Բարդի: բույսերի ցեղ

Բարդի
Բարդի: բույսերի ցեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
L., 1753

Բարդի (լատին․՝ Pópulus), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ։ Հայտնի է բարդիների մոտ 100, Հայաստանում՝ 12 տեսակ՝ անտառային կամ դողդոջուն (հայտնի է նաև կաղամախի անունով), նրբագեղ, հիբրիդային կամ գորշ, արծաթափայլ կամ սպիտակատերև և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում. խոնավասեր է, աճում է գերխոնավ վայրերում, գետերի ավազաններում, առուների ափերին։

Բարդին խոշոր ծառ է, բարձրությունը՝ 40–60 մ, բնի տրամագիծը կարող է հասնել 1 մ-ի։ Սաղարթը լինում է բրգաձև, վրանաձև, ցրված, ձվաձև։ Տերևները հերթադիր են, կոթունավոր, լայն եռանկյունաձև, ձվաձև, կլորավուն։ Բարդին ծաղկում է վաղ գարնանը։ Ապրում է 100–150 տարի։ Աճում է արագ, տարեկան՝ 1–1, 5 մ։ Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն։ Եփրատյան բարդին հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Երևանի շրջակայքում և Արաքս գետի ափին։ Այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները։ Նման հետաքրքիր երևույթ քիչ բույսերի է հատուկ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Վաղ անցյալում հայոց մեջ բարդին համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների և որմնապատկերների վրա։ Հեթանոսական շրջանում (մինչև քրիստոնեության ընդունումը) գոյություն է ունեցել բարդու պաշտամունք, որը Հայաստանի առանձին վայրերում գոյատևել է մինչև XII դարը։ Հին Հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ։ Միջնադարյան մանրանկարչության մեջ նույնպես հաճախ պատկերվել է որպես Կենաց ծառ։ Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի և ուրիշների ստեղծագործություններում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բարդի: բույսերի ցեղ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 313 Բարդի: բույսերի ցեղ
Բարդի: բույսերի ցեղՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի» հոդվածին։
Բարդի: բույսերի ցեղՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանում ֆրանսիական համալսարանՎիտամին CՓոշոտումՀայկական գորգԶվարթնոցի արծիվԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵրկիրՈրդան կարմիրՀականիշԱղասի ԱյվազյանԿոտայքի մարզՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Նյարդային համակարգԳոյական անունԱլեքսանդր ՍպենդիարյանԱրմավիրԽուստուփԵվրասիաԿատուներՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկԱշոտ Բ ԵրկաթՂազարոս ԱղայանՀղիություն (մարդ)ԱծխաջուրՄիակազմ նախադասություններՄասոնականությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՂարաքիլիսայի ճակատամարտՎազգեն ՍարգսյանԱստղիկՍտորոգյալՄեսրոպ ՄաշտոցԳևորգ ՄկրտչյանՇաքարային դիաբետԼյարդԹաջ ՄահալԺողովրդավարությունԴաունի համախտանիշՄեղրՀունաստանՀայոց պատմությունԿիրանց (Տավուշի մարզ)ՏուբերկուլոզԿապ (խոսքի մաս)ԿաթնասուններՁգողականությունՔութեշԳյումրիՍելեկցիաԹուրքիաՀեշտոցԱրտակ ՄախսուդյանՃապոնիաԹորոս ՌոսլինՏերունական աղոթքԼյարդի ցիռոզԿարեն ԴեմիրճյանԵրկկենցաղներՏնտեսագիտությունՀայկական ԽՍՀ շրջաններՍիրտ-անոթային հիվանդությունՀայաստանի Կարմիր գիրքՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱրտաշեսյանների թագավորությունԱդոլֆ ՀիտլերԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀայաստանի զինված ուժերՀարավային ԿորեաԴավիթ ԲեկԱրշակունիների թագավորությունԽատուտիկ սովորականԹուղթ (նյութ)Մինաս ԱվետիսյանԹթվածինԴեղանյութերՀանգ🡆 More