Ցերիում: քիմիական միացություն

Ցերիում (լատին․՝ Cerium), քիմիական տարր է, որի նշանն է Ce, պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 3-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 58, ատոմական զանգվածը՝ 140,12։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում է լանթանիդների ընտանիքին։ f տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f2 5s2 5p6 6s2։ К, L և M թաղանթները լրացված են։

58 Լանթան

Ցերիում Պրազեդիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
58Ce
Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Ցերիում
Կռելի, երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՑերիում / Cerium (Ce), Ce, 58
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
140,116(1) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe]4f15d16s2
Ատոմի շառավիղ181 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ165 պմ
Իոնի շառավիղ(+4e) 92 103.(+3e) 4 պմ
Էլեկտրաբացասականություն1,12 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալCe←Ce3+ −2,34 В
Օքսիդացման աստիճաններ4, 3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 540,1 (5,60) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1072 Կ
Եռման ջերմաստիճան3699 Կ
Մոլյար ջերմունակություն26,94 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ21,0 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ5,160
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 11,3 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
58
Ցերիում
140,115
4f15d16s2

Պատմություն

Ցերիումը հայտնաբերել են 1803 թվականին, շվեդ գիտնականներ Ի․ Յա․ Բերցելիուսը, Վ․ Գիզինգերը և գերմանացի քիմիկոս Մ․ Գ․ Կլապրոտը, որոնք բաստնեզիտ միներալից անջատեցին «ցերիումական հողը»։

Ցերիումը անվանումն ստացել է № 1 փոքր մոլորակի՝ ցերերայի անունից։

Բնության մեջ

Ամենատարածված լանթանոիդն է, կազմում է երկրակեղևի զանգվածի 4,5․10−3 %, ծովի ջրում՝ 5,2×10−6 мг/л, տարածվածությամբ 24-րդ տարրն է։ Հայտնի են ցերիումի 33 բնական միներալները, որոնցից ցերիումով առավել հարուստ են բաստնեզիտը և մոնացիաը (պարունակում են համապատասխանաբար 47 և 30 % ցերումի օքսիդ)։ Կենսոլորտում դանդաղ տեղաշարժվող տարր է, պարունակությունը բնական ջրերում և կենդանի օրգանիզմներում՝ աննշան։

Հանքավայրեր

Խոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում։

Ստացում

Մաքուր (98,95 %) ցերիումը ստանում են Ցերիումի (IV) օքսիդը էլեկտրոլիզի ենթարկելով։ Ցերիումը մտնում է ֆեռոցերիում (6% Fe, 40-75% Се, մինչև 24 % La, Pr, Nd, երբեմն՝ 4,5-7 % Mg), միջմետաղ (7-10 % Fe, մինչև 93 % լանթանիդներ՝ 70 % Се), համաձուլվածքների բաղադրության մեջ։ Ֆեռոցերիումը, միջմետաղը, հազվադեպ նաև մաքուր։

Ֆիզիկական հատկություններ

Ցերիումը երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ է, առաջացնում է ալոտրոպային չորս ձևափոխություն՝ α, β, γ և δ։

    Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ցերիումի հալման ջերմաստիճանը 798 °C է, եռմանը՝ 3467 °С, խտությունը՝ 6678 կգ/մ3 (20 °С)։

Մաքուր ցերիումը մածուցիկ մետաղ է։ Ցերիումը քիմիապես ակտիվ է։ Միացություններում ցուցաբերում է +3, +4 օքսիդացման աստիճաններ։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից առաջ․ թթուներից, տաքացնելիս նաև ջրից, դուրս է մղում ջրածինը։

Քիմիական հատկություններ

Օդում պատվում է օքսիդի՝ Се2О3 սպիտակ մոխրերանգ շերտով, որը նրան հետագա օքսիդացումի չի պաշտպանում։ 160 °C-ում ցերիումը այրվում է օդում։

      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ցերիումի (III) օքսիդը և հիդրօքսիդը՝ Ce(OH)3, հիմնային են, քլորիդը, սուլֆատը և նիտրատը՝ ջրում լուծելի, ֆտորիդը, օքսալատը, ֆոսֆատը՝ անլուծելի։

