Թութակակերպեր

Eukaryota

Թութակակերպերի կարգ
Թութակակերպեր
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավորներ

Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Ողնաշարավորներ

Verterbrata

Վերնատիպ Բազմաբջիջներ

Bilateria

Տիպ Քորդավորներ

Chordata

Ենթատիպ ???

Deuterostomia

Վերնադաս Չորքոտանիներ

Tetrapoda

Դաս Թռչուններ

Aves

Ենթադաս Նորածնոտավորներ

Neognathae

Կարգ Թութակակերպեր

Pasittaciformes

Լատիներեն անվանում
Psittaciformes
[[Johann Georg Wagler

]], 1830

Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Թութակակերպեր
Դասակարգումը
Վիքիցեղերում

Թութակակերպեր
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 177404
NCBI 9223
EOL 1590

Թութակակերպերի կարգը (լատին․՝ Psittaciformes) թռչունների դասի նորածնավորների ենթադասին պատկանեղ կարգ է, որը ներառում է շուրջ 400 տեսակի թռչուն, որոնք խմբավորվում են 5 ընտանիքներում։

Նկարագիրը

Թութակակերպերի մարմնի երկարությունը 9,5 սմ-ից մինչև 1 մ է։ Տեսակների մեծ մասը վառ փետրավորում ունի։ Կտուցը հիմքում լայնանում է։ Հաճախ հիմքի լայնությունը գերազանցում է կտուցի երկարությունը։

Տարածվածությունը

Այս կարգին պատկանող թռչունները տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Բնակվում են արևադարձային և մերձարևադարձային անտառներում, մասամբ նաև բաց տեղանքում և լեռնային շրջաններում։ Հիմնականում ծառաբնակ են։

Սնունդը, էկոլոգիան

Թութակակերպերը հիմնականում բուսակեր են, սնվում են բույսերով, սերմերով ու պտուղներով։ Մեծ օգուտ են տալիս բուսական աշխարհին՝ բույսերի սերմերը տարածելով։ Լորիները սնվում են շուրջ 5000 տեսակի ծաղկավոր բույսերի նեկտարով ու ծաղկափոշիով, ինչպես նաև հյութալի պտուղներով՝ իրականացնելով բազմաթիվ բուսատեսակների փոշոտումը։ Կան նաև այգիներն ու ցանքատարածությունները վնասող տեսակներ։ Երբեմն օգտագործում են նաև կենդանական կեր (միջատներ, թրթուրներ, որդեր)։ Կեա թութակը, որը տարածված է Նոր Զելանդիայում, սնվում է նաև լեշով։ Հայտնի են դեպքեր, երբ կեաները հասուն ոչխարներ են խեղդել։

Վարքագիծը, կենսակերպը

Ակտիվ են ցերեկը։ Միակ գիշերակյաց թութակը կակապոնն է։

թութակակերպերը բույն են դնում ծառի վրա, փչակներում, միջնաբներում, այլ կենդանիների որջերում, որոշները՝ գետնի երեսին։ Ձվերի վրա մեծ մասամբ թխսում է էգը։ Ճտերը ձվից դուրս են գալիս կույր և մերկ։

Թութակները հեշտ են ընտելանում։ Մի շարք տեսակներ բազմանում են ընտանի պայմաններում։ Ընտելացվածներից ամենատարածվածը ալիքավոր թութակն է։

Կարգաբանություն

Նախկինում թութակակերպերի կարգը բաժանվում էր երկու ընտանիքի (թութակայիններ և կակադուայիններ), սակայն, հաշվի առնելով թռչունների միջև եղած բազմաթիվ տարբերությունները, ներկայումս առանձնացվում է հինգ ընտանիք՝ նեստորայիններ (2 տեսակ), բվաթութակներ (1 տեսակ՝ կակապո), կակադուայիններ (21 տեսակ), իսկական թութակներ (շուրջ 180 տեսակ), ավստրալիական թութակներ (190 տեսակ)։ Նեստորայինները և բվաթութակները ազգակից ընտանիքներ են, խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (բվաթութակայիններ)։ Ազգակից են նաև իսկական և ավստրալիական թութակները, որոնք նույնպես խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (իսկական թութակներ)։ Որոշ հետազոտողներ առանձնացնում են նաև արծվաթութակների ընտանիքը (լատին․՝ Psittrichasiidae), որն ընդգրկում է 4 տեսակ (արծվաթութակ, սեյշելյան թութակ, սև թութակ կամ փոքր վազա-թութակ և մեծ վազա-թութակ)։

Բվաթութակայինների վերնաընտանիք

Բվաթութակայինների վերնաընտանիքը ներառում է երկու վերնաընտանիք՝ նեստորայիններ, բվաթութակներ։

Նեստորայինների ընտանիք

Նեստորայինների ընտանիքը (լատ․՝ Nestoridae) ներառում է երկու տեսակի թռչուն` կեա, կակա, որոնք բնակվում են Նոր Զելանդիայում։

