Բհարատ Ռատնա

Բհարատ Ռատնա (հինդի` भारत रत्न, բառացի` Հնդկաստանի գանձ), Հնդկաստանի բարձրագույն պետական քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է ի նշան երախտագիտության` հասարակության առջև բարձր մակարդակի ծառայությունների համար։ Այն շնորհվում է 1930-1940-ական թվականների հնդկական ընդդիմության և անկախության համար պայքարի մարտիկներին, ինչպես նաև քաղաքական, պետական, հասարակական գործիչներին, գիտնականներին, երաժիշտներին և այլ մասնագիտությունների տեր մարդկանց` հաշվի չառնելով նրանց ռասայական պատկանելիությունը, գործունեության ոլորտը, հասարակության մեջ նրանց զբաղեցրած դիրքը և սեռը։ Ըստ աստիճանակարգի, Բհարատ Ռատնային նախորդում են կրտսեր դասի Պադմա Վիբհուշան, Պադմա Բհուշան և Պադմա Շրի պետական քաղաքացիական պարգևները։

Բհարատ Ռատնա
Изображение орденской планки Բհարատ Ռատնա
ԵրկիրԲհարատ Ռատնա Հնդկաստան
Տեսակպարգև
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհունիսի 2, 1954
Պարգևատրման քանակը43 (2014)
Հերթականություն
Կրտսեր պարգևParam Vir Chakra?
Բհարատ Ռատնա Bharat Ratna Վիքիպահեստում

Պատմությունը

Բհարատ Ռատնա պարգևը սահմանվել է 1954 թվականի հունիսի 2-ին, Հնդկաստանի առաջին նախագահ Ռաջենդրա Պրասադի կողմից։ Պարգևատրումը կանոնավոր բնույթ չի կրում, օրինակ` 1991, 1992, 1997, 1998 և 1999 թվականներին այն շնորհվել է յուրաքանչյուր տարում երեք մարդու, իսկ 1993-1996 թվականների ընթացքում չի շնորհվել։ Հետմահու շնորհվելու կարգը մտցվել է 1955 թվականին և այդ պահից այն անվիճելիորեն հետմահու շնորհվել է 12 մարդու։ Միայն մեկ անգամ, 1992 թվականին, հրապարակայնորեն հայտարարված հետմահու պարգևատրումը չի կայացել` բողոքի պատճառով։

Արտասահմանցիներին պարգևատրելու հարցը նույնպես վիճելի է։ Մինչ օրս, Բհարատ Ռատնա պարգևը շնորհվել է երկու արտասահմանցիների` հարավաֆրիկյան քաղաքական և պետական գործիչ Նելսոն Մանդելային և փուշթուների հոգևոր և քաղաքական առաջնորդ Աբդուլ Ղաֆար-խանին (Բաչա Խան), ով Մահաթմա Գանդիի գործընկերն ու հետևորդն էր։ Բհարատ Ռատնա պարգևը շնորհվել է նաև այլազգի, սակայն Հնդկաստանի քաղաքացիություն ունեցող Մայր Թերեզային։

Բհարատ Ռատնային արժանացած ամենաերիտասարդ մարդը` կրիկետի մարզիկ Սաչին Տենդուլկարն է, ում պարգևը շնորհվել է, երբ նա 40 տարեկան էր, այն դեպքում, երբ կանանց իրավունքների պաշտպան Դհոնդո Կեշավ Կարվեն պարգևին արժանացել է 100 տարեկանում։

Մինչ օրս, Բհարատ Ռատնա պարգևին արժանացել է 45 մարդ, որոնցից 12-ը` հետմահու։

Շքանշանի նկարագիրը

Շքանշանն ունի Սրբազան ֆիկուս (Ficus religiosa) ծառի տերևի տեսք։ Կենտրոնում արևն է, որի ներքևում դևանագարիով գրված է «Բհարատ Ռատնա» (भारत रत्न), իսկ շքանշանի հակառակ կողմում Հնդկաստանի զինանշանն է, որի ներքևում գրված է «Սատյամեվա ջայատե» (सत्यमेव जयते), որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է. «Միայն ճշմարտությունն է հաղթանակում»։ Շքանշանին ամրացված է 51 մմ տրամագծով սպիտակ ժապավեն, որը թույլ է տալիս այն կրել պարանոցին։

