Լատվիա

Լատվիա (լատիշերեն՝ Latvija), պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն (Latvijas Republika), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Ռիգան։ Լատվիան բալթյան երկրներից մեկն է՝ Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնք համատասխանաբար սահմանակցում են հյուսիսից և հարավից։ Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին։ Երկիրը բաժանված է 4 մասերի՝ Կուրզեմե, Վիձեմե, Զեմգալե և Լատգալիա։

Latvijas Republika
Լատվիայի Հանրապետություն
Լատվիայի դրոշ
Դրոշ
Լատվիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Dievs, svētī Latviju!
Լատվիայի դիրքը
Լատվիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Ռիգա
Պետական լեզուներ լատիշերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 64,589 կմ² 
 -  Ջրային (%) 1.5
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 2,291,000 
 -  2000 մարդահամարը 2 375 000 
 -  Խտություն 36 /կմ² 
93 /մղոն²
Արժույթ եվրո (EUR)
Ժամային գոտի (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .lv
Հեռախոսային կոդ +371

Լատվիացիները խոսում են լատիշերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ։ Լատվիայի ներկայիս նախագահն է Ռայմոնդս Վեյոնիսը։

Անվանում

Անվանումը ստացել է լատիշ ժողովրդի (latviesti) ինքնանվանումից, որն առաջացել է հին լատիշական լատգալներ (լատիշ․՝ latgali) ցեղի անունից։

Պատմություն

Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ՝ բալթիկ ցեղերի կողմից։ Այդ ցեղերը գլխավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։

Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին։ Դա պատճառ է հանդիսանում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը, և մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։ Լատվիան ի վերջո դառնում է անկախ 1918 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական կարմիր բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին բարձր թվով լատվիացիների աքսորում Սիբիր և այլ տեղեր՝ հեռու իրենց հայրենիքից։ Հետո երկիր է մտնում Նացիստական Գերմանիան և զանգվածային սպանդի ենթարկում Լատվիայում բնակվող հրեաներին։ Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը։ Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախությունը 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։

Արտաքին քաղաքականություն

1991 թվականի օգոստոսի 24-ին ՌԽՖՍՀ-ը ընդունեց Լատվիայի Հանրապետության անկախությունը, իսկ հոկտեմբերի 4-ին Լատվիան և Ռուսաստանը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ 1991 թվականի սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ-ը ճանաչեց Լատվիայի անկախությունը։

Լատվիան հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր 1991 թվականի սեպտեմբերի 17-ից սկսած։ Այն նաև հանդիսանում է ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԱՄՀ, ԱՀԿ,, Եվրոպայի խորհրդի և Բալթիկ ծովի պետությունների խորհրդի անդամ։ 1921-1940 թվականներին եղել է Ազգերի Լիգայի անդամ։

Լատվիան հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 160 երկրների հետ և ունի դեսպանատներ 35 երկրում։ 37 պետություն ունի դեսպանատում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 22-ին։

2011 թվականի նոյեմբերի 24-ին Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս։ 2012 թվականի մարտի 23-ին Արա Այվազյանը նշանակվել է Լատվիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ ք. Վիլնյուս)։

2013 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Լատվիան իր արտաքին քաղաքականության մեջ առավել կենտրոնացած է Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա։ 2004 թվականի մարտի 29-ին այն անդամակցել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն տարվա մայիսի 1-ին դարձել է Եվրամիության անդամ։

2005 թվականի մայիսին և 2006 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի վեհաժողովների շրջանակներում Լատվիա է այցելել ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշը։

16 տարվա ընթացքում առաջին անգամ կայացել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի այցը Ռուսաստան 2010 թվականի դեկտեմբերի 19-22-ը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լատվիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 498 Լատվիա 

Tags:

Լատվիա ԱնվանումԼատվիա ՊատմությունԼատվիա Արտաքին քաղաքականությունԼատվիա ԾանոթագրություններԼատվիա Արտաքին հղումներԼատվիաԲալթյան երկրներԲելառուսԶեմգալեԷստոնիաԼատգալիաԼատիշերենԼիտվաԿուրզեմեՀյուսիսային ԵվրոպաՌիգաՌուսաստանՎիձեմե

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի պետական խորհրդանիշներԳառնու հեթանոսական տաճարՈւիլյամ ՇեքսպիրՀամացանցԿոնՍիրտ-անոթային հիվանդությունՆշիկաբորբԲրոնխիալ ասթմաՍինգապուրՄետաղԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՀայաստանի ՍահմանադրությունԱնգլերենԳրիգոր ՆարեկացիԻնտերնացիոնալեՎերին ՈսկեպարԿոկորդաբորբՔարերի սիմֆոնիաՀավերժության հայկական նշանԺամանակի պարագաԼեհաստանԼեռնային ՂարաբաղՔաղաքակրթությունԶոլի ԱդոկՀանրապետության օրԽատուտիկՆորավանքՋրհեղեղՎիլհելմ ՍտեյնիցԷրիթրոցիտներԿանադաԼյարդի հիվանդություններՄեծ ՄհերՀենրիխ ՄխիթարյանԳերմանիաՆավթՍամուրայՍասնա ծռերՄագնեզիումԱրյան ընդհանուր հետազոտությունԴվինԵրեխայի իրավունքներԱրշիլ ԳորկիՀին ՀռոմՄիխայիլ ԻվանովԱրմավիրԶվարթնոցի տաճարԵրիկամաքարային հիվանդությունՄիակազմ նախադասություններՄայրցամաքԵրկրաշարժՄիզուղիների ինֆեկցիաներԿարո ՓայլանԱնասնապահությունԱստվածաշունչՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԱրեգակԽոր ՎիրապՀայկական բանակ (1918-1920)Հայերենի այբուբենՀրանտ ՄաթևոսյանԿրծքավանդակի ցավՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՑրված սկլերոզՄիացյալ ԹագավորությունԴավիթ ԱնհաղթՄխիթար ԳոշԵրիկամԿենսաբանական դասակարգումՀայաստանի տնտեսությունԿարմիր գիրքԳարեգին ԲԱբել Աբելյան🡆 More