Էստոնիայի Անկախության Օր

Էստոնիայի անկախության օր (էստ․՝ Eesti Vabariigi aastapäev), ազգային տոն Էստոնիայում, որն ամեն տարի նշվում է փետրվարի 24-ին` 1918 թվականին ընդունված Էստոնիայի անկախության հռչակագրի պատվին։ Այս տոնը սովորաբար անցկացվում է հրավառությունով, համերգներով և երեկույթներով։ Սա Էստոնիայի ազգային օրն է։

Էստոնիայի անկախության օր
Էստոնիայի Անկախության Օր
ՏեսակԷստոնիայի տոներ և անկախության օր
ԱմսաթիվՓետրվարի 24
Տոնվում էԷստոնիայի Անկախության Օր Էստոնիա
Ի հիշատակԷստոնիայի անկախության հռչակագիր (1918)

Պատմություն

1919 թվականին Էստոնիայի ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց փետրվարի 12-ից մինչև փետրվարի 24-ը համարել անկախության հռչակման օր։ 1933 թվականին Կառավարությունը քննարկեց ազգային օրը տարվա ավելի լավ ժամանակահատված տեղափոխելու մասին հարցը, օրինակ, հունիսի 15-ը որպեսզի նշեն այն օրը, երբ 1920-ին Էստոնիայի հիմնադիր ժողովը ընդունեց Սահմանադրությունը։ 1937 թվականի փետրվարի 21-ին Հյուգո Կուզները առաջարկեց, որ Էստոնիայի Հանրապետության տարեդարձը լինի փետրվարի 23-ը, ոչ թե փետրվարի 24-ը։

Այս մասին ասել է Էստոնիայի ազգային արխիվի տնօրեն՝ Գոթլիբ Նեյը. «... Կարելի է եզրակացնել, որ 1918թ.-ի փետրվարի 24-ը պետք է համարվի հանրապետության սկզբնավորման օր. սա այն օրն է, երբ անկախության հռչակագիրը հասավ մայրաքաղաք և շարժվեց դեպի ընտրված մարմինների գերագույն ուժերին (այն ժամանակ այդ ուժերն էին Էստոնիայի փրկության հանձնաժողովը և ժամանակավոր կառավարությունը)։

1917 թվական, նոյեմբերի 28

1917 թվականի նոյեմբերի 18-ին [հին տարեթիվը՝ նոյեմբերի 15], Էստոնիայի նահանգային ժողովը հանդիպեց Տոմպեա դղյակում և ինքն իրեն հռչակեց «Էստոնիայի միակ բարձրագույն իշխանության կրողը»։ Էստոնիայի նահանգային ժողովի 48 անդամների ներկայությամբ, որոնցից 9-ը ձեռնպահ ( հիմնականում սոցիալիստական հեղափոխականներ էին մի քանի մենշևիկների հետ միասին), ընդունեցվեց «Պետություն» բառը չօգտագործելու մասին որոշումը։ Էստոնիայի նահանգային ժողովը կոչ արեց էստոնացի զինվորներին արագ և անհապաղ ետ գալ Էստոնիա։ Որոշ աղբյուրներ հենց այս օրը անվանել են «Էստոնիայի իրական անկախության օր»։

1918 թվական փետրվարի 23

1918 թվականիի փետրվարի 23-ին Փարնուում հրատարակվեց «Բոլոր ժողովուրդների մանիֆեստը», որը հռչակեց Էստոնիային, որպես անկախ և ժողովրդավարական հանրապետություն։


1918 թվականի փետրվարի 24

1918 թվականի փետրվարի 24-ին հրատարակվել է Տալլինում։

1919 թվականի հունիսի 23

Էստոնիայի Անկախության Օր 
Շքերթ 1919

1919 թվականի հունիսի 23-ին Էստոնիայի Անկախության պատերազմում Վաննուի ճակատամարտի ընթացքում զորքերը ջախջախեցին գերմանական դիվիզիոնին։ Այս իրադարձությունը Էստոնիայում նշվում է որպես Հաղթանակի օր։

1920 թվականի փետրվարի 2

1920 թվականի փետրվարի 2-ին Էստոնիան և Խորհրդային Ռուսաստանը ստորագրեցին Տարտուի խաղաղության պայմանագիրը, որով Էստոնիան դե յուրե դարձավ անկախ պետություն։

1988 թվականի նոյեմբերի 16

1988 թվականի նոյեմբերի 16-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Էստոնիայի գերիշխանության հռչակագիրը, որը հավաստում էր Էստոնիայի ինքնիշխանությունը և էստոնական օրենքների գերակայությունը Խորհրդային Միությանում։