Բհարատ Ռատնայի մրցանակակիրները

Թվական Պարգևատրված անձը Գործունեությունը
1954  Չակրավարտի Ռաջագոպալաչարի պետական գործիչ
1954  Սարվեպալլի Ռադհակրիշնան պետական գործիչ, փիլիսոփա
1954  Չանդրասեկհարա Վենկատա Ռաման ֆիզիկոս
1955  Բհագվան Դաս կրոնական փիլիսոփա
1955  Մոկշագունդամ Վիսվեսվարայա ճարտարագետ, պետական գործիչ
1955  Ջավահառլալ Ներու քաղաքական և պետական գործիչ
1957  Գովինդ Բալլաբհ Պանտ պետական գործիչ, ազատության համար պայքարի մարտիկ
1958  Դհոնդո Կեշավ Կարվե կանանց իրավունքների պաշտպան
1961  Բիդհան Չանդրա Ռոյ քաղաքական և պետական գործիչ
1961  Պուրուշոտտամ Դաս Տանդոն քաղաքական գործիչ, ազատության համար պայքարի մարտիկ
1962  Ռաջենդրա Պրասադ պետական գործիչ, Հնդկաստանի առաջին նախագահ
1963  Զաքիր Հուսեյն պետական գործիչ
1963  Պանդուրանգ Վաման Կանե գիտնական, սանսկրիտի գիտակ
1966  Լալ Բահադուր Շաստրի քաղաքական և պետական գործիչ
1971  Ինդիրա Գանդի քաղաքական և պետական գործիչ
1975  Վարահագիրի Վենկատա Գիրի քաղաքական և պետական գործիչ
1976  Կումարասվամի Կամառաջ քաղաքական և պետական գործիչ
1980  Մայր Թերեզա կաթոլիկ միանձնուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր
1983  Վինոբա Բհավե կրոնական փիլիսոփա և քաղաքական գործիչ
1987  Աբդուլ Ղաֆար-խան փուշթուների հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ
1988  Մարուդուր Գոպալան Ռամաչանդրան դերասան, պետական գործիչ
1990  Բհիմռաո Ռամջի Ամբեդկար Հնդկաստանի գործող Սահմանադրության հեղինակ, «Անձեռնմխելիներ» կաստայի առաջնորդ
1990  Նելսոն Մանդելա Հարավաֆրիկյան քաղաքական և պետական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
1991  Ռաջիվ Գանդի քաղաքական և պետական գործիչ
1991  Վալլաբհբհայ Պատել քաղաքական գործիչ
1991  Մորարջի Դեսաի քաղաքական և պետական գործիչ
1992  Աբուլ Կալամ Ազադ քաղաքական գործիչ, գիտնական, Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդներից
1992  Ջեհանգիր Ռատանջի Դադաբհոյ Տատա խոշոր գործարար, բարեգործ
1992  Սաթյաջիտ Ռայ կինոռեժիսոր, պրոդյուսեր, գրող, կոմպոզիտոր
Հատուկ դեպք  Սուբհաս Չանդրա Բոզե Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդներից։ Պարգևատրվելու մասին հայտարարվել է 1992թ-ին, սակայն դատարանում բողոքարկվել է և շնորհումը չի կայացել։
1997  Գուլզարիլալ Նանդա քաղաքական գործիչ, տնտեսագետ
1997  Արունա Ասաֆ Ալի Հնդկաստանի անկախության համար պայքարի ակտիվիստուհի
1997  Ավուլ Պակիր Ջայնուլաբդին Աբդուլ Կալամ գիտնական, պետական գործիչ
1998  Մադուրայ Շանմուխավադիվու Սուբբուլակշմի երգչուհի, դերասանուհի, երաժիշտ
1998  Չիդամբարամ Սուբռամանյամ քաղաքական և պետական գործիչ
1999  Ռավի Շանկար կոմպոզիտոր, սիտարահար
1999  Ամարտյա Սեն տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
1999  Գոպինաթհ Բորդոլոյ քաղաքական և պետական գործիչ, Հնդկաստանի անկախության համար պայքարի մարտիկ
2001  Լատա Մանգեշկար երգչուհի
2001  Բիսմիլլահ Խան երաժիշտ, շահնայահար
2009  Բհիմսեն Ջոշի երգիչ
2013  Չինտամանի Նագեսա Ռամաչանդրա Ռաո քիմիկոս
2014  Սաչին Տենդուլկար կրիկետի մարզիկ, ռեկորդակիր
2015  Մադան Մոհան Մալավյա փաստաբան, լրագրող, հասարակական գործիչ
2015  Ատալ Բիհարի Վաջպայի պետական և քաղաքական գործիչ
2019  Փրանաբ Կումար Մուքհերջի պետական գործիչ, Հնդկաստանի նախագահ
2019  Բհուպեն Հազարիկա երգիչ, բանաստեղծ, ռեժիսոր
2019  Նանաջի Դեշմուք հասարակական գործիչ
2024  Կարպուրի Թակուր քաղաքական գործիչ
2024  Լալ Կրիշնա Ադվանի քաղաքական գործիչ
2024  Պամուլապարթի Վենկատա Նարասիմհա Ռաո պետական գործիչ
2024  Չարան Սինգհ պետական գործիչ
2024  Մանկոմբու Սամբասիվան Սվամինաթան գենետիկ, բուսաբույծ

