Բիսմութ: քիմիական միացություն

Բիսմութ (լատին․՝ Bismuthum), քիմիական տարր է, որի նշանն է Bi, տարրերի պարբերական համակարգի 5-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 83, ատոմական զանգվածը՝ 208,980։ Բիսմութը p տարր է, որի ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 5s25p65d106s26p3, K-, L-, M-, N- թաղանթները լրացված են։ Բիսմութը փայլուն, վարդագույն երանգով արծաթափայլ մետաղ է։

83 Կապար

Բիսմութ Պոլոնիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
83Bi
Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Մետաղական բիսմութի ձուլակտորը
Փայլուն, վարդագույն երանգով արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԲիսմութ / Bismuthum (Bi), Bi, 83
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
208,98040(1) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f14 5d10 6s2 6p3
Ատոմի շառավիղ170 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ146 պմ
Իոնի շառավիղ(+5e) 74 (+3e) 96 պմ
Էլեկտրաբացասականություն2,02 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալBi←Bi3+ 0,23 В
Օքսիդացման աստիճաններ5, 3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 702,9 (7,29) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան271,44 °C, 544,5 Կ
Եռման ջերմաստիճան1837 Կ
Մոլյար ջերմունակություն26,0 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ21,3 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքռոմբադրային
Բյուրեղացանցի տվյալներa=4,746; α=57,23
Դեբայի ջերմաստիճան120,00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 7,9 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
83
Բիսմութ
208,980
4f145d106s26p3

Պատմություն

Բիսմութը հայտնի էր դեռևս 15-16-րդ դարերում, սակայն դիտվում էր իբրև կապարի, անագի, ծարիրի տարատեսակը։ Միայն 18-րդ դարի կեսերին ճանաչվեց իբրև ինքնուրույն մետաղ։

Առաջին հիշատակումը բիսմութի մասին եղել է 1546 թվականին, գերմանացի հանքաբան և մետալուրգ Գեորգիուսա Ագրիկոլի աշխատանքներում։

1739 թվականին գերմանացի քիմիկոս Ի. Գ. Պոտտոմը հայտնաբերել է, որ բիսմութը այնուամենայնիվ հանդիսանում է առանձին քիմիական տարր։ 80 տարի անց շվեդ քիմիկոս Բերցելյուսը առաջինը քիմիական նոմենկլատուրայում տվեց տարրի բանաձևը՝ Bi:

Ենթադրվում է, որ տարրի անվանումը՝ լատին․՝ Bismuthum կամ bisemutum, ծագել է գերմ.՝ weisse Masse - «սպիտակ զանգված բառերից»։

Բնության մեջ

Բիսմութը կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10−5 %։ Բնության մեջ հանդիպում է ինչպես ագատ վիճակում (բնածին բիսմութ), այնպես էլ միացությունների ձևով՝ առաջացնելով միներալներ, որոնցից կարևորներն են՝

  • բիսմութիտը՝ Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում ,
  • բիսմութինը՝ Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում ,
  • բիսմիթը՝ Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում ,
  • տետրադիմիտը՝ Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում ։

Հանքավայրերը պարունակում են մինչև 1% բիսմութ։

Գենետիկական խմբեր և հանքավայրեր արտյունաբերական տիպեր

Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Բիսմութը բարձր կոնցենտրացիաներով հիմնականում կուտակվում է տարբեր գենետիկական տիպի հանքավայրերում. պեգմատիտներում, բարձր և միջին ջերմաստիճան ունեցող հիդրոթերմիկ հանքավայրերում։

Ըստ էության բիսմութային հանքավայրերը ունեն սահմանափակ տարածում և որպես կանոն այս տարրը այլ մետաղների հետ ձևովորում է կոմպլեքս հանքաքարեր։ Դրանց են՝

  1. Վոլֆրամ-պղինձ-բիսմութային
  2. Հնգատարր ֆորմացիոն հանքավայրեր (Co-Ni-Bi-Ag-U)
  3. Ոսկի-բիսմութայիններ
  4. Արսեն-բիսմութայիններ
  5. Պղինձ-բիսմութայիններ
  6. Քվարց-բիսմութայիններ

