Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա և տարածքների օկուպացիա Ադրբեջանի կողմից, որն սկսել է 2021 թվականի մայիսի 12-ին։ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և դիրքավորվել։ Հայաստանը խնդրի լուծման հարցով ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, սակայն ՀԱՊԿ-ի դեպքում համարժեք պատասխան չի ստացել, իսկ Ռուսաստանը առաջարկել է կատարել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան
Սև լիճը, որն այս գործողության արդյունքում մասամբ օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Թվական 2021 թվականի մայիս 12- մինչև օրս
Վայր Հայաստան Սյունիքի մարզ (մասնավորապես Գորիս - Կապան ավտոճանապարհի, Սև լճի, Իշխանասարի, Ներքին Հանդ, Գորիս համայնքի Ակներ, Վերինշեն գյուղերի, Ծավ գյուղին հարող հատվածներում)
Հայաստան Գեղարքունիքի մարզ (մասնավորապես Վերին Շորժայի և Կութի հատվածներում)
Հայաստան Արարատի մարզ (մասնավորապես Երասխի հատվածում)
Հայաստան Տավուշի մարզ
Պատճառ Ադրբեջանի հողերը ազատագրելու ցանկություն.(Իրավան, Ադրբեջան)
Արդյունք Շարունակվում է
Տարածքային
փոփոխություններ
Ադրբեջանը օկուպացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի մասը՝ հայ-ադրբեջանական սահմանի հատվածում՝ ընդհանուր մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Հայաստան Նիկոլ Փաշինյան (Հայաստանի վարչապետ )

Հայաստան Վաղարշակ Հարությունյան (Հայաստանի պաշտպանության նախարար մինչև հուլիսի 20-ը)
Հայաստան Արտակ Դավթյան (ՀՀ ԳՇ պետ)
Հայաստան Արշակ Կարապետյան (Հայաստանի պաշտպանության նախարար օգոստոսի 3-ից մինչև նոյեմբերի 15-ը)
Հայաստան Սուրեն Պապիկյան (Հայաստանի պաշտպանության նախարար սկսած նոյեմբերի 15-ից)

Ադրբեջան Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով (Ադրբեջանի պաշտպանության նախարար)
Ադրբեջան Քերեմ Մուսթաֆաև (Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար)
Կողմերի ուժեր
Անհայտ Մոտ 1000 զինծառայող։
Ռազմական կորուստներ
8 զոհ։

33 վիրավոր
18 գերի
1 վնասնված ռազմական բեռնատար

2 զոհ։
5 վիրավոր
Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան
Map showing the territories of Armenia occupied by Azerbaijan, 2023

Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել Ֆրանսիան՝ հայտնելով, որ պատրաստ է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հնդկաստանը Ադրբեջանին կոչ են արել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, իսկ Ռուսաստանը կարևորել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին՝ հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։

Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման համար տեղի են ունեցել մի քանի բանակցություններ, որոնք Ադրբեջանի հետ վարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չեն տվել։

Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում զոհվել է 1 պայմանագրային զինծառայող, կան վիրավորներ։ Ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել են նաև Հայաստանի ԶՈւ 6 զինծառայողի։

Ճգնաժամը էլ ավելի սրվեց հուլիսին, երբ Հայաստան-Նախիջևան սահմանին, բախումներ տեղի ունեցան։ Այնուհետև բախումները տարածվեցին Գեղարքունիքի մարզ-Քարվաճառ շրջանում, երկու կողմից էլ զոհերի մասին տեղեկություններ ստացվեցին։

2021 թվականի նոյեմբերի 15-ին Ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածքը նաև երկրի արևելյան տեղամասերից մեկում և գրավել ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրք։

Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք ներխուժել է 4 հատվածում՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածը 2020 թվականի հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ, Վերին Շորժա, և մի շարք այլ գյուղերի ուղղությամբ 2021 թվականի մայիսին, Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ և Վերինշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատվածում, հիմնականում՝ Սև լճի տարածքը և Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը 2022 թվականի մարտին։

Նախապատմություն

Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան 
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո հակահայկականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանում։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հայտնելով, որ իրենք ետ կվերադառնան «իրենց պատմական հայրենիք»՝ Սյունիք և Սևան, որոնք ըստ նրա պատկանում են 103-ամյա Ադրբեջանի Հանրապետությանը։ 2021 թվականի ապրիլին արված հայտարարությունում Ալիևը սպառնացել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի խաղաղ ճանապարհով միջանցք տրամադրել Սյունիքի միջով Նախիջևանից դեպի Ադրբեջան, ապա նա կանի դա ուժի կիրառման միջոցով։

