Քեննեթ Մաքալփին

Քեննեթ ՄաքԱլփին (միջնադարյան գելերեն՝ Cináed mac Ailpin, գելական շոտլանդերեն՝ Coinneach mac Ailpein; մոտ 810, Իոնա - փետրվարի 8, 858, Forteviot), արքաների ժամանակակից ցուցակներում հայտնի նաև որպես Քեննեթ I, պիկտերի թագավոր, որն ըստ առասպելի՝ եղել է Շոտլանդիայի առաջին թագավորը։ Հետմահու հայտնի է դարձել «Նվաճող» (գաել.՝ An Ferbasach) մականունով։ Դարձել է Շոտլանդիայում իններորդ դարից մինչև տասնմեկերորդ դարի սկիզբն իշխած Մաքալփինների արքայատոհմի (կոչվում է նաև Չինաեդաների տոհմ) հիմնադիրը։

Քեննեթ ՄաքԱլփին
Քեննեթ Մաքալփին
Ծնվել է՝մոտ 810
ԾննդավայրԻոնա
Մահացել է՝փետրվարի 8, 858
Վախճանի վայրForteviot
Iona Abbey
ՏոհմHouse of Alpin?
միապետ
ՀայրAlpín mac Echdach?
ԵրեխաներCausantín mac Cináeda?, Áed mac Cináeda?, Máel Muire ingen Cináeda?, daughter of Kennet I? և Eochaid (?)?

Վիճահարույց թագավորություն

Պիկտերին նվաճած ու Ալբայի թագավորությունը հիմնադրած Քեննեթի առասպելն առաջացել է իրական Քեննեթի մահից դարեր անց։ Քեննեթ II-ի գահակալության տարիներին, երբ կազմվում էր «Ալբայի թագավորների տարեգրությունը», այնտեղ գրվել է․

Քեննեթ Մաքալփին  Այսպիսով, Ալպինուսի որդի Քինադիուսը՝ շոտլանդացիներից առաջինը, ղեկավարեց այս Պիկտլանդիան 16 բարգավաճ տարի։ Պիկտլանդիան անվանվել էր պիկտերի անունով, որոնց ինչպես մենք նշեցինք, Քինադիուսը ոչնչացրել էր։ Պիկտլանդիա գալուց երկու տարի առաջ նա ստացել էր Դալ Ռիատայի թագավորությունը։ Քեննեթ Մաքալփին 

1570 թվականին գրված իր Rerum Scoticarum Historia աշխատության մեջ Ջորջ Բուչանանը մանրամասներ է ավելացնում այս պատմությանը, թե ինչպես էին պիկտերը սպանել Քեննեթի հորն ու ինչպես է Քեննեթը վրեժ լուծել նրա համար ու նվաճել պիկտերին։ 19-րդ դարավերջի պատմագիրները, օրինակ՝ Ուիլյամ Ֆորբս Սքենը, վաղ շոտլանդական պատմության մեջ նոր ճշգրտումներ են մտցնում․ ոչ թե պիկտերի նվաճման, այլ պիկտական մայրիշխանության գաղափարից ելնելով առաջ են քաշում այն տեսակետը, որ Քեննեթը գալլ էր՝ Դալ Ռիատայի թագավորը, որը պիկտական գահը ժառանգել էր իր պիկտացի մայրիկի շնորհիվ։

Միջնադարագետ Ալեքս Վոլֆը 2004 թվականին The Scotsman լրագրին տված հարցազրույցում ասել է․

Քեննեթ Մաքալփին  Քեննեթի կողմից պիկտերին նվաճելու մասին առաջին անգամ խոսեցվել է 1210, 1220 թվականներին։ Իրականում ոչ մի ակնարկ չկա, որ նա շոտլանդացի է եղել։ Եթե դուք ուսումնասիրեք նրան ժամանակակից աղբյուրները, կտեսնեք, որ նրանից հետո եղել են ևս չորս պիկտեցի թագավորներ։ Այսպիսով նա ոչ թե առաջին շոտլանդացի թագավորն է, այլ վերջից հինգերորդ պիկտեցի թագավորը։ Քեննեթ Մաքալփին 

Շատ այլ պատմաբաններ համաձայնել են այս տեսակետին։

Իրատեսորեն կարելի է ամփոփել, որ գալլերի ու պիկտերի թագավորությունները ենթարկվել են աստիճականան միաձուլման Քեննեթի գահակալությունից սկսած մինչև Շոտլանդիայի թագավոր Կոնստանտին II-ի գահակալությունը։ Պիկտերի թագավորությունը միաձուլման հիմք է հանդիսացել գելական Ալփինների տոհմի համար։ 906 թվականին նախկին պիկտական արքայական քաղաք Սկունի մոտ Կոնստանտին թագավորի ու եպիսկոպոս Սելախ I-ի հանդիպումն ամրապնդել է պիկտերի իրավունքներն ու պարտականությունները գալլերի իրավունքների ու պարտականությունների հետ՝ որպես հավասարը հավասարի հետ։ Այստեղից էլ առաջացել է «պիկտերի թագավոր» կոչումը «Ալբայի թագավոր» կոչմամբ փոխարինելը։

