Էթիլ Սպիրտ: քիմիական միացություն

Էթիլսպիրտ (էթիլ սպիրտ, գինու սպիրտ, էթանոլ), միատոմ սպիրտ է, քիմիական բանաձևն է C 2 H 5 O H H_OH} : Ստանդարտ պայմաններում այն թափանցիկ հեղուկ է, այրվում է, ունի բնորոշ սուր հոտ։ Այն հանդիսանում է ոչ դիպոլային միացությունների լուծիչ, օգտագործվում է որպես ախտահանող միջոց։

Էթիլ սպիրտ
Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն
Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն
Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԷթանոլ
Ավանդական անվանումԷթիլսպիրտ
Քիմիական բանաձևC₂H₆O
Ռացիոնալ բանաձև
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակհեղուկ
Մոլային զանգված7,6E−26 կիլոգրամ գ/մոլ
Խտություն790 ± 0 կգ/մ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա10,47 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան−173 ± 1 ℉, −114 °C և −114,1 °C °C
Եռման ջերմաստիճան173 ± 1 ℉, 79 °C և 78,29 °C °C
Այրման ջերմաստիճան55 ± 1 ℉ և 12 °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան363 °C
Եռյակ կետ-114, 3 °C
Կրիտիկական ճնշում+241 °C, 63 բար մթն.
Մոլյար ջերմատարողություն1,197 Ջ/(մոլ•Կ)
Գոյացան էնթալպիա−234, 8 կՋ/մոլ
Գոլորշու ճնշում44 ± 1 mm Hg և 58 hectopascal
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջր-ումանսահմանափակ գ/100 մլ
pKa16 ± 0,01
Բեկման ցուցիչ1,3611
Կառուցվածք
Բյուրեղային կառուցվածքՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Դիպոլ մոմենտ(գազ) 1.69
Դասակարգում
CAS համար64-17-5
PubChem702
EINECS համար200-578-6
SMILESCCO
ЕС200-578-6
RTECSKQ6300000
ChEBI682
IDLH6237 ± 1 mg/m³
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստուգաբանություն

Էթանոլ (Ethanol) համակարգված անունը սահմանվել է Միջազգային Միության տեսական և կիրառական քիմիայի (IUPAC) կողմից մոլեկուլի համար, որը կազմված է երկու ատոմ ածխածնից (նախածանց eth) որոնք կապված են մեկ դոմենով (կապով) (վերջածանց «- ane») և կից OH խմբով ( վերջածանց «ol»):

Էթիլ (ethyl) նախածանցը ստեղծվել է 1834 թվականին գերմանացի քիմիկոս Ջասթուս Լիբիգը։ Էթիլը (ethyl) գալիս է ֆրանսիական ether բառից (ցանկացած նյութ, որը գոլորշիանում կամ սուբլիմացվում է նորմալ սենյակային ջերմաստիճանում)։

Էթանոլ անունը հաստատվել է Ժնևում 1892 թվականին քիմիական անվանացանկի միջազգային գիտաժողովի ընթացքում։ Սպիրտի սիստեմատիկ օգտագործումը քիմիայում սկսվել է 1850 թվականից։

Քիմիական բանաձև

Էթանոլը երկու ածխածին պարունակող սպիրտ է։ Դրա մեկ այլ մոլեկուլային բանաձևն է CH3CH2OH է։ Այլընտրանքային նշում է CH3-CH2- OH, որը ցույց է տալիս, որ ածխածնի մի մեթիլ խմբի (CH3-) կցվում է ածխածնի մի մեթիլ խմբի (- CH2 -), որը կցվում է թթվածնի մի հիդրոքսիլ խմբի (-OH )։ Դա դիմեթիլ էթիլի իզոմեր է. Էթանոլը երբեմն կրճատ գործածվում է որպես էթ OH, օգտագործելով ընդհանուր օրգանական քիմիայի նշումները էթիլային խումբը ԷԹ-ի հետ ներկայացնելու համար ( C2H5 ):

