Էմպաթիա կամ ապրումակցում, անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցվելու նրա հետ, այսինքն՝ ուրիշների հույզերին հաղորդակից լինելն է։ Համապատասխանաբար, էմպատը այն մարդն է, ում մեջ զարգացած է կարեկցելու ունակությունը։
Ապրումակցելու սահմանումները ներառում են սոցիալական, կոգնիտիվ և հուզական գործընթացների լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում են ուրիշներին (և հատկապես ուրիշների զգացմունքները և ապրումները) հասկանալուն։ Դրա տեսակներն են կոգնիտիվ-ճանաչողական, զգացմունքային (կամ աֆեկտիվ), սոմատիկ և հոգևոր ապրումակցումները։
Էմպաթիան հատկապես հստակորեն է դրսևորվում մարդկանց անմիջական փոխհարաբերություններում։ Այն հաղորդակցման ընդունակության անհրաժեշտ բաղադրիչն է և առանց էմպաթիա չկա մարդկանց լիարժեք շփում։
Օնտոգենեզում էմպաթիան անցնում է զարգացման երկար ուղի (անձի ընդհանուր հոգեկան զարգացման հետ զուգընթաց) և հատկապես մեծ չափով պայմանավորված է անձի բարոյական զարգացման մակարդակով։
Անգլերեն «Էմպաթիա» բառը ծագել է հին հունարեն ἐμπάθεια բառից (empatheia, որը նշանակում է «ֆիզիկական ջերմություն կամ կիրք»)։ Հայերենում բառը թերևս լավագույնս նկարագրում է երևույթը՝ դրան տալով «ապրել» և «կից» (ապրումներից կից, մոտիկ լինել)ապրումակցում իմաստը։
Էմպաթիկ զայրույթը զգացմունք է, ապրումակցման տեսակ։ Մարդն այն զգում է այն ժամանակ, երբ մեկ ուրիշին վիրավորում կամ նեղացնում են։ Ապրումակցային զայրույթն առաջացնում է օգնելու և պատժելու ցանկություն։ Որքան մեծ է անձի ողջախոհության զգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ վերջինս սադրանքին բարկությամբ չի պատասխանի։ Այնուամենայնիվ, Էմպատիկ մտահոգությունը էականորեն չի կանխատեսում զայրույթով պայմանավորված արձագանք, և ավելի մեծ անձնական անհանգստությունը կապված է զայրույթի աճի հետ։
Ապրումակցային (էմպաթիկ) վիշտը ուրիշի ցավը հասկանալն ու զգալն է։ Այս զգացումը կարող է փոխակերպվել զայրույթի, անարդարության կամ մեղքի զգացման։ Այս զգացմունքները կարող են ընկալվել ի շահ հասարակության (պրոսոցիալ վարքագիծ՝ ուրիշներին օգնելու մտադրություն), սակայն այնուամենայիվ տեսակետները տարբերվում են այն հարցում, թե արդյոք դրանք ծառայում են որպես բարոյական վարքագծի դրդապատճառներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապրումակցում» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ապրումակցում, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.