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Բհարատ Ռատնա ՊատմությունըԲհարատ Ռատնա Շքանշանի նկարագիրըԲհարատ Ռատնա յի մրցանակակիրներըԲհարատ Ռատնա Տես նաևԲհարատ Ռատնա ԾանոթագրություններԲհարատ Ռատնա19301940ՀինդիՀնդկաստանՊադմա ԲհուշանՊադմա ՇրիՊադմա ՎիբհուշանՌասա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վեներա (մոլորակ)Մեծ ՀայքԳառնու հեթանոսական տաճարՄիացյալ ԹագավորությունԳեղարքունիքի մարզՌեալ ՄադրիդՍերմնահեղուկՇիզոֆրենիաՎերք Հայաստանի (վեպ)ԿաթՄինչամուսնական սեքսՋերմուկ (քաղաք)Համակարգային կարմիր գայլախտԱվշային հանգույցների բորբոքումԳլաուկոմաՄաշկի սնկային հիվանդություններԱրամ ԱսատրյանԻրավունքԼեյկոցիտԿանադաՍակավարյունությունԼիտրԱշխարհի երկրներն ըստ տարածքիՉակերտներՄեսրոպ ՄաշտոցԱստղիկՀայաստանի առաջին հանրապետությունԱստիգմատիզմԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԲասկետբոլՀղիություն (մարդ)ՀնդկաստանԺենգյալով հացՀամացանցԵնթակաԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԲուլինգՈրդանման ելունի բորբոքումՆոր ԿտակարանՌուսական այբուբենԼիոնել ՄեսսիՀրանտ ՄաթևոսյանՍերգեյ ՓարաջանովՀայերենի այբուբենՀովհաննես ԱդամյանԱնթառամՈրոտանՇաքարային դիաբետԱբովյան (քաղաք)ԱթերոսկլերոզՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱգաթանգեղոսԿանանց միջազգային օրՓսորիազԿոմիտասՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՊարագաներՓոքրիկ իշխանըԱնդրանիկ ՕզանյանԿոնֆլիկտԼյուդվիգ վան ԲեթհովենԵղնջացանՂրղզստանՈրոշիչԿոտայքի մարզԱղիների բորբոքային հիվանդությունՀականիշՀին ՀռոմԱհաբեկչությունՀեշտոցՀակաբիոտիկներՄեծ պասԷվոլյուցիա🡆 More