Աղվեսներ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Աղվեսներ
Աղվեսներ
Աղվեսի ենթատեսակներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Լատիներեն անվանում
Vulpes
Frisch, 1775
Տեսակներ

Աղվեսներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180603
NCBI 9625

Աղվեսներ, շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։

Հայաստանի բոլոր մարզերում տարածված է սովորական աղվեսը, որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։Աղվեսների խմբին անվանում են ճահուկ։

Արտաքին կառուցվածք

Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով և խիտ պոչով։

Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։

Աղվեսներ 
Մայր աղվեսը ձագի հետ

Ընդհանուր տեղեկություններ

Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով` կարողանում է գտնել նրանց։

Տարածվածություն

Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։ Աղվեսը տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից։ Հայտնի է 9 տեսակ, Հայաստանում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։

Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ Հայաստանում նման տնտեսություն կա Լոռու մարզում։

Սնունդ

Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։ Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։

Աղվեսներ 
Ֆենեկ աղվեսը

Բազմացում

Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 52-56 օր։ Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն։ Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ։ 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել բնում։

Աղվեսներ  Ընթերցե՛ք «աղվես» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Աղվեսներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսներ» հոդվածին։
Աղվեսներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 265 Աղվեսներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Աղվեսներ 

Tags:

Աղվեսներ Արտաքին կառուցվածքԱղվեսներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արման ԾառուկյանՎանաձորՀայոց ցեղասպանությունԿարմրուկԴավիթ ԱնհաղթՎիքիպահեստԿանաչ Ժամ եկեղեցիՂազարոս ԱղայանԱլպիական մանուշակ (պատմվածք)Հակոբ ՊարոնյանԱռողջ ապրելակերպԱռյուծՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀամացանցՎիտամին B12 անբավարարությունՀայոց ցեղասպանության ճանաչումԱգաթանգեղոսՀեպատիտ CՍասնա ծռերԲրազիլիաԽտությունԷլեկտրոլիզԿապանՉղջիկներՍելջուկ-թյուրքերի արշավանքները ՀայաստանՀովհաննես ԱյվազովսկիՍայաթ-ՆովաՈւրբաթագիրքՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԱրագածԱշոտ Բ ԵրկաթՄեքսիկաԼեոնիդ ԵնգիբարյանՎանի թագավորությունՎարդան Ղուկասյան (Դոգ)Ազատի ջրամբարԼիտրԹատրոնԹամարա ՊետրոսյանՂազար ՓարպեցիԱվտոմեքենաԳառնու հեթանոսական տաճարՀենրիխ ՄխիթարյանՎոլեյբոլՆապոլեոն ԲոնապարտՓիլիսոփայությունԱծական անունՀին ՀունաստանԱրցախի ՀանրապետությունՄարտիրոս ՍարյանՍիֆիլիսԲացառական հոլովԽառնուրդներՄթնոլորտի աղտոտումԱրմավիրԺենգյալով հացՌուս-թուրքական պատերազմ (1877-1878)ԿոչականԵՉինական մեծ պարիսպՀաղթանակի օրՄագաղաթCorelDrawԱշոտ Ա ՄեծԱվստրիաՋրածինԲրոնխիալ ասթմաԱրագիլներՎերք Հայաստանի (վեպ)Սեռական հարաբերությունԼիլիթ ՀովհաննիսյանՄոմիկԳևորգ ԷմինՓորլուծությունՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵղիշե Չարենց🡆 More