Կարաչի

Կարաչի (ուրդու՝ کراچی, Սինդհի՝ ڪراچي), քաղաք Պակիստանում, Ինդոսի դելտայի մոտ, Արաբական ծովի ափին, Սինդ պրովինցիայի վարչական կենտրոնը։ Այն նաև Պակիստանի գլխավոր նավահանգիստն ու ֆինանսական կենտրոնն է։ 18.5 միլիոն բնակչությամբ Կարաչին աշխարհի ամենախոշոր քաղաքներից է և 13-րդ ամենախոշոր քաղաքային ագլոմերացիան։

Քաղաք
Կարաչի
ուրդու՝ کراچی
անգլ.՝ Karachi
սինդհի՝ ڪراچي
Զինանշան
Կարաչի

Կարաչի
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՆազիմՖազլուր Փահման
Հիմնադրված է1729 թ.
Մակերես3530 կմ²
ԲԾՄ8 մ
Պաշտոնական լեզուՈւրդու
Խոսվող լեզուներուրդու
Բնակչություն14 910 352 մարդ (2017)
Խտություն3740,89 մարդ/կմ²
Կրոնական կազմՍուննի իսլամ
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ021
Փոստային դասիչ74000–75900
Ավտոմոբիլային կոդKA և KC
Պաշտոնական կայքkarachicity.gov.pk
Կարաչի (Պակիստան)##
Կարաչի (Պակիստան)
Կարաչի

Տրանսպորտային հանգույց է, նավահանգիստ, ունի խոշոր օդանավակայան։ Կարաչիում և նրա արվարձաններում կենտրոնացած է Պակիստանի արդյունաբերական արտադրանքի մոտ 1/2-ը։

Անվանում

Անվանումը ստացել է բելուջների կալաչի ցեղի անունից։

Պատմություն

Կարաչին առաջացել է XVIII դարի սկզբին բելուջների ձկնորսական ավանի տեղում։ 1843 թվականին զավթել են անգլիացիները և դարձրել Սինդ նահանգի վարչական կենտրոն։ XIX դարի 2-րդ կեսին դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային բազա։ 1947-1959 թվականներին եղել է Պակիստանի մայրաքաղաքը։

Քաղաքի գործարար մասում (Բանդեր-ռոդ և Մակլեոդ-ռոդ փողոցներ) հիմնականում XIX-XX դարերի կառույցներն են՝ գերագույն դատարանը, «Ինտերքոնթինենթալ» հյուրանոցը, պետական բանկը և այլն։ Բանդեր-ռոդ փողոցից հյուսիս-արևմուտք մինչև Լայարի գետը հին քաղաքն է՝ 1-2 հարկանի տներով, նեղ փողոցներով։ Համալսարանը հիմնադրվել է 1951 թվականին, գեղարվեստի կենտրոնը՝ 1960 թվականին։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 304 Կարաչի 

Tags:

Արաբական ծովԻնդոսՈւրդուՊակիստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳրականությունԿոտորակ (մաթեմատիկա)ԾխախոտՄարդուկ-Ջարդուկը (բալետ)Պյոտր ՉայկովսկիՌևմատոիդ արթրիտԲրազիլիաԿարսԶինվորական կոչումներՀողաթափիկ ինֆուզորիաԳեղարքունիքի մարզՓղերՄոնթե ՄելքոնյանՎիտամին EԱմերիկաԴավիդ ՍարնովԱմուլսարի հանքավայրԱշխարհի բնակչությունԱրցախի ՀանրապետությունԿենդանիների հատկանիշների ցանկԱֆրիկաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄշակույթԹվական անունՄովսես ԽորենացիՁվարանի կիստաՓոխաբերությունԳառնու հեթանոսական տաճարՇիկացման լամպԲասկետբոլՄեքենաշինությունԳոշավանքՍիլիցիումԱրաքսԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱնդրանիկ ՕզանյանԾիծեռնակներՍենյակային բույսերՈւղիղ խնդիրՀայաստանի զինված ուժերՍմբատ ՇահազիզՍպիտակ շնաձուկՄարսողական համակարգՆատրիումի հիդրոկարբոնատՀամաստեղություններԵնթակաՀամո ՍահյանՏողադարձՄԻԱՎՄարդու աչքՓորկապությունՎիտամին D-ի անբավարարությունՌուսաստանՄյանմաՏեղեկատվական տեխնոլոգիաներԼուսինՕրալ սեքսՊահքՀայրենԴաունի համախտանիշԱլեքսանդր ՊուշկինՇիրակի մարզԱղավնիներՔամիԽոջալուի արյունահեղությունՄակբայՓարվանա (բալլադ)Բարդ նախադասությունԲագարանԿատուներԲնությունԿոստանդնուպոլիսՀայաստանի առաջին բաժանումՍուրբ ծնունդՆար-ԴոսՀայաստանի առաջին հանրապետությունՀայեր🡆 More