Կալցիում: քիմիական միացություն

Կալցիում (լատին․՝ Calcium), պարբերական համակարգի երկրորդ խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Ca և ատոմային համարը՝ 20։ Այն գտնվում է պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբում։ Ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն 2 էլեկտրոն ns2 վիճակում։ Ամենաշատ տարածված մետաղներից է, կազմում է երկրակեղևի 3%-ը։

20 Կալիում

Կալցիում Սկանդիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
20Fe
Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում
Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում
Պարզ նյութի արտաքին տեսք
Կալցիումը փորձանոթում
Չափավոր ծանր, արծաթասպիտակավուն մետաղ
Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԿալցիում /Calcium (Ca), Fe, 20
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
40,078(4) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ar] 4s2
Ատոմի շառավիղ197 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ174 պմ
Իոնի շառավիղ(+2e) 99 պմ
Էլեկտրաբացասականություն1,00 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ−2,76 В
Օքսիդացման աստիճաններ2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 589,4 (6,11) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան9,20 Կ
Եռման ջերմաստիճան1757 Կ
Մոլային ծավալ29,9 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ5,580
Դեբայի ջերմաստիճան230 Կ
CAS համարCAS գրանցման համար?
20
Կալցիում
40,078
4s2

Ունի 6 կայուն իզոտոպ՝ 40Ca (96, 97 %), 42Ca, 43Ca, 44Ca, 46Ca և 48Ca: Կալցիումի միացություններից կրաքարը, մարմարը, գիպսը, ինչպես նաև կրաքարի այրման վերջնանյութ կիրը դեռևս հնագույն ժամանակներում կիրառվել են որպես շինանյութ։

Պատմություն և անվան ծագում

Քիմիական տարրի անվանումը ծագել է լատին․՝ calx բառից (սեռական հոլով calcis) - «կիր», «փափուկ քար»։ Տարրը հայտնաբերել է անգլիացի քիմիկոս Հումֆրի Դեյվը 1808 թվականին, կալցիումը մետաղական էլեկտրոլիզի ենթարկելով։

Մինչև 18-րդ դարը քիմիկոսները կիրը համարում էին պարզ նյութ։ 1789 թվականին Ա. Լավուազիեն հաստատեց, որ կիրը բարդ նյութ է, 1808 թվականին Հ. Դևին խոնավ հանգած կրի և սնդիկի օքսիդի խառնուրդը սնդիկի էլեկտրոդով էլեկտրոլիզի ենթարկելիս ստացավ կալցիումի ամալգամը, որից սնդիկը հեռացնելիս անջատեց մետաղ և անվանեց «կալցիում» (լատին․՝ calx, calcis - կիր)։

Կալցիումի միացություններն են՝ կիր, մարմար, գիպս, որոնք օգտագործում էին շինարարական աշխատանքներում, արդեն հազարավոր տարիներ։

Բնության մեջ

Բնության մեջ զգալի քանակներով հանդիպում է կալցիումի ֆոսֆատը՝ Ca2(PO4)2, որից ստանում են սպիտակ ֆոսֆոր, ֆոսֆորական թթու և ֆոսֆորական պարարտանյութեր։

Իզոտոպներ

Բնության մեջ հայտնի են կալցիումի 6 իզոտոպներ. 40Ca, 42Ca, 43Ca, 44Ca, 46Ca և 48Ca, որոնցից առավել շատ տարածված է 40Ca, կազմում է 96,97 %։ Կալցիումի միջուկը պարունակում է կախարդական թվով պրոտոններ {{{1}}}: 40
20
Ca20
և 48
20
Ca28
իզոտոպները բնության մեջ ունեն կախարդական ուժ։

Ստացում

Կալցիումը ստանում են էլեկտրոլիզի ենթարկելով քլորիդի հալույթը։ Վերջինս ջերմաստիճանը իջեցնելու նպատակով ավելացնում են CaF2, ինչպես նաև ալյումինի և կալցիումի օքսիդի փոխազդեցությունից, 1170-1200 °C-ում։

      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Ֆիզիկական հատկություններ

Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Կալցիումը սպիտակ արծաթափայլ, փափուկ մետաղ է։ Հայտնի է ալոտրոպիկ երկու ձևափոխությամբ։ α-ձևի խտությունը 1540 կգ/մ3 է (20 °C-ում)։ 464 °C-ից բարձր կայուն է β-ձևը, հալման ջերմաստիճանը՝ 851 °C: Բարձր մաքրության կալցիումը պլաստիկ է, լավ մամլվում է, գլոցվում և հեշտությամբ մշակվում կտրումով։