Դրույթներ

Համաձայն 1974 թվականի դեկտեմբերի 14-ի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ընդունած ագրեսիայի մասին N3314 բանաձևի առաջին հոդվածի՝ ագրեսիան պետության կողմից առաջինը զինված ուժի կիրառումն է, որն ուղղված է մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ։

Իրադարձություն

Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան 
Հայ-ադրբեջանական սահմանային բախումներ, 2021 թվական

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ մոտենալով Վերիշեն և Ակներ բնակավայրերին։ Ըստ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ ռազմական ներխուժումից հետո ադրբեջանցի զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշեն բնակավայրի հովիվին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույն օրը հայտնել է, որ Ադրբեջանը պարզապես փորձել է սահմանային աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզում, հայկական կողմի պատասխան միջոցառումներից հետո հետո այդ աշխատանքները դադարեցրել են, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, ադրբեջանցիները առաջ չեն եկել, նրանք պարզապես մոլորվել են։ Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ իրականում եղել է դիվերսիոն ներթափանցում, իսկ իրավիճակը գնահատել է առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական զինուժի շուրջ  250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։

Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ։

Իրավիճակի կարգավորման հարցով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար։

Մայիսի 15-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուսանկար հրապարակեց՝ գրելով, որ այդ օրը պատգամավորների և Սյունիքի մարզպետի հետ գնացել էին Սև լիճ։ Մայիսի 16-ին վերսկսել են բանակցությունները, որը կոորդինացրել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ստեղծված իրադրության մեջ փոփոխություններ չեն արձանագրվել։

Հաջորդ բանակցությունը նախատեսված էին մայիսի 19-ին, սակայն ՀՀ ՊՆ-ն այդ օրը հայտնեց, որ ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին։ Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Հայաստանի տարածքում կան մոտ 500-600 զինված ադրբեջանցիներ, իսկ իրադրությունը մնում է լարված, իսկ երեկոյան ԱԺ արտահերթ նիստում նա հայտարարեց, որ սահմանի ողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը նախորդ օրը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է գյուղի բնակիչների մի մասի, այդ թվում՝ երեխաներին տարհանումը։ Օրվա երկրորդ կեսին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ մայիսի 20-ի առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել Խոզնավար ներխուժած ադրբեջանցի զինվորականների և ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը, կան վիրավորներ։

Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի։

2021 թվականի մայիսի 28-ին՝ ԵՄ խոսնակ Փիտեր Ատանոն կոչ է արել ապաԷսկալացման և երկու կողմերին իրենց ուժերը տանել մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերին և ձեռնամուխ լինել դելիմիտացիայի և սահմանազատման շուրջ բանակցություններին, պատրաստակամություն հայտնել օգնել սահմանազատման հարցում։ ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին, ազատ արձակել պատերազմի բոլոր գերիներին, ձերբակալվածներին ու ողջունում է լարվածության նվազմանն ուղղված բոլոր ջանքերը։

Հուլիս

Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան 
Հայկական դիրքերը հյուսիսարևելյան ուղղությամբ, որոնք հարձակման են ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2021 թվականի հուլիսի 28-ին

Հուլիսի 6-ի Աղդամի շրջանի միջադեպից հետո՝ հուլիսի 7-15-ը հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև բախումներ տեղի ունեցան՝ Թովուզի, Գետաբեկի, Նախիջևանի և Շուշիի շրջաններում։ Հուլիսի 14-ին, հայկական ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որը հրահրում է բախումներ։ Նախարարությունը հավելեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, ականանետերի ու նռնակների օգտագործմամբ, որի արդյունքում զոհվել է հայկական զինվոր և վիրավորվել է Երասխի համայնքապետը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանցի զինվորական է վիրավորվել Հեյդարաբադի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում, և հավելեց, որ երկու երկրների պետական սահմանի երկայնքով լարվածության ստեղծման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Հայաստանի վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ ուշ հաղորդեց, որ հայկական զորքերը կրակ են բացել Ջերմաջուրի՝ Քարվաճառում ու Աղդամում՝ Թովուզում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հուլիսի 19-ին, հայկական կողմը հաղորդեց Երասխի մոտ տեղի ունեցած բախումների մասին։

2021 թվականի հուլիսի 22-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգեզուրի (Սյունիքի) վերաբերյալ ևս մեկ հայտարարություն է արեց, ասելով, որ դա իրենց տարածքն է։

Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Երևանում գտնվելով՝ Շառլ Միշելը վիճելի է անվանել Հայաստանին սահմանակից տարածքները։ Ճիշտն ասած, ես համաձայն չեմ այդ պնդման հետ։ Քանի որ մենք կարծում ենք, որ դա մեր տարածքներն են։ Ես կարծում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք գտնվում ենք մեր տարածքում
- Իլհամ Ալիև
Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան 

2021 թվականի հուլիսի 23-ին՝ Ադրբեջանը հայտարարեց, որ իր զինվորներից մեկը սպանվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից՝ Քարվաճառի շրջանում, հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երեք հայ զինծառայողներ վիրավորվել են, երբ ադրբեջանական զորքերը կրակ են բացել Գեղարքունիքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի վրա։

2021 թվականի հուլիսի 28-ին՝ երեք հայ զինծառայողներ սպանվեցին Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի զորքերի հետ նոր բախման արդյունքում, ևս չորսը վիրավորվեցին։ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման մեջ։ Ադրբեջանը հայտնեց փոխհրաձգության արդյունքում երկու վիրավորի մասին։

Հուլիսի 29-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերը խախտել են հրադադարը ու օգտագործելով ավտոմատներ ու նռնականետեր։ Հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը, բայց Ադրբեջանը հերքեց հրադադարի խախտումը։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց հայ զինվոր։

Հուլիսի 31-ին՝ հայկական կողմը ադրբեջանական զորքերը գնդակոծել են նյութատեխնիկական ապահովման ավտոմեքենան, որը պարենամթերք էր հասցնում Երասխում հայ զինվորականների դիրքերին։ Արդյունքում՝ ավտոմեքենան լրջորեն վնասվել է։

Օգոստոս

2021 թվականի օգոստոսի 13-ին՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդեցին սահմանային հրետանային ռմբակոծությունների մասին։ Հայկական ՊՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի հատվածում կրակ են բացելհայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, միաժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի ու Գադաբայի շրջանների ուղղությամբ։

2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ևս երկու հայ զինվոր սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Վահան Թաթոսյանը զոհվեց դիպուկահարի կրակոցից․ ժամը 09:50-ին, Երասխում, այն ժամանակ երբ Արման Հակոբյանը սպանվեց Գեղարքունիքում ժամը 18:10-ին։

2021 թվականի օգոստոսի 17-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ևս մեկ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծության արդյունքում։

2021 թվականի օգոստոսի 27-ին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Կութ գյուղը․ «Տարեցներն ու երեխաները կրակոցների ժամանակ գտնվել են բակում։ Այդ ժամանակ տանը նույնպես երեխաներ կային։ Օգոստոսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում՝ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով խաղաղ բնակչությանը», հաղորդեց Արման Թաթոյանը։

Սեպտեմբեր

2021 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ևս մեկ հայ զինծառայող սպանվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գեղամ Սահակյանը սպանվեց դիպուկահարի կրակոցից 11:10 րոպեին՝ Երասխում։

Հոկտեմբեր

2021 թվականի հոկտեմբերի 9-ին՝ հայ զինծառայող Միսակ Խաչատրյանը վիրավորվեց հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում Դա հերքեց Ադրբեջանը։

2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանցի զինվորը սպանվել է հայ դիպուկահարի կրակոցից։

2021 թվականի հոկտեմբերի 15-ին և 16-ին ադրբեջանական ուժերը գնդակոծեցին Երասխ գյուղը, որի արդյունքում հրդեհվեց գյուղացիներին պատկանող ցանկատարություններ։

Նոյեմբեր

2021 թվականի նոյեմբերի 8-ին, մեկ հայ քաղաքացի սպանվեց, ևս երեքը վիրավորվեցին ադրբեջանական զորքերի կողմից արձակված կրակի արդյունքում՝ Շուշիի շրջակայքում, ջրամատակարարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց միջադեպը և սկսել է հետաքննություն։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը թվիթերյան իր էջում դատապարտեց հայ քաղաքացիական անձի սպանությունը։

2021 թվականի նոյեմբերի 13-ին՝ միջադեպ տեղի ունեցավ Շուշիում։ Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ մի քաղաքացի պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը հաղորդում է 3 վիրավորի մասին։

2021 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ օրը ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք արևելյան տեղամասերից մեկում։ Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարության՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչի հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նույնպես դուրս են բերվել այդ մարտական դիրքերից։

2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներ են տեղի ունեցել։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է չորս հայ զինծառայողի վիրավորվելու, ավելի ուշ՝ 1 նույնականացված զոհի, 12 գերեվարվածի՝ 7 պայմանագրային, 5 ժամկետային զինծառայողների մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է իր երկու զինծառայող։