Համաշխարհային պաշարներ և սպառում

Բիսմութը բավականին հազվագյուտ մետաղ է, և նրա համաշխարհային պաշարները, սպառումը տարեկան հազիվ գերազանցում է 6000 տոննա (տարեկան 5800 մինչև 6400 տոննա)։

Հանքավայրեր

Բիսմութի հանքավայրերը գտնվում են՝ Գերմանիայում, Բոլիվիայում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Պերուում, Ռուսաստանում, ինչպես նաև այլ երկրներում։

Ստացում

Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
Բիսմութի սինթեզված բյուրեղները

Բիսմութը մեծ մասամբ ստանում են սև կապարի ռաֆինացման ժամանակ, նաև՝ պղնձի արտադրության փոշիներից և խարամներից։ Ապրանքային բիսմութում նրա պարունակությունը 99,9-99,98 % է։ Հետագա մաքրման համար ենթարկում են զոնային հալման։

Բիսմութը ստանում են օքսիդային հանքաքարերից, ածխով վերկանգնելիս, 900-1000 °C ջերմաստիճանում.

      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ֆիզիկական հատկություններ

Բիսմութը գորշ-արծաթափայլ, վարդագույն երանգով մետաղ է, խտությունը՝ 9800 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 271,3 °C, եռմանը՝ 1560 °C։ Ջերմության վատ հաղորդիչ է։ Սենյակային ջերմաստիճանում փխրուն է, 120-150 °C-ում՝ կռելի, 240-250 °C-ում մամլվում է՝ առաջացնելով մինչև 0,1 մմ տրամագծով լարեր և 0,2-0,3 մմ հաստությամբ թիթեղներ։ Բյուրեղացանցի կառուցվածքը՝ ռոմբադրային, տվյալները՝ a = 0,6674 нм, b = 0,6117 нм, c = 0,3304 нм, β = 110,33°:

Ջերմային ընդլայնման ջերմաստիճանային գործակիցը հավասար է 13,4·10−6 К−1, 293 К (20 °C)։

Բիսմութի էլեկտրահաղորդականությունը մագնիսական դաշտում ավելի շատ է փոքրանում, քան այլ մետաղներինը (այդ հատկությունն օգտագործվում է մագնիսական դաշտի ինդուկցիան չափելու համար)։ Հալելիս ծավալը փոքրանում է 3,27 %-ով։

Առաձգականության մոդուլը՝ 32-34 ԳՊա։

Տեղաշարժման մոդուլը՝ 12,4 ԳՊա։

Քիմիական հատկություններ

Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Քիմիապես միջին ակտիվության տարր է, միացություններում արժեքականությունը 2, 3 և 5 է։ Ցածրարժեք բիսմութը ունի մետաղական, բարձրարժեքը՝ ոչ մետաղական բնույթ։ Լարվածության շարքում գտնվում է ջրածնի ու պղնձի միջև և նոսր ծծմբական թթվի ու աղաթթվի հետ չի փոխազդում։

Խիտ ծծմբական և ազոտական թթուների հետ փոխազդելիս առաջացնում է աղեր՝ անջատելով համապատասխանաբար 2 և ազոտի օքսիդներ։

      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Լուծվում է ազոտական թթվում և արքայաջրում.