Քիմիապես շատ ակտիվ է, միացություններում՝ երկարժեք։ Սովորական ջերմաստիճանում կալցիումը հեշտությամբ փոխազդում է օդի թթվածնի և խոնավության հետ, դրա համար էլ այն պահում են փակ, հերմետիկ անոթներում կամ հանքային յուղի մեջ։

Քիմիական հատկություններ

Օդում կամ թթվածնի միջավայրում տաքացնելիս կալցիումը բոցավառվում է՝ առաջացնելով հիմնական օքսիդը՝ CaO:

      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Հայտնի են նաև կալցիումի գերօքսիդները՝ CaO2 և CaC4։ Սառը ջրի հետ կալցիումը սկզբում փոխազդում է արագ, հետո փոխազդեցությունը դանդաղում է՝ Ca(OH)2 թաղանթի առաջացման պատճառով։

      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Եռանդուն փոխազդում է տաք ջրի և թթուների հետ՝ անջատելով ջրածին (բացի խիտ HNO3-ից)։ Ֆտորի հետ փոխազդում է սառը պայմաններում, իսկ քլորի և բրոմի հետ՝ 400 °C-ից բարձր՝ առաջացնելով համապատասխանաբար կալցիումի ֆտորիդ (CaF2), կալցիումի քլորիդ (CaCl2) և կալցիումի բրոմիդ (CaBr2

      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Ծծմբի հետ տաքացնելիս կալցիումը առաջացնում է սուլֆիդ՝ CaS, որը, միացնելով ծծումբ, տալիս է բազմասոււֆիդներ (CaS2, CaS4 և այլն)։ Չոր ջրածնի հետ փոխազդում է 300-400 °C-ում՝ առաջացնելով հիդրիդ՝ CaH2։

      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

500 °C-ում կալցիումը և ագուռը տալիս են Ca3N2 նիտրիդը։ Սառը պայմաններում ամոնիակի հետ կալցիումը առաջացնում է Ca[NH3]4 կոմպլեքս միացությունը։ Օդի բացակայությամբ տաքացնելիս ածխածնի, սիլիցիումի և ֆոսֆորի հետ կալցիումը առաջացնում է, համապատասխանաբար, կարբիդ (CaC2), սիլիցիդներ (Ca2Si, CaSi, CaSi2) և ֆոսֆիդ (Ca3P2

      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Միջմետաղական միացություններ է առաջացնում Al-ի, Ag-ի, Au-ի, Cu-ի և այլ մետաղների հետ։ Արտադրության մեջ կալցիումը ստացվում է երկու եղանակով.

  • CaO-ի և փոշիացրած Al-ի խառնուրդը 1200 °C-ում, 0,01-0,02 մմ սնդ. ս. ճնշման տակ տաքացնելիս.
      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
  • CaCu-ի և KCl-ի հալույթը հեղուկ պղնձա-կալցիումական կաթոդով էլեկտրոլիզի ենթարկելիս ստանում են Cu-Ca (65% Ca) համաձուլվածքը, որից կալցիումը անջատում են՝ թորելով 950-1000 °C-ում, 0,01-0,001 մմ սնդ. ս. ճնշման տակ։ Մաքուր կալցիումը կիրառվում է Ս, Th, Cr, V, Zr, Cs, Rb և մի քանի հազվագյուտ հողային տարրեր իրենց միացություններից վերականգնելու, պողպատները, բրոնզը ն այլ համաձուլվածքներ թթվածնազրկելու, նավթամթերքներից ծծումբը հեռացնելու, օրգանական հեղուկները խոնավազրկելու, արգոնը ազոտի խառնուրդից մաքրելու, էլեկտրավակուումային սարքերում գազեր կլանելու համար։
      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
      Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Կիրառություն

Կալցիումի համաձուլվածքները մեծ կիրառություն ունեն տեխնիկայում։

Օրգանիզմում

Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 
Վիտամին D

Կալցիումը կենսածին և կենսական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ տարր է։ Գտնվում է կենդանիների և բույսերի բոլոր հյուսվածքներում։ Որոշ օրգանիզմներում Ca-ի պարունակությունը հասնում է 38 %-ի, մարդու օրգանիզմում՝ 1,4-2 %: Բույսերը Ca ստանում են հողից, կենդանիները՝ կերի և ջրի հետ։