2022 թվական

Արձագանքներ

  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Հայաստան - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհանդուրժելի է որակել ադրբեջանական կողմի գործողությունները Սև լիճ տեղանքում՝ ցանկություն հայտնելով, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Ֆրանսիա - Նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ զորքերը դուրս բերել հայկական տարածքից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  ԱՄՆ.
    • Պետական դեպարտամենտը Ադրբեջանին կոչ է արել զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի հետ սահմանից։
    • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները, և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը Հայաստանի տարածքից։
    • ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Հայաստան։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Ռուսաստան.
    • Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է հարցի լուծման համար։
    • Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծել սահմանային աշխատանքների համար։
    • ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ այս իրավիճակում մեղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնհայտ միակողմանի գործողություններ է անում, այլև Հայաստանի ներկայիս իրավիճակինը։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Ադրբեջան - Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական բանակն ուղղակի զբաղեցրել է իր դիրքերը։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  ՀԱՊԿ - ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել, որ կառույցում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Չինաստան - Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանն ասել է, որ Չինաստանը հույս ունի, որ Ադրբեջանը և Հայաստանը՝ Չինաստանի բարեկամ գործընկերները, կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և համատեղ կպաշտպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան ապրել հանգստության մեջ։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Հնդկաստան - Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Հունաստան - Հունաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կարևորել է ցանկացած միակողմանի գործողություններից խուսափելը, որը կարող է խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Կանադա - Արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգությունն է հայտնել կապված Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրությունների հետ՝ կողմերին հորդորելով լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։
  • Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան  Լեհաստան - Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։

Առցանց քարտեզներ

Google Maps, Open Street Map և Յանդեքս․Քարտեզ համակարգերի քարտեզներով Սև և Ջինլի լճերի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Bing Maps քարտեզով լճերն ամբողջությամբ ՀՀ տարածքում են։

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Tags:

Ադրբեջանի Ներխուժումը Հայաստան ՆախապատմությունԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան ԴրույթներԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան ԻրադարձությունԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան ԱրձագանքներԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան Առցանց քարտեզներԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան Տես նաևԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան ՆշումներԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան ԾանոթագրություններԱդրբեջանի Ներխուժումը Հայաստան2021ԱդրբեջանԳեղարքունիքի մարզՀայաստանՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունՌուսաստանՍյունիքի մարզՍև լիճՕկուպացիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄիջատներՋերմաստիճանՍերմՊյութագորասի թեորեմՄիքայել ՆալբանդյանՀատապտուղՍեռական բազմացումԳևորգ ՉաուշԱնիՀեշտոցՎազգեն Ա ԲուխարեստցիՆշիկաբորբՀավասարասրուն սեղանՆազիկ ԱվդալյանԳրիգոր ԶոհրապԱվանդությունՄեղուներԿենդանակերպի նշաններԺոզեֆ Լուի ՊրուստՄեծ ՀայքԱլպիական մանուշակ (պատմվածք)Ալեքսանդր ՇիրվանզադեԱրտաշատԶինվորական կոչումներՍահմիՀատկացուցիչԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱնահիտ ՊարսամյանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀանրագիտարանՄաշկ (մարդ)Խոսրովի անտառ պետական արգելոցՖրանսիայի պատմությունԹաջ ՄահալԼևոն ԲԾաղկազարդԲնությունԽաչատուր ԱբովյանԱլբերտո ՄորավիաԲուրգ (երկրաչափություն)Ալցհայմերի հիվանդությունՂազարոս ԱղայանԱցտեկներԲաժանարարների աղյուսակԱլեքսանդր ՊուշկինՄթնոլորտի աղտոտումՀայերեն հայհոյախոսությունՄրջյուններԻսլամԼիբանանԵրեքնուկԲանակում (հեռուստասերիալ)ՌուսաստանԱնուղղակի խնդիրԳետԳոյական անունՊրենատալ զարգացումԱրկադի Տեր-ԹադևոսյանՕշական (գյուղ)Ուղղանկյուն եռանկյունԱպրիլի 24ԴուբայՎիքիպահեստՄուշեղ ԳալշոյանԷրիթրոցիտների նստեցման արագությունՀակահիստամինային դեղերԼեհաստանԺենգյալով հացԿորյունԴանթեական առասպելԱկրոստիքոսՎինսենթ վան ԳոգԴերանունՊարզ նախադասությունՄեր հայրենիքԲարդ նախադասությունՇիրակի մարզԵրկիր Նաիրի🡆 More