Ինվա Մուլա

Ինվա Մուլա (ալբ․՝ Inva Mula, հունիսի 27, 1963(1963-06-27), Տիրանա, Ալբանիա), ալբանացի օպերային երգչուհի (քնարական սոպրանո)։ Մասնակցել է «Լյուչիա դի Լամերմուր», «Բոհեմ», «Մանոն» և այլ բեմականացումների։ Հայտնի է Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմին մասնակցությամբ, որտեղ հնչյունավորել է Դիվա Պլավալագունային։

Ինվա Մուլա
Ինվա Մուլա
Բնօրինակ անունInva Mula
Ծնվել էհունիսի 27, 1963(1963-06-27) (60 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
ԵրկիրԻնվա Մուլա Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետություն և Ինվա Մուլա Ալբանիա
Ժանրերօպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի և քնարական սոպրանո
Երգչաձայնքնարական սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԱլբանիայի արվեստների համալսարան
ԱմուսինPirro Çako?
Կայքinva-mula.com
Ինվա Մուլա Inva Mula Վիքիպահեստում

Կենսագրություն

Ինվա Մուլան ծնվել է 1963 թվականի հունիսի 27-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Սերելով երաժիշտների ընտանիքից՝ նա իր օպերային կարիերան սկսել է վաղ տարիքից։ Ինվայի հայրը՝ Ավնի Մուլան, ալբանացի հայտնի երգիչ է ու կոմպոզիտոր, որ ծնվել է Կոսովոյի Ջակովիցե քաղաքում։ Դստեր անունն առաջացել է հոր անվան հակառակ ընթերցելով։ Ինվայի մայրը՝ Նինա Ալեքսանդրովնա Մուլան (ծագումով ռուս է), նույնպես երաժիշտ էր։ Նա երկար տարիներ վոկալ է դասավանդել Տիրանայի կոնսերվատորիայում։ Ինվայի ծնողները ծանոթացել են ԽՍՀՄ-ում, երբ սովորում էին Մոսկվայի կոնսերվատորիայում։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1950-ական թվականների վերջին, նրանք տեղափոխվել են Ալբանիա։

Մանկությունից Ինվան ծրագրել էր, որ դառնալու է օպերային երգչուհի։ Նա վոկալ ու ֆորտեպիանո նվագել սովորեց նախ երաժշտական դպրոցում, ապա կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում էր իր մայրը։ 1985 թվականին Ինվան ավարտեց կոնսերվատորիան ու աշխատանքի ընդունվեց Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոնում։

Կարիերա

Իր կարիերայի հենց սկզբից Ինվան մասնակցել է օպերային տարբեր մրցույթների ու փառատոների։ 1987 թվականին Տիրանայում նա հաղթեց «Ալբանիայի երգիչ» (ալբ․՝ Cantante d’Albania) մրցույթում, իսկ 1988 թվականին՝ Ջորջ Էնեսկուի անվան միջազգային մրցույթում, որ անցկացվում էր Բուխարեստում։ 1990 թվականին Ինվան Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողները» օպերայում կատարեց Լեյլայի դերը, որը նրան բերեց իր առաջին հաջողությունը հայրենի Ալբանիայում։ Բայց շուտով երգչուհին մեկնեց Փարիզ ու աշխատանքի անցավ Փարիզի ազգային օպերայի երգչախմբում։ 1992 թվականին Ինվան Բարսելոնայում հաղթեց Butterfly («Թիթեռ») մրցույթում։ 1993 թվականին Ինվան մրցանակ ստացավ Պլասիդո Դոմինգոյի անվան «Օպերալիա» օպերային առաջին միջազգային մրցույթում, որ անցկացվում էր Փարիզում։ Այդ իրադարձության հետ կապված՝ նույն տարում թողարկվեց երգչուհու առաջին սկավառակը։

Ինվա Մուլա 
Ինվա Մուլա ու Ռոբերտո Ալագնա («Ֆաուստ» օպերա)

Այդ ժամանակվանից սկսվեց Ինվայի ու Պլասիդո Դոմինգոյի համագործակցությունը։ Ավելի ուշ Ինվան այդ հայտնի տենորի հետ մասնակցեց մի շարք համերգների, այդ թվում՝ Փարիզի Opéra Bastille-ում, Բրյուսել Europalia Mexico-ում, ինչպես նաև Մյունխենում և Օսլոյում։ 1996 թվականին նա մասնակցեց Լուիջի Քերուբինի Մեդեա օպերայի՝ հեռուստատեսության համար նախատեսված բեմականացմանը։ Նկարահանումները տեղի ունեցան Ֆրանսիայի Կոմպեն քաղաքում։ Դրանից հետո Ինվան վերադարձավ Ժորժ Բիզեի «Պերտի գեղեցկուհին» օպերային, որի դերերից մեկով նա հանդես եկավ մի քանի տարի։ Ինվայի մասնակցությամբ օպերային բեմականացումը նկարահանվեց նաև հեռուստատեսության համար, իսկ Ճապոնիայում 1998 թվականին թողարկվեց DVD-տարբերակը։

