Կոնսկովոլա: Լեհաստանի գյուղ

Կոնսկովոլա (լեհ.՝ Końskowola), Լեհաստանի հարավ արևելքում գտնվող գյուղ, գտնվում է Լյուբլինի և Պուլավայի միջև՝ Կուրով գյուղից ոչ հեռու։ Կոնսկովոլան տեղակայված է Կուրուվկա գետի ափին։ Հանդիսանում է Կոնսկովոլա գմինայի կենտրոնը։

Բնակավայր
Կոնսկովոլա
Զինանշան
Կոնսկովոլա: Անվանում, Պատմություն, Տուրիզմ

Կոնսկովոլա: Անվանում, Պատմություն, Տուրիզմ
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես89,63 կմ²
Բնակչություն1985 մարդ (մարտի 31, 2021)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ24-130
Պաշտոնական կայքkonskowola.info.pl
Կոնսկովոլա (Լեհաստան)##
Կոնսկովոլա (Լեհաստան)
Կոնսկովոլա: Անվանում, Պատմություն, Տուրիզմ

Բնակչությունը՝ 2188 բնակիչ (2004)։

1532-1870 թվականներին ունեցել է քաղաքի կարգավիճակ։

Անվանում

Կոնսկովոլա անվանումը ծագել է «Վոլյա» բառից, որը իր հերթին ծագել է գյուղի տեր հանդիսացող Յան Կոնինսկիի ազգանվան անվանումից։ Առաջին անգամ Կոնսկովոլա անվանումը հանդիպում է 1442 թվականին։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է մոտավորապես 14-րդ դարում՝ Վիտովսկա Վոլյա անվանումով, հետո անվանումը փոխվել է և դարձել Կոնսկովոլա և ժամանակակից հնչեղություն ստացել է 19-րդ դարում։

1532 թվականի հունիսի 18-ից համարվում է քաղաք։ Կոնսկովոլան համարվում է մթերքներ վաճառելու առևտրական կենտրոն, այստեղ են գտնվում նաև մի քանի թեթև արդյունաբերական գործարաններ։ Լեհաստանի տարբեր շրջաններից մարդիկ ներգաղթել են այստեղ։

Կոնսկովոլայի հետագա պատմությունը համընկնում է տարածաշրջանի պատմությանը։ Լեհաստանի երրորդ բաժանումից հետո քաղաքը 1795 թվականին անցել է Ավստրիային։ 1809 թվականին դարձել է Վարշավայի դքսության մի մասը՝ ստանալով Լեհական թագավորություն անվանումը՝ 1815 թվականին։ 1863-1864 թվականների լեհական ապստամբությունից հետո՝ 1870 թվականին, Կոնսկովոլան վերջնականապես կորցրել է քաղաքի կարգավիճակը։ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ընթացքում այստեղ անց են կացվել համերաշխության բազմաթիվ գործադուլներ։ 1918 թվականից նորից մտել է Լեհաստանի կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1939 թվականի սեպտեմբերի 15-ին, Կոնսկովոլան շրջափակվել է Գերմանիայի կողմից։ Այստեղ կառուցվել է պատերազմի գերիների համար համակենտրոնացման ճամբար, որը գոյություն է ունեցել մինչև 1943 թվականը։ Ռազմագերիներն աշխատել են Գերմանիայի համար՝ տեղի ֆերմաներում, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացրել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է կազմավորվել գետտոն, որի մեջ ընդգրկել են հրեաներին։ 1942 թվականի մայիսի 8-ին նացիստների գործողությունների շնորհիվ շատ հրեաներ բռնվել են և տեղափոխվել Սոբիբոր՝ համակենտրոնացման ճամբար։ 1942 թվականի հոկտեմբերին գետտոյի բնակչությունը ոչնչացվել է։ Գերմանական պահեստային ոստիկանության 101 գումարտակը սպանդ է իրականացրել։ Մոտ 1000 հրեա՝ ներառյալ կանայք և երեխաներ սպանվել են մոտակա անտառում։ Մնացածները տեղափոխվել են այլ ճամբար։

1944 թվականին խորհրդային զորքերի մոտեցման ընթացքում գերմանացիները ցանկացել են հրդեհել քաղաքը։ 1944 թվականի հուլիսի 25-ին գերմանացիները մարտեր են մղել լեհական Կրայովի բանակի ընդհատակյա ջոկատների և նրանց միացած Խլոպսկիի պարտիզանական ջոկատների հետ։ Կարմիր բանակի հարձակողական ուժերի հետ մեկտեղ հակաֆաշիստները կարողացել են ազատագրել երկրամասը։

Տուրիզմ

Ամենահայտնի տեսարժան վայրը կաթոլիկ եկեղեցին է՝ Օպալինսկիների և Լյուբոմիրսկիների ընտանեկան գերեզմանոցով, այլ տապանաքարերով, ևս մեկ եկեղեցի, որը կառուցվել է «Լյուբլինյան վերածննդի» ոճով՝ 1613 թվականին։ Այստեղ կա նաև լյութերական գերազմանոց։

Կոնսկովոլան հայտնի է նաև նրանով, որ այստեղ են մահացել Ֆրանց Զաբլոցկին և Ֆրանցիշեկ Դիոնիզի Կնյազնինը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կոնսկովոլա: Անվանում, Պատմություն, Տուրիզմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնսկովոլա» հոդվածին։

Tags:

Կոնսկովոլա ԱնվանումԿոնսկովոլա ՊատմությունԿոնսկովոլա ՏուրիզմԿոնսկովոլա ԾանոթագրություններԿոնսկովոլա Արտաքին հղումներԿոնսկովոլաԼեհերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խաչատուր ԱբովյանԱծական անունԱլգորիթմԵնթակայական դերբայՕրալ սեքսՈսկիԿաթվածԱրգենտինաՆիդերլանդներՊատմություն Հայոց (Խորենացի)ԱկրոստիքոսՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Փոքր ՄհերԱնիԱռյուծՇվեդիաԲուրգ (երկրաչափություն)Պարբերական հիվանդությունԹմրամիջոցՍևանա լիճԽաղողԲացառական հոլովՄարդու առնանդամՄիակազմ նախադասություններՆոյԾծմբական թթուՀայաստանի կենդանական աշխարհՍպիտակավոր վանքՆշիկաբորբԱվշային հանգույցԱյրին (նորավեպ)ՆԱՏՕՄաշկաբորբՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԱրաքսԱրյունահոսությունԽոսքի մասերՖեռնան ՄագելանՄթնոլորտի աղտոտումՇեղանկյունԱրյան ճնշումՏիգրանակերտ (մայրաքաղաք)ՖեյսբուքՀովհաննավանքԲարորակ ուռուցքներԼեհաստանԶինվորական կոչումներՀամախառն ներքին արդյունքԴվինՀայերՄարի ԱնտուանետՊապ թագավորՀեքիաթԽոյ (կենդանակերպի նշան)ՔարՍատանի կամուրջՀայաստանի ՍահմանադրությունԳևորգ Ե ՍուրենյանցԱուտիզմԴելֆիններԵղիշե ԿիրակոսյանԱլպիական մանուշակ (պատմվածք)ՆյութափոխանակությունՀին ՀունաստանՏուֆԼեոնարդո դա ՎինչիԱրշակունիներՊրենատալ զարգացումՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարԹթվածինԱնասնաֆերմաԱրտաշատՀիսուսի ծնունդԱրկադի Տեր-ԹադևոսյանՆևրոզներԴաունի համախտանիշԱրծիվներ🡆 More