Ca անհրաժեշտ է որոշ բջիջների կառուցվածքի ձևավորման, արտաքին բջջաթաղանթների բնականոն թափանցելիության պահպանման, ձկների և այլ կենդանիների ձվաբջիջների բեղմնավորման, մի քանի ֆերմենտների ակտիվացման համար։ Ca2+ իոններր գրգիռ են հաղորդում մկանաթելին՝ առաջացնելով կծկում, բարձրացնում լեյկոցիտների ֆագոցիտային ֆունկցիան, ակտիվացնում արյան պաշտպանական սպիտակուցների համակարգը, մասնակցում մակարդմանը։

Օրգանիզմում Ca-ի պարունակությունը կարգավորվում է հարվահանագեղձի և վահանագեղձի հորմոններով։ Ca օրգանիզմից արտաթորվում է գլխավորապես աղիքներով։ Ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակությունը խախտվելու դեպքում մատղաշ կենդանիների և երեխաների օրգանիզմում զարգանում է ռախիտ, հասուն կենդանիների օրգանիզմում՝ կմախքի կառուցվածքի և բաղադրության փոփոխություն։ Բժշկության մեջ Ca-ի պատրաստուկները կիրառվում են ալերգիական, ճառագայթային, մաշկային, օրգանիզմում Ca2+ իոնների անբավարարությունից առաջացած փայտացման, սպազմոֆիլիայի, ռախիտի և այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որպես արյունահոսությունը դադարեցնող, սրտամկանի ֆունկցիան կարգավորող, միզամուղ միջոցներ։ Վիրաբուժության մեջ գործածվում է գիպսը (CaSC4), ստամոքսահյութի բարձր թթվության դեպքում՝ կավիճը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Доронин. Н. А. Кальций, Госхимиздат, 1962. 191 стр. с илл.
  • Rebecca J. Donatelle. Health, The Basics. 6th ed. San Francisco: Pearson Education, Inc. 2005.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 184 Կալցիում: Պատմություն և անվան ծագում, Բնության մեջ, Ստացում 

Tags:

Կալցիում Պատմություն և անվան ծագումԿալցիում Բնության մեջԿալցիում ՍտացումԿալցիում Ֆիզիկական հատկություններԿալցիում Քիմիական հատկություններԿալցիում ԿիրառությունԿալցիում ՕրգանիզմումԿալցիում Տես նաևԿալցիում ԾանոթագրություններԿալցիում ԳրականությունԿալցիում Արտաքին հղումներԿալցիումԵրկրակեղևԷլեկտրոնԼատիներենՄետաղներՊարբերական համակարգՔիմիական տարր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Առաքյալը (Մուրացան)Միհրան ՊողոսյանԲրոնխիալ ասթմաԶարթի՛ր, լաօՄոմիկԳևորգ ՉաուշԴիլիջանԷկոլոգիաՄարսողական համակարգԱլգորիթմՓսորիազԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՎանի թագավորությունՀայկական ազգային հագուստ (տարազ)Հայկական անմոռուկ (խորհրդանիշ)Սննդային շղթաԱռնո ԲաբաջանյանՊարագաներՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանՀայկական մշակույթՆոյեմբերյանԱնդրանիկ ՕզանյանԱրշակ ՔոչինյանՍումգայիթի ջարդերԱլբերտ ԱյնշտայնՀայաստանի Կարմիր գիրքԱկսել ԲակունցՀայաստանի դրոշԻոսիֆ ՍտալինՖեյսբուքՋահերով երթՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԿոնՕձերԿապանՄաշկ (մարդ)Վարդան Ղուկասյան (Դոգ)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթԵրևանԽաչատուր ԱբովյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներԶապել ԵսայանՀայաստանի ազգային հերոսԱրմեն Տիգրանյան (երգահան)Մթնոլորտի աղտոտումԲաթումի պայմանագիրԵրկրապահ կամավորականների միությունՀաշվապահական հաշվեկշիռՀայաստանի զինված ուժերՄարդու առնանդամՀորոսկոպԺողովրդավարությունՕվկիանոսԹռչկանի ջրվեժԴուբայՈրոշիչՈսկիԱրարատՕքեյԹաթուլ ԿրպեյանՀոմանիշՏիգրան ՄանսուրյանՏաթևի վանքԱլեքսանդր ՊուշկինՂևոնդ ԱլիշանՈսկեպարԴիսհիդրոզՀայրենիք (հասկացություն)ԽաչքարԻնգա և Անուշ ԱրշակյաններԽոստումը (ֆիլմ, 2016)Հառիճի վանքՁեռնարկատիրությունՀամակարգիչԾաղիկՓայծաղ🡆 More