1997 թվականին Ինվան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նա հնչյունավորեց Դիվա Պլավալագունային և կատարեց «Լյուչիա դի Լամերմուր» օպերայից մի արիա։ Դրանից հետո նա Անժելա Գեորգիուի հետ ձայնագրեց Ջակոմո Պուչչինիի «Ծիծեռնակ» օպերան EMI-ի համար։ Ավելի ուշ Ինվան այս բեմականացման մեջ փոխարինեց Անժելային՝ կատարելով Մագդայի գլխավոր դերը։ 2005 թվականին Ինվան այդ դերը կատարեց ներկայացման գլխավոր բեմականացումներում Թուլուզում ու Փարիզում։

Օպերային ներկայացումներով Ինվան հանդես եկավ եվրոպական բազմաթիվ քաղաքներում։ Նա մասնակցեց Բիզեի Իվան Ահեղ օպերայի համերգային բեմականացմանը, որով առաջին անգամ ելույթ ունեցավ Փարիզի Պլեյել դահլիճում։ Համերգի ձայնագրությունը թողարկվեց սկավառակով։ 2001 թվականին Իտալիայում՝ Լա Սկալա դահլիճում Ինվան մասնակցեց Ջուզեպպե Վերդիի «Ֆալստաֆ», իսկ Արենա դի Վերոնայում՝ «Ռիգոլետտո» օպերաների բեմականացումներին, որոնք երկուսն էլ ձայնագրվեցին հեռուստատեսության համար, իսկ ավելի ուշ թողարկվեցին DVD սկավառակով։

Մուլան մշտապես ելույթներ է ունենում Լա Սկալայում որտեղ մասնակցում է այնպիսի բեմականացումների, ինչպիսիք են՝ «Լյուչիա դի Լամերմուր», «Բոհեմ», «Մանոն» և այլն։ Ինվայի ամենահայտնի դերը համարվում է Վիոլետայի դերերգը Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայում։ Այս դերը իր համաշխարհային շրջագայության ընթացքում նա կատարել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Տոկիո, Բիլբաո, Տրիեստ և Տորոնտո։ 2007 թվականին նա Տուլուզում կատարեց Աիդայի դերը «Սիրային խմիչք» օպերայում։ 2008 թվականին Ինվան՝ որպես պատվավոր հյուր, Օրանժում ելույթ ունեցավ «Chorégies d’Orange» օպերային փառատոնի ընթացքում՝ Ֆաուստ օպերայում կատարելով Մարգարիտայի դերը, իսկ երկու տարի անց նույն վայրում հանդես եկավ «Օթելլո» օպերայի Դեզդեմոնայի դերով։

Ներկայումս Ինվան Մուլան ակտիվորեն մասնակցում է օպերային բազմաթիվ ներկայացումների Ֆրանսիայում, Իտալիայում ու Հարավսլավական երկրներում։ Նա մշտապես ելույթներ է ունենում Տուլուզում, Մարսելում, Լիոնում, ինչպես նաև Փարիում։ 2009 թվականին Ինվան «Բաստիլի օպերայում» բացեց Փարիզի օպերային սեզոնը՝ հանդես գալով Շառլ Գունոյի «Միրեյ» օպերայի գլխավոր դերում։ Ինվան նաև դասական երաժշտության համերգներով շրջագայում է Եվրոպայում։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին նա համերգով հանդես է եկել Մոսկվայի Երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում։

Մասնակցութունը ֆիլմերում

Մուլան ֆիլմասերներին հայտնի է նրանով, որ Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմում հնչյունավորել է Դիվա Պլագալունային (չափազանց բարձրահասակ այլմոլորակային՝ կապույտ մաշկով)։ Այդ ֆիլմում նա կատարել է «Oh, giusto cielo!.. Il dolce suono» («Օ, արդար երկինք... Քաղցր ձայն») արիան Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայից ու «The Diva Dance» («Դիվայի պարը»)։ Համակարգչային վերամշակումը, որ կատարվել է Էրիկ Սերրայի ու հնչյունային ռեժիսոր Մարկ Մանջինիի կողմից, երգչուհու ձայնին տվել է մարդու ձայնալարերի համար անվերարտադրելի դիապազոն։