Կեան (լատ․՝ Nestor notabilis) մինչև 48 սմ երկարությումբ և մինչև 1 կգ քաշով թութակ է, որն իրանվանումը ստացել է արձակած բարձր ձայների համար (ձայնը հնչում է «կեա»)։ Տարածված է Նոր Զելանդիայի Հարավային կղզիներում, բնակվում է անտառներում, մարգագետիններում, հանդիպում է նաև բարձրալեռնային շրջաններում։ Ամենակեր է, սնվում է միջատներով ու թրթուրներով, որդերով, երբեմն՝ նեկտարով ու պտուղներով։ Ձմռանը սնվում է նաև լեշով։ Հետաքրքրասեր և հեշտությամբ ընտելացեղ թութակ է, հաջողությամբ բնակվում է ընտանի պայմաններում։ Ապրում է մինչև 50 տարի։

Կական (լատ․՝ Nestor meridionalis) կամ նորզելանդական կական մինչև 46 սմ երկարությամբ և մինչև 600 գ քաշով թութակ է, որը տարածված է Նոր Զելանդիայի երկու խոշոր՝ Հյուսիսային և Հարավային կղզիներում, բնակվում է լեռնային անտառներում։ Օրվա մեծ մասը թաքնվում է ծառերի սաղարթում, հազվադեպ է իջնում գետնին։ Ակտիվ է մթնշաղին։ Սնվում է պղուղներով, ընձյուղներով, սերմերով, ծաղիկներով, նեկտարներով ու անողնաշարավորներով։ Բույն է դնում ծառերի փչակներում, ածում 4 ձու, որոնց վրա թխսում է էգը, իսկ արուն կերակրում է նրան։ Ունի երկու ենթատեսակ։

Բվաթութակների ընտանիք

Բվաթութակների ընտանիքը (լատ․՝ Stringopidae) ներառում է միայն մեկ տեսակ՝ բվաթութակ։

Բվաթութակը կամ կակապոն (լատ․՝ Stringops haproptila) աշխարհի հնագույն թռչուններից մեկը համարվող այս թութակը տարածված է Նոր Զելանդիայում։ Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է, քաշը՝ մինչև 4 կգ։ Կակապոն չթռչող գիշերային թութակ է։ Ժամանակին տարածված էր Նոր Զելանդիայի երկու խոշոր՝ Հյուսիսային և Հարավային կղզիներում, իսկ այժմ՝ միայն Հարավային կզղում։ Բնակվում է անտառներում, խոնավ տեղերում։ Ցերեկը թաքնվում է բնում, գիշերը դուրս է գալիս սնվելու։ Սնվում է պտուղներով, տերևներով ու ընձյուղներով։ Թեև թռչել չգիտի, սակայն կարող է ճարպկորեն մագլցել ծառերի գագաթը, որտեղից ներքև իջնել բացված թևերի օգնությամբ։ Բույն է դնում փտած ծառերի ու կոճղերի մեջ, ժայռերի ճեղքերում։ Կակապոն խելացի և բարեսիտ թութակ է, հեշտությամբ ընտելանում է։

Իսկական թութակների վերնաընտանիք

Իսկական թութակների վերնաընտանիքը ներառում է երկու ընտանիք՝ իսկական և ավստրալիական թութակների ընտքնիքներ։

Իսկական թութակների ընտանիք

Իսկական թութակների ընտանիքը (լատ․՝ Psittacidae) ներառում է շուրջ 180 տեսակի թռչուն, որոնք տարածված են Աերիկայում, Աֆրիկայում, և Ասիայի հարավում։ Մարմնի երկարությունը մինչև 100 սմ է, քաշը՝ մինչև 1,5 կգ։ Առավել մեծաքանակ են ամերիկյան թութակները, որոնք բաժանվում են երկարապոչ և կարճապոչ տեսակների։ Այս ընտանիքի դասակարգումը լիարժեք չէ։ Նշանավոր ներկայացուցիչներից են արաները, ամազոնները, արատինգաները, ժակոն և այլն։

Իսական թութակների ներկայացուցիչ վանական-թութակը (լատ․՝ Myiopsitta monacus) միակն է թոջթակների մեջ, որ բույն է դնում ոչ թե փչակների մեջ կամ թաքստոցներում, այլ ծառերի ճյուղերին։ Վանական-թութակի մի քանի զույգեր միասնի կառուցում են մինչև 3 մ տրամագծով և մինչև 2 կգ քաշով բույն։ Շինարարությունը կարող է տևել մինչև 3 ամիս։ Բազմաբնակարան բույնը կարող է օգտագործվել մի քանի տարի։ Մինչև 30 սմ երկարությամբ այս թռչունները ապրում են մինչև 15 տարի։

