Օսմիում: քիմիական միացություն

Օսմիում (լատին․՝ Osmium), քիմիական տարր է որի նշանն է Os, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության, VIII խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 76, ատոմական զանգվածը՝ 190,2։ d-տարր է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5p6 5d6 6s2։ К, L, M և N թաղանթները լրացված են։ Բոլոր նյութերի մեջ ունի ամենամեծ խտությունը։ Այդ ցուցանիշով նրա հետ կարող է համեմատվել միայն իրիդիումը։ Արծաթափայլ կապտավուն մետաղ է։

76 Ռենիում

Օսմիում Իրիդիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
76Os
Օսմիում: Պատմություն, Անվանում, Բնության մեջ
Օսմիում: Պատմություն, Անվանում, Բնության մեջ
Օսմիումի մաքուր՝ 99,99 % բյուրեղները
Արծաթասպիտակ փայլուն ամուր մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՕսմիում / Osmium (Os), Os, 76
Խումբ, պարբերություն, բլոկ4, ,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
190,23(3) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f14 5d6 6s2
Ատոմի շառավիղ135 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ126 պմ
Իոնի շառավիղ(+6e) 69 (+4e) 88 պմ
Էլեկտրաբացասականություն2,2 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ+0,850
Օքսիդացման աստիճաններ8, 6, 4, 3, 2, 0, −2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 819,8(8,50) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան3306 K (3033 °C)
Եռման ջերմաստիճան5285 K (5012 °C)
Հալման տեսակարար ջերմունակություն31,7 կՋ/մոլ
Հալման տեսակարար ջերմունակություն738 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն24,7 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ8,43 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa = 2,734 c = 4,317
C/a հարաբերություն1,579
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (87,6) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
76
Օսմիում
190,23
4f145d66s2

Պատմություն

Օսմիումը հայտնաբերել են իրիդիումի հետ միաժամանակ Լոնդոնում 1803 թվականին անգլիացի քիմիկոսներ Սմիթսոն Թենանթը և Ուիլյամ Ուոլասթոնը՝ արքայաջրում բնածին պլատինը լուծելուց հետո մնացած սև փոշում։

Հայտնաբերված նոր տարրը փաստագրված է եղել Տեննատանի Լոնդոնի թագավորական հասարակության նամակում, հունիսի 21, 1804 թվական։

Անվանում

Անվանումն ստացել է քառօքսիդի՝ OsO4 սուր հոտի պատճառով՝ հունարեն՝ πτηνος -հոտ բառից։ Պատճառը օսմիումի ցնդող OsO4 օքսիդի՝ օզոնի սուր հոտ հիշեցնող հոտն է։

Բնության մեջ

Երկրակեղևում քիչ տարածված տարր է (5•10−6 զանգված %)։ Հանդիպում է օսմիումիրիդիումային միներալների ձևով։

Հանքավայրեր

Օսմիումի հիմնական հանքավայրերը գտնվում են Ռուսաստանում (Սիբիր, Ուրալ), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա), Կոլումբիայում, Կանադայում, Հարավային Աֆրիկայի երկրներում, Ավստրալիայում։

Ամենամեծ պաշարները գտնվում են Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում։ Օսմիումը հանդիպում է նաև ծծմբի և արսենի հետ միացությունների ձևով։

Ֆիզիկական հատկություններ

Օսմիում: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 
Օսմիումի գնդիկ
Օսմիումի օքսիդացման
աստիճանները
−2 Na2[Os(CO)4]
−1 Na2[Os4(CO)13]
0 Os3(CO)12
+1 OsI
+2 OsI2
+3 OsBr3
+4 OsO2, OsCl4
+5 OsF5
+6 OsF6
+7 OsOF5, OsF7
+8 OsO4, Os(NCH3)4

Օսմիումը սպիտակ, մոխրաերկնագույն երանգով, անագի փայլով մետաղ է, չափազանց կարծր է և փխրուն (հավանականորեն խառնուրդներ պարունակելու պատճառով)։ Օսմիումն ամենամեծ խտությունն ունեցող նյութն է, ունի իրիդիումից մի քիչ մեծ խտություն՝ 2.59 գ/սմ3: Կարծր և միաժամանակ հեշտ փշրվող մետաղ է, ունի շատ ցածր սեղմման հատկություն, որով կարող է համեմատվել ադամանդի հետ։ Համապատասխանաբար, շատ մեծ է առաձգականության ծավալային մոդուլը՝ 395-462 ԳՊլ (ադամանդինը 443 ԳՊլ է)։ Հալման ջերմաստիճանն է 3033 °C, եռմանը՝ 5012 °C։