1990 թվականի մարտի 30

1990 թվականի մարտի 30-ին, Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց «Էստոնիայի պետական կարգավիճակի մասին» բանաձևը, որով սովետական իշխանությունը այն ի սկզբանե համարում էր անօրինական և հայտարարեց անցման շրջան՝ հանրապետությունը վերականգնելու համար։

1990 թվականի մայիսի 8

1990 թվականի մայիսի 8-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը, իր գոյության վերջին օրերի ընթացքում անվավեր ճանաչեց Էստոնիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը և վերահաստատեց Էստոնիայի Հանրապետությունը։ Կառավարությունը ընդունեց «Էստոնիայի սիմվոլիզմի մասին» մի օրենք, համաձայն որի՝ Էստոնիայի ազգային գույներն են կապույտը, սևը և սպիտակը։ Էստոնիայի Սահմանադրության 1,2,4,5 և 6 կետերում նշվում է, որ «Էստոնիան առանձին և անկախ պետություն է և իշխանությունն իր ժողովուրդն է»։ Մոսկվայի առաջարկած դաշնային համաձայնության հիման վրա Էստոնիայի ղեկավարության կողմից մերժվել են Խորհրդային Միությունը պահպանելու փորձերը։

1991 թվականի օգոստոսի 20

1991 թվականի օգոստոսի 20-ին, կոմունիստական կուսակցության անդամների կողմից Մոսկվայում հեղաշրջման փորձի ժամանակ, Խորհրդային 76-րդ գվարդիայի ավիահարվածների դիվիզիոնը ժամանեց Տալլին։ Կամավորները կազմակերպեցին Տոոմպեասի և հեռուստատեսային հեռարձակման աշտարակի պաշտպանությունը։ Էստոնիայի ժողովրդական ճակատում՝ Ազատության հրապարակում, հավաք էր կազմակերպվել, որով կոչ էր արվում Էստոնիայի անկախությանը։ Նույն օրը՝ ուշ երեկոյան՝ 23:02-ին, Էստոնիայի Գերագույն խորհուրդը Էստոնիայի Կոմիտեի ղեկավարության հետ միասին, պայմանավորվել էին «Էստոնիայի պետության անկախության և Սահմանադրական ժողովի ստեղծման մասին», այդպիսով հռչակելով Էստոնիայի անկախության վերականգնումը։

Տոնակատարություններ

Էստոնիայի Անկախության Օր 
Դրոշների շքերթ 2013 թվական

Էստոնիայի Նախագահը կազմակերպում է Անկախության տոնական ընդունելություն, որի ժամանակ պետական շքանշաններ են հանձնվում, որոնց անունները նախապես հրապարակվում են։ 1991-ին Էստոնիայի անկախության վերականգնումից ի վեր Էստոնիայի պաշտպանության ուժերի կողմից ծնունդ է առել շքերթների մի նոր ավանդույթ, և 1918-ի դեպքերից ի վեր 1993 թվականին՝ Տալլինում, անցկացվել է առաջին շքերթը՝ նշելու ադամանդե հոբելյանը։ Ինչպես շքերթը, այնպես էլ ընդունելությունն անցկացվում են տարբեր տարիներին, տարբեր քաղաքներում․ 2014-ին դրանք անցկացվեցին Փարնուում, իսկ 2015-ին` Նարվայում, այդ տարվա շքերթին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ։ Շքերթը, ընդունելությունն ու ընդունելությանը նախորդող համերգը ուղիղ եթերով հեռարձակվում են հեռուստատեսությամբ։ Ներառյալ Նախագահի ելույթը։ Հյուրերի ընդունման վայրը, որտեղ նախագան և նրա կինը ձեռքով ողջունում են իրենց հյուրերին, կոչվում է «Պինգվինի շքերթ»։ Քանի որ Նախագահի ընդունելությունը միշտ կազմակերպվում է փետրվարի 24-ին, այդ իսկ պատճառով տեղական նմանատիպ ընդունելությունները հաճախ անցկացվում են ավելի վաղ՝ փետրվարի 23-ին։ Դպրոցներն ու մյուս հաստատությունները ևս երբեմն միջոցառումներն անցկացնում են ավելի վաղ։

2018 թվականի փետրվարի 24-ին Էստոնիան տոնեց իր 100-ամյակը։ 100-ամյակը նշվում է 2017-ի ապրիլից մինչև 2020-ի փետրվար։

Ռազմական շքերթ

Էստոնիայի Անկախության Օր 
Գեներալ-լեյտենատ Ռիո Տեռաս, 2016 թվական
Էստոնիայի Անկախության Օր 
Էստոնիայի պահակախմբի գումարտակը զինվորական շքերթի ժամանակ