Արտադրություն

Էթանոլը արտադրվում է և նավթաքիմիական (սինթետիկ)(Էթիլենի հիդրատացմամբ) և կենսաբանական գործընթացների (մանրէաբանություն)(ֆերմենտացնելով շաքարը խմորիչի հետ) միջոցով։

Ստացում

Էթանոլի ստացման համար գործում է հիմնականում երկու միջոց, միկրոկենսաբանական (սպիրտային խմորում) և սինթետի կ(էթիլենի հիդրատացիա)։

Խմորում

Խմորումը միջոցով էթանոլի ստացումը հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Մթերքների սպիրտային խմորումից, որոնք պարունակում են ածխաջրեր (օրինակ խաղող, տարբեր պտուղներ և այլն)։ Սպիրտային խմորումը բավական բարդ երևույթ է, բայց այն կարելի է ներկայացնել հետևյա ռեակցիայով։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Այս ռեակցիայի արդյունքում էթանոլի ելքը կազմում է մոտ 15%։ Շատ հաճախ էթանոլ ստանալու պրոցեսը արագացնելու համար օգտագործում են դրոժասնկերի շտամբներ։ Այս եղանակով ստացված էթանոլը հարկավոր է վերամշակել և մեծացնել էթանոլի պարունակությունը խառնուրդում։

Հիդրոլիզային արտադրություն

Աշխարհում բավական շատ էթանոլ են ստանում ցելյուլոզա պարունակող հումքից (օրինակ բնափայտ), որը նախօրոք ենթարկում են հիդրոլիզի։ Այդ ընթացքում առաջացած հեքսոզի և պենտոզի խառնուրդը ենթարկվում է հիդրոլիզի։

Էթիլենի հիդրատացում

Արդյունաբերության մեջ էթանոլի ստացման ամենակիրառելի եղանակը էթիլենի հիդրատացումն է։ Հիդրատացումը կարելի է կատարել երկու եղանակով։

  • Ուղիղ հիդրատացում, 300 °C ջերմաստիճանում, 7 ՄՊասկալ ճնշման և կատալիզատորի առկայության պայմաններում։

Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

  • Միջանկյալ եթերի փուլում, ծծմբական թթվի առկայությամբ, 80-90 °C ջերմաստիճանում, 3, 5 ՄՊասկալ ճնշման պայմաններում, հաջորդող հիդրոլիզով էթանոլի ստացում։

Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Էթանոլի մաքրում

Խմորման կամ հիդրատացման միջոցով ստացված էթանոլը իրենից ներկայացնում է ջրի, սպիրտի և այլ բաղադրիչների խառնուրդ։ Նրա արդյունաբերական, կենցաղային և այլ կարգի օգտագործման համար անհրաժեշտ է այն ենթարկել մաքրման։ Թորման հետևանքով ստացված էթիլ սպիրտում էթանոլը կազմում է 95, 6%, 4, 4%-ը ջուրն է։

Բացարձակ ալկոհոլ

Բացարձակ ալկոհոլի - էթիլսպիրտ, գրեթե ջուր չի պարունակում. Այն եռում է 78, 39 °C ջերմաստիճանի դեպքում, իսկ ռեկտիֆիկացված սպիրտը՝ պարունակող ոչ պակաս, քան 4.43 % ջուր եռում է 78, 15 °C. Ստանում են ջրային սպիրտի թորմամբ, որը պարունակում է բենզոլ։ Ստանում են նաև այլ տարբերակներով, օրինակ, ալկոհոը մշակում են նյութերով, որոնք արձագանքում են ջրով կամ կլանում են ջուրը, ինչպիսիք չհանգած CaO-ն է կամ պղնձի սուլֆատը CuSO4:

Էթիլենի հիդրատացմամբ սինթետիկ սպիրտի ստացում Սինթետիկ սպիրտը ստացվում է գազային էթիլենի անմիջական հիդրատացմամբ։ Էթիլենն էժան հումք է և մեծ քանակներով առաջաբում է նավթի կրեկինգից.