      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Բիսմութը չոր օդում կայուն է, խոնավ օդում ծածկվում է օքսիդի բարակ շերտով, 1000 °C-ից բարձր տաքացնելիս այրվում երկնագույն բոցով՝ առաջացնելով բիսմութի օքսիդ՝ В2О3։

      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Այն ծանր, դեղին փոշի է, խտությունը 8900 կգ/մ3, տաքացնելիս դառնում է կարմրա-շագանակագույն (սառեցնելիս գույնը վերականգնվում է)։ Ջրում չի լուծվում, լուծվում է թթուներում։ Կիրառվում է բիսմութի աղեր ստանալու համար։ Այդ աղերի լուծույթների և ալկալիների փոխազդման պատճառով նստում է Bi(OH)3։ Այն անկայուն է, տաքացնելիս (մինչև 100 °C) փոխարկվում է բիսմութիլ- հիդրօբսիդի՝ ВiO(ОН)։

Եռարժեք բիսմութի աղերը (BiCl3, Bi(NO3)3 և այլն) լուծույթներում հիդրոլիզվում են ու նստում համապատասխանաբար BiOCl-ը և BiONO3—ВiO(ОН)-ը։

      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Բիսմութի հնգարժեք միացությունները դժվարությամբ են ստացվում և ուժեղ օքսիդիչներ են։ Bi2O3-ը շագանակագույն փոշի է, խտությունը՝ 5100 կգ/մ3, ալկալիների հետ առաջացնում է բիսմութատներ, որոնք ուժեղ օքսիդիչներ են և կիրառվում են վերլուծական քիմիայում։

Համապատասխան բիսմութական թթուն՝ НВiO3, մաքուր վիճակում չի ստացվել։ Bi2O5 աղաթթվից դուրս է մղում քլոր։

Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Բիսմութը հեշտությամբ միանում է հալոգեններին (BiF3, BiCl3 և այլն)։

      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Տաքացնելիս բիսմութը միանում է ծծմբին, սելենին, տելուրին, սիլիցիումին։

      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Բիսմութը ակտիվ մետաղների հետ առաջացնում է ներմետաղական միացություններ։

Բիսմութիդների (Na3Bi, Mg3Bi2 և այլն) վրա թթու ազդելիս ստացվում է բիսմութին՝ BiH3, որը թունավոր, անկայուն գազ է, ստացվում է ջրածնի հետ խառնված։

Կապարի, անագի, կադմիումի և այլ մետաղների հետ բիսմութը առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառնուրդներ։ Քրոմի, ալյումինի, երկաթի հետ չի փոխազդում։

Իզոտոպներ

Բնական բիսմութը բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 209Bi։ Հայտնի են 190-215 զանգվածի թվերով ավելի քան 20 արհեստական իզոտոպներ, որոնցից չորսը մտնում են բնական ռադիոակտիվ ընտանիքների մեջ։

Արժեք

Բիսմութի գները համաշխարհային շուկայում կայուն չեն, որը սահմանվում է որպես տատանումների առաջարկ և պահանջարկ։ 1970-ական թվականներից սկսած բիսմութի ամենացածր գինը կազմել է 3,5 դոլլար/կգ, որը նշվել է նաև 1980 թվականին, իսկ 1989 թվականին ունեցել է ամենաբարձր գինը՝ 15 դոլլար/կգ։ 1995 թվականի վերջին մաքուր՝ 99,99 %, բիսմութի գինը կազմել է 8,8 դոլլար/կգ։

Հունվար-սեպտեմբեր ամիսների ԱՄՆ-ում մեկ կիլոգրամ ապրանքի պահեստային գները աճել է հասնելով 8,8 ԱՄՆ դոլլարի (1 կգ՝ 19,80 մինչև 28,60 դոլլար)։

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների Ռոտերդամում բիսմութի ձուլակտորի պահեստային գները աճել են հասնելով 4,2 դոլլարի (1 կգ՝ 22,20 մինչև 26,40 դոլլար)։

Կիրառություն

Բիսմութը օգտագործվում է դյուրահալ համաձուլվածքներ, կլիշեներ պատրաստելու համար, ավտոմատ հակահրդեհային սարքերում, ցածր ջերմաստիճանային զոդումների համար։ Նրա հիմնական սպառողը դեղագործական արդյունաբերությունն է։

Միացություններն օգտագործում են վարակազերծման, վերքի չորացման, այրվածքների, դերմատիտների, սիֆիլիսի բուժման համար (քսերոֆորմ, դերմատոլ, բիսմովերոլ, բիոքինոլ և այլն)։

