Ալբանական Խոհանոց

Ալբանական խոհանոցը, ինչպես միջերկրական և բալկանյան շատ երկրների խոհանոցներ, իր երկրի պատմության մեծ ազդեցությունն է կրում իր վրա։ Տարբեր ժամանակահատվածներում այն տարածքը, որը զբաղեցնում է ժամանակակից Ալբանիան, համարվում էր կամ զբաղեցված էր Հունաստանի, Սերբիայի, Իտալիայի և Թուրքիայի կողմից։ Այդ բոլոր ազգերը թողել են իրենց հետքը ալբանական խոհանոցի վրա։

Ալբանական խոհանոցին բնորոշ են սև պղպեղի նման համեմունքները և միջերկրածովյան բույսերը, ինչպիսիք են խնկածաղիկը, դաղձը, ռեհանը, ծիթրոնը միս և ձուկ պատրաստելու համար, ինչպես նաև չիլի պղպեղը և սխտորը։ Բանջարեղենը օգտագործվում է գրեթե բոլոր կերակուրներում։

Ալբանական խոհանոցի հիմնական ուտելիքը լանչն է, որը սովորաբար բաղկացած է լինում շոգեխաշած մսից, հիմնական կերակուրը դանդաղորեն եփված միսն է՝ տարատեսակ բանջարեղենով և աղցանը՝ պատրաստված թարմ բանջարեղենից, ինչպիսիք են լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը և ձիթապտուղը։ Աղցանը համեմվում է աղով, ձիթապտղի յուղով, քացախով կամ լիմոնի հյութով։

Ավելի բարձր բնակավայրերում տարածված են շխեցված միսը և թթուն։ Կենդանիների օրգանները նույնպես օգտագործվում են կերակուրների մեջ, ինչպիսիք են փորոտիքը և գլխի տարբեր հատվածներ, որոնք համադամ կերակուրներ են։ Կաթնամթերքը խոհանոցի անբաժանելի մասն է, որը հաճախ համադրվում է հացի և ալկոհոլային խմիչքների հետ։ Ծովային կերակուրը նույնպես ընդհանուր են մերձափնյա քաղաքներում, ինչպիսիք են Դուրրեսը, Շկոդերը, Լեժան, Սարանդան։

Նախուտեստներ

  • Ցորենի հացը և եգիպտացորենի հացը մշտական են ալբանական սեղանին։ Ուստի «գնալ ճաշելու» (ալբ․՝ për të ngrënë bukë) արտահայտությունը կարող է բառացիորեն թարգմանվել «գնալ հաց ուտելու»։
  • Հավի լյարդ
  • Սմբուկից խորտիկներ
  • Տոլմա
  • Լցոնած պղպեղներ
  • Թթու կաղամբ
  • Տապակված սարդելատներ լիմոնով
  • Ալբանական ապուրներ, որոնք ներառում են խոզապուխտ, սալյամի և ֆետտա պանիր՝ աղացած պղպեղով և/կամ ձիթապտղի յուղի մեջ մարինացված կանաչ ձիթապտուղներով՝ սխտորի ու սոխի հետ մատուցվող։

Աղցաններ

Ալբանական Խոհանոց 
Չորացված հացով աղցան
  • Լոլիկով ալբանական աղցան
  • Չորացված հացով ալբանական աղցան
  • Լոբով աղցան
  • Դդմիկով աղցան
  • Տոմատով կամ պղպեղով աղցան

Ապուրներ

Ալբանական Խոհանոց 
Տարատոր

Ձուկ

  • Փռի մեջ տապակված կարմրախայտ՝ սխտորով և լոլիկներով
  • Թխված կարպ, արքայաձուկ կամ օձաձուկ՝ ձիթապտղի յուղով և սխտորով։

Միս

Ալբանական Խոհանոց 
ալբանական հասուդե
  • Գառ՝ մածունով ապուրով
  • Հորթի կամ հավի միս ընկույզով
  • Մսի տապակված կլորակներ
  • Լիմա լոբով հորթի միս
  • Paçe- Տարածված և ավանդաբար օգտագործվող ուտելիք է Ալբանիայում։ Paçe-ն պատրաստվում է ոչխարի, խոզի կամ այլ կենդանու գլխից, եռացվում է, մինչև միսը հեշտորեն լուծվում է։ Այնուհետև այն շոգեխաշվում է սխտորով, սոխով, սև պղպեղով և քացախով։ Երբեմն մի փոքր ալյուր է ավելացվում զանգվածը թանձրացնելու համար։

Բանջարեղեն

Ալբանական Խոհանոց 
Տոլմա
  • Տոլմա՝ բանջարեղենով կերակուր
  • թխված պռսասոխ
  • Տիրանայի Fërgesë պղպեղներով
  • Բրնձով, մսով և բանջարեղենով պղպեղ
  • Սմբուկ պանրով

