Կրոնապետություն

Կրոնապետություն, թեոկրատիա (հունարեն՝ θεός — աստված և χράτός- ուժ, իշխանություն), պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։ Ստրկատիրական դարաշրջանի կրոնապետության օրինակներ են՝ Եգիպտոսը, Բաբելոնը, հրեական թագավորությունը և արաբական խալիֆայությունը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանությունը։

Երբեմն անվանվում է նաև աստվածապետություն կամ աստվածաիշխանություն։ Հայտնի է Հին աշխարհից։ Միջնադարում այդպիսին էր Արաբական խալիֆայությունը, իսկ 19-րդ դարի իմամ Շամիլի կառավարումը Չեչնիայում և հարևան շրջաններում։ Աստվածապետական էր Պապական մարզը մինչև Իտալիայի միավորումը 1870 թվականին։

Այսօր էլ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու և Վատիկան պետության գլուխն է։ Դրանցում հասարակական և անձնական կյանքի բոլոր կողմերը կանոնակարգվում են եկեղեցական կանոններով, կրոնական տոները ստանում են պետական կարգավիճակ, դատավարությունը իրականացվում է եկեղեցական (կանոնական) իրավունքով և այլն։ Աստածապետությունը տարբերվում է կղերական պետությունը։

Աղբյուրներ

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 699 Կրոնապետություն 

Tags:

Արաբական խալիֆայությունԲաբելոնԵգիպտոսԹեոկրատիաՀովսեփոս ՓլավիոսՀռոմի պապՀրեաՈւժ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկ նահապետԱշխարհի երկրներն ըստ տարածքիԼյուդվիգ վան ԲեթհովենՓավստոս ԲուզանդԾաղկած փշալարերՀավասարասրուն սեղանԱնուղղակի խնդիրԿապ (խոսքի մաս)ԿիրճԱրմեն Տիգրանյան (երգահան)Աքբար ՄեծԵրվանդունիների թագավորությունԲեզոարյան այծՍյունիքի մարզՂարաքիլիսայի ճակատամարտՄայիսյան հերոսամարտերԳևորգ ԷմինՀաղորդակցային գործընթացՆյու ՅորքԽոսքի մասերԹռչուններՆապաստակներԵրկիր ՆաիրիԹբիլիսիԻրավունքՆարե ՀայկազյանԹուղթ (նյութ)ԱրջերՄարդու պապիլոմավիրուսԿարմրուկՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱնալ սեքսԿառավարում (տնտեսագիտություն)Վիկտոր ՀամբարձումյանԴերբայական դարձվածԵրևանՄարս (մոլորակ)Բնական թիվԿոչականԽՍՀՄ փլուզումՎարդգես ՍուրենյանցԴրաստամատ ԿանայանՍուրբ ծնունդԱՄՆ-ի նախագահների ցանկԱվանդությունՄեսրոպ ՄաշտոցԳլաուկոմաԵռանկյան միջնագիծԱրտիստը (Շիրվանզադե)ԱրմավիրԼուսինԺառանգական փոփոխականությունՀայոց պատմությունՈւզբեկստանԴեղաբույսերՇեշտԿոկորդաբորբԱլկալիական մետաղներՕլիմպիական խաղերՍաղմոսավանքՅուպիտեր (մոլորակ)ՖրանսիաՀամացանցԴարձվածքԱնահիտ ՊարսամյանԼեյկոցիտԿաուչուկներՃարտարապետությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՇուշիի ազատագրումԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍեռական հարաբերությունՀայաստանի քաղաքներըՀայերԿատարՄովսես Խորենացի🡆 More