1993 թվականին Էզու ամենամյա զորահանդեսը առաջին անգամ անցկացվում է Տալլինի Ազատության հրապարակում։ Տոնի առավոտյան զորահանդեսի մի մասը կազմում են ցամաքային զորքերի, նավատորմի, օդուժի և Պաշտպանության լիգայի հրապարակով անցնող հետևակային և զրահատեխնիկական կազմավորումներից բաղկացած ստորգետնյա շարասյունը։ Ներկայացված են նաև զինված ուժեր, ոստիկանություն, կուրսանտային և կիսառազմականացված այլ երիտասարդական կազմակերպություններ։

Հետևյալ կազմակերպությունները զորահանդես են ուղարկում ստորաբաժանումներ և կազմավորումներ.

  • Էստոնիայի ռազմական ակադեմիա (KVÜÕA)
  • Բալթյան պաշտպանական քոլեջ
  • Պահակախմբի գումարտակ
  • Կյուբերկաիցելիիտի շտաբի սպասարկման և ազդանշանային գումարտակ
  • 1-ին հետևակային ջոկատ
  • 2-րդ հետևակային ջոկատ
  • Աջակցության հրաման
  • Հատուկ նշանակության ուժեր
  • Էստոնիայի Պաշտպանության լիգայի Տալլին կամավորների շրջան
  • Naiskodukaitse (Կանանց տնային պահակախումբ)
  • Գունային պահակներ ՆԱՏՕ-ից և Եվրոմիության երկրներից

Այն հաճախ հեռարձակվում է հանրային խոշոր հեռուստատեսություններով, ինչպիսիք են Eesti Televisioon-ը և նույնիսկ ռուսալեզու ETV+: Զորահանդեսը ավանդաբար ղեկավարում է Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատարը, նա ժամանում է ժամը 10:00-ին և նախագահին զեկուցում է շքերթի կարգավիճակի մասին։ Ներկաների թվում են նաև պաշտպանության նախարարը և Էստոնիայի վարչապետը և Ռիիգիկոգուի անդամները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Էստոնիայի Անկախության Օր ՊատմությունԷստոնիայի Անկախության Օր ՏոնակատարություններԷստոնիայի Անկախության Օր Ռազմական շքերթԷստոնիայի Անկախության Օր Տես նաևԷստոնիայի Անկախության Օր ԾանոթագրություններԷստոնիայի Անկախության Օր Արտաքին հղումներԷստոնիայի Անկախության ՕրԷստոներենԷստոնիաՀրավառությունՓետրվարի 24

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անլռելի զանգակատունՍինգապուրՆշիկաբորբՍեղան (երկրաչափություն)Առաջին համաշխարհային պատերազմՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաԱրշակ ՔոչինյանՋրծաղիկՋաննի ՌոդարիԱնտարկտիդաSWOT վերլուծությունԳիտական ոճՀամբարձում (տոն)ՎիտամինՀայկական կամավորական շարժում (1914-1918)Ղազախի շրջանԵրվանդունիների թագավորությունՆիդերլանդներՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԵրկիր ՆաիրիՁիԾաղկեվանք (Արա լեռ)ՖոտոսինթեզՄիավորված ազգերի կազմակերպությունՈւրբաթագիրքԱրամ ԽաչատրյանՄարդու առնանդամի չափսՀուլիոս ԿեսարԽատուտիկ սովորականՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄարտիրոս ՍարյանՄինչամուսնական սեքսՀովհաննես ԱդամյանԱստվածաշունչՄատյան ողբերգությանՇունՍասունցի ԴավիթԲագրատ ԳալստանյանՂարաքիլիսայի ճակատամարտՄակդիրԱմբոխները խելագարվածԷրիթրոցիտների նստեցման արագությունՎանի հերոսամարտԽՍՀՄ փլուզումՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)ԼյարդՄիրհավ (պատմվածք)Հայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԱշոտ Ա ՄեծՆոյեմբերյանի շրջանՍասնա ծռերՀենրիխ ՄխիթարյանԻսպանիաԲնությունԿրեատինինԹուրքիաԶվարթնոց միջազգային օդանավակայանՎիքիպահեստԱրհեստական բանականությունՄԻԱՎԱստիգմատիզմԳուլիվերի ճանապարհորդություններըԱնանիա ՇիրակացիՄոնթե ՄելքոնյանՀայոց պատմությունԶինվորական կոչումներՀամացանցԿոտայքի մարզԳրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրԷջմիածնի Մայր ՏաճարԵրկրի օրԿոկորդաբորբԵղջերուՎիտամին B12 անբավարարություն🡆 More