Հապկ Գործողությունը Ղազախստանում

ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում, սկսվել է 2022 թվականի հունվարի 6-ից կապված զանգվածային ցույցերի հետ, որոնք երկրի նախկին մայրաքաղաք Ալմաթիում վերածվեցին ջարդերի ու զանգվածային անկարգությունների։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործողությունը
Ղազախստանի Հանրապետությունում
Բողոքի ցույցեր Ղազախստանում (2022)
Թվական 2022 թվականի հունվարի 6-ից
Վայր Ղազախստան Ղազախստան
Պատճառ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ռազմական օգնության խնդրանքով դիմումը։
  • Զինված բախումներ ու զանգվածային անկարգություններ Ալմաթիում։
  • Ղազախստանի մի շարք քաղաքներում աքիմատներ և վարչական շենքերի գրոհների փորձեր։
Արդյունք Շարունակվում է
Հակառակորդներ
Հապկ Գործողությունը Ղազախստանում ՀԱՊԿ

Հապկ Գործողությունը Ղազախստանում ՀԽՈՒ՝
Ռուսաստան Ռուսաստան
Բելառուս Բելառուս
Հայաստան Հայաստան
Ղրղզստան Ղրղզստան
Տաջիկստան Տաջիկստան
Ղազախստան Ղազախստան՝
Հապկ Գործողությունը Ղազախստանում Ղազախստանի ԶՈՒ

Հապկ Գործողությունը Ղազախստանում Ղազախական ընդդիմություն

Զինված ահաբեկչական խմբավորումներ (համաձայն ղազախական իշխանությունների հայտարարությունների)

Հրամանատարներ
Հապկ Գործողությունը Ղազախստանում Ստանիսլավ Զաս

Հապկ Գործողությունը Ղազախստանում Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Հապկ Գործողությունը Ղազախստանում Անդրեյ Սերդյուկով
Հապկ Գործողությունը Ղազախստանում Մուրատ Բեկտանով

Ապակենտրոն ղեկավարություն
Կողմերի ուժեր
Հապկ Գործողությունը Ղազախստանում ՌԴ ԶՈՒ՝

Հապկ Գործողությունը Ղազախստանում Հատուկ նշանակության 45-րդ գվարդիական բրիգադ
Հապկ Գործողությունը Ղազախստանում 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիա
Հապկ Գործողությունը Ղազախստանում 217-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գունդ
Հապկ Գործողությունը Ղազախստանում ՌԴ հատուկ գործողությունների ուժեր
Հապկ Գործողությունը Ղազախստանում Բելառուսի ԶՈՒ՝
Հապկ Գործողությունը Ղազախստանում Բելառուսի հատուկ գործողությունների ուժեր
Հապկ Գործողությունը Ղազախստանում 103-րդ առանձին գվարդիական օդադեսանտային բրիգադ

ՀՀ ԶՈՒ՝

100 զինծառայող։
Հապկ Գործողությունը Ղազախստանում Տաջիկստանի ԶՈՒ՝
200 զինծառայող։

Անհայտ է

Իրավական հիմք

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել Է Ղազախստանի Հանրապետության կողմից 1992 թվականի մայիսի 15-ին, վավերացվել՝ 1994 թվականի ապրիլի 20-ին։

Համաձայն պայմանագրի 4-րդ հոդվածի՝

Հապկ Գործողությունը Ղազախստանում  Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ։

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

Հապկ Գործողությունը Ղազախստանում 

2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց ՀԱՊԿ-ի առաջնորդներին՝ խնդրելով աջակցություն․ «Հենվելով հավաքական անվտանգության պայմանագրի վրա՝ ես այսօր դիմել եմ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին՝ Ղազախստանին օգնություն ցուցաբերել այդ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման գործում: Ի դեպ, սա այլևս սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, և ամենակարևորը՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք ինձ խնդրում են որպես պետության ղեկավար՝ շտապ օգնություն ցուցաբերել նրանց»։ Իր որոշումը Տոկաևը բացատրել է նրանով, որ երկրում գործում են «արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբավորումներ»։

Իրագործում

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ՀԱՊԿ խորհուրդը հայտարարեց, որ Հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան։

Զորքերը Ղազախստան են ուղարկվել «սահմանափակ ժամանակով», մոտավորապես 1 ամիս։ Իրենց պաշտոնական նպատակն է՝ երկրում իրավիճակի «կայունացումն ու կարգավորումը», «նրա վերադարձը իրավական դաշտ»։ Օտարերկրյա զորքերը ձեռնամուխ են եղել կարևորագույն ռազմական և պետական օբյեկտների պահպանությանը ՝ աջակցելով Ղազախստանի կառավարական ուժերին։ ՀԱՊԿ խմբավորման հիմքը Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներն ու զորամասերն են։ Նրանք առաջինն էին, որ երկիր ժամանեցին օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ Առաջատար ստորաբաժանումներն անմիջապես սկսեցին կատարել իրենց հանձնարարված խնդիրները։ Գործողությանը միացան զինծառայողներ՝ Բելառուսից, Հայաստանից, Ղրղզստանից ու Տաջիկստանից։.