Նախապատմություն

Քեննեթի ծագումն անհայտ է, ինչպես նաև անհայտ է նրա կապը Դալ Ռիատայի կամ պիկտերի նախկին թագավորների հետ։ Մոտավորապես 1130 թվականով թվագրված Rawlinson B 502 ձեռագիր մատյանում պարունակվող ծագումնաբանությամբ նա սերում էր Շոտլանդիայի Մալքոլմ II թագավորից։ Ըստ այդ ձեռագրի՝ Քեննեթի նախնիներն էին․

..Սինաեդ՝ որդի Ալփինի, որդի Էոչայդի, որդի Աեդ Ֆինդի, որդի Դոմանգարտի, որդի Դոմնոլ Բրեքի, որդի Էոչայդ Բուիդի, որդի Աեդանի, որդի Գաբրանի, որդի Դոմանգարտի, որդի Ֆերգուս Մորի։

Քեննեթի գալլ լինելը չի ժխտվում, բայց ժամանակակից պատմագրությունը տարբերակում է մշակույթով կամ նախնիներով գալլ Քեննեթին գելական Դալ Ռիատա թագավորության արքա Քեննեթից։ Համենայն դեպս, նրան նախորդած բոլոր պիկտեցի թագավորները մասամբ գելականացված էին։

Գահակալություն

Քեննեթի գահակալությունն սկսվել է 843 թվականին, բայց իշխանության համար պայքարող իր վերջին հակառակորսին նա հաղթել է 848 թվականին։ Պիկտական տարեգրության մեջ նշվում է, որ նա երկու տարի եղել է Դալ Ռիատայի թագավոր նախքան 843 թվականին պիկտերի թագավոր դառնալը, բայց սա միահամուռ չի ընդունվում։ Այնտեղ նաև նշվում է, որ նա սկսել է իր գահակալությունը 834 թվականին ու ավարտել 863 թվականին, բայց17-րդ ու 18-րդ դարերում Քեննեթին վերագրում էին կա՛մ 834-863թթ․, կա՛մ 843-863 թթ․ միջև գահակալությունը[փա՞ստ]։ Ալբայի թագավորների տարեգրությունը հաղորդում է, որ նա Սաքսոնիա է ներխուժել վեց անգամ, գրավել Մելրոուզը և վառել Դանբարը, ու նաև որ վայկինգներն ավերել են Պիկտլանդիան՝ հասնելով մինչև երկրի խորքերը։ «Չորս հեղինակների տարեգրության» մեջ նույնպես նշվում է Քեննեթը․

Գոֆրաիդ մաք Ֆերգուսան, առաջնորդը Աիրգիալայի, մեկնեց Ալբա, ուժեղացնելու Դալ Ռիատան, Քեննեթ ՄաքԱլփինի խնդրանքով։

Քեննեթի գահակալության շրջանում ժամանակակից Շոտլանդիայի հեռավոր տարածքներում սկսվել է նորվեգական բնակավայրերի աճ։ Շեթլենդը, Օրքնեյը, Քեյթնեսը, Սուդերլենդը, արևմտյան կղզիներն ու Մեն կղզին, ինչպես նաև Ռոսսի մի հատվածը բնակեցվել են․ Քեննեթի թագավորության ու Իռլանդիայի միջև սահմանները թուլացել են, իսկ հարավային Անգլիայի ու մարցամաքին միջև սահմանները՝ համարյա անհետացել։ Այս ամենից ելնելով՝ Քեննեթն ու իր հաջորդները ստիպված էին ամրացնել իրենց դիրքերն իրենց թագավորության մեջ, ու դարերով ընթացող պիկտերի ու գալլերի միավորումն սկսել է արագանալ։ Արդեն Դոնալդ II-ի ժամանակներում թագավորներին անվանում էին ոչ թե գալլերի կամ շոտլանդացիների, այլ՝ Ալբայի թագավորներ։

Քեննեթը մահացել է ուռուցքից 858 թվականի փետրվարի 13-ին հավանաբար Սկունի մոտ գտնվող Cinnbelachoir պալատում։ Տարեգրության մեջ նրա մահը հաղորդվում է որպես "պիկտերի թագավորի", ոչ թե "Ալբայի թագավորի" մահ։ "Ալբայի թագավոր" տիտղոսը չի օգտագործվել մինչև Քեննեթի թոռներ Դոնալդ II-ի ու Կոնստանտին II-ի ժամանակները։