Ավստրալիական թութակների ընտանիք

Ավստրալիական թութակների ընտանիքը (Psittaculidae) ներառում է շուրջ 190 տեսակի թռչուն, որոնք տարածված են Ավստրալիայում և հարակից կղզիներում։ Նշանավոր ներկայացուցիչներն են լորիները, լորիկետները, ռոզելաները, ալիքավոր թութակը, թագավորական թութակը, հրթիռապոչ թութակները և այլն։

Կակադուայինների ընտանիք

Կակադուայինների ընտանիքը (լատ․՝ Cacatuidae) ներառում է 21 տեսակի թռչուն, որոնք տարածված են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Խաղաղ օվկիանոսի և Հարավարևելյան Ասիայի մի շարք կղզիներում։ Կակադուների միջին մեծության և խոշոր թռչուններ են, մարմնի երկարությունը 30-80 ս է, քաշը՝ 300-1200 գ։ Ունեն երկար և զանգվածեղ կտուց։ Գլխի վրա ունեն երկար փետրափնջիկ, որը կարող է հովհարաձև բացվել։ Երբեմն գրգռված թռչունը կարող է ցուցադրել ցցված փետրափնջիկը։ Էգերն ավելի մանր են և փետրավորմամբ արուներից չեն տարբերվում։ Տեսակների շուրջ կեսը բնակվում է Ավստրալիայում։ Բնակվում են անտառներում, տափաստաններում, նույնիսկ անապատներում, վարում են քոչվոր կյանք։ Թռչում են ոչ այնքան լավ, սակայնգերազանց մագլցում են ծառերը։ Բնադրման շրջանում զույգեր են կազմում, իսկ տարվա մյուս ժամանակահատվածում ապրում են երամներով։ Կյանքի տևողությունը 90 տարի է։ Հեշտ ընտելացող թռչուններ են, հաճախ են պահվում որպես ընտանի կենդանիներ։ Առավել տարածված տեսակներն են վարդագույն կակադուն և կորելան։ Ամենամեծը սև կակադուն է, որի մարմնի երկարությունը մինչև 80 սմ է։ Կորելան ընտանի թութակների մեջ տարածվածությամբ երկրորդն է ալիքավոր թութակից հետո։

Արծվաթութակների ընտանիք

Որոշ հետազոտողներ առանձնացնում են նաև արծվաթութակների ընտանիքը (լատին․՝ Psittrichasiidae), որն ընդգրկում է 4 տեսակի թութակ՝ արծվաթութակ, սեյշելյան թութակ, սև թութակ կամ փոքր վազա-թութակ և մեծ վազա-թութակ։

Պատկերասրահ

Գրականություն

Թութակակերպեր Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակակերպեր» հոդվածին։
Թութակակերպեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակակերպեր» հոդվածին։

Tags:

Թութակակերպեր ՆկարագիրըԹութակակերպեր ՏարածվածությունըԹութակակերպեր Սնունդը, էկոլոգիանԹութակակերպեր Վարքագիծը, կենսակերպըԹութակակերպեր ԿարգաբանությունԹութակակերպեր ՊատկերասրահԹութակակերպեր ԳրականությունԹութակակերպեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պոլ ՄորֆիԲուլղարիաՀայկական առածներ և ասացվածքներՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՊրիզմաԳլխավոր էջԽոսրովի անտառ պետական արգելոցԵգիպտոսՍրտամկանի ինֆարկտՀայ-վրացական պատերազմՎարդան ՄամիկոնյանՀայոց ցեղասպանությունԱմբերդ (ամրոց)Հայաստանի ձկների ցանկՀաղորդակցային գործընթացՀայաստանի առաջին հանրապետությունԼյարդի հիվանդություններՕձերՍտորոգյալՉինաստանՁգողականությունԱրտակ ՄախսուդյանՀապավումՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունՀովհաննես ԹումանյանԿրեատինինՌոբերտ ՔոչարյանԱկացիաԱքիլեսյան գարշապարԱմերիկայի Միացյալ ՆահանգներԺառանգական հիվանդություններԱրջերՄաշկային հիվանդություններՎիտամին CԵրևանի մետրոպոլիտենԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԿապանԵրիկամային անբավարարությունՔութեշԹորոս ՌոսլինԱշունՔաղաքական գործիչԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Շիրակի մարզՀատապտուղՇավարշ ԿարապետյանԱնդրանիկ ՕզանյանՀամախառն ներքին արդյունքՍարդարապատի հերոսամարտՄեսրոպ ՄաշտոցՎբեթԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱրցախի ՀանրապետությունԷնդոմետրիոզՀայաստանի լեռներԱրման ԾառուկյանԾիրանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱնալ սեքսԲագրատունիներԾնեբեկԹաթուլ ԿրպեյանՍիրտՈրոտանի կիրճԵվրասիաԲնության պահպանությունԱրշիլ ԳորկիՎիտամին B12 անբավարարությունՎահան ՏերյանԼևոն Տեր-ՊետրոսյանԹաջ ՄահալՄարսողությունՈրդան կարմիրՎրաստանԹթուներԼոռու մարզ🡆 More