Կազերտայի Պալատ

Կազերտայի թագավորական պալատ (իտալ.՝ Reggia di Caserta, Իտալերեն արտասանություն՝ ), թագավորական նախկին նստավայր Իտալիայի հարավում` Կազերտա քաղաքում։ Կառուցվել է Նեապոլի թագավորության Բուրբոնների համար։ Եղել է 18-րդ դարում Եվրոպայում կառուցված ամենամեծ պալատներից մեկը։ 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում։ Ծավալային առումով՝ 2 միլիոն խորանարդ մետր, ամենամեծ թագավորական նստավայրն է աշխարհում՝ զբաղեցնելով 235,000 կմ2 տարածք։

Կազերտայի պալատ
Կազերտայի Պալատ
Ժամանակակից կարգավիճակ`կանգուն
Երկիր`Իտալիա Իտալիա,
Ճարտարապետական ոճ`բարոկկո ճարտարապետություն
Ճարտարապետ`Լուիջի Վանվիտելլի
Կազերտայի Պալատ
Կազերտայի պալատ
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կազերտայի Պալատ
Երկիր Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21-րդ նստաշրջան)
Համար 549
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային Կազերտայի Պալատ ժառանգություն

Պատմություն

Կազերտայի Պալատ 
Քարտեզ

Պալատը 1752 թվականին կառուցվել է Իսպանիայի թագավոր Կառլ III-ի համար, ով սերտորեն աշխատել է ճարտարապետ Լուիջի Վանվիտելլիի հետ, սակայն պալատում չի ապրել, քանի որ 1759 թվականին հրաժարվել է գահից՝ Իսպանիայի թագավոր դառնալու համար։ Պալատը մասնակի ավարտին է հասցվել նրա որդու և հետևորդի՝ Ֆերդինանդ I-ի համար։

Վանվիտելլիի կառուցած պալատի համար որպես մոդել է ծառայել Վերսալի պալատը, որը չնայած տարբերվում է իր բազմազանությամբ, ունի փոքր քաղաքին բնորոշ համանման լուծումներ՝ սոցիալական կառույց հանդիսացող հսկայական շենքում տեղավորելու թագավորին, դատական համակարգը և կառավարությանը։

Թագավորի հիմնական նպատակներից մեկն էր ունենալ թագավորական պալատ և թագավորության վարչական կենտրոն այնպիսի վայրում, որը պաշտպանված է ծովային ալեկոծումներից և հեռու է ըմբոստության հակված Նեապոլ քաղաքից։ Թագավորի պաշտպանության համար զորանոցները տեղավորվեցին պալատի շրջանակներում։

Իսպանիայի Ֆիլիպ V թագավորի համար Ֆիլիպպո Յուվարայի նախագծած Մադրիդի թագավորական պալատը, որտեղ Կառլը մեծացել էր, և Շառլոտենբուրգի պալատը որպես մոդելներ են ծառայել այս կառույցի համար։ Ընդարձակ ութանկյուն գավիթը ստեղծվել է Վենետիկի Սանտա Մարիա դելա Սալյուտե տաճարի նմանությամբ, մատուռը՝ Վերսալի թագավորական մատուռի։ 1773 թվականին Վանվիտելլիի մահից հետո աշխատանքը շարունակեց նրա որդին Կառլո Վանվիտելլին, այնուհետև այլ ճարտարապետներ, սակայն ավագ Վանվիտելլիի բնօրինակ նախագիծը, որն ներառում էր հսկայական զույգ ճակատային թևեր, երբեք ավարտին չհասցվեց։

Կազերտայի Պալատ 
Աստիճանավանդակներ
Կազերտայի Պալատ 
Գահի սենյակը
Կազերտայի Պալատ 
Դիանայի և Ակտեոնի շատրվանը մեծ կասկադի ներքևում

1923-1943 թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պալատը եղել է Իտալական օդուժի ակադեմիա, 1943 թվականից դաշնակից ուժերի հարձակման ժամանակ՝ դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարների՝ Հենրի Մայտլենդ Ուիլսոնի, այնուհետև՝ Հարոլդ Ալեքսանդրի նստավայրը։ 1945 թվականին այս պալատում է ստորագրվել Իտալիայում գերմանական ուժերի հանձնման պայմանները։ Համաձայնագիրը տարածվում էր 600000-900000 Իտալական ճակատում գտնվող զինվորների վրա, այդ թվում` Ավստրիայի հատվածում գտնվող զորքերի։ Հակահիտլերյան խմբավորման դատավարությունը 1945 թվականին տեղի է ունեցել պալատում, գերմանացի գեներալ Անտոն Դոստլերը Ավերսայում դատապարտվել է մահապատժի։

Կառույցի ճակատային հատվածի ձախ կողմում կառուցվել են զինանոցներ, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապաքինվել են ԱՄՆ 5-րդ նավատորմի զինվորները։

Պալատն ունի 5 հարկ, 1200 սենյակ, մեծ գրադարան, Նեապոլի Սան Կառլո թատրոնի մոդելով կառուցված թատրոն։ Պալատից մինչև Նեապոլ նախատեսված 20 կմ երկարությամբ մոնումենտալ պողոտան պլանավորվել, սակայն չի իրականացվել։

Զբոսայգի

120 հեկտար բլրային տարածքով ձգվող այգին տիպիկ բարոկկո ոճի օրինակ է։ Այն նույնպես Վերսալյան ոգեշնչման արդյունք է։ Սկսվելով պալատի հետնամասի մուտքից՝ տարածվում է դեպի արհեստական շատրվաններն ու կասկադները՝ ձևավորելով «Անգլիական այգի» կոչվող բուսաբանական այգին, որի վերին հատվածները 1780-ական թվականներին նախագծել է Կառլո Վանվիտելլին և գերմանացի բուսաբան Ջոն Գրեֆերը։ Այգին համարվում է Նանսելոտյան նատուրալիստական ճաշակի «անգլիական այգու» կոնտինենտալ նմուշ։