Թխվածքաբլիթներ

  • Բայրեկ՝ ալբանական թխվածքաբլիթ բանջարեղենից. այն կարող է նաև պարունակել ֆետտա պանիր, սպանախ, լոլիկ կամ միս։
  • Կանգուլուր՝ շերտավոր թխվածքաբլիթ՝ լցոնված կարագով, աղով կամ շաքարավազով
  • Բակլասարյոմ՝ Ավանդական ուտելիք՝ պատրաստվողԿոսովոյում կամ Ալբանիայում. այն շերտավոր թխվածքաբլիթ է, և նրա ներսում չկա ոչինչ, այն պատված է մածունով և սխտորով և կրկին տաքացված։
  • Ֆլիա՝ ավանդական կերակուր՝ պատրաստվող Ալբանիայում կամ Կոսովոյում

Աղանդերներ

Ամենատարածված աղանդերները Ալբանիան արտահանում է Բալկանների միջոցով։

  • Հալվա
  • Ռևանի
  • Հասուդե
  • Տամբյոլորիզ
  • Քաբունի
  • Տոլումբա
  • Գլիկո

Ըմպելիքներ

Ալբանական Խոհանոց 
Եգիպտացորենի և ցորենի հյութ

Հանքային ջուրը Ալբանիայում ոչ ալկոհոլային ամենանախընտրելի խմիչքներից մեկն է գազավորված ըմպելիքից հետո։ Թվարկված որոշ ապրանքներ տեղական են, իսկ մի մասը՝ ներկրված։

  • Գազավորված և հանքային ջրեր
  • Կաթ
  • Յոգուրտ, մածուն
  • Սարի թեյ
  • Մրգային տարատեսակ հյութեր և չոր ըմպելիքներ
  • Ալբանական կարագակաթ
  • Գարեջուր
  • Եգիպտացորենի և ցորենի հյութ
  • Ալբանական գինի

Tags:

Ալբանական Խոհանոց ՆախուտեստներԱլբանական Խոհանոց ԱղցաններԱլբանական Խոհանոց ԱպուրներԱլբանական Խոհանոց ՁուկԱլբանական Խոհանոց ՄիսԱլբանական Խոհանոց ԲանջարեղենԱլբանական Խոհանոց ԹխվածքաբլիթներԱլբանական Խոհանոց ԱղանդերներԱլբանական Խոհանոց ԸմպելիքներԱլբանական ԽոհանոցԱլբանիաԹուրքիաԻտալիաՀունաստանՍերբիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ածական անունԴիմաց (լեռնագագաթ)Յուրի ԳագարինԹրաֆիքինգՇաղկապՄիացյալ ԹագավորությունԵրևանի պետական համալսարանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎայոց ձորի մարզՕքեյՄայրցամաքԵղիշե ՉարենցՀալիձորի բերդՌոբերտ ՔոչարյանԼուսինՆոյՍարդարապատի հերոսամարտՏիգրան Պետրոսյան44-օրյա պատերազմՎերին ՈսկեպարԷրիթրոցիտների նստեցման արագությունԿենսաբանական դասակարգումՀայաստանի առաջին հանրապետությունԵրիկամԱկրոստիքոսՈւղղանկյուն եռանկյունՔառօրյա պատերազմԲնության պահպանությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱրտաշատՄկաններՄարսողական համակարգՀերպեսՀրեաներՆապոլեոն ԲոնապարտՀամո ՍահյանՀայ գրերի գյուտԴարձվածքՄիսաք ՄեծարենցՎարդավառԿարտոֆիլՀայկական ֆիլմերի ցանկՃարտարապետությունՔարահունջՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԻնդոնեզիաԴերբայԱսիաԱրյուն կղանքումԴիմակահանդես (Արամ Խաչատրյան)Հայաստանի ազգային հերոսԱպրիլի 20ԽՍՀՄ փլուզումԲագրատունիների թագավորությունԻնգա և Անուշ ԱրշակյաններԳեղարքունիքի մարզՎարդանանք (պատմավեպ)Տավուշի մարզԼոբստեր (ֆիլմ)Գլխավոր էջՎիշապաքարՄարմաշենի վանքՋիլիզաՄակրոֆագերՄոմիկՄարդու ատամԿանաչ Ժամ եկեղեցիՍերժ ՍարգսյանՋրծաղիկՀյուսիսային ԿորեաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱպրիլի 24ՖարինգիտԿատարՄարդու աչքՈսկիԱսկարիդոզԱմերիկայի Միացյալ Նահանգներ🡆 More