ Սեռական երկձևությունը լավ է արտահայտված, արուները էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Տարածված են ամենատարբեր վայրերում, հանդիպում են տունդրայում, անտառներում, տափաստաններում։ Հավազգիների մեծ մասն ապրում է գետնին, մի քանիսը նստում են ծառերի վրա, այնտեղ սնվում, սակայն բույնը դնում են գետնին։ Բացառություն են կազմում գոկոները և գոացինները, որոնք լրիվ ծառաբնակ են։ Հավազգիների մեծ մասը պոլիգամ է, զույգեր չեն կազմում, արուները սերնդի նկատմամբ խնամք չեն տանում։ Որոշ տեսակներ մոնոգամ են, զույգեր են կազմում։ Թխսում են հիմնականում տարին մեկ անգամ (12–30 օր), բացի լորերից և քարակաքավներից։ Սնվում են բուսական, երբեմն կենդանական կերով։ Հավազգիները ունեն տնտեսական մեծ նշանակություն, որսորդական կարևոր օբյեկտ են։ Օգտագործում են համեղ միսը, փետուրները։ Առանձին տեսակներ կարևոր են մարզական որսորդության համար։

Հայաստանում

Հայաստանում հանդիպում է 6 տեսակ՝ կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, քարակաքավը (Alectoris graeca)՝ Վայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքում, Երևանի շրջակայքում, մոխրագույն կաքավը (Perdix perdix)՝ Կոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում, կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspius)՝ Կապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում, նաև գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, լորը(Coturnix coturnix), որը հանդիպում է ամենուրեք և անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus), որը գրեթե անհետացել է։

Հավազգիներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավազգիներ» հոդվածին։
Հավազգիներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավազգիներ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հավազգիներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 258 Հավազգիներ 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍասունԱրագիլներՄեծ ՀայքԼյարդի ցիռոզԼևոն ԲՋրծաղիկԲուլինգՏեղերի վանքԱյծեղջյուրԿունիլինգուսԲաղանիս ԱյրումՎանի թագավորության արքաների ցանկԱլեքսանդր ՇիրվանզադեԹռչուններՊարույր ՍևակԵրաժշտությունՀամակարգային կարմիր գայլախտԱրգանդի միոմաՍիրտ-անոթային հիվանդությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱրարատԲագրատ ԳալստանյանՄեսրոպ ՄաշտոցԴՆԹՀրազդան (քաղաք)ՀոմանիշԲյուզանդական կայսրությունԾաղկած փշալարերՌափայել ՊատկանյանԳերճնշումԻոսիֆ ՍտալինԲաղաբերդՀասարակ հերպեսՄարդու գլխուղեղՃապոնիաԽոր ՎիրապԱղիների բորբոքային հիվանդությունՀորոսկոպԱրծիվներՀայոց ցեղասպանությունՀայաստանի գետերի ցանկՍրտի փականային հիվանդությունՀալիձորի բերդՎիլհելմ ՍտեյնիցԱրա Գեղեցիկ և ՇամիրամՍերմնահեղուկԿանադաՀավասարասրուն սեղանՇամշադինի շրջանԺառանգական հիվանդություններՀովհաննես ԱդամյանՇաղկապենաբորբԱլպիական մանուշակ (պատմվածք)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Նաիրի ԶարյանՆեմեսիս գործողությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՑորենՆշիկաբորբԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԼիմֆոմաՔութեշԵնթակաԿենդանիների հատկանիշների ցանկԱստվածԼուսանկարչությունԴիսհիդրոզԱլեքսանդր ՄակեդոնացիՄակդիրԱմբողջ թիվՔարին տակԸղձական եղանակԵրազահանԱշխարհի երկրներն ըստ տարածքի🡆 More