Քիմիական հատկություններ

Քիմիական հատկություններով խիստ տարբերվում է մյուս պլատինային մետաղներից։ Միացություններում ցուցաբերում է +4, +6, +8, հազվադեպ՝ +1, +2, +3, +5, +7, օքսիդացման աստիճաններ։

Օդում տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով OsO4, որը համարյա անգույն, հեշտ ցնդող (եռում է 130 °C-ում) բյուրեղական նյութ է։ Ձուլածո օսմիումը չի լուծվում թթուներում և ալկալիների լուծույթներում։ Ալկալիների հետ միահալելիս առաջացնում է օսմիումական թթվի՝ H2OsO4 ջրում լուծելի աղերը (օսմիատները)։

Փոշեկերպ օսմիումը տաքացնելիս լուծվում է ազոտական և ծծմբական թթուներում, միանում է հալոգենների, հալկոգենների, ֆոսֆորի հետ։

Օսմիումի վեցաֆտորիդը՝ OsF6 հեշտ ցնդող, ջրում հիդրոլիզվող դեղին բյուրեղական նյութ է, հալման ջերմաստիճանը 33 °C, եռմանը՝ 47,5 °C։ Օգտագործվում է օսմիումով լեգիրացված վոլֆրամ ստանալու համար։ Օսմիումի հիդրօքսիդը՝ Os(OH)4, սև, ամորֆ նյութ է, չի լուծվում ջրում, նոսր թթուներում և ալկալիներում, լուծվում է խիտ և ուժեղ թթուներում։

Օսմիում: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 

Իզոտոպներ

Բնական օսմիումը բաղկացած է 184Os (0,018 %), 186Os (1,592), 187Os (1,64), 188Os (13,3), 189Os (16,1), 190Os (26,4), 192Os (41,0) կայուն իզոտոպներից։

Ստացվել են օսմիումի 180-195 զանգվածի թվերով ռադիոակտիվ 9 իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 194Os (T1/2 = 1,92 տարի) է։

Տարածվածություն

Օսմիում: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 
Օսմիումի բյուրեղները
  • երկրի ընդերքում - 0,007 գ/տ
  • պերիդոտիտում - 0,15 գ/տ
  • էկլոգիտում - 0,16 գ/տ
  • դունիտ-պերիդոտիտների ֆորմացիաներում - 0,013 գ/տ
  • պիրոքսենիտի ֆորմացիաներում - 0,007 գ/տ

Ստացում

Օսմիում: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 

Ստացվում է օսմիումի (IV) աղերի հիղրոլիզով և օգտագործվում օսմիումի ու նրա միացություններն ստանալու համար։ Օսմիումը ստանում են պլատինային մետաղների հետ միաժամանակ՝ հումքն օքսիդացնում են մինչե OsO4, որի գոլորշիները կլանում են կալիումի հիդրօքսիդի լուծույթով։

      Օսմիում: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 

Լուծույթից օսմիումը նստեցնում են [OsO2(NH3)4]Cl2 կոմպլեքսի ձևով, որը ջրածնով վերականգնում են մինչև մետաղական օսմիումի։

Կիրառություն

Մաքուր վիճակում օսմիումը կիրառվում է հազվադեպ՝ օքսիդների բարձր տոքսիկության պատճառով, փոխարենը հաճախ է օգտագործվում այլ մետաղների հետ համաձուլվածքների ձևով։

Օսմիումի համաձուլվածքները շատ ամուր են և, օրինակ, օսմիրիդիումը կիրառվում է շիթային գրիչներ, գործիքների գլխիկներ, էլեկտրական կոնտակտներ պատրաստելիս։

Օսմիումի տետրօքսիդը կիրառվում է մատնահետքերը դրոշմելու գործում, նաև՝ էլեկտրոնային մանրադիտակների համար օրգանական նյութերի հյուսվածքները ներկելու համար։

Օսրամ անունն ստացած օսմիումի և վոլֆրամի համաձուլվածքը լայնորեն կիրառվում շիկացման լամպերի թելիկներ պատրաստելու ժամանակ։

Պալադիումի նման փոշիացրած օսմիումը նույնպես ունի ջրածնի ատոմները կլանելու հատկություն։ Սա հնարավորություն կտար, որպեսզի օսմիումը կիրառվի որպես մետաղների հիդրիդային մարտկոցների էլեկտրոդ։

Սակայն, օսմիումը թանկ է և կարող է փոխազդեցության մեջ մտնել սովորաբար մարտկոցներում որպես էլեկտրոլիտ օգտագործվող կալիումի հիդրօքսիդի հետ։

