Գորշ Գայլ

Գայլ, գորշ գայլ կամ մոխրագույն գայլ (լատին․՝ Canis lupus), շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։

Գայլ
Գորշ գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գորշ գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Ջրային մակերես

  Տարածվածություն

  Նախկին տարածվածություն

Գորշ Գայլ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Գորշ Գայլ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180596
NCBI 9612

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։ Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։

Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում։ Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։

Տեսակները

Գայլերը բաժանվում են մի քանի հիմնական տեսակի՝

  1. Գորշ գայլ
  2. Բաշավոր գայլ
  3. Շիկահեր գայլ

Ծանոթագրություններ

Tags:

ԱղվեսներԳայլերԵվրասիաԼատիներենՀյուսիսային ԱմերիկաՇնազգիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արհեստական բանականությունՎերածնունդՕրգազմՀայաստանի քաղաքներըՀոգեբանությունՕսմանյան կայսրությունՀայաստանի առաջին հանրապետությունԼեհաստանՕդՀունգարիաԶատկի ձուՄոնթե ՄելքոնյանՍասնա ծռերԴպրոցԳրիգոր ԼուսավորիչՔաոս (վեպ)ԲերանաբորբԿանաչ դաշտը (պատմվածք)ՖուտբոլՎաղ հղիության արյունահոսությունՀայերենի կետադրությունՔառօրյա պատերազմԵվրասիաԲաժանարարների աղյուսակԿարմիր գիրքԱրաբական Միացյալ ԷմիրություններԴավիթ ԱնհաղթՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԲյուզանդական կայսրությունՀայաստանի տնտեսությունՃապոնիաՄակդիրՊետրոս ԴուրյանՍահմիԱնկլավ և էքսկլավՕձերԳևորգ ՍիմոնյանՎարդանանք (պատմավեպ)Կրծքավանդակի ցավՍտորակետՇվեյցարիաՎարդան ՄամիկոնյանԶորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)Բուրգ (երկրաչափություն)Կոստան ԶարյանԱրարատի մարզՕգնյեն ՉանչարևիչԱնահիտԱրտաշես Ա ԲարեպաշտԱրգենտինաՀամախառն ներքին արդյունքԱնահիտ (հեքիաթ)ԷվոլյուցիաԽաչակրաց արշավանքներԾաղկազարդՆախադասության գլխավոր անդամներԿոլոռեկտալ քաղցկեղԴերենիկ ԴեմիրճյանՄեղուներՖիբրինոգենՄարքեթինգՑրված սկլերոզՀամո ՍահյանՀատկացուցիչՎարդավառՍև ծովԵռանկյունHTMLԻրաքի և Լևանտի իսլամական պետությունԱնլռելի զանգակատունԶատկի ավանդույթներՉինաստանՊապ թագավորԱնդրանիկ Օզանյան🡆 More