Ռոբերտ Բըրնս

Ռոբերտ Բըրնս (անգլ.՝ Robert Burns, հունվարի 25, 1759(1759-01-25), Alloway, Շոտլանդիա - հուլիսի 21, 1796(1796-07-21), Դամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), հայտնի բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ, շոտլանդերեն և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։ Ռոբերտ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25, Շոտլանդիայում ազգային տոն է։ Բըրնսի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Ռոբերտ Բըրնս
անգլ.՝ Robert Burns
Ռոբերտ Բըրնս
Ծնվել էհունվարի 25, 1759(1759-01-25)[…]
ԾննդավայրAlloway, Շոտլանդիա
Վախճանվել էհուլիսի 21, 1796(1796-07-21)[…] (37 տարեկան)
Վախճանի վայրԴամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանSt Michael's Church, Dumfries և Burns Mausoleum
Մասնագիտություներգերի հեղինակ, բանաստեղծ, գրող, երաժշտագետ և ագարակապան
Լեզուշոտլանդերեն և Scottish English?
ՔաղաքացիությունՌոբերտ Բըրնս Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական, երգ, բալլադ և Կանտատ
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներAuld Lang Syne, To a Mouse?, Is There for Honest Poverty?, Ae fond kiss, and then we sever...?, Scots Wha Hae?, Tam o' Shanter?, Halloween? և The Battle of Sherramuir?
ԱմուսինՋեյն Արմոր
ԶավակներElizabeth Bishop (Burns)? և Robert Burns?
Изображение автографа
Կայքrobertburns.org
Ռոբերտ Բըրնս Վիքիդարանում
Ռոբերտ Բըրնս Robert Burns Վիքիպահեստում

Ստեղծագործություններ

Ձեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» (1784 թ.) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» (1785 թ.) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու սպասավորներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բըրնսին ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786 թ.) անդրանիկ գիրքը։ Առաջին գրքի հաջողությունից հետո Բըրնսը տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։

Բանահյուսության և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բըրնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանսիական մեծ հեղափոխությունը («Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը Շոտլանդիայում ու Անգլիայում։ Իր ստեղծագործություններում Բըրնսը ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը, որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը, անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։

Բըրնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» և այլն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր։ Բըրնսի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժողովրդական տոն։ Կառլ Մարքսը, Պ․ Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բըրնսի երգիծական և քնարական գործերը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռոբերտ Բըրնս 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 458 Ռոբերտ Բըրնս 
Ռոբերտ Բըրնս Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բըրնս» հոդվածին։
Ռոբերտ Բըրնս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բըրնս» հոդվածին։

Tags:

17591796d:Q3396445d:Q652035d:Q81960Ազգային տոնԱնգլերենԲանաստեղծՀայերենՀուլիսի 21Հունվարի 25Մեծ Բրիտանիայի թագավորությունՇոտլանդացիՇոտլանդերենՇոտլանդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոլոգիաՋուրՕսմանյան կայսրությունՀին ՀունաստանԶաքարյան իշխանապետությունՍյունիքի մարզԲանակում (հեռուստասերիալ)Միացյալ ԹագավորությունՍննդային շղթաԲառարանԿանադաԱմբողջ թիվԵղիշե ԿիրակոսյանՄիսաք ՄեծարենցԴաշտանԴրաստամատ ԿանայանՍատուրն (մոլորակ)Քրիստափոր ԿոլումբոսՂազախստանՏիպ 1 շաքարային դիաբետՀայաստանի զինված ուժերՀայաստանի թռչունների ցանկԱրմավիրի մարզՍպիտակի երկրաշարժՎագրՏուֆԿրծքավանդակի ցավՎերաբերական (խոսքի մաս)ՄեղուներՍատանի կամուրջԵղինջՍակավարյունությունԷրիթրոցիտներԽոսրովի անտառ պետական արգելոցԼիտրԱզատի ջրամբարՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարՀեմոֆիլիաԷջմիածնի Մայր ՏաճարՀայաստանի խորհրդանիշներԺենգյալով հացՄիավորված ազգերի կազմակերպությունՀրամայական եղանակՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԿատարՊապ թագավորՇաղկապենաբորբՈՒԵՖԱ Չեմպիոնների ԼիգաԴավիթ ԱնհաղթՇվեյցարիաԵրիկամՍասնա ծռերում գործող անձանց անուններԱլժիրԼեոնիդ ԵնգիբարյանՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Նազիկ ԱվդալյանԲնական թիվՎանաձորՓսորիազԿաթնասուններԳետՀայկական առածներ և ասացվածքներԱջանտաՓոխաբերությունՖերմենտԱրագիլներԴաունի համախտանիշԿաթվածՀայկական ազգային հագուստ (տարազ)ՓոշոտումԽատուտիկ սովորականԼյուդվիգ վան ԲեթհովենՊարբերական աղյուսակՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՄհեր ՄկրտչյանԽնձորՕքեյՍիամանթո🡆 More