Ավազանները (vasca) լցվող շատրվաններն ու կասկադները նախագծել է Լուիջի Վանվիտելլին։ Դրանք են՝

  • Դիանայի և Ակտեոնի շատրվան (քանդակագործներ՝ Պաուլո Պերսիկո, Անջելո Մարիա Բրունելի, Տոմասո Սոլարի)
  • Վեներայի և Ադոնիսի շատրվան (1770-1780)
  • Դելֆինների շատրվան (1773-1780)
  • Էոլի շատրվան
  • Սերեսի շատրվան

Այգում տեղադրված են Գալետանո Սալոմոնե կերտած մի շարք դասական անտիկ գործեր, ինչպես նաև սիմպոզիումների ժամանակ ստեղծված աշխատանքներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

1997 թվականին պալատն ընդգրկվել է համաշխարհային ժառանգությունների ցանկում։ Ըստ հիմնավորման՝ «պալատը բացառիկ է իր ընդարձակ դիզայնով՝ ներառելով ոչ միայն շքեղ պալատն ու այգին, այլև շրջակա բնական լանդշաֆտներն ու նոր քաղաքը՝ նախագծված ըստ քաղաքաշինական ցուցումների»։

Ֆիլմերի վայր

Պալատը օգտագործվել է նաև որպես մի շարք ֆիլմերի նկարահանման վայր։ 1967 թվականին «Anzio» ֆիլմում այն եղել է ԱՄՆ բանակի շտաբ։

Պալատն առանձնակի աչքի է ընկնում «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում՝ Ջինա Լոլոբրիջիդայի մասնակցությմաբ, «Անցո» ֆիլմում՝ Ռոբերտ Միտչեմի մասնակցությամբ։ 1997 թվականին պալատը ծառայել է որպես պատերազմական ֆիլմերի նկարահանման վայր։ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» 1999 թվականին նկարահանված ֆիլմում այն եղել է Ամիդալա թագուհու Նաբույի պալատը, 2002 թվականին՝ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը» ֆիլմում որպես Ջամիլյա թագուհու պալատ։ Նույն սենյակը օգտագործվել է որպես Վատիկան քաղաք «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմում։ Գլխավոր աստիճանասանդուղքը օգտագործվել է «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմում։ Մեցցո-սոպրանո Չեչիլիա Բարտոլին «L'art des castrats» ֆիլմի համար պալատը ընտրել է որպես նախնական վայր, որն ուղեկցվում է նաև նրա «Sacrificium» ալբոմում՝ նվիրված բարոկկո ժամանակաշրջանի կաստրատո երգիչներին։

Գրականություն

  • Attlee, Helena (2006). Italian Gardens - A Cultural History (paperback). London: Frances Lincoln. էջեր 240 pages. ISBN 978-0-7112-3392-8.
  • Hersey, George. Architecture, Poetry, and Number in the Royal Palace at Caserta, (Cambridge: MIT Press) 1983. Caserta interpreted through the Neapolitan philosopher Giambattista Vico

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կազերտայի Պալատ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազերտայի պալատ» հոդվածին։

Tags:

Կազերտայի Պալատ ՊատմությունԿազերտայի Պալատ ԶբոսայգիԿազերտայի Պալատ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունԿազերտայի Պալատ Ֆիլմերի վայրԿազերտայի Պալատ ԳրականությունԿազերտայի Պալատ ԾանոթագրություններԿազերտայի Պալատ Արտաքին հղումներԿազերտայի Պալատ18-րդ դարԲուրբոններԻտալերենԻտալիաԿազերտաՀամաշխարհային ժառանգությունՄիջազգային հնչյունական այբուբենՅՈՒՆԵՍԿՕՆեապոլի թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՋրածինԱծանցյալԼյարդԾաղկեվանք (Արա լեռ)Խաչատուր ԱբովյանԴաշտանային ցիկլԱկրոստիքոսՍահմանական եղանակՉակերտներԲացատրական բառարանՄակրոֆագերՍուրբ ծնունդՀայկական լեռնաշխարհԱնտառՀամախառն ներքին արդյունքԱրշակունիների թագավորությունԹաիլանդԿունիլինգուսԱրհեստական բանականությունՊատմություն Հայոց (Խորենացի)Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարԼիմֆոմաԱրմավիրի մարզԱրեգակնային համակարգԱպրիլի 17Հայոց ցեղասպանությունԲյուրականի աստղադիտարանԲարդիՍերմԴանթեական առասպելԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀոգեբանությունՎաղարշապատՄշակույթՍինգապուրՎանի թագավորության արքաների ցանկԱծխածինՄշո ճառընտիրՀաստատուն բաղադրության օրենքՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներPornhubՏիեզերքԲառակապակցությունՆյարդային համակարգԱվշային հանգույցՂազախստանՀռոմեական կայսրությունԹաջ ՄահալԱմինաթթուՄուտացիաՍանահինի վանական համալիրՍպիտակի երկրաշարժԲագրատունիների թագավորությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԵզդիներԱշոտ Ա ՄեծՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)ՔաղցկեղԿատուներՋերմաստիճանՀեմոֆիլիաՂազարոս ԱղայանՆորավանքՏոտոԳեյմինգԴավիթ ԱնհաղթԲայԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Սևրի պայմանագիրՇնչառությունԻսրայելԹաթուլ ԿրպեյանՎանի թագավորությունԳեղարդՀաղորդակցային գործընթացՕվկիանիաԽտություն🡆 More