Մարտին Լանդաու: ամերիկացի դերասան

Մարտին Լանդաու (անգլ.՝ Martin James Landau: հունիսի 20, 1928(1928-06-20), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 15, 2017(2017-07-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, դերասանական վարպետության դասավանդող, խաղացել է նաև հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։ Ունեցել է երկար տարիների դերասական կարիերա, 200-ից ավելի ֆիլմեր, հեռուստաֆիլմեր և սերիալներ, աշխատել է որպես ծաղրանկարիչ։

Մարտին Լանդաու
անգլ.՝ Martin Landau
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1928(1928-06-20)[…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 15, 2017(2017-07-15)[…] (89 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանBeth David Cemetery
ՔաղաքացիությունՄարտին Լանդաու: Կենսագրություն, Ֆիլմագրություն, Պատկերներ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՊրատտի ինստիտուտ և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
ԱմուսինԲարբարա Բեյն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJuliet Landau? և Susan Landau Finch?
Մարտին Լանդաու: Կենսագրություն, Ֆիլմագրություն, Պատկերներ Martin Landau Վիքիպահեստում

Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է, այդ թվում` Օսկար, Ոսկե գլոբուս, Էմմի։

Կենսագրություն

Մարտին Լանդաուն ծնվել է 1928 թվականին Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Հայրը Մորրիս Լանդաու և մայրը Սելմա Բախման։ Ավարտել է Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոցը, ապա սովորել և ավարտել Պրատտի ինստիտուտը։ Մոտ 5 տարի աշխատել է «Daily News» օրաթերթում որպես ծաղրանկարիչ, ցանկանալով դառնալ նկարիչ, սակայն արդյունքում ընտրել է դերասանի մասնագիտություն։

1955 թվականին ընդունվել է Նյու Յորքի Դերասանական ստուդիա, որտեղ սովորել է ապագա նշանավոր դերասան Սթիվ Մակքուինի հետ։ Հետագայում ծանոթացել է Ջեյմս Դինի հետ, ով դարձել է իր լավագույն ընկերը։

1957-1993 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Բարբարա Բեյնի հետ, նրան ունեցել են 2 աղջիկ` Սյուզան (ծն. 1960), մասնագիտությամբ պրոդյուսեր և Ջուլիետ (ծն. 1965), ով ծնողներին հետևով ընտրել է դերասանի մասնագիտություն։

Մարտին Լանդաուն մահացել է 2017 թվականին Լոս Անջելեսում, 89 տարեկան հասակում։ Որպես մահվան պատճառ նշվել է արյունազեղումը և սրտային խնդիրները։

Ֆիլմագրություն

Նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերից են.
«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» - 1959
«Կլեոպատրա» - 1963
«Երբևէ պատված պատմություններից ամենամեծը» - 1965
«Թաքեր. Մարդը և նրա երազանքը» - 1988
«Էդ Վուդ» - 1994
«Քաղաքապետարան» - 1996
«Հանցագործություններ և արարքներ» - 1999
«Նիրհած հովիտը» - 1999

Դերասանական գործունեության հետ միասին Մարտին Լանդաուն դասավանդել է դերասանական վարպետություն։ Նրա ուսանողների թվում են եղել Ջեք Նիկոլսոնը և Անժելիկա Հյուսթոնը։

Վերջին աշխատանքը կինոյում ռեժիսոր Ատոմ Էգոյանի 2015 թվականի «Հիշել» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերն էր Հոլիվուդյան մեկ այլ տարեց նշանավոր դերասան Քրիստոֆեր Պլամմերը։

Խաղացել է «Կոլոմբո» հեռուստասերիալում։

Պատկերներ

Ծանոթագրություններ

Մարտին Լանդաու: Կենսագրություն, Ֆիլմագրություն, Պատկերներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լանդաու» հոդվածին։

Tags:

Մարտին Լանդաու ԿենսագրությունՄարտին Լանդաու ՖիլմագրությունՄարտին Լանդաու ՊատկերներՄարտին Լանդաու ԾանոթագրություններՄարտին Լանդաու19282017d:Q294641Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲրուքլինԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՀուլիսի 15Հունիսի 20Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲաղանիսԿանաչ դաշտը (պատմվածք)Տեղերի վանքՀայրավանքՓղերՀյուսիսային ԿորեաՍիֆիլիսԽոր ՎիրապԱզատի ջրամբարԱլյումինԼեոնարդո դա ՎինչիՀեշտոցի սնկային վարակԺողովրդավարությունՍրտի փականային հիվանդությունՄարդու գլխուղեղՊելեՄակբայԱրմեն Տիգրանյան (երգահան)ԿոնՃարտարապետությունԿոկորդաբորբՀորոսկոպԱրյան մակարդումՀայկական դրամԹռչուններՆապոլեոն ԲոնապարտՍակավարյունությունԱրգանդի վզիկի քաղցկեղԵրվանդ ՔոչարՀուդայածառԴեղանյութերՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՏիգրան ՀամասյանԽաչատուր ԱբովյանԿոլոռեկտալ քաղցկեղԹբիլիսիՊետրոս ԴուրյանԿասկադ համալիրԵրիկամաքարային հիվանդությունԱրյունահոսությունԲաբկեն ՉոբանյանԱրյան խումբԲյուզանդական կայսրությունԱպրիլի 21Ռուսաստանի քաղաքների ցանկԾիր ԿաթինՀայկական պարԿապույտ հազՀայերենի այբուբենԿիպրոսԻրանԳերմանիաՎրաստանԴրաստամատ ԿանայանՏիգրան ՄեծԻբուպրոֆենՍևանավանքԴավիթ ԲեկՎիտամին B12 անբավարարությունԶոլի ԱդոկԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄոմիկԱնձնական դերանունՄաշկաբորբԱղբյուր ՍերոբՋրծաղիկՈրոշյալ դերանունԼեյկոցիտՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Անահիտ ՊարսամյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Գառնի (գյուղ)Սալոմե (նկար)🡆 More