Կենսաբանական դեր

Կենսաբանական դեր չի խաղում։ Օսմիումի քառօքսիդը՝ OsO4, չափազանց թունավոր է։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Անգլերեն

Հունարեն

  • Morrison, Robert Thornton; Boyd, Robert Neilson (1988). Οργανική Χημεία (3 Τόμοι) (4η ed.). Πανεπιστήμιο Ιωαννίνων. ISBN 0-1364-3669-2. Վերցված է 20 Ιανουαρίου 2014-ին.(չաշխատող հղում) (μετάφραση: Σακαρέλλος, Κωνσταντίνος; Πηλίδης, Γεώργιος Α.; Γεροθανάσης, Ιωάννης Π.; κ.ά.).
  • Μανουσάκης, Γεώργιος Ε. (1994). Γενική και Ανόργανη Χημεία. Θεσσαλονίκη: Αφοί Κυριακίδη. ISBN 960-343-272-5.
  • Mπαζάκης, Ιωάννης Α. Γενική Χημεία. Αθήνα.
  • Pauling, Linus (1988). General Chemistry (3η ed.). Dover Publications. ISBN 978-04866-5622-9.

Գերմաներեն

  • Hans Breuer: dtv-Atlas Chemie (Band 1), 9. Auflage, München 2000, ISBN 3-423-03217-0.
  • M. Binnewies: Allgemeine und Anorganische Chemie, 1. Auflage, Heidelberg 2004, ISBN 3-8274-0208-5.
  • N. N. Greenwood, A. Earnshaw: Chemie der Elemente, 1. Auflage, Weinheim 1988, ISBN 3-527-26169-9.
  • Harry H. Binder: Lexikon der chemischen Elemente – das Periodensystem in Fakten, Zahlen und Daten, S. Hirzel Verlag, Stuttgart 1999, ISBN 3-7776-0736-3.

Արտաքին հղումներ

Tags:

Օսմիում ՊատմությունՕսմիում ԱնվանումՕսմիում Բնության մեջՕսմիում Ֆիզիկական հատկություններՕսմիում Քիմիական հատկություններՕսմիում ԻզոտոպներՕսմիում ՏարածվածությունՕսմիում ՍտացումՕսմիում ԿիրառությունՕսմիում Կենսաբանական դերՕսմիում Տես նաևՕսմիում ԾանոթագրություններՕսմիում ԳրականությունՕսմիում Արտաքին հղումներՕսմիումԻրիդիումԼատիներենԽտությունՄետաղՊարբերական համակարգՊլատինային մետաղներՔիմիական տարրՔիմիական տարրեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երաժշտական գործիքներԱրաբական Միացյալ ԷմիրություններՄիսաք ՄեծարենցՄեր հայրենիքԱշտարակ (քաղաք)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱրարատՀնդկաստանԱֆրիկաԱրցախյան ազատամարտԱմոքսիցիլինՌեալ ՄադրիդԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Հարրի Փոթեր (վիպաշար)Մինաս ԱվետիսյանՇաղկապենաբորբՀուդայածառՍյունիքի մարզԱնանիա ՇիրակացիՄանանեխ (համեմունք)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀայկական մշակույթԲորբոքումՀայկական ֆիլմերի ցանկՈրոշիչՄերկուրի (մոլորակ)Փարվանա լիճԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԵվրոպաՄետրոնիդազոլՀոգեկան հիվանդություններHTMLՎիտամինՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՌոբերտ ԱբաջյանՕհմի օրենքԿախարդանքԹռչուններԵրկաթՄկաններԴուբայՀայ գրերի գյուտԽառնվածքՀայ ֆիդայիներՄթնոլորտԲեզոարյան այծԿոլոռեկտալ քաղցկեղՍտորակետՐաֆֆիԴաշտանՎիքիպեդիաԱրգանդի վզիկի քաղցկեղՀարավային Ամերիկայի երկրների ցանկԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Բարդ ստորադասական նախադասությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրյան ճնշումԵղնջացանՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՄուշեղ ԳալշոյանԱմբոխները խելագարվածԹարախակույտՋրածինԱրեգակնային համակարգՀարկՄիջին ականջի բորբոքումՇուշիի ազատագրումԳորշ արջՄեսրոպ ՄաշտոցՈւրոլոգիաԱլեքսանդր ՄակեդոնացիՎանաձորԲերանաբորբՀամբարձում (տոն)ՀասարակությունԿուսաթաղանթԶոլի ԱդոկԿոկորդի քաղցկեղ🡆 More