CH2= CH2(գ) + H2O (գ) → C2H5OH(գ) ΔH < 0

Ռեակցիան իրականանում է 300°С ջերմաստիճանում 7-8 ՄՊա ճնշման տակ՝ ելքը մեծացնելու համար, քանի որ ռեակցիան ընթանում է ծավալի կրճատումով։ Որպես կատլիզատոր օգտագործվում է օրթոֆոսֆորական թթու (H3PO4), որով պատում են հախճապակե մանր խողովակները, որոնք տեղադրում են հպումային սարքի մեջ։

Էթանոլի ստացումը փայտանյութից

Արտադրության հիմքում ընկած են բջջանյութի թթվային հիդրոլիզը (I փուլ) և գոյացող գլյուկոզի սպիրտային խմորումը (II փուլ)։ Փայտից գլյուկոզի ստացումն իրականացնում են 1, 2 ՄՊա (12 մթն) ճնշման տակ 180 °C ջերմաստիճանում։ Փայտաթեփով բեռնում են հիդրոլիզարար կոչվող սարքը, որտեղ ավելացնում են նաև ծծմբական թթվի 0, 5 %–անոց լուծույթ։ Հիդրոլիզի արգասիքներով ջրային լուծույթը տեղափոխում են չեզոքարարի մեջ, որում օգտագործվում է կրակաթ։ Ծծմբական թթուն փոխարկվում է կալցիումի սուլֆատի և նստվածքի ձևով հեռացվում պարզարանում.

(C6H10O5)n + nH2O → nC6H12O6

C6H12O6 → 2C2H5OH + 2CO2

Նստվածքից ազատված և սարքում սառեցված լուծույթն անցնում է խմորման գուռ, առաջանում է էթիլսպիրտ։ Զատիչում անջատված սպիրտն ուղարկվում է թորման արտադրամաս։ Այս եղանակով ստացված սպիրտը կոչվում է հիդրոլիզային։ Հարկ է իմանալ, որ սինթետիկ և հիդրոլիզային սպիրտները կիրառելի են միայն տեխնիկական նպատակների համար, և չի կարելի օգտագործել ալկոհոլային խմիչքների արտադրությունում, քանի որ պարունակում են առողջության համար վնասակար նյութեր։

Հատկություններ

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում էթանոլը իրենից ներկայացնում է անգույն, ցնդող, բնորոշ հոտով, այրող համով հեղուկ։ Էթանոլը ջրից թեթև է։ Հանդիսանում է լավ լուծիչ օրգանական նյութերի համար։

Էթանոլի ֆիզիկական հատկությունները
Մոլեկուլային զանգված 46, 069 զանգվածի ատոմային միավոր(զ․ա․մ․)
Հալման ջերմաստիճան −114, 15 °C
Եռման ջերմաստիճան 78, 39 °C
Կրիտիկական կետ 241 °C ( 6, 3 ՄՊասկալ ճնշման պայմաններում)
Լուծելիություն Լուծվում է բենզոլում, ջրում, գլիցերինում, դիէթիլեթերում, ացետոնում, մեթանոլում, քացախաթթվում, քլորոֆորմում
Բեկման ցուցիչ 1, 3611

(բեկման ջերմաստիճանային գործակից 4, 0×10−4, ճշմարիտ է հետևյալ ջերմաստիճաններում 10-30 °C)

Առաջացման էնթալպիա ΔH −234, 8 կՋոուլ/մոլ (գ) ( 298 Կ-ում)
Առաջացման էնթրոպիա S 281, 38 Ջոուլ/մոլ·Կ (գ) ( 298 Կ-ում)
Ստանդարտ մոլային ջերմունակություն Cp 1, 197 Ջոուլ/մոլ·Կ (գ) (298 Կ-ում)
Լուծման էնթալպիա ΔHլուծ 4, 81 կՋոուլ/մոլ
Եռման էնթալպիա ΔHեռ 839, 3 կՋոուլ/մոլ

