Թելինգանա

Թելինգանա (տելուգու՝ తెలంగాణ, հինդի՝ तेलंगाना, ուրդու՝ تلنگانہ‎), նահանգ Հնդկաստանում՝ 112.077 կմ² մակերեսով և 35.193.978 մարդ բնակչությամբ (2011 թվականի մարդահամար)։ Անվանումը նշանակում է «թելուգու երկիր»։ Շրջանը ներառում է նախկին Հայդարաբադ իշխանության հավաք՝ իսլամադավան թելուգուներով բնակեցված շրջանները։ Շրջանը գտնվում է Դեկանի սարահարթի վրա։ Հնդկաստանի երկու թելուգուալեզու նահանգներից մեկն է՝ Անդհրա-Փրադեշի հետ միասին։

Թելինգանա
Թելինգանա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մասն էSouth India?
ՀիմնJaya Jaya he Telangana?
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՀայդարաբադ
Օրենսդրական մարմինLegislature of Telangana?
Պաշտոնական լեզուներտելուգու և Ուրդու
Բնակչություն35 193 978 մարդ (2011)
Տարածք112 077 կմ²
Թելինգանա
Հիմնադրված էհունիսի 2, 2014 թ.
Սահմանակցում էՄահարաշտրա, Անդհրա-Պրադեշ, Կառնատակա և Չհատիսգարխ
Ժամային գոտիUTC+5:30
ISO 3166-2 կոդIN-TS
Փոստային ինդեքսներ50
Ավտոմոբիլային կոդTS
Անվանված է3 և linga?
telangana.gov.in

Նոր նահանգի ստեղծում

1956 թվականին Հնդկաստանի կառավարությունն ընդունել է Որոշում նահանգների վերակազմավորման մասին, որի համաձայն վերացվել է Հայդարաբադ նահանգը, իսկ նրա տելուգուալեզու հատված Թելանգանան միավորվել է Անդհրա նահանգի` հետ նոր Անդհրա-Պրադեշ նահանգում։ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է Թելինգանայի՝ ինքնուրույն նահանգի առանձնացման գործընթացի սկիզբը։

2013-2014 թվականներին Թելինգանայի` Անդհրա-Պրադեշից առանձնանալու մասին օրինագիծն աջակցություն է ստացել Հնդկաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատներում։

Օրինագիծը նաև հանդիպել է որոշ քաղաքական գործիչների ուժեղ դիմադրությանը և դժգոհությանը։ Երեք խորհրդարանականներ հոսպիտալացվել են խորհրդարանի ստորին պալատում իշխող կուսակցության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Որոշ մեկնաբաններ օրինագծի շուրջ պայքարը կապում են 2014 թվականին Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների հետ։ Նահանգի բաժանումից դժգոհ է նաև Ն. Կ. Կ. Ռեդդին՝ Անդհրա-Փրադեշ նահանգի կառավարության ղեկավարը։ Ի նշան բողոքի՝ 2014 թվականի փետրվարի 19-ին, նա վայր է դրել իր լիազորությունները։

2014 թվականի փետրվարի 28-ին օրինագիծը ստացել է Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուխերջիի աջակցությունը, որը շրջանում նաև նախագահական ուղղակի կառավարում է մտցրել։

2014 թվականի հունիսի 2-ին Թելինգանան պաշտոնապես դարձել է Հնդկաստանի 29-րդ նահանգը։ 2014 թվականի հուլիսի 11-ին՝ Պոլավարամ ազգային ոռոգման նախագծի շրջանակներում, Համամ վարչաշրջանի 7 մանդալ (շրջան) փոխանցվել Է Անդհրա Փրադեշ նահանգին։

Բնակչություն

Նահանգի բնակչությունը ազգային տարրով միատարր է` բնակչության ավելի քան 95%-ը կազմում է տելուգուն։ Ըստ դավանանքի՝ ավելի քան 60%-ը շիվաիստական ուղղության հնդիկներ են, 38%-ը՝ մուսուլմաններ, 1%-ը՝ ջայնիստներ, 1%-ը՝ այլ։ Լեզուների շարքում տարածված են հինդին, տելուգուն, ուրդուն։ Տոկոսային հարաբերությամբ մուսուլմանների քանակով այս նահանգը երրորդն է՝ Լակշադվիպից (97 %) և Ջամուից և Քաշմիրից (67%) հետո։

Վարչաշրջաններ

Թելենգանա նահանգը ստեղծվել է Անդհրա-Պրադեշ նահանգի 10 նախկին վարչաշրջաններից։ Հայդերաբադ շրջանը դարձել է մայրաքաղաքային երկու նահանգների համար և այդպիսին կմնա Անդհրա-Պրադեշ նահանգի համար հետագա 10 տարիների ընթացքում։

  • Ադիլաբադ
  • Վարանգալ
  • Կարիմնագար
  • Համամ
  • Մահբուբնագար
  • Մեդակ
  • Նալգոնդա
  • Նիզամաբադ
  • Ռանգարեդդի
  • Հայդերաբադ

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Թելինգանա Նոր նահանգի ստեղծումԹելինգանա ԲնակչությունԹելինգանա Տես նաևԹելինգանա ԾանոթագրություններԹելինգանաԴեկանի սարահարթՀայդարաբադ (պետություն)ՀինդիՀնդկաստանՈւրդուՏելուգու (լեզու)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿռունկներԱուտոիմուն թիրեոիդիտԱվագ շաբաթՀայ գրերի գյուտՋուրՊոլիկիստոզ ձվարաններՖրանսիայի ազգային գրադարանԴերենիկ ԴեմիրճյանՎարդան ՄամիկոնյանՍիրտ-անոթային հիվանդությունՊրահաԱրևմտյան ՀայաստանՀայաստանի լեռներԲրոնխաբորբՀերպեսԱզգային ժողովրդավարական բևեռԼևոն ՇանթՔառօրյա պատերազմԳեղարդի վանքԵրկրորդ համաշխարհային պատերազմԼևոն ԺամագործյանԾիրանԱրտաշեսյանների թագավորությունԱրաքսՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԲիզնես պլանավորումԴՆԹ-ի կրկնապատկումՎիտամին D-ի անբավարարությունԲարդ համադասական նախադասությունSWOT վերլուծությունՀարրի Փոթեր (վիպաշար)Մաշկի սնկային հիվանդություններԽորանարդԱղբյուր ՍերոբՍտեփանակերտՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱտոպիկ դերմատիտՏեղեկատվական տեխնոլոգիաներՀաստ աղիքների բորբոքումՀայերենՄենինգիտԱթերոսկլերոզԳրիգոր ՆարեկացիՄերկուրի (մոլորակ)ԱնգլերենԲասկետբոլՇահան ՇահնուրԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՖրանսիաԿոկորդի քաղցկեղԱռյուծԽոսրովի անտառ պետական արգելոցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եհովայի վկաներԼեհաստանԿոստանդնուպոլիսԵռանկյան բարձրությունԿրծքագեղձի քաղցկեղԲագրատունիների թագավորությունԱրգենտինաՂազարոս ԱղայանՎիքիպեդիաԼիոնել ՄեսսիՇուշիի ազատագրումՀամաստեղություն (ցանկ)Սասնա ծռերԱրյունՐաֆֆիԼյարդի հիվանդություններԴեքսամետազոնՀղիություն (մարդ)ՈրոշիչՀայաստանի առաջին բաժանումԳագիկ ԾառուկյանՍնկերՏաթևի վանք🡆 More