Բիսմութի առաջացած հալկոգենիդներից կիրառական նշանակություն ունեն թելուրիդները։ Նրանցից պատրաստում են մեծ օգտակար գործողության գործակից (մոտ 7 %) ունեցող ջերմաէլեկտրական գեներատորներ։

Բիսմութի բրոմօքսիդը՝ BiOBr, և յոդօքսիդը՝ ВiJ, օգտագործվում են բժշկության մեջ։ Բիսմութատներ, որպես ուժեղ օքսիդիչներ կիրառվում են վերլուծական քիմիայում։ Բիսմութի նիտրատը օգտագործվում է բժշկության մեջ և ճենապակու նկարազարդման համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Greenwood, N. N.; Earnshaw, A. (1997). Chemistry of the Elements (2nd ed.). Oxford: Butterworth-Heinemann. ISBN 0-7506-3365-4.
  • Krüger, Joachim; Winkler, Peter; Lüderitz, Eberhard; Lück, Manfred; Wolf, Hans Uwe (2003). «Bismuth, Bismuth Alloys, and Bismuth Compounds». Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry. Wiley-VCH, Weinheim. էջեր 171–189. doi:10.1002/14356007.a04_171.
  • Suzuki, Hitomi (2001). Organobismuth Chemistry. Elsevier. էջեր 1–20. ISBN 978-0-444-20528-5.
  • Wiberg, Egon; Holleman, A. F.; Wiberg, Nils (2001). Inorganic chemistry. Academic Press. ISBN 0-12-352651-5.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 444 Բիսմութ: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Tags:

Բիսմութ ՊատմությունԲիսմութ Բնության մեջԲիսմութ ՍտացումԲիսմութ Ֆիզիկական հատկություններԲիսմութ Քիմիական հատկություններԲիսմութ ԻզոտոպներԲիսմութ ԱրժեքԲիսմութ ԿիրառությունԲիսմութ Տես նաևԲիսմութ ԾանոթագրություններԲիսմութ ԳրականությունԲիսմութ Արտաքին հղումներԲիսմութԼատիներենՄետաղՊարբերական համակարգՔիմիական տարր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻրանՀակոբ ԱսլանյանԹութակներ (ընտանիք)Ղազարոս ԱղայանՌափայել ՊատկանյանԱլեքսանդր ՍպենդիարյանԴերանունՈւրալ (գետ)Անկլավ և էքսկլավԹբիլիսիՍալոմեՀարավային բևեռՀարադրությունՏուֆՔարահունջՍասունցի ԴավիթԴրաստամատ ԿանայանԴավիթ ՄուրադյանԷնդոմետրիոզԲացատրական բառարանՎանի հերոսամարտՍինգապուրԱզոտԱրյան շրջանառությունՎերք Հայաստանի (վեպ)Մարդու առնանդամԳյուղատնտեսությունՄինաս ԱվետիսյանԱրշակունիներԵրաժշտությունԱնիՀեպատիտ CԱվետիք ԻսահակյանՀայոց պատմությունՀովհաննավանքԱծական անունԺողովրդավարությունՁկներՀայաստանի Ազգային ժողովԴավիթ ԲեկԱրամազդՀայկ և ԲելԼիբանանՕհմի օրենքԹմրամիջոցՍասունԿոռուպցիաՌուսական կայսրությունԱրտադրյալԲնական գազԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀայկական դրամՀարավաֆրիկյան ՀանրապետությունՍատուրն (մոլորակ)Հայկական գամփռՍահմանական եղանակՄիսաք ՄեծարենցՄիատուն բույսերՊյութագորասԵրազԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՆեղոսՎբեթԿենդանիների հատկանիշների ցանկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԵղջերուՄեր հայրենիքՀեքիաթՀեմոգլոբինՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԿիպրոսՊետական կառավարման ձևՀայերԵվրոպական միությունՀովհաննես ԹումանյանՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ🡆 More