Ոսմիոն՝ քիմիական տարր է, որուն նշանն է Os (լատ.՝ Osmium-էն), կարգահամարը՝ 76, ատոմական զանգուածը՝ 190,2։ Արծաթափայլ կապտավուն մետաղ է։
Ոսմիոնը յայտնաբերած են իրիտիւմին հետ միաժամանակ Լոնտոն տեղ 1803 թուականին անգլիացի քիմիագէտներ Սմիթսըն Թենանթը (անգլերէն՝ Smithson Tennant) եւ Ուիլիըմ Ուոլասթընը (անգլերէն՝ William Hyde Wollaston)՝ արքայաջուրին մէջ բնածին սպիտակ ոսկին լուծելէն հետո մնացած սեւ փոշիին մէջ։
Յայտնաբերուած նոր տարրը փաստագրուած եղած է Թենանթի Լոնտոնի թագաւորական հասարակութեան նամակին մէջ, Յունիս 21-ին, 1804 թուական:
Անուանումն ստացած է քառօքսիտի՝ OsO4 սուր հոտի պատճառաւ՝ հին յուն․՝ ὀσμή՝ «հոտ» բառէն։ Պատճառը ոսմիոնի ցնդող OsO4 օքսիտի՝ օզոնի սուր հոտ հիշեցնող հոտն է։
Երկրակեղեւին քիչ տարածուած տարր է (5•10−6 զանգուած %)։ Կը հանդիպէ ոսմիոնիրիտիւմային հանքանիւթերու ձեով։
Բոլոր նիւթերու մէջ ունի ամէնամեծ խտութիւնը՝ 22.59 կ/սմ3։ Այդ ցուցանիշով անոր հետ կրնայ համեմատուիլ միայն իրիտիւմը։
Տարրերի պարբերական համակարգի VI պարբերութեան, VIII խումբի քիմիական տարր է, d-տարր է, կը պատկանի պղատինային մետաղներու շարքին։ Աթոմի արտաքին ելեքտրոնային թաղանթներու կառուցուածքն է 5s2 5p6 5d6 6s2։ К, L, M եւ N թաղանթները լրացուած են։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Օսմիոն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.