Քիմիական հատկություններ

Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
Էթանոլի մոլեկուլի եռաչափ պատկերի անիմացիա

Միատոմ սպիրտների տիպիկ ներկայացուցիչ է։ Այրվում է։ Հեշտ բռնկվում է։ Բավարար օդի պայմաններում այրվում է երկնագույն բոցով։ Այրման արդյունքում առաջանում են ածխածնի քառավալենտ օքսիդ և ջուր։

    Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Այս ռեակցիան ավելի բուռն է ընթանում մաքուր թթվածնի միջավայրում։ Անհրաժեշտ պայմաններում(ջերմաստիճան, ճնշում, կատալիզատոր) կարելի է վերահսկել օքսիդացումը(ինչպես թթվածնով, այնպես էլ այլ օքսիդիչներով) մինչև քացախալդեհիդ, քացախաթթու և այլ միացություններ։ Օրինակ՝

    Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Ցուցաբերում է թույլ թթվային հատկություններ, փոխազդում է ալկալիական մետաղների, ալյումինի, մագնեզիումի և նրանց հիդրիդների հետ։ Ռեակցիայի արդյունքում առաջանում է համապատասխան մետաղի էթիլատը(աղանման միացություն) և անջատվում է ջրածին։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Փոխազդում է կարբոնաթթուների և մի շարք անօրգանական թթուների հետ, առաջացնելով բարդ եթերներ։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Հալոգենաջրածինների(Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն ) հետ ռեակցիան հանդիսանում է նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիա։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Առանց կատալիզատորի քլորաջրածնի հետ ռեակցիան ընթանում է չափազանց դանդաղ։ Ռեակցիան անհամաեմատ ավելի արագ է ընթանում ցինկի քլորիդի և այլ Լույսի թթուների մասնակցությամբ։ Էթանոլը աչքի է ընկնում նուկլեոֆիլ հատկություններով։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Էթանոլը փոխազդում է ալդեհիդների հետ։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Չափավոր տաքացման դեպքում (120 °C ջերմաստիճանից ցածր) ծծմբական թթվի, կամ մեկ այլ ջուր խլող և թթվային հատկություններով օժտված միացության փոխազդեցությունից ստացվում է դիէթիլեթեր։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Ավելի ուժգին տաքացման դեպքում, ծծմբական թթվի հետ, ալյումինի օքսիդի առկայությամբ, ընթանում է ավելի խորը դեհիդրատացիա և առաջանում է էթիլեն։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Կատալիզատորի առկայությամբ(ալյումինի օքսիդ, սիլիցիում, ցինկ, մագնեզիում), ենթարկվում է բարդ փոխարկումների, որի արդյունքում ստացվում է բութադիեն(Լեբեդևի ռեակցիա)։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

1932 թվականին այս ռեակցիայի հիման վրա, ԽՍՀՄ-ն դարձավ աշխարհում առաջինը, ով սկսեց սինթետիկ կաուչուկի լայնածավալ արտադրությունը։ Թույլ հիմնային միջավայրում առաջանում է յոդոֆորմ։

  • Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Այս ռեակցիան ունի մի քանի կիրառական ոլորտ, որոնցից մեկը դա խառնուրդում նյութերի որակական և քանակական բաղադրությունը որոշելն է։

Հրավտանգ հատկություններ

Դյուրին բռնկվող անգույն հեղուկ է։ Այրման ջերմությունը 1408 կՋոուլ/մոլ է։ Առաջացման ջերմությունը -239.4 կՋուոլ/մոլ է։ Բռնկման ջերմաստիճանը 13°С (փակ անոթում), 16 °С (բաց անոթում)։ Ինքնաբռնկման ջերմաստիճանը 400 °С: Պայթյունի մաքսիմալ ճնշումը 682 կՊասկալ։ Այրման մինիմալ էներգիան 0.246 ՄՋոուլ է։ Հրավտանգ է միավոր ծավալում 11.1 % թթվածնի պարունակության դեպքում։

