Աղվաներեն (ինքնանվանումը անհայտ է), Աղվանքի լեզուն։ Տարածված էր մինչև 12-13-րդ դարերը Կուրի ձախ ափին (Արևելյան Վրաստան, Հարավային Դաղստան և որոշ այլ շրջաններ)։ Ենթադրվում է, որ պատկանել է կովկասյան լեզվաընտանիքին։
Աղվաներեն | |
---|---|
Տեսակ | լեզու և հին լեզու |
Ենթադաս | սամուր |
Երկրներ | Աղվանք |
Պաշտոնական կարգավիճակ | Աղվանք |
Ռեյտինգ | 13-րդ դարից մեռյալ, հնարավոր է որ ուդիներենի հին տեսակն է |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան ընտանիք
|
Գրերի համակարգ | Աղվաներեն այբուբեն |
IETF | xag |
ԳՕՍՏ 7.75–97 | — |
ISO 639-1 | — |
ISO 639-2 | — |
ISO 639-3 | — |
Սովորաբար համարում է որպես ուտիերենի նախկին տարբերակ։ Հնչակարգային համակարգը ենթադրաբար նման է եղել այժմյան ուտիերենին։
Օգտագործվում էր աղվանական գիրը։ Հայտնի են 5-9-րդ դարերի արձանագրություններ հայկական աղբյուրներում և 2 կրկնագիր մագաղաթ, ենթադրաբար, 8-րդ դարի, որոնք գտել է Զազա Ալեքսիձեն Սինայի վանքում։ Դրանք հաստատում են, որ աղվաներենը ուտիերենի հին տարբերակն է։
Ներկայումս կարծիքներ կան այն մասին, որ աղվանները այսպես կոչված նախաալանական ցեղեր էին (հին հայկական աղբյուրներում՝ առավեղյան ցեղեր) և նրանց լեզուն առավել մոտ է եղել Հյուսիս Իրանական լեզուներին։
Աղվաներենը ներմուծված է Յունիքոդում։
Ընթերցե՛ք «աղվաներեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 262)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Աղվաներեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.