Ռեժիսոր Լյուկ Բեսոնը, որ հիանում էր Մարիա Կալլասով, «Լյուչիի» վերջինիս ձայնագրությունը, որ կատարվել էր 1950 թվականին, բավականաչափ «մաքուր» չի համարել ֆիլմում օգտագործելու համար, այդ պատճառով էլ գործակալ Միշել Գլոտցը, որ ստեղծել էր ձայնագրությունը, այն ներկայացնում է Մուլային։ Վերջինս այդ ժամանակ նոր էր ձայնագրել Ջակոմո Պուչինիի «Ծիծեռնակ» օպերան EMI Classics-ի համար։ Ինվան համաձայնեց մասնակցել նախագծին և մի քանի օրվա ընթացքում ձայնագրեց բոլոր անհրաժեշտ հատվածները, որոնք հետագայում դարձան Դիվայի հայտնի ելույթը։

Անձնական կյանքը

Ինվա Մուլան ամուսնացած է ալբանացի երգիչ ու կոմպոզիտոր Պիռո Տչակոյի (Pirro Tchako) հետ։ Մինչ 1990-ական թվականների կեսերը Ինվան հանդես է եկել ամուսնու ազգանունով, սակայն հետո սկսել է օգտագործել իր ազգանունը։ Մինչ 1997 թվականը կրել է երկու ազգանուն՝ Մուլա-Տչակո։

Սկավառակագրություն

Իր բազմամյա կարիերայի ընթացքում Ինվա Մուլան թողարկել է մի շարք ստուդիական ալբոմներ, ինչպես նաև իր ելույթների հեռուստատեսային ու վիդեո-ձայնագրություններ (որոնք թողարկվել են DVD տարբերակով), այդ թվում՝ «Բոհեմ», «Ֆալստաֆ» ու «Ռիգոլետտո» օպերաները։ «Ծիծեռնակ» օպերայի՝ դիրիժոր Անտոնիո Պապանոյի ու Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարված ձայնագրութունը 1997 թվականին «Գրամոֆոն» մրցանակ ստացավ «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում։ Ինվան նաև բազմիցս մասնակցել է դասական երաժշտության կոլեկտիվ ալբոմների ձայնագրությունների։

Ստուդիական ալբոմներ

  • 1997 — «Il Dolce Suono»
  • 2003 — «Ravel: Songs for Voice & Piano»
  • 2009 — «Il Bel Sogno: Opera Arias»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ինվա Մուլա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինվա Մուլա» հոդվածին։

Tags:

Ինվա Մուլա ԿենսագրությունԻնվա Մուլա ՍկավառակագրությունԻնվա Մուլա ԾանոթագրություններԻնվա Մուլա Արտաքին հղումներԻնվա Մուլա1963ԱլբաներենԱլբանիաԲոհեմ (օպերա)Լյուկ ԲեսոնԼյուչիա դի ԼամերմուրՀինգերորդ տարրըՀունիսի 27ՄանոնՏիրանա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲրազիլիաՄովսես ԽորենացիԳյումրիՍտամոքսաղիքային արյունահոսությունԱկսել ԲակունցՄատենադարանՈւկրաինաԽուստուփ-Կատարի լեռներԶոլի ԱդոկՕվկիանոսՄագնեզիումԷյֆելյան աշտարակԱնկլավ և էքսկլավԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Ալեքսանդր ՊուշկինՊարզ թիվՄեծ Հայքի նահանգների ցանկՀավերժության հայկական նշանԿանդիդոզԹութքԳլխավոր էջԼիլիթ ՀովհաննիսյանԿրծքագեղձի քաղցկեղՁկներՀորոսկոպՎաղարշապատԹմրամիջոցՎարդան Ղուկասյան (Դոգ)ԷպիլեպսիաԿրիաներԹաթուլ ԿրպեյանԱստղՍերգեյ ՓարաջանովՀամաստեղություններԴաշտանՄակդիրԵղջերուՍերո ԽանզադյանԱրգանդՏավուշի մարզՆոյՄարս (մոլորակ)Արքիմեդի օրենքՍարդարապատի հերոսամարտՀովհաննես ԱյվազովսկիԼյարդի ցիռոզԱշխարհամասՇաղկապենաբորբԹրաֆիքինգԿոլոռեկտալ քաղցկեղՀակահիստամինային դեղերԴավիթ ԲեկՀաղպատի վանական համալիրՀայոց պատմությունԽոսքի մասերԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԱլմա-Աթայի հռչակագիրՎիտամինՍաղմոսավանքԼոռու մարզԴանիել ՎարուժանՎարդան ՄամիկոնյանՀովհաննես ՇիրազՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄարդու առնանդամի չափսՀայրավանքԱուտիզմԱռյուծՀաստատուն բաղադրության օրենքՎազգեն Ա ԲուխարեստցիՄհեր ՄկրտչյանՔարային շինանյութերՏուֆՈւղիղ խնդիրՕսմանյան կայսրությունՊորտուգալիաԼիմֆոմաԿասկադ համալիր🡆 More