Կիրառություն

Վառելանյութեր

Էթանոլը օգտագործվում է որպես վառելանյութ, այդ թվում հրթիռների շարժիչներում, ներքին այրման շարժիչներում և այլն։ Սահմանափակ քանակներով օգտագործում են նաև նավթային հեղուկ խառնուրդներում։

Քիմիական կիրառություն

  • Հումք է հանդիսանում այլ կարևոր քիմիական նյութերի ստացման համար, օրինակ ացետալդեհիդ, դիէթիլեթեր, եռէթիլ կապար, քացախաթթու, քլորոֆորմ, էթիլացետատ, էթիլեն և այլն։
  • Մեծ կիրառություն ունի որպես լուծիչ(օգտագործվում է ներկանյութերի, լականյութերի մեջ)։
  • Օգտագործվում է ապակի մաքրելու հեղուկներում և անտիֆրիզներում։
  • Կենցաղային քիմիայում էթանոլն օգտագործվում է մաքրող և լվացող միջոցներում, հատկապես ապակու և սանտեխնիկայի մաքրման համար։

Կիրառությունը բժշկությունում

Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
Բժշկական գործիքներ

Էթանոլը կարելի է դասել անտիսեպտիկների դասին։ Այն օգտագործվում է տաքացնող կոմպրեսորներում։ Խտանյութերի և ոգեթուրմերի բաղադրամաս է։ Էթանոլը հանդիասանում է հակաթույն մի շարք թունավոր սպիրտների համար։ Լուծիչ է հանդիսանում մի շարք դեղամիջոցների համար։ Օգտագործվում է բժշկական սարքերի և գործիքների ախտահանման և մաքրման համար։

Կիրառությունը օծանելիքներում և կոսմետիկայում

Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
Օծանելիք

Հանդիսանում է ունիվերսալ լուծիչ տարբեր նյութերի համար, հիմնական բաղադրամաս է կազմում օծանելիքների, դեզոդորանտների, աէրոզոլների և այլ անուշաբույրերի համար։ Օգտագործվում է մարմնի գելերում, շամպուններում, ատամի մածուկում և այլն։

Կիրառությունը սննդում

Հանդիսանում է հիմնական բաղադրամաս ալկոհոլային խմիչքներում(օղի, գինի, գարեջուր և այլն)։ Օգտագործվում է որպես լուծիչ բուրավետ հավելանյութերի համար։ Գրանցված է որպես սննդային հավելում E1510: Էթանոլի էներգիական արժեքը-7.1 կկալ/գ։

Էթանոլի համաշխարհային արտադրություն

Էթանոլի համաշխարհային արտադրությունը՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի (միլիոն գալոն)


Աղբյուր՝ Alternative Fuels Data Center

Էթանոլի օգտագործումը ավտոմոբիլային վառելանյութերում

Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
Դիզել, որը պարունակում է էթանոլ

Վառելանյութ էթանոլը բաժանվում է բիոէթանոլի և էթանոլի։ Բիոէթանոլը էթանոլ պարունակող հեղուկ վառելանյութ է։ Ստանում են հատուկ արդյունաբերական կենտրոններում, օսլայի, ցելյուլոզայի, շաքարային հումքից։ Պարունակում է մեթանոլ, որը դարձնում է նրան խմելու համար ոչ պիտանի։ Բիոէթանոլի արտադրությունը և սպառումը կիրառվում է տարբեր երկրներում, որպես էկոլոգիապես ավելի մաքուր վառելիք։ Էթանոլի և այլ վառելանյութերի խառնուրդի առավելությունը մաքուր էթանոլի նկատմամբ, նրա առավել դյուրավառ լինելն է, դա պայմանավորված է խոնավության ցածր մակարդակով։ Դիզելին կամ բենզինին էթանոլ ավելացնելիս նկատվում է շերտավորում։ Տարբեր երկրներում գործում են տարբեր պետական ծրագրեր, որոնք վերաբերում են ներքին այրման շարժիչների և փոխադրամիջոցների վառելանյութում էթանոլի քանակին։