      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Се2О3-ը հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով ցերիումի (IV) օքսիդը՝ СеO2, որը ջրում չլուծվող, սպիտակ փոշի է, լուծվում է խիտ ծծմբական թթվում՝ առաջացնելով սուլֆատ՝ Ce(SO4)2։ Ցերիում (IV) օքսիդիչ է։ Ցերիումը միանում է (տաքացնելիս) հալոգենների, ծծմբի, ազոտի, ֆոսֆորի և այլ տարրերի հետ։

      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ցերիումը հեշտությամբ լուծվում է անօրգանական թթուներում, չի փոխազդում ալկալիների հետ։

Կիրառություն

Ցերիումը օգտագործվում են որպես պողպատը, թուջը, ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքները լիգիրացնող և մոդիֆիկացնող հավելանյութեր։ Ցերիումի մետաղները և համաձուլվածքները ծծմբազրկող (ֆոսֆորազրկող և այլն) ակտիվ միջոց է։

Ցերիումը օգտագործվում է էլեկտրավակուումային սարքերում, որպես գազակլանիչ (գետտեր), ցերիումի (IV) օքսիդը՝ ապակին գունազրկելու և միջուկային տեխնիկայում՝ պաշտպանիչ ապակիներ ստանալու համար։

Ցերիումի մագնեզիումի նիտրատը՝ Ce2Mg3(NO3)12·24H2O-ն կիրառում են ջերմաչափություն մեջ։

Իզոտոպներ

Բնական ցեզիումը բաղկացած է 136Се (0,198 %), 138Се (0,25 %), 140Се (88,48 %) և 142Се (11,07 %) կայուն իզոտոպներից։

Ստացվել են 131-135, 137, 139, 141 և 143-148 զանգվածի թվերով 16 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից առավել կայուն է 144Ce (T1/2 = 275 օր)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Абрагам А., Блини Б. Электронный парамагнитный резонанс переходных ионов. Том I. — М.: Мир, 1972. — 652 с.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Tags:

Ցերիում ՊատմությունՑերիում Բնության մեջՑերիում ՍտացումՑերիում Ֆիզիկական հատկություններՑերիում Քիմիական հատկություններՑերիում ԿիրառությունՑերիում ԻզոտոպներՑերիում Տես նաևՑերիում ԾանոթագրություններՑերիում ԳրականությունՑերիում Արտաքին հղումներՑերիումԱտոմԼանթանիդներԼատիներենՊարբերական համակարգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երկրորդ համաշխարհային պատերազմԽոր ՎիրապՆախադասության գլխավոր անդամներՔիմիական ռեակցիաներՎոլեյբոլԱտոպիկ մաշկաբորբՈւսուցման մեթոդներՇրջակա միջավայրԾաղիկՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎայոց ձորի մարզՀայաստանի դրոշԶվարթնոցի տաճարԺառանգական հիվանդություններՀիսուսԴերենիկ ԴեմիրճյանՄակդիրԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Թել ԱվիվԿոլիզեումՆար-ԴոսԿիստաԳիքոր (ֆիլմ, 1982)Ալեն ՍիմոնյանՀայկական պարՀասարակ հերպեսՀապավումԶուգահեռագիծՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԹութքՊապ թեստԹոքի քաղցկեղՀայկական դրամՀավասարասրուն եռանկյունԿոկորդաբորբՇաքիի ջրվեժԵվրասիական տնտեսական միությունԿենսաբանական դասակարգումԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀեշտոցի սնկային վարակՀիմնական գույներԿենդանիներՔիմիական տարրերի ցանկԿրեատինինՏաշիրՄերձավոր ԱրևելքԲեզոարյան այծԿոտայքի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀարցական և հարաբերական դերանուններԱրյուն կղանքումՀովհաննես ԹումանյանՀաշվապահական հաշվառումԹուրքիաՀայաստանի Կարմիր գիրքՍննդային ալերգիաՆոր ԿտակարանԽաչքարՎեներա (մոլորակ)Հանրապետության հրապարակ (Երևան)ՓորլուծությունԱրարատԱրամ ԱսատրյանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀովհաննես ՉեքիջյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄիսաք ՄանուշյանԱշոտ ՂազարյանՍայաթ-ՆովաՆապաստակներԽուստուփԱրագածոտնի մարզԼեյկոցիտԱյրին (նորավեպ)🡆 More