Թերթաբեղիկավորներ

Scarabaeus

Թերթաբեղիկավորներ
Թերթաբեղիկավորներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Ընտանիք Թերթաբեղիկավորներ
Լատիներեն անվանում
Scarabaeidae
Latreille, 1802
Տիպիկ ներկայացուցիչներ

Թերթաբեղիկավորներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Թերթաբեղիկավորներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 114493
NCBI 7055
EOL 8134

Թերթաբեղիկավորներ (լատին․՝ Scarabaeidae), բզեզների մեծ ընտանիք։ Հայտնի է մոտ 20 հազար, Հայաստանում՝ 23 տեսակ՝ եգիպտացորենի հնգատամը (Pentodon idiota), անդրկովկասյան ռնգեղջյուրը (Oryctes latipennis), կովկասյան մայիսյան բզեզը (լատին․՝ Melolontha pectoralis) և այլն։ Տարածված են ամենուրեք, հատկապես՝ արևադարձերում։

Արտաքին կառուցվածք

Մարմինը հաստ է, խոշոր, երկարությունը՝ 2-150 մմ, մերկ կամ ծածկված մազիկներով, խոզաններով, թեփուկներով։ Բեղիկները ծնկաձև են, հատվածավոր, վերջին 3-7 հոդերը մի կողմից թիթեղաձև լայնացած են և կազմում են անհամաչափ գուրզ, որը կարող է բացվել հովանոցի նման։ Գլուխն ազատ է, ակնառու՝ վերևից, առջևի ոտքերը փորող են (այդպիսին կարող են լինել նաև միջին և հետևի ոտքերը), թաթերը կազմված են 5 գլանաձև հոդերից։

Թրթուր

Թրթուրը C-աձև է, սպիտակ, մազոտ, գլուխը՝ մեծ, մուգ դեղին, վարը՝ առանց հավելուկների։ Ոտքերը երկար են, քայլելու համար ոչ պիտանի, ծառայում են կերը բռնելուն։ Թաքնված կյանք են վարում։ Զարգանում են հողում, բուսական մնացորդների կուտակումներում, փտած բնափայտում։

Սննդառություն

Սնվում են բույսերի վերգետնյա մասերով, գոմաղբով, բուսական մնացորդներով։

Տնտեսական նշանակություն

Որոշ տեսակներ (օրինակ՝ կովկասյան մայիսյան բզեզը) մեծ վնաս են հասցնում տնկարկներին, անտառներին, մյուսները հողում զարգացող արմատակերներ են՝ գյուղատնտեսության լուրջ վնասատուներ։ Առանձին տեսակներ հաճախ ընկնում են ջրամբարները, կեղտոտում ջուրը և կարող են տարածել զանազան հիվանդություններ, որոշները որդերի (հելմինթներ) միջանկյալ տերեր են։

Թերթաբեղիկավորներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերթաբեղիկավորներ» հոդվածին։
Թերթաբեղիկավորներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերթաբեղիկավորներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Թերթաբեղիկավորներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 178 Թերթաբեղիկավորներ 

Tags:

Թերթաբեղիկավորներ Արտաքին կառուցվածքԹերթաբեղիկավորներ ԹրթուրԹերթաբեղիկավորներ ՍննդառությունԹերթաբեղիկավորներ Տնտեսական նշանակությունԹերթաբեղիկավորներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

SourՀերպեսՏավուշի մարզՀայկական ԽՍՀ շրջաններԼյարդի ցիռոզՍպիտակավոր վանքԱռնո ԲաբաջանյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԹռչուններԱղբյուր ՍերոբՕքեյԱվշային հանգույցների բորբոքումՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԽորանիստ երակների թրոմբոզՇուշիի ազատագրումԴեքսամետազոնՍննդային շղթաԲառարանՎահանաձև գեղձի քաղցկեղԷկզեմաՇառլ ԱզնավուրՊարույր ՍևակՄհեր ՄկրտչյանՀայ գրերի գյուտՀայերենի բարբառներՏաշիրԵվրոպայի դրոշներԼեոնարդո դա ՎինչիԿիստաԼևոն ՄութաֆյանՀեպատիտ CՄայիսյան հերոսամարտերՅուպիտեր (մոլորակ)Սեղան (երկրաչափություն)ՀովհաննավանքԱռողջ ապրելակերպՄագնիսական դաշտԿունիլինգուսԲարդ համադասական նախադասությունԱռյուծՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրկկենցաղներԱմբերդ (ամրոց)ՆոյեմբերյանԶապել ԵսայանՀայաստանի բուհերի ցանկԶվարթնոց միջազգային օդանավակայանԷնդոմետրիոզԱնտարկտիդաԱրմավիրԿոկորդաբորբՇեշտՂազախստանՋրածինՇաքարային դիաբետՎահագն ԴավթյանՄատյան ողբերգությանՏողադարձՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաՎիտամինՕկտավիանոս ՕգոստոսԵրիկամաքարային հիվանդությունՀայաստանի զինանշանՀայկական առածներ և ասացվածքներԳլխուղեղՀարավային ԿորեաԱլգորիթմՀանրապետության օրՍինգապուրԿապ (խոսքի մաս)ՇնչառությունԽատուտիկՄիքայել ՆալբանդյանՍուրբ Յոթ ՎերքԱրտաշեսյաններՊարբերական հիվանդությունՀայաստան🡆 More