Քեննեթն ունեցել է երկու որդի՝ Կոնստանտինը և Աեդը, որոնք հետագայում թագավորներ են դարձել, ու նաև երկու դուստր։ Դուստրերից մեկն ամուսնացել է Ստրաթքլայդի թագավոր Ռունի հետ և ունեցել Էոչայդ անունով որդուն, մյուս դուստրը՝ Մաել Մյուրին, ամուսնացել է Ուի Նեյլ թագավորության երկու կարևոր արքաների հետ։ Նրա առաջին ամուսինը Աեդ Ֆինլիաթն էր, որից ունեցած Նիալ Գլունդուբ որդին հանդիսանալու էր Օ՛Նեյլ արքայատոհմի հիմնադիրը։ Երկրորդ ամուսինը Չոմլայն տոհմը ներկայացնող Ֆլանն Սիննան էր։ Որպես թագավորների կին ու մայր, 913 թվականին նրա մահանալուց հետո Մաել Մյուրիի մահն արձանագրվել է Ուլստերի տարեգրության մեջ, որն արտասովոր բան էր տղամարդակենտրոն տարեգրությունների համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Նշումներ

Սկզբնական աղբյուրները տե՛ս Արտաքին հղումների տակ

Հետագա ընթերցանություն

  • Dumville, DN (2018). «Gaelic Macro-Genealogy and the Development of an Origin-Legend for the Kingdom of Alba». The Innes Review. 69 (2): 165–170. doi:10.3366/inr.2018.0174. eISSN 1745-5219. ISSN 0020-157X.
  • Sally Foster, Picts, Gaels and Scots (revised edition, 2005) – a broad and accessible introduction
  • Leslie Alcock, Society of Antiquaries of Scotland monograph Kings and Warriors, Craftsmen and Priests in Northern Britain AD 550–750 (2003) – more detail
  • Alex Woolf, Pictland to Alba: Scotland, 789–1070, in the New Edinburgh History of Scotland series, published in 2007.
  • The Oxford Companion to Scottish History (2001) – articles by expert contributors
  • Kenneth by Nigel Tranter – fictional interpretation of Kenneth's life

Արտաքին հղումներ

Tags:

Քեննեթ Մաքալփին Վիճահարույց թագավորությունՔեննեթ Մաքալփին ՆախապատմությունՔեննեթ Մաքալփին ԳահակալությունՔեննեթ Մաքալփին Տես նաևՔեննեթ Մաքալփին ԾանոթագրություններՔեննեթ Մաքալփին ՆշումներՔեննեթ Մաքալփին Հետագա ընթերցանությունՔեննեթ Մաքալփին Արտաքին հղումներՔեննեթ Մաքալփին810858d:Q3776543d:Q610Շոտլանդերեն (կելտական)Փետրվարի 8

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լատինական ԱմերիկաԿադմիումՍպիրտԳերմանիաՉինաստանԱրշիլ ԳորկիԱրհեստական բանականությունՌոմանոս ՄելիքյանԲյուրականի աստղադիտարանԾաղկեվանք (Արա լեռ)Օրալ սեքսԶանգվածի պահպանման օրենքՀելլենիզմՍահմանադրությունՀրեաներԵվրասիաԳրիգոր ԼուսավորիչՀովհաննես ԲաղրամյանԱրգենտինաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Աղբյուր ՍերոբՆԱՏՕՀեմոֆիլիաԿանադաՀամանուններՍոս ՍարգսյանՍեղան (երկրաչափություն)Սայաթ-ՆովաԵրվանդ ՔոչարՀականիշՁեռնաշարժությունՊապ թագավորԷնդոմետրիոզԿառավարում (տնտեսագիտություն)Սան Ստեֆանոյի պայմանագիրԿարմիր կիրակիԽաչատուր ԱբովյանՌեալ ՄադրիդՕշական (գյուղ)Սուրբ ծնունդԵս և նաՕդնոկլասնիկիԱրցախյան ազատամարտՋրի աղտոտումԽաչքարՇախմատՇեղանկյունՍտորոգյալՀավերժության հայկական նշանԱլբերտ ԱյնշտայնԱվանդույթՍևանավանքԵրկիր ՆաիրիԵրաժշտական գործիքներՎահագն ԴավթյանՎիտամին B12 անբավարարությունԿարմիր գիրքՇրջակա միջավայրՕքեյՊյութագորասՕսմանյան կայսրությունԴադիվանքԵրևանի պետական համալսարանՍաղմոսավանքԱնտառՕրգազմՀայոց պատմությունԵնթակայական դերբայԴանիել ՎարուժանՀայերԿարմրուկԹռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)ԱղերՆորավանքԴավիթ ԲեկԽտություն🡆 More