Էթանոլի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 
Ալկոհոլի ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի վրա

Ալկոհոլային խմիչքներում պարունակվող էթանոլը ունի քաղցկեղածին հատկություններ, որի շնորհիվ կարող է առաջացնել քաղցկեղ։ Կախված օգտագործման հաճախականությունից, օգտագործման ձևից, չափաբաժնից և կոնցենտրացիայից, էթանոլի հասցրած վնասի չափը տարբեր է լինում։ Էթանոլի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել մահվան (4-12 գրամ մարդու զանգվածի յուրաքանչյուր գրամին)։

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տես՝ alcohol or ethanol Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիլ սպիրտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 7 Էթիլ Սպիրտ: Ստուգաբանություն, Քիմիական բանաձև, Արտադրություն 

Tags:

Էթիլ Սպիրտ ՍտուգաբանությունԷթիլ Սպիրտ Քիմիական բանաձևԷթիլ Սպիրտ ԱրտադրությունԷթիլ Սպիրտ ՍտացումԷթիլ Սպիրտ Էթանոլի մաքրումԷթիլ Սպիրտ Բացարձակ ալկոհոլԷթիլ Սպիրտ Էթանոլի ստացումը փայտանյութիցԷթիլ Սպիրտ ՀատկություններԷթիլ Սպիրտ ԿիրառությունԷթիլ Սպիրտ Էթանոլի համաշխարհային արտադրությունԷթիլ Սպիրտ Էթանոլի օգտագործումը ավտոմոբիլային վառելանյութերումԷթիլ Սպիրտ Էթանոլի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրաԷթիլ Սպիրտ ԳրականությունԷթիլ Սպիրտ ԾանոթագրություններԷթիլ Սպիրտ Արտաքին հղումներԷթիլ ՍպիրտԳինիՀեղուկՔիմիական բանաձև

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռուբեն ՍևակՋրային ռեսուրսներԿաթնասուններԿոնքի բորբոքային հիվանդությունԱրաքսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԼեոնարդո դա ՎինչիԱուտիզմԻնդոնեզիաԹեհրանՀայկական բանակ (1918-1920)Կաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Բողոքի ցույցեր Տավուշում (2024)Յուպիտեր (մոլորակ)Կալցիումի հիդրօքսիդԷպոսԱնանիա ՇիրակացիՔարային շինանյութերՀիսուսի ծնունդԷնդոմետրիոզՅուԹյուբԿրծքավանդակի ցավԳևորգ ԷմինՏրդատ ԱՀայաստանի դրոշԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՏիգրան ՄանսուրյանՀարավային ԱմերիկաԵվրոպայի դրոշներԲագրատունիներԱրտաշատԹաթուլ ԿրպեյանՎիտամին EՍևանա լիճԽատուտիկՍասնա ծռերԳարունՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԸնտանի կենդանիներՆախադասության գլխավոր անդամներՓոշոտումՊյութագորասՆապաստակներՄիջնադարՖարինգիտՀայրենիք (հասկացություն)ՇվեյցարիաՄուշեղ ԳալշոյանԽնձորՍեռական հերպեսԾաղիկԴեղանյութերԱղիների բորբոքային հիվանդությունՄիրիամ ՖարեսԱրհեստական բանականությունՎահան ՏերյանՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Շիրակի մարզՍպիտակի երկրաշարժԱզատի ջրամբարՄիջին ականջի բորբոքումԱդոլֆ ՀիտլերԱրշակունիների թագավորությունՀունաստանՄագաղաթՀայերենի այբուբենԼյարդի հիվանդություններՔառօրյա պատերազմՄիջատներԿոալաՄիխայիլ ԻվանովԳալակտիկաներՂազախստանԴերբայԵգիպտոսԷսսեՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՏիգրան Համասյան🡆 More