Հունվարի 6-ի օրվա առաջին կեսի ոչ պաշտոնական տվյալներով, ռուսական կողմից երկրում տեղակայված էին՝ հատուկ նշանակության 45-րդ գվարդիական բրիգադը, 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիան, 217-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գունդը ու ՌԴ հատուկ գործողությունների ուժերի «Սենեժ» ջոկատի ուժերը։ Իրենց հերթին Բելառուսից՝ 103-րդ առանձին գվարդիական օդադեսանտային բրիգադը։

2022 թվականի հունվարի 6-ին՝ Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (խորհրդարանը) ՀԱՊԿ-ի առաքելության շրջանակներում ղրղզ զինվորականներին Ղազախստան ուղարկելու հարցով արտակարգ նիստ անցկացնելու համար չի կարողացել քվորում հավաքել, և այդ հարցը հետաձգվել է մինչև հունվարի 7-ը։ Այնուամենայնիվ, մինչև խորհրդարանի կողմից ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերում մասնակցության թույլտվություն ստանալը, «Սկորպիոն» 25-րդ հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները արդեն տեղակայվել էին Ղազախստանի սահմանի մոտ։

Հունվարի 6-ին՝ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել։ «Թույլատրել ՀԱՊԿ անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին»,-նշված է որոշման մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գնահատել է խաղաղապահ զորակազմի թվաքանակը,որը նախատեսվում է մինչև հունվարի 7-ը Ղազախստանում տեղակայել շուրջ 2,5 հազար մարդ, սակայն նշել է, որ զորամասերի և միավորումների ամբողջ ցանկը, որոնք մտնում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեջ, հաշվվում է շուրջ 3,6 հազար մարդ։ Եթե նման անհրաժեշտություն առաջանա, Ղազախստանում գտնվող խմբավորումը կարող է ուժեղացվել նրանց հաշվին։

Հունվարի 7-ին, Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը հայտարարեց, որ Ղազախստան մտած ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը, պատասխանատու է պետական օբյեկտների պահպանության համար և չի մասնակցում զինյալների դեմ մարտական գործողություններին։

Հունվարի 7-ին ռուս խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ միասին լիակատար վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը, որը ավելի վաղ գրավվել էր ցուցարարների կողմից։ Բացի այդ, ռուս խաղաղապահները պահպանության տակ են վերցրել Ալմաթիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և մի շարք այլ օբյեկտներ։

Ծանոթագրություններ

Tags:

2022ԱլմաթիԲողոքի ցույցեր Ղազախստանում (2022)Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունՀունվարի 6Ղազախստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎարդավառԶմյուռնիայի խաչակրաց արշավանքներԿարմիր գիրքԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթՕհան ԴուրյանԽոնարհումՎարդգես ՍուրենյանցՎիտամին D-ի անբավարարությունՀամո ՍահյանՈւրբաթագիրքՍունկՍիրտՆռնենիԴանթեական առասպելՍայաթ-ՆովաԱկնեՎանա լիճՀունաստանԲալիստիկ հրթիռԿույր աղիքՀարավային ԿորեաՊարագաներԱրջերԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Տավուշի մարզՀայերեն արմատական բառարանՄարքեթինգՀարակատար դերբայՈրոշյալ դերանունՀայրապետյանՊյութագորասի թեորեմՄաշկաբորբԻսրայելի պատմությունԱստղիկԽաչքարԿիրճՀաստատուն բաղադրության օրենքՀեպատիտ CԴերենիկ ԴեմիրճյանՌուսաստանի քաղաքների ցանկԲարդ նախադասությունԼեոԱրտաշեսյանների թագավորությունՌուսաստանՎբեթԿիպրոսԱխալքալաքՎանաձորԱծանցՀայաստանի պատմական մայրաքաղաքներԲառակապակցությունՌուսերենՄարդ բանականԵղջերուՎայոց ձորի մարզՎարդանանք (պատմավեպ)Ժամանակի պարագաՀառիճի վանքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումUltimate Fighting ChampionshipԱղերՇաքարային դիաբետԵրիկամի քրոնիկ հիվանդությունՍեռական հարաբերությունՄիխայիլ ԼոմոնոսովՊատմություն Հայոց (Խորենացի)ՎահագնԱրյան խումբՄագաղաթԸղձական եղանակՆար-ԴոսՀոլոքոստՀանգՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱրաբական Միացյալ ԷմիրություններՊարզ նախադասություն🡆 More